Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն այդ հարցին չի կարող պատասխանել

Արդեն տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզում շրջանառվող լուրերի համաձայն, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հավանական է, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրվի թիվ 41 ընտրատարածքում: Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքն ընդգրկում է Դիլիջան, Իջեւան, Բերդ քաղաքները՝ հարակից գյուղերով: Խոսվում է նաեւ Երեւանի թիվ 11 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի առաջադրման հավանականության մասին: Պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց,

Բանակը չի՞ ներքաշվի քաղաքական գործընթացների մեջ

Հրայր Թովմասյանն ուզում է տեսնել այն պատգամավորին, որոնց կարծիքով այս օրինագծով բանակը ներքաշվելու է քաղաքական գործընթացների մեջ։ Նախարարը բոլորին հանգստացնում է՝ արտակարգ դրության օրինագիծը դատական իշխանության անկախության վրա չի ազդի. «Սահմանադրական կարգն է, որի պահպանման համար այս ուժերը կարող են օգտագործվել»: Նախարարն ասում է, որ արտակարգ դրության օրերին բանակն առաջնորդվելու է ներքին զորքերի կանոնակարգով ու

Փողոցում ավելի գրագետ են խոսում, քան Facebook-ում

Այս կարծիքին է գրող, թարգմանիչ, հրատարակիչ, խմբագիր Վաչագան Սարգսյանը «1922թ. բոլշեւիկներն ուզեցին ամբոջ սովետմիության ժողովուրդներին լատինատառ գրող դարձնել, ուղղագրական փոփոխություն անել եւ հայերին 1500 տարվա գրությունը մոռանալ տալ, բայց, բարեբախտաբար, այդպես չեղավ՝ հայերը շարունակեցին մեսրոպյան այբուբենն օգտագործել: Իսկ հիմա տեխնիկան, համակարգիչը եկել ու կարողանում է թելադրել իր կամքը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց գրող, թարգմանիչ, հրատարակիչ,

Հրանտ Մելքումյանը հաղթանակ տարավ 75-րդ քայլում

Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցում ընթացող շախմատի Aeroflot Open 2012 ներկայացուցչական միջազգային մրցաշարում երեկ երկրորդ տուրի օրն էր: A խմբում հանդես եկող Հայաստանի երկու ներկայացուցիչներից համաշխարհային օլիմպիադայի հաղթող եւ աշխարհի թիմային չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը սեւերով հանդիպեց Մաքսիմ Ռոդշտեյնի հետ: Հայ գրոսմայստերը երկար պայքարեց մրցակցի շոշափելի առավելությունը չեզոքացնելու համար, սակայն հաջողության չհասնելով՝ 78-րդ քայլում ստիպված իրեն պարտված ճանաչեց:

Ավտովթար Արշակունյաց պողոտայում. իրար են բախվել «Մերսեդես»-ն ու «Ֆոլքսվագեն»-ը (ֆոտոշարք)

Այսօր՝ փետրվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11.30-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 80 PP 888 համարանիշի և «Ֆոլքսվագեն» մակնիշի 26 ՕՕ 669 համարանիշի ավտոմեքենաները։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ աշխատակիցները, իսկ ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները դեպքի վայր

«Զենիթը» սառնամանիքի պատճառով կիսատ է թողել «Չեզենայի» հետ խաղը

Եվրոպան պարուրած աննախադեպ սառնամանիքների պատճառով որոշ ազգային առաջնություններում խաղացանկի փոփոխություններ են կատարվել: Իսկ ահա Իտալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ֆուտբոլիստները, որոնք, թվում է, սովոր պետք է լինեն ռուսական ցրտերին, «Չեզենայի» հետ ընկերական հանդիպման 63-րդ րոպեին կիսատ են թողել պայքարը եւ հեռացել դաշտից: Նախաձեռնության հեղինակը եղել է պիտերցիների գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին: Նա խորհրդակցել

