Օրվա լրահոսը

Վահան Շիրխանյանը ողջունում է Լյուդմիլա Սարգսյանին

ՍԴՀԿ ԿՎ անդամ, ՍԴՀԿ հայաստանյան կառույցի նախկին անդամ, ներկայումս «Հնչակյան» կուսակցության անդամ Վահան Շիրխանյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում իր նախկին կուսակիցների տարածած հայտարարությանը, որով ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին կոչ էր արվում ՌԴ նախագահի ընտրություններում սատարել Վլադիմիր Պուտինին: Վահան Շիրխանյանն ասաց, որ ողջունում է իր նախկին կուսակիցների նախաձեռնությունը: Մանրամասները՝ տեսանյութում. Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՊՆ նախկին փոխնախարար. «Բանակը պետք է սահմանները պաշտպանի» (տեսանյութ)

«ՀՀ ներքին զորքերն ու անվտանգության ուժերը լիովին բավարար են ներքին խնդիրները լուծելու համար: Արտակարգ դրության ժամանակ բանակը պետք է շատ ավելի զգոն լինի պետական սահմանների նկատմամբ»,- այսօր «Հայացք» ակումբում հայտարարեց պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն՝ անդրադառնալով երեկ խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված արտակարգ դրության մասին օրենքի նախագծին: Լրագրողներից մեկի դիտարկմանն՝ արդյոք իշխանությունն այս օրենքով փորձում է

Աղվան Հովսեփյանը Ջոն Հեֆֆերնի հետ զրուցել է ԱԺ ընտրություններից

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է  ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը, ԱՄՆ դեսպանատան իրավական հարցերով մշտական իրավախորհրդատու Սթիվ Քեսլերը: Կողմերը քննարկել են փոխգործակցության զարգացման ընդհանուր  հարցեր: ՀՀ գլխավոր դատախազը մասնավորապես անդրադարձել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրավապահ մարմինների կողմից իրականացվող

Բուրիդանի ավանակի եւ խոտի դեզի մասին

«Որպես կանոն, նման «ասեկոսանքեր» տարածողները հայտնվում են բուրիդանյան ավանակի կարգավիճակում: Հին հույն փիլիսոփա Բուրիդանը ժամանակին ապացուցել է, որ երբ ավանակին կանգնեցնում ես երկու խոտի դեզերի երկրաչափորեն կենտրոնում, չի կարողանում կողմնորոշվել աջ գնա թե ձախ: Իմ ներկաս «Օրինաց» օջախում է, ապագաս նույնպես լինելու է «Օրինաց» օջախում, ես զինվոր եմ, անկախ նրանից կլինեմ պատգամավոր, թե չեմ լինի»,-

Կրկնակի ծավալով գերարագ ինտերնետ Օrange-ի բաժանորդների և նրանց մտերիմների համար

Երևան, 9 փետրվարի, 2012թ. Այսօրվանից մինչև մարտի 8-ը, բոլոր նրանք, ովքեր մեկ տարով կբաժանորդագրվեն Ինտերնետ Հիմա 9000, 11000, 20000 կամ MyFi 10000, 12000, 21000 սակագնային պլաններից որևէ մեկին կամ մեկ տարով կերկարացնեն իրենց առկա բաժանորդային պայմանագիրը, հաջորդ 12 ամիսների ընթացքում կստանան գերարագ ինտերնետի կրկնակի ծավալ և նույնիսկ կկարողանան այն կիսել մտերիմների հետ: Մինչև մարտի 8-ը,

Մեր միգրանտների՞ն էլ են զբոսաշրջիկի տեղ դնում (Տեսանյութ)

  Եթե Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի կենտրոնում փլված, հրդեհի բաժին դարձած շենք-շինությունները, որոնք գտնվում են բուֆերային գոտում (չեզոք գոտի), խիստ հետաքրքրում են այդ երկիր ժամանած զբոսաշրջիկներին, եւ նրանք մեծ հետաքրքրությամբ են լսում դրանց հետ կապված պատմությունները, քանի որ դրանք արդեն համարվում են պատմական նմուշներ, ապա մեր երկիր եկած զբոսաշրջիկին, մեր տուրիզմի ոլորտի պատասխանատուները ոչ մի կերպ

