Օրվա լրահոսը
Ռուսաստանը վիրավորվել է հայերից
«Ռուսաստանը Հայաստանում գտնվում է բարդ վիճակում, որովհետեւ տեսնում է, որ կորցնում է Հայաստանը: Այստեղ մեծ հաջողությամբ գործում է Արեւմուտքը եւ նախագահական ընտրություններից հետո բացարձակ իշխող է լինելու մեր երկրում»,- նման տեսակետ այսօրվա ասուլիսում ներկայացրեց նախկին ՆԳ նախարար Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքերով, Արեւմուտքն ամեն ինչ անում է Ռուսաստանին ցույց տալու, որ մեր երկրում ռուսական ուժ կա:
Վաղը Լյուքսեմբուրգում տոն է
Հոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգում տոն է: Երկրում նշվելու է արքայազն Գիյոմի եւ դքսուհի Ստեֆանի դե Լաննուայի հարսանիքը: Այդ արարողությանը ականատես լինելու համար արդեն բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելել Լյուքսեմբուրգ: Պսակադրությունը կկատարվի Տիրամոր սրբավայրում: Նախատեսված է, որ թագաժառանգի հարսանեկան միջոցառմանը Լյուքսեմբուրգի կենտրոնում կլինեն շքեղ միջոցառումներ, երաժշտություն, հրավառություն եւ այլն: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
ԱԱԾ քննիչի գործը հետաձգվեց
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ այսօր պետք է շարունակվեր Ազգային անվտանգության ծառայության նախկին քննիչ Վլադիմիր Կոթոլյանի դեմ հարուցված քրեական գործով դատական վիճաբանությունների փուլը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է 4000 դոլար կաշառք ստանալու համար: Այսօր պաշտպանական ճառերով հանդես պիտի գային Կոթոլյանի 3 պաշտպանները, սակայն պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը դատարանին տեղեկացրել
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը Լոնդոնի օլիմպիական խաղերի մեդալակիրներին պարգեւատրեց դրամական խոշոր գումարներով
Այսօր Կարեն եւ Սամվել Կարապետյան եղբայրների «Տաշիր» հիմնադրամը «Լա Պիացցա» ռեստորանում լրատվամիջոցների հետ կազմակերպած «ընդմիջման» ժամանակ դրամական խոշոր մրցանակներ հանձնեց Լոնդոնի օլիմպիական խաղերի մեր երեք մեդալակիրներին: ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը Կարապետյան եղբայրների անունից Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանին պարգեւատրեց $ 25 հազարին, բրոնցե մեդալակիրներ, ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանին եւ
Վարդան Վարդանյան. «Եթե ոմանք կարծում են, որ նման հրապարակումներով կարող են փչացնել իմ և Ծառուկյանի հարաբերությունները…»
Արձագանքելով նախօրեին մամուլով տարածված այն տեղեկությանը, թե քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը դժգոհ է Գագիկ Ծառուկյանից, քանզի վերջինս չի հետաքրքրվում իր անվան հետ առնչվող Ազգային գրադարանի գործով, ԲՀԿ-ական նախկին պաշտոնյան մեր հարցին ի պատասխան ասաց. «Գագիկ Ծառուկյանը և ես ոչ միայն կուսակից ընկերներ ենք, այլ նաև հարազատներ և մեր ընկերությունն ու հարազատությունը տարիներով է
«Գողը միշտ չէ, որ պետք է պատժվի»
Քիչ ժամկետով դատապարտյալները հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքներից են և գողության կամ այլ հանցագործության են դիմում կարիքից դրդված: Այս մասին այսօր լրագրողներիր հետ հանդիպմանը նշեց «Մարդն անազատության մեջ» համահայկական բարեգործական միություն ՀԿ-ի գործադիր տնօրեն, Հանրային խորհդի անդամ Դոնարա Ալեքսանյանը: «Կարծում եմ, որ անապահով ընտանիքի մարդկանց, ովքեր փոքր չափի գողություն են կատարում պետք չէ դատապարտել անազատության: Կարելի