Խանդը կարող է հանգեցնել սեռական ցանկության կորուստի

«Իմ կեսը գրեթե ինձ առիթ չի տալիս խանդելու, սակայն առանց խանդելու սեր չի լինում: Հիմնականում խանդում եմ այն ժամանակ, երբ իր նախկին ընկերուհիներն են ի հայտ գալիս: Սկանդալ չեմ սարքում, ուրիշների մոտ խանդս ցույց չեմ տալիս, բայց հետո դա քննարկում եմ իմ սիրեցյալի հետ և դժգոհություներս եմ հայտնում»,- ասում է Լիլիթը: Հոգեբան Լիլիթ Եփրեմյանն այս

Մ17-ը սկսում է մրցաշրջանը

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականն այս տարվա առաջին  ուսումնամարզական հավաքն անցկացնելու է փետրվարի 11-16-ը ֆուտբոլի ակադեմիայում՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում: Ֆեդերացիայի հավաքական թիմերի բաժինը ֆեդերացիայի պաշտոնական կայքին իրազեկել է, որ հավաքականի մարզչական շտաբը՝  ավագ մարզիչ Ռոման Սիմոնյանի գլխավորությամբ, հրավիրել է հետեւյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ. Վոլոդյա Ավագյան Միհրան Մնացականյան Պաշտպաններ. Վահան

Կստեղծվի արտերկրում սովորողների տվյալների բազա

Այս տարվա հունվարի 15-ից Հայկական գիտական համագործակցությունը (Armenian Scientific Cooperation) նախաձեռնել է արտերկրում կրթությունը շարունակել ցանկացող երիտասարդներին մասնագիտական խորհրդատվության տրամադրման ծրագիր: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց armscoop.com կայքի հիմնադիրներից Արմեն Մարտիրոսյանը, ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել Կրթական խորհրդատվական կենտրոն: Վերջինիս հիմնական նպատակն է անհատական խորհրդատվությունների եւ խմբային սեմինարների միջոցով տեղեկատվություն տրամադրել հայ ուսանողներին եւ երիտասարդներին

«Պատմության հաշվին կոմերցիա անելը դավաճանություն է»

Ճանաչված նկարիչ Վահրամ Հարությունյանը մտահոգված է Այս օրերին մեծ էկրանին ցուցադրվում է երիտասարդ ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը…» ֆիլմը, որի մտահղացման, սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը Միքայել Պողոսյանն է: Ճանաչված նկարիչ Վահրամ Հարությունյանին (Կուկ) զայրացրել է, իր խոսքով` ֆիլմի սուտ պատմությունը: Նրա համոզմամբ, ազգային արժանապատվության ու պատմության հաշվին կոմերցիա անելը ամենաքիչը դավաճանություն է: Հիշեցնենք, որ

Գիզիրյանը կպաշտոնազրկի «թայֆաբազությամբ» զբաղվող գյուղապետերին

Մի ամիս է՝  Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը մարզպետարանի վարչության բոլոր պետերի հետ այցելում է գյուղեր, խորհրդակցություններ անցկացնում, լինում այս կամ այն կառույցում: Թե ձմռան սառնամանիքին,  փակ ճանապարհների առկայության պայմաններում, ինչու է գյուղեր այցելում ու ինչ հարցեր է քննարկում՝ քաղաքակա՞ն, թե՞ գյուղափրկիչ, մարզպետը վստահեցնում է, որ  քաղաքական թեմաները բացառվում են: Ըստ նրա՝ գնում է ստուգելու իր

Թբիլիսիի բանտում Մասումյանին ԱԱԾ հայ քննիչը սպառնացել է

ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը, Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ, նախորդ օրը շարունակեց Գագիկ Մաթեւոսյանի («Մուսկուլ Գագո») եւ նրա խմբի անդամների՝ Արտակ Ղուկասյանի, Արայիկ Ոսկանյանի, Վազգեն Կարապետյանի,  Գրիգոր Գրիգորյանի վերաքննիչ բողոքները: Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերի 14-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ապացուցված համարեց ազատամարտիկներից կազմված խմբի կողմից ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի

Ընդդիմությանը ձերբակալություններով չեն վախեցնի

«Ընդդիմությանը չեն կարող երբեւէ զսպել: Ուզում են ասել՝ եթե դուք ինչ-որ բան մեր սրտով չանեք՝ մենք բազմաթիվ մեթոդներով կարող ենք ձեզ ազատությունից զրկել: Դրանով մեզ իրենք չեն վախեցնի»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով վերջին շրջանում ոստիկանության գործունեությանը՝ ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը: Կարդացեք «Առավոտ» օրաթերթ

Բիզնեսը բարեգործություն չի անում

Տավուշի մարզում ընդերքի պաշարներով բիզնես ծավալած խոշոր ձեռնարկությունները՝ բնական քարի արդյունահանմամբ եւ վերամշակմամբ զբաղվող  Իջեւանի «Քարարտ» ընկերությունը, Դիլիջանում հանքային ջրերի արտադրությամբ զբաղվող 2 ընկերությունները՝ «Դիլիջանը» եւ «Ֆրոլովա բալկան», Տավուշի մարզում բարեգործությամբ կամ չեն զբաղվում, կամ շատ քիչ ծավալով են բարեգործություն անում: Այդ ընկերությունների տերերը պետության եւ հասարակության հանդեպ իրենց պարտավորությունը կատարված են համարում՝ հարկեր մուծելով:

«Միավորված հայերը» քաղաքական դիվիդենդնե՞ր են հավաքում

Երեկ «Առավոտին» են դիմել Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով եւ Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքի մի խումբ բնակիչներ, որոնք կոչ են անում ՀՀ վարչապետին եւ Երեւանի քաղաքապետին իրենց հասցեում մասամբ սկսած քաղաքաշինական ծրագիրն ավարտին հասցնել: Իսկ «Միավորված հայեր» կուսակցությանը, որն, ըստ բնակիչների, փորձում է այս օրերին իրենց այս հարցը շահարկելով քաղաքական դիվիդենդներ հավաքել՝ խորհուրդ են տալիս

«Օդնոկալսնիկիացված ֆեյսբուք», թե՞՝ «ֆեյսբուքը մնում է ֆեյսբուք»

 Սոցիալական ցանցերը, հատկապես www.facebook.com-ն ու www.odnoklassniki.ru-ն  մեծ տարածում են գտել: Դրանցից օգտվողներից շատերն կարծում են՝ սոցցանցերն անընդհատ նոր ծառայություններ ու ֆունկցիոնալ հնարավորություններ մատուցելով, մրցում են մեկը մյուսի հետ: Տիգրան Քոչարյանը, ով բլոգոսֆերայում հայտնի է Փիղ մականվմամբ, այդ կայքերի միջև ոչ մի մրցակցություն էլ չի տեսնում` դրանք երկու տարբեր աշխարհներ են, նա է կարծում: Նախընտրում է

Հետդարձի ճանապարհ չկա

Ինչպես այս, այնպես էլ բոլոր նախորդ ընտրությունների ժամանակ մեր մի շարք գործընկերներ՝ լրագրողներ, առաջադրվում են եւ հաճախ նաեւ ընտրվում են ԱԺ պատգամավորներ: Բնականաբար, հարց է ծագում՝ ինչպես դրան վերաբերվել: Արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ այդ աշխատանքը (իսկ դա պետք է լինի աշխատանք, ոչ թե լոպազանալու եւ «տանիք գտնելու» միջոց, ինչպես կարծում է ներկայիս պատգամավորների

