Օրվա լրահոսը
Թմրափաթեթներ՝ կնոջ բնակարանից
Դեկտեմբերի 26-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ապօրինի թմրամիջոցներ պահելու և իրացնելու կասկածանքով, Երևան քաղաքի Սասունցի Դավթի նրբանցքի և Կռիլովի փողոցի խաչմերուկից, «Սամանդ» մակնիշի տաքսի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Լևոն Բ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային 2 տոպրակ՝ մարիխուանա թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներով, ծխախոտի փայլաթիթեղի
Քաղաքական ամփոփում
Անցնող տարին՝ 2012 թվականը, բավական թեժ տարի էր՝ լի քաղաքական ինտրիգներով, լարված պահերով, ուշագրավ դրվագներով։ Անցնող տարով, ըստ էության, ամփոփվեց մեր նորագույն պատմության մի ամբողջ փուլ։ Որոնք են այն կարեւոր հինգ իրադարձությունները, որոնք կարելի է հիշատակել 2012-ից։ ԱԺ ընտրություններ Տարին սկսվեց մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման թոհուբոհի մեջ։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը, որ փորձում էին
Ձերբակալվել են ավտոմեքենայում սեքսով զբաղվելու համար
«Սերրո Պորտենյո» ակումբի ֆուտբոլիստ Ջոնաթան Ֆաբրոյին եւ Պարագվայի ազգային հավաքականի ամենա ճանաչված երկրպագու, մոդել Լարիսա Ռիկելմեին ոստիկանությունը ձերբակալել է ավտոմեքենայում սեքսով զբաղվելու համար: Զույգը ձերբակալվել է Ասունսյոնի ամենաբանուկ փողոցներից մեկում այն բանից հետո, երբ անցորդները զանգահարել են ոստիկանություն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հրազդան գետում` սատկած ձկներ
Դեկտեմբերի 26-ին, ժամը 13.41-ին Ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան գետում` «Գետափ» ռեստորանային համալիրի մոտ, հայտնաբերվել են սատկած ձկներ: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Տեղեկատվությունը փոխանցվել է ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ բնապահպանության և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների պատասխանատու աշխատակիցներին, ինչպես նաև Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն: Վերցվել են ջրի և
Դեպի «ընտրություններ» միջոցառման
ՀՅԴ Գերագույն մարմնի որոշումով՝ ավանդական կուսակցությունը ևս հրաժարվեց սեփական թեկնածուով մասնակցել նախագահական ընտրություններին՝ չպաշտպանելով որևէ այլ քաղաքական ուժի կամ թեկնածուի: Անկախ այն հանգամանքից, թե ինչ հիմնավորումներով է Դաշնակցությունը փաստացի բոյկոտում 2013թ. նախագահական ընտրությունները, այդ որոշումը միակ ռացիոնալ արձագանքն էր ստեղծված քաղաքական իրավիճակին, որին նպաստելու գործում քիչ դերակատարություն չի ունեցել նաև ՀՅԴ-ն: Սակայն վերջնականապես ուրվագծվող քաղաքական
Vitamin Ա
– Մեր տոնածառն էնքան վատն ա, որ վրեն ոչ մի հատ թազա խաղալիք չկա: – Մեր տոնածառն էնքան վատն ա, որ վրեն ոչ մի հատ խաղալիք չկա: – Այ ախպեր, ձերը ոչ թե տոնածառ ա, այլ՝ տոհմածառ:
ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ի, ժամը 10.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ձնաբքի պատճառով դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն`Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար: ԱԻՆ
Մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները երևանցիները դրական են գնահատում
«Երևանցիները Երևանի մասին» հետազոտությունների արդյունքներն են հրապարակել Մարքեթինգի հայկական ասոցիացիան և Gallup International Association կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը։ Հարցման արդյունքներին ծանոթանալու և դրանք մեկնաբանելու համար հետազոտության շնորհանդեսին հրավիրված էր Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը։ Վերջին մեկ տարում մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները հարցված երևանցիների 78%–ը գնահատել է դրական, ընդ որում՝ 24%–ը լիովին դրական։ Փոփոխությունները «ավելի շուտ բացասական»
Աբրամովիչը «Չելսիի» ուժեղացման համար առանձնացրել է 150 միլիոն ֆունտ
Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր, ռուս գործարար Ռոման Աբրամովիչը ձմեռային տրանսֆերային պատուհանում իր ակումբը հզորացնելու նպատակով նոր գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին տրամադրել է 150 միլիոն ֆունտ ստերլինգ: «Sunday Express»-ի տվյալներով, այդ գումարից 50 միլիոնն «արիստոկրատները» ծախսելու են «Ատլետիկոյի» կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյին, 35 միլիոնը՝ «Շախտյորի» բրազիլացի հարձակվող Վիլիանին ձեռք բերելու համար: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
RBC. «Հայաստանի դասեր-2, կամ Անդրեյ Բիտովի հետքերով»
«Էռ Բե Կա» պարբերականում հրապարակված Հայաստանի մասին ակնարկում հեղինակը գրում է, որ իր սերնդի ընթեցասերները հավանաբար կհիշեն փոքրիկ, կոկիկ և բավական ընդարձակ բովանդակությամբ Անդրեյ Բիտովի «Հայաստանի դասեր» գիրքը: «Պարզվել էր, որ հարևանությամբ գտնվող հարմարավետ արևային երկիրը, որն այն ժամանակ շատ մոտ, ծանոթ և նույնիսկ հարազատ էր թվում, լի է գաղտնիքներով ու բացահայտումներով: Պարզվել էր, որ
Ֆիննախարարության ակտին սրտատրոփ սպասում է ոչ միայն Սամվել Բալասանյանը, այլև`Վարդան Ղուկասյանը
ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսների վերահսկողության տեսչությունը շուրջ մեկ ու կես ամիս տևած ուսումնասիրություններից հետո երեկ վերջապես ավարտեց իր աշխատանքը Գյումրու քաղաքապետարանում ` սպասողական վիճակի մեջ թողնելով ինչպես նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին, այնպես էլ նախկին քաղաքագլուխ Վարդան Ղուկասյանին:Նախարարության ստուգող խումբը ուսումնասիրել է ամեն մի փաստաթուղթ, պայմանագիր, բյուջեի, հատկապես պետության կողմից հատկացված դոտացիայի ծախսման հիմնավորումները: Մի խոսքով,
Живая Кубань. «Ռուսաստանում ձերբակալել են տաքսի վարորդի վրա հարձակված երկու հայ տղամարդու»
Բելորեչենսկի ոստիկանները ձերբակալել են երկու հայ տղամարդու, որոնք հարձակվել են տաքսու վարորդի վրա: Հայտնում է «Ժիվայա Կուբան» պարբերականը: Ըստ 29-ամյա վարորդի պատմածի, Մայկոպում երկու տղամարդ խնդրել են իրենց Բելորեչենսկ տանել: Քաղաքից դուրս գալուց նրանք կոնկրետ հասցե չեն ասել, սակայն ասել են, որ ցույց կտան, թե որտեղ է պետք գնալ: Սկզբում ուղևորները խնդրել են կանգնել մի
The Independent. «Հայոց ցեղասպանության չորս լուսանկարները՝ 2012թ. ամենաազդեցիկ պատմություն»
«Ինդեփենդենթ» թերթի արտասհամանյան թղթակիցները գրել են 2012թ. իրենց վրա ամենամեծ ազդեցությունը գործած պատմության մասին: Լրագրող Ռոբերտ Ֆիսկը պատմել է Հայոց ցեղասպանության լուսանկարների մասին, որն ինքը ցույց էր տվել իր հայ լսարանին: «Պատերազմների արանքում ես դասախոսություններ էի կարդում Մերձավոր Արևելքում: Ես հազվադեպ եմ տեսել այդպիսի զգացմունքային, պատմության թակարդն ընկած, արտասվալից լսարան, ինչպիսին տեսա անցած գարուն Շարժայում:
Iran news. «Թավրիզի առևտրային պալատը Հայաստանում ներկայացուցչություն կբացի»
«Արաս» Ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) տնօրեն Սադեկ Նաջաֆին հայտնել է, որ մոտակա ժամանակներում Արմավիրի մարզում կբացվի Թավրիզի և «Արաս» ԱՏԳ-ի առևտրի պալատի ներկայացուցչություն: Հաղորդում է «Իրան նյուզ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «ԻՐՆԱ»-ին: Սադեկ Նաջաֆին վերջերս մասնակցում էր Իրանի Ադրբեջանի նահանգապետի գլխավորած պատվիրակության Հայաստան կատարած երկօրյա այցին: Պատմելով այդ այցի մասին՝ Նաջաֆին ասել է, որ Հայաստանում
«Շատ կուզենայի, որ այդ օրը չլիներ»
ԱԺ ընտրություններից առաջ մայիսի 4-ին ՀՀԿ քարոզարշավ համերգի ժամանակ տեղի ունեցած փուչիկների պայթյունի գործով մեղավոր ճանաչված Սերոբ Բոզոյանն արդեն վիրահատվել է: Պահանջված 90 հազար դրամը նրան տրամադրել են պայթյունից տուժածները,որոնցից շատերը համարում էին,որ ճիշտ չէ միայն նրան այս գործով մեղադրել։ Առաջ ատյանի դատարանի կողմից հոկտեմբերի 17-ին մեկ տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանը երեկ է դուրս
