Օրվա լրահոսը
Ոստիկանապետը հայհոյել ու ծեծե՞լ է համակարգի աշխատողին՝ նրան հասցնելով ինքնասպանության փորձի
Այսօր Aravot.am-ը տեղեկություն ստացավ, որ հինգշաբթի օրը Կապանի ոստիկանապետը ծեծի է ենթարկել ոստիկանության մի աշխատակցի՝ Նորայր Դանիելյանին: Ընդ որում, ըստ տեղեկության, ծեծի պատճառը եղել է այն, որ ոստիկանապետը հայհոյել է աշխատակցին, վերջինս չի դիմացել եւ պատասխանել է հայհոյանքին: Արդյունքում այն աստիճան ծեծ է կերել, որ կիրակի օրը նույնիսկ փորձել է ինքնասպան լինել: Նորայր Դանիելյանը, ըստ
ՀԱԿ անդամը՝ Աղվան Վարդանյանին. «Մարտի 1-ի համար պետք է արդարանան այն սրիկա անտարբերները, որոնք ծակուծուկեր մտան»
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը մի շատ ուշագրավ ակնարկ արեց ՀՅԴ-ին: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, մեկնաբանելով Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշումը, ասել էր, որ ՀԱԿ առաջնորդի խնդիրն էր Մարտի 1-ի արյունը իրենից հեռու պահել, դրա համար դիմել է Եվրոդատարան՝ ապացուցելու, որ այդ օրը չէր կարող տանից դուրս գալ: Ի պատասխան Աղվան
Ինչպիսի նախագահ է ցանկանում տեսնել Բորիս Նավասարդյանը
Ցանկանում եմ նախագահի պաշտոնում տեսնել նրան, ով կկարողանար ընտրություններում հաղթել առանց օլիգարխների և «թաղային հեղինակությունների» օգնության։ Իսկ եթե անգամ ի զորու չլինի մերժելու վերջիններիս կողմից իր վզին փաթաթվող «ծառայությունները» (հրաշքներ մի քանի օրում չեն կատավում), ապա գոնե իրեն պարտավորված չզգա հատուցելու ցուցաբերված աջակցության համար։ Պետության ընտրված նախագահը պիտի բավականաչափ ուժեղ լինի, որպեսզի օլիգարխական վերնախավը չկարողանա
Էդուարդո Էռնեկյանը հրաժարվել է ԱԳՆ շենքից` կառավարությունն այն աճուրդի է հանում
Հայաստանի Հանրապետության կառավարությունը աճուրդի է հանում ՀՀ կառավարության թիվ 2 մասնաշենքը` 14.2 հազ. քառ. մետր ընդհանուր մակերեսով: Այդ մասին որոշման նախագիծը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներկայացմամբ, ներառվել է ՀՀ կառավարության դեկտեմբերի 27-ի նիստի օրակարգում: Ըստ news.am-ի՝ հատկանշական է, որ խոսքը հենց այն գույքի մասին է, որ կառավարության հոկտեմբերի 4-ի որոշմամբ օտարվել էր
Անչափահասի հետ սեռական հարաբերության մեջ մեղադրվող զինծառայողը դատին չի ներկայացել, նա գնացել է սահմանը պաշտպանելու
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում է Իծաքար գյուղի 38-ամյա բնակիչ Ռոբերտ Հարությունյանի եւ Պառավաքար գյուղի 34-ամյա բնակիչ Սամվել Գրիգորյանի դատավարությունը: Նրանք մեղադրվում են այն բանում, որ 2011 թվականի դեկտեմբերից մինչեւ 2012թ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում սեռական հարաբերություն են ունեցել Իծաքար գյուղի բնակչուհի, 1996թ. նոյեմբերին ծնված Տ. Գ.-ի հետ: Ամբաստանյալները մեղադրվում են ՀՀ
Գալուստ Սահակյան. «Առաջին նախագահն նորից վերադարձավ իր պատվանդանին»
«Ես ուրախությամբ պետք է նշեմ, որ առաջին նախագահը նորից գնաց, ետ վերադարձավ իր պատվանդանին, որը խիստ պատմական էր»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ ՀՀԿ-ն հարգանքով է վերաբերում 2013թ. ընտրություններում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելուն. «Յուրաքանչյուր քաղաքական գործիչ իր աստղային ժամն ունի»: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Հռոմի պապն աշխարհի թեժ կետերում խաղաղություն հաստատելու կոչ է արել
Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը Սուրբ Ծննդյան կապակցությամբ իր ամենամյա ուղերձում աշխարհի թեժ կետերում խաղաղություն հաստատելու կոչով է հանդես եկել: Հովվապետը երեքշաբթի օրն անցկացված աղոթքի արարողության ընթացքում հորդորել է խաղաղություն հաստատել Սիրիայում՝ աղոթելով, որպեսզի «խաղաղություն իջնի Սիրիայի ժողովրդի վրա»: Սուրբ Պետրոսի բազիլիկայի պատշգամբից հազարավոր ուխտովորներին ուղղված իր ուղերձում հովվապետը կոչ է արել նաև խաղաղություն հաստատել Մալիում,
The Messenger Online. «Հայաստանը փնտրում է իր նավթի պաշարները»
Հայաստանի տարածքում նավթի և գազի փնտրման աշխատանքները սկսվել են դեռ 1960-ականներին: Ուսումնասիրություններ են կատարվել երկրի տարբեր վայրերում: 3 կմ խորության վրա հայտնաբերվել էր փոքր քանակությամբ նավթ և գազ: Սակայն այդ պաշարներն այնքան չնչին էին, որ անիմաստ էր շարունակել հորատումը: Գրում է «Մեսենջեր օնլայն» պարբերականը: Սովետական Միության փլուզումից հետո չորս տարբեր ընկերություններ փորձեցին շարունակել ուսումնասիրությունները, սակայն
«Դեմ առ դեմ». Գուրգեն Եղիազարյան եւ Մկրտիչ Մինասյան
Դեկտեմբերի 26-ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 67-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը եւ ՀԱԿ ներկայացուցիչ, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը: Քննարկման թեման` ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` նախագահի թեկնածու չառաջադրվելու որոշումը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես
The Messenger Online. «Ադրբեջանը պետք է թուլացնի Ռուսաստանին ու Իրանին, որ հաղթի Հայաստանին»
Բաքվեցի փորձագետ Այդին Մելիք-Միրզոևի կարծիքով Ադրբեջանի շահերից է բխում Իրանի և Ռուսաստանի թուլացումը: Գրում է «Մեսենջեր օնլայն» պարբերականը: Ըստ այդ փորձագետի դա հնարավորություն կտա Ադրբեջանին հաղթելու Հայաստանին Լեռնային Ղարաբաղի դիմակայությունում: Մելիք-Միրզոևը առաջարկում է երկարատև ռազմավարություն մշակել, որը կթուլացնի Իրանին և Ռուսաստանին: Նա համոզմունք է հայտնել, որ միայն այս դեպքում Ադրբեջանը կհասնի իր նպատակին ու հաղթանակ
6 ամսվա ընթացքում ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի Վանաձորի եւ Երեւանի գրասենյակներ շուրջ 300 մարդ է դիմել (Տեսանյութ)
Հունիսի 1-ից մինչ օրս Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանի վանաձորյան գրասենյակ 150 –ից ավելի մարդ է դիմել տարբեր հարցերով: Այսօր թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Էդմոն Մարուքյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով Աժ 5–րդ գումարման աշնանային նստաշրջանի աշխատանքներն ու ներկայացնելով վերջին վեց ամիսների ընթացքում իր պատգամավորական գործունեությունը, անդրադարձավ նաեւ տեղական խնդիրներին. «Ինչպես եւ խոստացվել
«Գրին քարտից» ու բժիշկների արտագաղթից մինչև սեռավարակված ընտանիքներ
Մինչ ՀՀ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը այսօր օր օրի դատարկվող Գյումրիում բավականին լավատեսական նոտայով դասախոսություն էր կարդում, պնդելով, որ ամեն ուղևոր դեռ միգրանտ չէ, և սխալվում են նրանք, ովքեր զանգվածային արտագաղթից են խոսում, ունկնդրող հ/կ ներկայացուցիչներից մեկը ձեռք բարձրացրեց ու հարցրեց. «Ինձ անհանգստացնում է այն, որ քաղաքի փայլուն բժիշկները թողնում և գնում են, սա