Կրակոցներ Գյումրու թիվ 7 դպրոցի բակում

Մեր տեղեկություններով՝ երեկ Գյումրու թիվ 7 դպրոցի 12-րդ դասարանի երկու աշակերտների միջեւ դպրոցի ներսում թունդ ռազբորկա է սկսվել, որը շարունակվել է դպրոցի բակում ու ավարտվել է կրակոցներով: Վիճաբանողներից մեկը եղել է դպրոցի ուսմասվարի որդին՝ Արթուրը, ով եւ հանել է գազային ատրճանակը ու կրակել համադասարանցուն՝ Լեւոնին: Թեեւ գազային ատրճանակն ավելի շատ վախեցնող զենք է համարվում, սակայն,

Այդ փոփոխամիտ պատգամավորները

«Օրինաց երկիր» կուսակցությո՞ւնն է հանել պատգամավոր Գագիկ Բաղդասարյանին իր շարքերից, թե՞ պատգամավորն է իր կամքով դուրս եկել այդ կուսակցությունից, դա, ի վերջո, այդ գործչի եւ այդ կուսակցության գործն է: Պարզապես այս փոքրիկ եւ գուցե ոչ այնքան կարեւոր օրինակով հետաքրքիր է հետեւել քաղաքական գործիչներին, ասենք՝ երկու տարի առաջ եւ այսօր: Կուսակցությունից հեռացվելուց (ինչպես ինքն է պնդում՝

«Բանգլադեշի Համիկին» չեմ էլ ճանաչում»

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը՝ առաջիկա ընտրությունների մասին – Երեկ պետք է կայանար Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստը, որտեղ ՀԱԿ անդամ կուսակցությունները պետք է ներկայացնեին վերջնական մոտեցումները ՀԱԿ-ի համամասնական ցուցակի կազմավորման եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրումների վերաբերյալ: Նիստը հետաձգվեց՝ պատճառաբանությամբ, որ որոշ կուսակցություններ դեռ որոշում չեն կայացրել: Այդքան սկզբունքային եւ վիճելի խնդիրնե՞ր կան, որ կողմնորոշվել

Հատվածներ Աշոտ Աբովյանի նախաքննական ցուցմունքներից

Ստորեւ կներկայացնենք Աշոտ Աբովյանի ցուցմունքից մեջբերումներ՝ վերստին մեկնաբանությունը թողնելով մեր ընթերցողներին եւ այս անձանց՝ այսօրվա պայքարի զինակիցներին։ «Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հավաքվածներին բարիկադներով փակել այդ տարածքը։ Ժողովուրդը 2-ական տրոլեյբուսներ կանգնեցրեցին, ծակեցին անիվները եւ դրանցով փակեցին փողոցը «Արարատ» հյուրանոցի դիմացի հատվածից։ Ես սկսեցի քայլել տարածքով՝ տեսնելու, թե ինչ է կատարվում. զգացի, որ անկառավարելի վիճակ է ստեղծվում,

Նիկոլ Փաշինյանը կառաջադրվի՞ Իջեւանում

Հայ ազգային կոնգրեսի մեր աղբուրների վկայությամբ` հավական է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանն առաջադրվի հայրենի Իջեւանում: Թիվ 41 ընտրատարածքի մաս են կազմում Դիլիջան քաղաքը` հարակից գյուղերով, Իջեւան քաղաքը` տարածաշրջանի գյուղերի մի մասով եւ Բերդ քաղաքը` տարածքի գյուղերի մի մասով: Ազգային ժողովում այս ընտրատարածքն այժմ ներկայացնում է «Երեւանի գարեջուր» ՓԲԸ խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանը: Վերջինս

09.02.2012

Ձյան դեմ մղված ճակատամարտում Երեւանի քաղաքապետարանը ջախջախիչ պարտություն է կրել

Երեւանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ փետրվարի 7-ի երեկոյան արդեն ձյան մաքրման աշխատանքներում օգտագործվել է 163 միավոր տեխնիկա, 190 տոննա աղ եւ 440 խմ ավազ: «ՉԻ»- Որպես կանոն, մարտից հետո  հրամանատարը չի զեկուցում, թե քանի փամփուշտ է կրակվել մարտի ընթացքում, քանի տուշոնկա է կերվել եւ այլն: Դրա փոխարեն զեկուցում է մարտի արդյունքները՝ հաղթեցինք կամ