Սերժ Սարգսյանը մասնակցեց նաեւ մարզիկների պարգեւատրմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Հայաստանի Հանրապետության մարզիկների և մարզիչների պարգևատրման հանդիսությանը: Նախագահը մարզաշխարհի ներկայացուցիչների հետ տարեվերջյան հանդիպմանը շնորհավորել է նրանց՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել առողջություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ սպորտի բնագավառում և անձնական կյանքում: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է նաև պետական պարգևների ու շնորհակալագրերի արժանացած այն մարզիկներին և մարզիչներին, ովքեր
Արմեն Ռուստամյանը, ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, 68 տարեկանում կառաջադրվի. «Եթե մինչեւ էդ կենդանի մնամ»
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը 52 տարեկան է: Հաշվի առնելով, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությամբ՝ նախագահի ընտրություններում չառաջադրվելու համար հիմք հանդիսացած «գլխավոր փաստը» տարիքն է՝ Aravot.am-ը Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց, թե 68 տարեկանում ինքը կառաջադրվե՞ր նախագահի թեկնածու: Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Եթե մինչեւ էդ կենդանի մնամ՝ երեւի»,- ասաց պարոն Ռուստամյանն ու սկսեց ծիծաղել. «Ի՞նչ
ՀՅԴ-ն արդեն ՀԱԿ-ի դեմ հակաքարոզչությո՞ւն է անում
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մեր հարցին, թե համաձա՞յն եք կոնգրեսականների այն գնահատականին, որ նրանք, ովքեր առաջադրվում են եւ 2-րդ, 3-րդ, 4-րդ տեղի համար են պայքարում, ուզում են կերակրատաշտին մոտ լինել: Արմեն Ռուստամյանը ձեռնպահ մնաց գնահատական տալ՝ ասելով, որ Հրանտ Բագրատյանի հաղթելու հավանականությունը շատ քիչ է:
Մհեր Սեդրակյանն ու լորդերի պալատը
Այսօր Aravot.am-ը ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Սահակ Մինասյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կգնահատի իր կուսակից ընկերոջ` մականունավոր պատգամավոր Մհեր Սեդրակյանի` «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մհեր Արշակյանի նկատմամբ դրսևորած վարքագիծը: Հիշեցնենք, որ խորհրդարանի միջանցքում պատգամավորը սպառնացել էր իրեն հարց տվող լրագրողին` ասելով. «Դավա՛յ, դավա՛յ, յալլա՛, կտամ ծնոտդ կպոկեմ»: Մի՞թե սա է «Ապահով Հայաստանը» կամ լրատվամիջոցների համար ազատ
Աշխարհի ամենամեծ տոնածառերը
Աշխարհի ամենամեծ տոնածառը գտնվում է Իտալիայի Գուբիո քաղաքում: Հսկա տոնածառն ունի 650 մ. բարձրություն և 350 մետր լայնություն: Այն արդեն գրանցված է գինեսի ռեկորդների գրքում: Տոնածառը, որը իրականում գունավոր լամպերի և պողպատից պատրաստված տոնածառի ուրվագիծ է ներկայացնում, տեղեկայված է Ինջինո լեռան ստորոտին: Գրում է indyposted.com-ը: Իսկ աշխարհի ամենամեծ լողացող արհեստական եղևնին արդեն 17 տարի է
ՀԱԿ-ը վաղն էլ կքննարկի նախագահական ընտրություններին անելիքները. «Քննարկելու շատ բան կա» (տեսանյութ)
Այսօր Հայ ազգային կոնգրեսը քաղխորհրդի նիստ է արել, որտեղ վերջնական որոշում չի կարողացել կայացնել, թե ինչպես է մասնակցելու նախագահական ընտրություններին, սատարելո՞ւ է Հրանտ Բագրատյանին, կամ սատարելո՞ւ է առհասարակ որեւէ մեկին: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ քաղխորհրդի նիստում դեռ քննարկումներ պետք է լինեն եւ վերջնական որոշումը պարզ կլինի վաղը, որից
Լրացավ ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնավարման 100 օրը
Դեկտեմբերի 26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության շենքում տեղի ունեցավ ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կարեն Միրզոյանի մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին տեղի և հավատարմագրված արտասահմանյան լրագրողներ: Մամուլի ասուլիսը նվիրված էր նախարարի պաշտոնավարման 100 օրվան և 2012 թվականի արդյունքներին: ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը որպես անցնող տարվա կարևորագույն քաղաքական իրադարձություն նշեց հուլիսին կայացած նախագահական ընտրությունները,
Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱԳՆ-ի ընդունելությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարության կազմակերպած ընդունելությանը: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է նախարարության աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ, շնորհակալություն հայտնել պետական այլ մարմինների հետ միասին անցնող տարում նրանց իրականացրած կարևոր աշխատանքի համար և տոնական ընդունելության բոլոր մասնակիցներին մաղթել բարձր տրամադրություն, նրանց ընտանիքներին՝ երջանկություն, առողջություն և բարօրություն:
Երևանի քաղաքապետը պարգևատրել է արվեստի և մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ոլորտների մի շարք ներկայացուցիչների
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ հյուրընկալել է մայրաքաղաքի արվեստի և մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ոլորտների ներկայացուցիչներին: Շնորհավորելով առաջիկա տոների կապակցությամբ՝ քաղաքապետն անդրադարձել է 2012 թվականի ընթացքում ոլորտներում կատարված բարեփոխումներին և, ընդգծելով յուրաքանչյուր բնագավառի առանձնահատուկ դերը, համոզմունք է հայտնել, որ հաջորդ տարի ձեռքբերումները կլինեն առավել մասշտաբային: «Շնորհավորելով Ամանորի և Սուրբ
ՀՅԴ-ն ընդդիմություն , ԲՀԿ-ն էլ այլընտրանք չէ՞
Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը դժվարանում է ասել, թե ինչը հանգեցրեց նախագահական ընտրություններին չմասնակցելու ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի որոշմանը: «ԲՀԿ-ն չունի համապատասխան թեկնածու, իսկ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու որոշումն էլ խելացի որոշում է: Իսկ եթե կար ռազմավարական ծրագիր այս որոշման համար, դրա մասին չգիտենք»,- ասաց պարոն Կիրակոսյանը: Նրա համոզմամբ, ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի որոշումը նաեւ Հայաստանի քաղաքական համակարգի
Վաժա Ազիարաշվիլուն՝ 10 տարվա ազատազրկում
ՀՀ Ազգային եւ ԵՊՀ գրադարաններից 150 միավոր գիրք (մոտ 7 մլն դրամ արժողությամբ) գողանալու գործով, այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց Վաժա Ազիարաշվիլու եւ մյուսների գործով դատավճիռը: Վրաստանի ոստիկանության նախկին աշխատակից Վաժա Ազիարաշվիլին դատապարտվեց 10 տարվա ազատազրկման՝ գույքի կեսի բռնագրավմամբ, Երվանդ Ղամբարյանը՝ 5 տարվա, 4,5 տարվա ազատազրկման դատապարտվեց
Դինո գոլդի ստորգետնյա հանքում դեպք է տեղի ունեցել
Երեկ երեկոյան ժամը 18-ի սահմաններում Կապանում գործող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ ընկերության ստորգետնյա հանքում դեպք է տեղի ունեցել: Մեր ունեցած տվյալներով` հանքախորշի առաստաղից` մեծ բարձրությունից, քար է ընկել տվյալ պահին հանքում աշխատող կոմբինատի հորատող 52-ամյա Մուրազիկ Բաղդասարյանի վրա: Ինչպես տեղեկացանք Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքից` այս պահին տուժածի վիճակը գնահատվում է ծանր կայուն: «Երեկ
Մարզպետները պարտավորված են ապահովել նախընտրական քարոզչության ազատ իրականացումը
Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց նախագահական ընտրություններին մարզպետների աշխատանքային ուղեցույցը ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հարցում: Մարզպետները առաջիկա օրերին հանձնաժողով պետք է ներկայացնեն ընտրական միջոցառումների համար նախատեսված անվճար կարգով թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին տրամադրվող դահլիճների եւ այլ շինությունների ցանկը: Ըստ հանձնաժողովի որոշման, մարզպետերը նաեւ պարտավորված են՝ ապահովել նախընտրական քարոզչության ազատ իրականացումը՝ կազմակերպելով նախընտրական ժողովներ, թեկնածուների եւ
«Ով որ որոշելու է՝ կորոշի». Էկոնոմիկայի նախարարը՝ Բագրատյանին իրենով փոխարինելու մասին.
«Ազատություն» կուսակցության ղեկավար եւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը դեռեւս պաշտոնապես չէր հայտարարել նախագահի ընտրություններին իր թեկնածության առաջադրելու մասին, արդեն լուրեր էին շրջանառվում, որ նախագահի ընտրություններից հետո պարոն Բագրատյանին տեսնում են որպես էկոնոմիկայի նախարար: «Ասում են՝ դուք շատ եք սիրում ձեր պաշտոնն ու աշխատանքը, ցավալի չի՞ լինի ձեզ համար պաշտոնից հրաժարվելը, այն ընտրություններից հետո նախատեսել են


















