Նախագահական ընտրություններին ՕԵԿ-ը կունենա նախընտրական շտաբ
Այսօր տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության նորընտիր վարչության անդրանիկ նիստը` կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ: Վարչությունը որոշեց 2013թ. նախագահական ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցության մասնակցությունն ապահովելու և աշխատանքները կազմակերպելու համար նախընտրական շտաբի ղեկավար ընտրել Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանին: Վարչությունը լսեց ՕԵԿ տարածքային մարմինների հաշվետվությունները կուսակցության կառույցների աշխատանքների մասին: Նիստում անդրադարձ եղավ Հայաստանի
19 կարծիք՝ մամուլի դեմ դատական հայցերով
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մշակել եւ հրատարակել է «Տեղեկատվական վեճերի խորհրդի կարծիքների ժողովածուն»: Այն տպագրվել է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ: 2010թ-ին ստեղծված Տեղեկատվական վեճերի խրհուրդը մինչ 2012թ-ը հրապարակել է 19 կարծիք` մամուլի դեմ բերված դատսկան գործերի վերաբերյալ: Մասնավորապես, 10-ը վերաբերում են տպագիր մամուլի դեմ դատական գործընթացներին: Տպագիր թերթերից «Հրապարակի» գործով է 2 անգամ «միջամտել» ՏՎԽ-ն,
Արսեն Ջուլֆալակյան. «2012-ն ինձ համար գերազանց տարի էր: Բայց կատարյալ լինելուն մի փոքր չբավականացրեց»
Այսօր Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի անցկացրած ավանդական հարցման արդյունքներով հրապարակվեց Հայաստանի 2012 թվականի 10 լավագույն մարզիկների ցուցակը, որը գլխավորեց Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը: Հետաքրքիր զուգադիպությամբ այսօր «Sport de facto» ամսագիրը «Peoplemeter» ակումբում Արսենին հանձնեց տարվա լավագույն մարզիկի համար իր վարկածով մրցանակը: Այդ առիթով կազմակերպված լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արսեն Ջուլֆալակյանը,
Աշխարհի ամենաթանկ սուրճը
«Սև փղոսկրի սուրճ». ահա այսպես է կոչվում ամենաթանկ սուրճի տեսակը, որը ստացվում է Հյուսիսային Թայլանդում։ Այս որակի սուրճը ստացվում է փղի Արաբիկա տեսակի սրճի հատիկները ուտելուց և արտաթորելուց հետո։ Սև փղոսկրի սրճի համի վրա ազդում է փղի ստամոքսահյութը, որը քայքայում է սրճի սպիտակուցները։ 15-30 ժամ գտնվելով փղի ստամոքսում` սրճի հատիկները ձեռք են բերում յուրահատուկ համ
Ապարանի, Գորիսի եւ Արագածի մոտակայքում մերկասառույց կա
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է. Դեկտեմբերի 25-ին` ժամը 17.30-ի դրությամբ, hանրապետության որոշ շրջաններում՝ Արագածում եւ Գորիսում տեղում է ձյուն: Ապարանի, Արագածի, Գորիսի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի
Միգրացիոն ծառայության պետն անանցանելի ճանապարհ էր կտրել`գյումրեցիներին համոզելու, որ Հայաստանից զանգվածային արտագաղթ չկա
Այսօր ՀՀ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը Շիրակի մարզպետարանի դահլիճում մոտ 1 ժամ ու կես տևողությամբ դասախոսություն կարդաց «ՀՀ միգրացիոն վիճակը 1988-2012 թթ. և վարվող միջազգային քաղաքականությունը» թեմայով: Սակայն մինչ նրա երկարաշունչ ելույթի սկսվելը, Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը այսպես ներկայացրեց Գագիկ Եգանյանին. «Այսօրվա այս ծանր, դժվարին, անանցանելի ճանապարհների պայմաններում պարոն Եգանյանը եկել է Շիրակ` իր