Ինչո՞ւ են հիմա որոշել թույլ տալ, որ բանակը միջամտի իրավապահ մարմինների գործողություններին

 Եվ այսպես, Հայաստանի իշխանությունները մտադիր են «օրենսդրորեն ամրագրել» բանակը սեփական ժողովրդի դեմ դուրս բերելու եւ բանակի միջոցով սեփական իշխանությունը պահպանելու իրավունքը։ Կառավարությունը երեկ Ազգային ժողով էր ներկայացրել արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի փոփոխված տարբերակը, որի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ բանակը կարող Է միջամտել իրավապահ մարմինների գործողություններին, եթե ոստիկանությունն ու ազգային անվտանգության ուժերն ի վիճակի

Աստղաբան. Նահանջ տարին բացասական ազդեցություն չի ունենա

«Տիեզերքում 2001 թվականին սկսված նոր շրջանը կներգործի 2012 թվականին: Այն որոշակի ազդեցություն կունենա մարդկանց մտածելակերպի վրա»,- այսօր «Հենարան» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ իր կանխատեսումները հայտնեց աստղաբան, Էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը: Ըստ աստղաբանի՝ նահանջ տարին բացասական ազդեցություն չի ունենա մարդկանց ու մասնավորապես հայաստանցիների վրա: Նրա խոսքով, ամեն բացասական երեւույթ մարդկանց հույզերի հետեւանք է, իսկ եղանակն ու

Նկարչությունն աղջկա գո՞րծ չէ

Նոյեմբերյան քաղաքից 4 կմ հեռավորությամբ գտնվող սահմանամերձ Դովեղի գյուղապետարանի շենքի երկրորդ հարկում շաբաթական երեք անգամ, երկու ժամով նկարչություն է սովորում 10-13 տարեկան 8 տղա: Այդ խումբը Նոյեմբերյան քաղաքի գեղարվեստի դպրոցին է պատկանում: Ուսման վարձը 500 դրամ է: Սենյակի հատակը բետոնից է, վառարանը ծխում է, քանի որ հաճախ փայտի փոխարեն քանդված հատակի մազութապատ մանրատախտակ են վառում:

ՀՀ իշխանությունն ու ընդդիմությունը հրապարակային պայքարի են դուրս եկել Վ. Պուտինի բարեհաճությանն արժանանալու համար

Հայաստանում  սկսվել է ռուսամոլության իսկական քայլարշավ՝ ընդդիմությունն ու իշխանությունը մրցակցության մեջ են մտել Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին հնազանդություն հայտնելու հարցում։ Մինչ վերջին օրերին քննարկվում էր ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանի՝ ռուսաստանահայերին ուղղված հայտարարություն-կոչը՝ «Ընտրում ես Վլադիմիր Պուտինին՝ զորավիգ ես մայր հայրենիքիդ» հուզախառն կարգախոսով, երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը շտապեց հայտարարել. «Ես ցանկանում եմ, որ Ռուսաստանի այս

ՀԱԿ-ը՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծի մասին

Այս նախագծի վերաբերյալ իր եզրակացությունն է տվել նաեւ Հայ ազգային կոնգրեսի պետաիրավական հանձնախումբը: Բացի արտակարգ դրության ժամանակ ԶՈՒ ներգրավվածության խնդրից, Կոնգրեսը նաեւ ուշադրություն է հրավիրել անհասկանալի, հակասահմանադրական այլ ձեւակերպումների վրա։ Օրինակ՝ նախագծի 1-ին իսկ հոդվածից պարզ չէ, թե որ հանգամանքներն ու վտանգներն են արտակարգ դրություն հայտարարելու հիմք հանդիսանում։ Փոխարենը նախագծում ընդամենը կրկնվել է Սահմանադրության 55-րդ

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031