«Մեր երեխաներին վերցնելու են, ռոբոտ սարքեն ու մորեխի նման գցեն այս երկրի ջանին »
Հայաստանի նախկին ՆԳ նախարար Աշոտ Մանուչարյանի համոզմամբ, առաջիկա նախագահական ընտրություններում բոլորը պարտվելու են: «Քաղաքական, պետական ընտրանին եւ օլիգարխիան խոշորագույն պարտություն են կրելու նախագահական ընտրության արդյունքում, ժողովուրդն էլ՝ միգուցե կպարտվի, եթե իրեն չգտնի»,- այսօր «Տեսակետ» ակումբում կարծիք հայտնեց պարոն Մանուչարյանը: «Հիմա լսում ես մեկը մյուսի հետեւից ասում են՝ մենք այս ենք անելու, հաղթելու ենք, ո՛չ, դուք
Ազատ դեմոկրատները հանդիպեցին «Ժողովրդավարության եւ համերաշխության եվրոպական ֆորումի» պատվիրակության հետ
Այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում «Ժողովրդավարության եւ համերաշխության եվրոպական ֆորումի» պատվիրակության հետ, որի կազմում էին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Եվրոպական սոցիալիստական կուսակցությունից (PES) եւ Սոցիալիստների ու դեմոկրատների առաջադիմական ալյանսից (S&D Group)՝ Ժան Մարինուս Վիերսմայի և Կրիստիան Վիգենինի համանախագահությամբ: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից հանդիպմանը մասնակցում էին կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահներ Անուշ Սեդրակյանը և
Վահրամ Մարգարյանի մեղադրանքը փոխվեց
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, դռնբաց դատական նիստում (թեեւ «Դատալեքսում» գրված է դռնփակ) այսօր վերսկսվեց Սաֆարովի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի եղբոր՝ Վահրամ Մարգարյանի եւ Բորիս Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Մեղադրողը՝ Կենտրոն համայնքի դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանն ասաց, որ հետազոտվել են բոլոր ապացույցները, ցուցմունքներ են տվել վկաները
«Սեռական փոքրամասնությունների թեմայով իշխանությունները հանրության ուշադրությունը շեղում են կարևոր խնդիրներից». «Parada»-ն անպայման կցուցադրվի
Սեռական փոքրամասնությունների մասին իրազեկված չլինելը, խտրական վերաբերմունքն ու անհանդուրժողականությունը ևս մեկ անգամ պատճառ հանդիսացան չեղյալ հայտարարելու Բելգրադում միասեռականների շքերթ կազմակերպելու մասին պատմող «Parada» ֆիլմի ցուցադրությունը, որ պետք է տեղի ունենար հոկտեմբերի 17-18-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցում: Ֆիլմի ցուցադրությունը կազմակերպել էին Եվրոպական Միության պատվիրակությունը և Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը, որի նպատակն էր Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկությունը բարձրացնելու,
405.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հոկտեմբերի 19-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,550,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.5 դրամ:
«Նորաշենի» կալանավորված տնօրենի նամակը «Երեւան-Կենտրոնից»
Արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանը նամակով դիմել է մեզ: 2 տպագիր էջից բաղկացած նամակում նա անդրադառնում է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ ընթացող դատական գործընթացին: Կալանավորը հայտնում է, որ ճգնաժամի պատճառով խնդիրներ են առաջացել 3 շենքերի շինարարության ժամանակ,ուստի իրենք, սկսել էին