Այսահարություն՝ իջնող ձյան տակ

Մտքումս մի այլ գրելիք էր, բայց անվերջ իջնող ձյունը ինձ տարավ-հասցրեց առաջին մարդու ծնունդին: Այո, այդպես ծնվեց առաջին մարդը՝ կրակե ծաղիկը ձեռքին, որի սրտի մեջ, ինչպես կարմիր վարդի սրտում, շողշողում էր կինը՝ որպես նարնջագույն արցունքի շփոթված կաթիլ: Եվ այդ կինը Մեծ Մայրն էր, որի քնքուշ կոնքերի խորախորհուրդ խորհրդում լույս աշխարհ դուրս գալու անհագ ցանկությունից կարկամ

Էդուարդ Լազարեւիչ Նուրալովի հիշատակին

Կյանքից հեռացավ Էդուարդ Լազարեւիչ Նուրալովը… Դա մեծ կորուստ է հայաստանյան գրականագիտական հանրության եւ առաջին հերթին մի քանի սերունդ բրյուսովականների՝ ուսանողների եւ գործընկերների համար: 1951 թվկանին Թիֆլիսում դպրոցն ավարտելուց հետո նա եկավ Երեւան, ընդունվեց մեր համալսարան եւ այս ուսումնական հաստատության հետ կապեց իր ողջ կյանքը՝ անցնելով ամբիոնի լաբորանտից մինչեւ ամբիոնի պրոֆեսոր հարգանքի արժանի ճանապարհ եւ դառնալով

Ամիրաղյան-Իսաեւվա զույգը մտավ կիսաեզրափակիչ

Երեկ Միացյալ Արաբական Էմիրությունների Շարմ Էլ Շեյխ քաղաքում ավարտվեց թենիսի $10 հազար ընդհանուր մրցանակային ֆոնդ ունեցող կանանց միջազգային մրցաշարի հերթական մրցափուլը զուգախաղերում: Հայաստանի չեմպիոնուհի եւ թիվ մեկ ռակետ Անի Ամիրաղյանը, որ նախորդ օրը մենխաղերի մեկնարկային հանդիպումից դուրս էր մնացել պայքարից, զուգախաղերում ընկերակցելով ռուսաստանցի Դիանա Իսաեւային, երեկ երկրորդ անգամ հասավ հաջողության՝ 6:4, 1:6 (10:6) հաշվով պարտության

Մարգարյան Հովհաննեսը՝գնացքով եւ առանց քոռ կոպեկի

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ներկայացել էր խորհրդարանական ճեպազրույցներին, որպեսզի հայտնի, թե հերյուրանք են լուրերը, թե ինքը նեղացել է ՕԵԿ-ից.«Ինը տարի է` պատգամավոր եմ, ինը տարվա մեջ չի եղել մի նիստ, որ բացակայեմ: Օրերս, երբ մի քիչ վատառողջ էի` բացակայեցի, Գյումրիում էի: էսօր հատուկ եկել եմ գնացքով. եկա, որպեսզի մասնակցեմ, ոչ միայն հերքեմ,

Ճակատագիրը հնարավոր է վերափոխել

Մարդն իր ամբողջ կյանքի ընթացքում փորձել է պարզել, թե ի՞նչ է ճակատագիրը, սակայն միանշանակ պատասխան չի գտել: Ճակատագրի մասին ստեղծվել են իրար հակասող ուսմունքներ: «Ճակատագիրը մեկն է, սակայն այն հնարավոր է փոփոխել՝ կախված նրանից, թե մարդու ծննդյան ժամանակ մոլորակներն ինչ դասավորություն են ունեցել: Մեծ դեր է խաղում նաեւ արտաքին գործոնը՝ մեզ շրջապատող մարդիկ, կյանքը եւ

Նա խոսում էր ցածրաձայն

Մենք՝ հայերս, շատ բարձրաձայն ենք խոսում: Թե ոջունելիս, թե ֆուտբոլային թիմը քննարկելիս կռվողների տպավորություն ենք թողնում: «Ոչինչ»,- կասեք դուք: Թող բարձր խոսենք, թող գոռանք… Ազգային նկարագիր է: Իհարկե թող… Ուղղակի բանն այն է, որ գոռացողը ոչ միայն դիմացինին է խլացնում, այլեւ՝ ինքն իրեն չի լսում: Եվ հետո: Ի՞նչ կարելի է արտահայտել գոռալով: Ուրախության ճիչը եւ