Ցանկալի ամանորյա նվերներ. Խորհուրդ է տալիս դիզայները
«Շատ եմ սիրում անսպասելի նվերներ անել և ստանալ, կարծում եմ, որ կարևոր է իմանալ տվյալ մարդու ճաշակը, այլապես դու ոչ թե կբարձրացնես նրա տրամադրությունը, այլ կփչացնես»,-ասում է 18-ամյա Ռիման: Վերջինս Նոր տարվա կապակցությամբ իր ընկերուհիներին նվիրելու է պայուսակ, կոսմետիկա և փափուկ խաղալիք: «Առավոտ երիտասարդականը» փորձեց հետաքրքրվել, թե ինչ նվերներ են ցանկանում գնել երիտասարդներն իրենց ընկերների
Պ. Մակեյանը Լ. Տեր-Պետրոսյանի որոշման մասին. «Ինչ որ չափով նաև սպասելի էր այդ որոշումը»
Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունն այսօր հրավիրել էր քաղխորհրդի նիստ, որի ընթացքում կուսակցությունը պետք է հստակեցներ իր անելիքները: Կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «Լրագրին» ասել էր. «Կքննարկենք, կոնգրեսից էլ կհասկանանք ինչ է անելու, որից հետո կարելի է հստակ ու բաց խոսել»: Aravot.am-ը նիստի ավարտից հետո պարոն Մակեյանից հետաքրքրվեց՝ ի վերջո հստակեցրի՞ն իրենց
Խոսրով Հարությունյան. Տեր-Պետրոսյանի հարցազրույցը հավելյալ հարցեր է առաջացնում
ՀՀԿ խմբակցության անդամ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի համար այնքան էլ ընդունելի չէ այն ձեւը, որով ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը տեղեկացրել է առաջիկա նախագահական ընտրություններում իր չմասնակցելու որոշման մասին: Անգամ չմասնակցելու որոշումն, ըստ մեր զրուցակցի, ենթադրում էր Տեր-Պետրոսյանի գրասենյակի կողմից տարածված պաշտոնական հաղորդագրություն, որի երկրորդ կետում անպայմանորեն պետք է հստակեցվեր ՀԱԿ առաջնորդի
Դերասան. «Այս պուճուր քաղաքում նոր թատրոններ պետք չեն»
«Շատ անգամ թատրոնը եւ եթերը լցվում են դուրս պրծած դիլետանտներով, որոնց կարիքը չի զգացվում»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց դերասան Արա Դեղտրիկյանը: Նրա խոսքով. «Եվրոպական երկրներում պետությունը ֆինանսավորում է մի քանի թատրոն: Մեզանում ասում են` բացեք թատրոնները, բայց այս պուճուր քաղաքում նոր թատրոններ պետք չեն: Եղած թատրոնները պետք է պահել եւ ֆինանսավորել»: Դեղտրիկյանը կարծում է, որ սերիալների
Qahana.am-ը վերաթարմացվեց ու հարստացվեց (Ֆոտոշարք)
Այսօր Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում կայացավ qahana.am վերաթարմացված կայքի շնորհանդեսը, որի պատասխանատուն է թեմի մամլո դիվանի պատասխանատու Էլիզա Մանուկյանը: Միջոցառմանը հրավիրված էր նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Էլիզա Մանուկյանը ներկայացնելով հարստացված կայքը, ասաց, որ 9 տարի առաջ, երբ ստեղծվում էր կայքը, համացանց եւ հոգեւորական հասկացություններն անհամատեղելի էին, բայց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս
Դպրոցականների ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 29-ից
2012թ դեկտեմբերի 29-ից հանրապետության հանրակրթական դպրոցներում կմեկնարկի ձմեռային արձակուրդը: Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված 2012-13 թվականների ուստարվա պլանի՝3-12-րդ դասարանցիների արձակուրդը կտևի 2012թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2013թ. հունվարի 13-ը ներառյալ: Առաջին և երկրորդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդը նախատեսված է 2012թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2013թ հունվարի 27-ը ներառյալ: ԿԳՆ մամուլի հաղորդագրություն