Asbarez. «ԱՄՆ կոնգրեսականը քննադատել է «Վաշինգթոն փոստ»-ի Ադրբեջանին գովերգող հոդվածը»
ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Էդ Ռոյսը բլոգային գրառումում անդրադարձել է «Վաշինգթոն փոստ»-ի հրապարակած Ադրբեջանին փառաբանող` «Փոքրիկ Ադրբեջանը փոփ-հզորությամբ է արշավում Իրանի մոլլաների դեմ» հոդվածին: Հայտնում է «Ասպարեզ»-ը: Էդ Ռոյսը գրել է, որ հոդվածում փորձ է արվել արևմտյան երաժշտության և արվեստի գործիչների միջոցով Ադրբեջանին ներկայացնել «հանդուրժող», իսկ Իրանին ռեպրեսիվ, այսինքն, իբր թե Ադրբեջանում Ռիհաննայի,
Երվանդ Մանարյան. «Մենք թատրոնի մարդիկ ենք»
Հոկտեմբերի 21-27-ը «Մետրո» թատրոնում, Ա. Շիրակացու անվան ճեմարանում, եւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացվելու է «Նռան հատիկ» մանկապատանեկան փառատոնը: Այն իրականացվում է 12-րդ անգամ: Աջակիցը ՀՀ. մշակույթի նախարարությունն է: Փառատոնը նվիրված է Հայ գրատպության 500-ամյակին: «Նախաբեմ» ասոցիացիայի նախագահ Գարիկ Ղազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ «Նռան հատիկին» մասնակցելու է 36 թատերախումբ. «Մասնակիցներից երեքը` Լեռնային
Հումորիստ Սամվել Բաղդասարյանը սկայպով «խոսել» է Վանո Սիրադեղյանի հետ (Տեսանյութ)
«Ծանոթներիցս մեկի պապիկը բավական երկար ժամանակ ասում է, որ հեռուստացույցով Ազգային ժողովի աշխատանքին է հետեւում եւ չի հասկանում, թե այնտեղ ով ում բարեկամն է: Այդ պատճառով ներքին ցանկություն ունեցա թեկնածությունս առաջադրել նախագահական ընտրություններում: Բացի այդ ՝ պատգամավորների 131 թվի վերջին նիշը գրավիչ է. հասարակության մեջ մշտապես առաջինը լինելու ձգտում կա, ինչից ի հայտ են գալիս
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհանիսյանի հայտարարությունը
Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում քննվում են քաղաքացիական գործեր ընդեմ ինձ՝ պատվի և արժանապատվության հայցապահանջներով: Գործերը քննում են նույն իրավասության դատարանի երկու դատավորներ՝ Արայիկ Մելքումյանը և Ռուբեն Ներսիսյանը: Երկուսն էլ, կարծես, փոխհամաձայնեցված, նույն գործելաոճով, դատավարական կարգի կոպտագույն խախտումներով վարում են դատական նիստերը: Մի դեպքում Ռ. Ներսիսյանը, առանց գործի նյութերին ծանոթանալու համար իմ փաստաբանին ժամանակ
ԲՀԿ պատգամավոր. «Խոսրով Հարությունյանի թոշակի գնալու ժամանակն է»
«Խոսրով Հարությունյանը մինչ վերջերս հայտնի էր նրանով, որ աշխարհի միակ վարչապետն էր, ով իր իսկ ներկայացրած ծրագրին դեմ է արտահայտվել: Հիշեցնենք, որ դա Լ. Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք էր: ԵՎ նա ՀՀ միակ վարչապետն էր, ով պաշտոնանկ արվեց մարդկային և քաղաքական էթիկայի կոպիտ ոնտահարման դրդապատճառներով»,- ասված է ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժի` Aravot.am-ին տրամադրած
Սերժ Սարգսյանը ցանկանում է փակե՞լ «Սիվիլիթասը» ու դրա հովանու ներքո գործող լրատվամիջոցները (Տեսանյութ)
«Սիվիլիթաս» հիմնադրամի եւ Վարդան Օսկանյանի նկատմամբ ճնշումները դադարեցնելու պահանջով այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել գլխավոր դատախազության առջեւ եւ գլխավոր դատախազին փոխանցել ճնշումները դադարեցնելու քաղաքացիների ստորագրությունները: «Արդարություն ու արդարադատություն ենք պահանջում մեր հայրենիքում: «Սիվիլիթաս» հիմնադրամի եւ նրա հիմնադիր Վարդան Օսկանյանի նկատմամբ հետապնդումները վկայում են Հայաստանում ժողովրդավարության տկարության եւ դրա ավելի թուլացման մասին: Այս