Վահան Հովհաննիսյան. ՀՀԿ-ն քաղաքական ուժ չէ, այլ ուժ է` ուժի զոռով

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ կարեւորեց «Թիկնազորային ծառայության մասին» օրինագծի ընդունումը: Վահան Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ՀՅԴ խմբակցությունն այս նախագիծը ներկայացրել էր 2000-ականների սկզբին, երբ այն ժամանակվա խմբակցությունը հայտարարել էր, որ այնպես, ինչպես համալրվում է թիկնազորային ծառայությունը Հայաստանում` հատկապես օլիգարխների շուրջ, անընդունելի է: Նա նշեց, որ անցել է ութ տարի եւ իշխանությունները մերժել

Հոգեւոր հացի եւ Աստծուն ձեռնտու լինելու մասին

Կինովավերագրություն եւ ինտրիգներ՝ ըստ Գագիկ Հարությունյանի Վերջերս Մոսկվայում ավարտված վավերագրական ֆիլմերի «Ռադոնեժ» 16-րդ միջազգային փառատոնի հեղինակավոր ժյուրին կինովավերագրող Գագիկ Հարությունյանին ճանաչել է լավագույն օպերատոր՝ «Հայկական հաց» նկարի համար (սցենարի հեղինակ՝ Արմեն Գասպարյան): Ժյուրիի աշխատանքները գլխավորել է Վ. Կրուպինը, ընդգրկված են եղել կինոարվեստի ճանաչված այլ դեմքեր՝ Յու. Արաբովը, Ա. Զոլոտուխինը, Տ. Իենսենը, Վ. Խոտինենկոն եւ ուրիշներ:

Ռեժիսորը «պրորաբ» չէ, թատրոնն էլ՝ արտադրամաս

ԳԱԿ-ի Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանի դիտարկումները՝ Մայր թատրոնի մասին Սունդուկյանական քառամյա քաոսը վերջապես ավարտվեց, եւ հունվարի 9-ից Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր նշանակվեց Տիգրան Գասպարյանը: Այս թեմայի շուրջ զրուցեցինք ԳԱԿ-ի Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանի հետ: – Ձեր կարծիքով՝ ի՞նչ սկզբունքով կատարվեց ընտրությունը, չէ՞ որ մինչ այդ բոլորովին այլ

Ես ողջ եմ, բայց վանդակի մեջ

Լույս է տեսել ցմահ ազատազրկման դատապարտված, արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մհեր Ենոքյանի «Ես զրուցում եմ քեզ հետ, մարդ» գիրքը: 16 տարի է, ինչ Մհերը ազատությունից զրկված է: Նրա երկու փախուստների՝ 2004թ. եւ 2009թ., համար ցմահ բանտարկությանը գումարվեց նաեւ 15 տարվա բանտային կալանքը: Մհերն իր անդրանիկ գիրքը նվիրել է մանկաբույժ մոըը՝ տիկին Վարդուհուն: Գիրքը

Եթե ծեծկռտուքը չլիներ, դպրոցականը չէ՞ր մահանա

Դերենիկ Գասպարյանի կյանքի իրավունքը խախտվել է Համադասարանցիների միջեւ ծագած վիճաբանության հետեւանքով մահացած 10-ամյա Դերենիկ Գասպարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով վերացնել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Ա. Բաղդասարյանի՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումն ու գործը ուղարկել նախաքննության: 10-ամյա երեխան մահացել

Տղայական «ռազբորկա՞», թե՞ հանցագործություն

Գյումրեցի դպրոցականը դասարանցուն փորձել էր կրակել ինքնաշեն գնդիկավոր հրացանով Ինչպես տեղեկացրել ենք, նախորդ օրը ռազբորկա էր տեղի ունեցել Գյումրու թիվ 7 կրթօջախի 12-րդ դասարանի երկու տղաների՝ Ա. Հ.-ի եւ Ե. Խ.-ի միջեւ, որն ավարտվել էր բավականին տհաճ պատմությամբ: Մեր աղբյուրների պնդմամբ՝ այդ նույն դպրոցի ջոկատավարի տղան ինքնաշեն գնդիկավոր հրացանով կրակոցներ է արձակել ու վախեցրել համադասարանցուն,

