Լրահոս
Օրվա լրահոսը

Հալեպում սպանվել են «Ազատ բանակ»-ի հրամանատարը և մի քանի թուրք սպա

Սեպտեմբեր 15,2012 18:24

Հալեպում սպանվել են Սիրիայի այսպես կոչված ազատ բանակի ռազմական խորհրդի ընդհանուր քարտուղար Ամմար Ալ-Վավին և մի քանի թուրք սպաներ:
«Դամպրեսս» լրատվական կայքի լավատեղյակ աղբյուրները հավաստիացնում են, որ «Ամմար Ալ-Վավին սպանվել է Սիրիայի բանակի միջոցով, Հալեպը զինյալ ապստամբներից մաքրագործելու ընթացքում»:
Ամմար Ալ-Վավին, բաժանվելով պետական բանակից միացել էր ապստամբներին ստանձնելով Ազատ բանակի ռազմական խորհրդի ընդհանուր քարտուղարի պարտականությունները:
Նույն աղբյուրի համաձայն թուրք սպաները սպանվել են Հալեպի «Ալ-Մեյդան» քաղաքամասում:
Հալեպի «Ալ-Մեյդան» քաղաքամասը ապստամբների հիմնական կենտրոններից մեկն է
համարվում:

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 15 սեպտեմբերի 2012թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930