Հերթական ակցիան դատախազության առջեւ (Տեսանյութ)
Այսօր գլխավոր դատախազության առաջ ՀԱԿ-ի ակտվիստների պաշտպանության համար կազմակերպված ակցիային կոնգրեսականները, ի թիվս այլ ցուցապաստառների, նորից բերել էին «Fuck system» կարգախոսը: Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերով՝ ժողովրդի փողերը տանում, կազինոներում ուտում են ու քաղբանտարկյալ են պահում: Հիշեցնենք, որ ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին, Դավիթ Քիրամիջյանին, Սարգիս Գեւորգյանին եւ Արտակ Կարապետյանին դատարանի որոշմամբ՝ դատապարտել են 2-6 տարի ազատազրկման,
Նախագահն ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների 19-րդ համաժողովի մասնակիցներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների 19-րդ համաժողովի մասնակիցներին: Ողջունելով հյուրերին՝ Նախագահն ընդգծել է ԱՊՀ-ի դերը այդ կազմակերպությանն անդամակցող երկրների միջև ամենատարբեր ոլորտներում համագործակցության խթանման ու զարգացման գործում: Սերժ Սարգսյանը կարևորել է հատկապես հումանիտար ոլորտում փոխգործակցությունը, նշելով, որ ԱՊՀ անդամ երկրները տասնամյակներ շարունակ համագործակցել են, միասին ստեղծել մեծ ժառանգություն, որին
Անիմաստ է, որ ՀԱԿ-ը այլ թեկնածուով քաղաքական պայքարի մեջ մտնի
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի համոզմամբ, առաջիկա նախագահական ընտրությունները վերջին ընտրություններն են լինելու , երբ նախորդ իշխանության դեմքերն են «հրամցվելու»: Այսօր ասուլիսի ժամանակ նա ասաց , թե պետք է դուրս գալ եռանախագահների (Լեւոն-Տեր-Պետրոսյան- Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան) համակարգից. «Ամեն անգամ, հինը գեներացվում է ինչ-որ մեկին՝ անկախ նրանից լավն է , թե վատը: Ոչինչ չի փոխվել
Նախագահ Սերժ Սարգսյանը ասել է, որ տարածաշրջանում խաղաղությունը պահպանվում է հայկական ուժերի շնորհիվ
«Տարածաշրջանն արմատական վերափոխումների նախաշեմին է եւ այս ընթացքում գլխավոր խնդիրը, որ պետք է ապահովի հայկական կողմը, դա նախեւառաջ քաղաքական մասնակցությունն է՝ հնարավորինս նախաձեռնողականությամբ եւ երկրորդը՝ ռազմական նախապատրաստակամությունը, որի իրականացման հետ կապված աշխատանքներին մենք ականատես ենք լինում թե Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ թե Արցախում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Կարեւորելով բանակի դերակատարումը,
Բրիտանիայի դեսպանը կապ է տեսնում Օսկանյանի դեմ հարուցված գործի եւ ԲՀԿ-ի`կոալիցիայի մեջ չմտնելու որոշման միջեւ
Մեդիամաքս: Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը որոշակի կապ է տեսնում Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի եւ ԲՀԿ-ի`կոալիցիայի մեջ չմտնելու որոշման միջեւ: Բրիտանացի դիվանագետն այդ մասին այսօր գրել է իր բլոգում: «Հայաստանի վերջին մի քանի դեպքերը զարմանք ու հարցեր են առաջացրել ոչ միայն եվրոպացի եւ ամերիկացի պաշտոնյաների, այլեւ հասարակության մեջ (օրինակ՝ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների հետ