Պատերազմի վետերաններին լավ նայե՛ք

Պատերազմի եւ աշխատանքի վետերան Ռուբեն Ավետիսյանը դիմում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ԱԺ նախագահին՝ հորդորելով առանց այդ էլ թվով շատ քիչ մնացած Հայրենական մեծ պատերազմի վետերաններին լավ նայել: Նրա խոսքերով, ինքը 4-5 նման բովանդակության դիմում արդեն ուղարկել է նախագահին, սակայն ոչ մի պատասխան չի ստացել: «Ափսոսում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում տարին

Անհատ տաքսիստների հարցը ձգձգում են

Տրանսպորտի եւ կապի  նախարարությունը նրանց խնդրին լուրջ չի՞ վերաբերվում Շուրջ մեկուկես տարի է՝ անհատ տաքսու վարորդները պայքարում են «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման մուտքի մոտ կայանման իրավունք ստանալու համար ու թեեւ կառավարության ներկայացուցիչները խոստացել էին մեկ ամսում հարցը կարգավորել, սակայն մինչ օրս տաքսիստները չեն կարողանում նշված հատվածում կայանել: Օդանավակայանի նոր տերմինալը շահագործման հանձնելուց հետո, տաքսիստների համար նոր

Բա որ Լոռվա մարզն էլ որոշի անկախանալ եւ լյուստրացիա անել

ՀՀ արդարադատության փոխնախարարի համոզմամբ, անթույլատրելի է, որ նախկին ԽՍՀՄ-ին մաս կազմած Հայաստանում լյուստրացիայի մասին օրենք ընդունվի Անցած շաբաթ ՀՀ խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանի մասնակցությամբ, քննարկվել էր «Գաղտնազերծման ( լյուստրացիայի) մասին» «Ժառանգություն» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը: ՀՀ կառավարությունն այս օրինագծի առնչությամբ բացասական եզրակացություն էր ներկայացրել, իսկ խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը օրենքի

Շնորհավոր ծնունդդ, Շամշյան

Շեկոյան Արմենի վերջին կեսլուրջ-կեսկատակ պատմություններից մեկը սա է.«Երբ մարդկանց ասում եմ, որ ճանաչում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, գլխով են անում, բայց երբ ասում եմ, որ ճանաչում եմ Գագիկ Շամշյանին, զարմանում են, չեն հավատում, հարցնում են՝ լա՜վ է, իսկականի՞ց, ճի՞շտ ես ասում…»: Այսօր իր տեսակի մեջ ֆենոմեն դարձած Գագիկ Շամշյանի ծննդյան օրն է:

Կառավարությունը մերժեց ընդդիմադիրների առաջարկը

Մեծամասնականի եւ համամասնականի խնդիրը կառավարություն-խորհրդարան ծիրին մեջ Կառավարությունը երեկվա իր նիստում մերժեց 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու՝ ԱԺ ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ «Երկիր» էլեկտրոնայինի՝ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը պարզաբանել է, որ յուրաքանչյուր երկրում ընտրակարգը որոշվում է ոչ թե ըստ այն հանգամանքի՝ համամասնակա՞նը պետք է հարյուր տոկոս լինի, թե՞

«Ժառանգությունը» չի կարող հաշտվել

«Ժառանգության» հայտարարությունը ԵԺԿ դիտորդի կարգավիճակի եւ Հայաստանում քաղաքական կոռուպցիայի մասին ««Ժառանգություն» կուսակցությունը գոհունակությամբ ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովի բրյուսելյան հանդիպման որոշմամբ իրեն շնորհված դիտորդ-անդամությունը: Հիմնադրման պահից ի վեր «Ժառանգությունը» ԵԺԿ արժեքների գաղափարակիրն է եւ մինչ օրս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, Եվրոնեստում, ԵԱՀԿ-ում եւ այլուր հետեւողականորեն մասնակցել է ԵԺԿ գործունեությանը: Մենք ոգեշնչված ենք դիտորդի կարգավիճակի