ՄԵԼ-ը կրոնական ոստիկանություն հիմնելու առաջարկով դիմելու է կառավարությանը
«Այս տարվա ապրիլ ամսից «Միացյալ Երիտասարդական Լիգա» (ՄԵԼ) շարժումն անցկացրել է ստորագրահավաք` ընդդեմ քայքայիչ աղանդների գործունեության»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՄԵԼ համանախագահ Դանիել Պետրոսյանը: Նա նշեց, որ շուրջ 10.000 ստորագրություն նոյեմբերի 25-ին ներկայացրել են ՀՀ նախագահի աշխատակազմին եւ մեկ ամիս անց արդարադատության նախարարության կողմից ստացել պատասխան. «Նախարարությունը վստահեցրել է, որ մշակվում է նախագիծ, համաձայն որի` սահմանվում
«Ունենալու ենք էպոսագետին հաղթած նախագահ». վերլուծաբանները` Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու որոշման մասին
ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածություն չառաջադրելու որոշումը, ըստ քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի` հանգեցրեց նրան, որ «հաջորդ տարի մենք ունենալու ենք էպոսագետին հաղթած նախագահ՝ դրանից բխող իր հետևանքներով»: «Հայաստանի քաղաքական կյանքը 5 տարով կախվեց, ինչպես համակարգիչն է կախվում, այնպես էլ մեր քաղաքական կյանքը: Արևմուտքն ուզում էր, որ Հայաստանում մրցակցային ընտրարշավ
«Հայ և ռուս իրավապահները ձերբակալել են հանցագործության մեջ կասկածվող հայազգի տղամարդու»
Դեկտեմբերի 24-ին Մայկոպ քաղաքի քրեական հետաքննության բաժնի աշխատակիցների և Ադիգեայի ինտերպոլի խմբի համատեղ օպերատիվ հետախուզական գործողության արդյունքում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող հանցագործի գտնվելու վայրը: Հայտնում են Ադիգեայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից: 2005թ. ազգությամբ հայ 46-ամյա տղամարդը ապօրինի հատել էր Ռուսաստանի Սահմանը: Մայկոպ քաղաքում մի քանի հանցագործություններ էր կատարել տեղի բնակչուհու նկատմամբ: Իր
Արտաշատն էլ է զարդարվում
Տեղադրվում է նաեւ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի գլխավոր տոնածառը: Արթուր Հարությունյան` (mynews.am)
Երևանի քաղաքապետը պարգևատրել է 37 մանկավարժների
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ, հյուրընկալել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների ու նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների և Երևանի քաղաքպետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի անդամներին: Շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծննդյան առթիվ՝ քաղաքապետը շնորհակալլություն է հայտնել ներկաներին արդյունավետ աշխատանքի ու համագործակցության համար։ «2012թ-ը հաջողության տարի էր հատկապես կրթական ձեռքբերումների առումով: Մեր
Վարչապետը չուզեց խառնվել Աստծո գործերին
Aravot.am-ը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից, որն այսօր Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում մասնակցում էր qahana.am վերաթարմացված կայքի շնորհանդեսին, հետաքրքրվեց՝ թե, նրա կարծիքով, կառավարության անդամների քանի՞ տոկոսն է քրիստոնեավայել ապրում եւ հետեւում հայտնի պատվիրաններին: «Այս սուրբ վայրում, կարծում եմ, ճիշտ չէ, որ միջամտենք Աստծո գործերին, դա շատ անհատական խնդիր է. ամեն մարդ ինքն է որոնում ճանապարհ դեպի


















