Էռնեկյանը ծրագրել է ԱԳՆ-ի շենքն աշխարհի հայերի համար միջազգային մշակութային կենտրոն դարձնել
Երեք տարի հետո, երբ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմը կլքի Հանրապետության հրապարակում գտնվող ԱԳՆ-ի շենքը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության սեփականատեր Էդուրադո Էռնեկյանը շենքի մի հատվածում աշխարհի հայերի համար միջազգային մշակութային կենտրոն կհիմնի: «Սա ընդամենը ծրագրեր են եւ դրանք իրականացնելու համար երկար ժամանակ կպահանջվի: Այդ շենքի մեջ մեծ փոփոխություններ պետք է լինեն»,-այսօր հայ-արգենտինյան համաժողովից հետո լրագրողների
Դավիթ Ջամալյան. «Հայկական ռազմական արդյունաբերությունն ունի ինտելեկտուալ դիմագիծ»
«Փոխվել է հայտարարությունների մեջ արվող Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության տոնայնությունը: Վերջերս, երբ նրանց ՊՆ մամուլի քարտուղարն անդրադարձել էր զորավարժություններին, հայտարարության մեջ ագրեսիվ տոնայնությունը զիջում էր հայկական կողմի հնարավոր հարվածներից պաշտպանվելուն: Սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանցի պաշտոնյան, որը միշտ աչքի է ընկել իր հոխորտալի հայտարարություններով, հիմա տոնայնությունը փոխվում է: Սա հատկանշական է նրանով, որ նշանակում է՝
Ընդամենը նախազգուշացում` խախտում թույլ տված 2 գերիշխող ընկերություններին
«Հարավկովկասյան երկաթուղին», «Հայփոստն» ու «ՀԷՑ»-ը նկատողություն ու խիստ նախազգուշացում ստացան տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից: Ըստ հանձնաժողով դիմած քաղաքացիների բողոքների, «Հարավկովկասյան երկաթուղիները» սպառողների ձեռք բերած էլեկտրոնային տոմսերը ետ չի ընդունել, դժգոհել են նաեւ, որ այդ «online» տոմսերի գինը բավականին բարձր է, իսկ թղթային տոմսերը ետ վերադարձնելու դեպքում, քաղաքացիներից գանձել են տոմսի արժեքի 15%-ը:
Ադրբեջանի դրոշը, «Ապագա գոմերն» ու ՀԷԿ-ի անավարտ շինարարությունը
Բլոգեր Տիգրան Քոչարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է. «ՀԷԿ-երի թեման բզբզելու ընթացքում Գուգլը այ սենց նկար բերեց, Ենոքավանի հյուրանոցն ա, դեմն էլ ազեռների դրոշն ա հավեսով ծածանվում: Էս ինչ պատմություն ա, ո՞վ ա տեղյակ: Հ.Գ. Ափդեյթները կտեղադրեմ այստեղ, հույսով եմ դրոշը արդեն չկա, ուղղակի հետաքրքիր ա իմանալ այդ ժամանակվա տնօրենի անուն ազգանունը»: Հայաստանյան լրատվական
Արգենտինացիներին էլ առաջարկեցինք այն՝ ինչ իրաքցի եւ ֆրանսիացի գործարարներին
Հայ գործարարին ո՞ր ոլորտներն եք առաջարկում ներդրումների համար, հարցին՝ Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվարոն ասաց. «Չենք ասում կոնկրետ հենց այսօր ներդրումներ անեն հայ գործարարները, այլ առաջարկում ենք ուսումնասիրել արգենտինյան շուկան, որից հետո կարող են հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, արդի տեխնոլոգիաների ոլորտներում կատարել իրենց ներդրումները»: Դեսպանը եւ մի խումբ հայ գործարարներ այսօր մասնակցեցին
Բռնաբարության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
Հոկտեմբերի 18-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Արտավազդ Գ.-ին, որը 2010 թ. սեպտեմբերի 27-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Բուդյոնովսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն


















