Մենք չենք ծնվել, որ բնության հաշվին հարստացնենք Վալերի Մեժլումյանին

Տնտեսագետ Հրանտ Բագրատյանն այսօրվա ասուլիսում անդրադառնալով Թեղուտի հանքարդյունաբերությանը՝ կարծիք հայտնեց, որ եթե նույնիսկ Թեղուտում հանքարդյունաբերող ընկերությունը լավ գին էլ վճարեր պետությանը, միեւնույն է՝ Թեղուտին ձեռք տալ չի կարելի . §Փոքր հանք է, ու շահագործվում է գիշատչորեն, մաքուր անտառը գնում է գետնի տակ: Չեմ ասում՝ մոլիբդենը կանգնեցրեք, չնայած էդ 8-10 միլիոն տոննայի փոխարեն , մեր տեղեկություններով,

Կենաց-մահու կռիվ չէ

Կիրակի օրը Սպիտակում եւ Հրազդանում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ: Հետաքրքիր է լինելու Հրազդանում, որտեղ ՀԱԿ-ը դրել է ուժեղ թեկնածուի՝ ազատամարտիկ Սասուն Միքայելյանին: Նա փորձելու է, կիրառելով կոնգրեսական եզրաբանությունը, «ճեղքել քրեաօլիգարխիկ բուրգը»: Վերջին բառակապակցությունը, թերեւս, ճիշտ է, սակայն չեմ կարող չնկատել, որ ընդամենը 4 տարի առաջ պարոն Միքայելյանը այդ նույն «բուրգի» ներկայացուցիչն էր: Բայց Հայաստանում

Շիրխանյան. «Ամեն ինչ արվում է հայության դեմ»

Իրանում իրավիճակի ցանկացած սրում եւ անկայունացում պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը Հայաստանի ազգային անվտանգության համար համարում է լրջագույն սպառնալիք: Այս համատեքստում նա ողջունում է ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների վերջին այցերը Հայաստան, որոնք, ըստ նրա, ուղղված էին հեց այդ սպառնալիքների չեզոքացմանը: «Աֆրիկյան բոլոր հեղափոխությունները, Իրաքում, Սիրիայում իրադարձությունները, Իրանի հանդեպ արվող քայլերը…այդ բոլոր երկրներում մենք ունեցել ենք շատ

Հրանտ Բագրատյանը Ծառուկյանենց ուժը համարում է արտադրական

Քաղաքական դաշտում ձեւավորվել է երեք ուժ՝ իրարից տարբեր տնտեսական գաղափարախոսություններով: Նման կարծիք այսօր «ՊոստՍկրիպտում» ակումբում ներկայացրեց տնտեսագետ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա առաջին ուժը հանրապետականներն են. «Իշխող քաղաքականությունը կլինի ֆինանսաօլիգարխիկ կապիտալիզմ, մյուս ուժը՝ Ծառուկյանենց ուժն է, որոնք գտնում են, որ պետք է բարձրացնել պատասխանատվությունը գործարարի նկատմամբ, ու այդ աշխատանքներն ավելի կենտրոնացված պետք է լինեն:

Բարձրադիր վայրերում ձնաբուք է

Սյունիքի մարզի ամենաբարձր կետում՝ Մեղրիի լեռնանցքում ձնաբուք է: «Ճանշին» ընկերության աշխատակիցները շարունակում են պայքարել ձյան դեմ: Տնօրեն Ազատ Գասպարյանը «Ա1+»-ի հետ ունեցած հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ քամին չի դադարում և անընդհատ բերվածքները լցնում է ճանապարհը: Մանրամասները կարդացեք այստեղ:

Մամուլի շենքում ինտերնետ չկա

Ավելի քան երեք ժամ է` Մամուլի շենքում ինտերնետային կապի խափանումը կաթվածահար է արել այդ շենքում տեղակայված խմբագրությունների եւ կայքերի աշխատանքը: Հենց այդ պատճառով «Առավոտի» կայքում թարմացումները ուշանում են, ինչի համար հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը:

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031