Օրվա լրահոսը

Orange-ը կարևորում է համացանցի ապահով օգտագործումը

Փետրվարի 7-ը ավելի քան 70 երկրներում նշվում է ապահով ինտերնետի օրը: Այս տարի ապահով համացանցի օրվա առթիվ «Orange Արմենիա» ընկերությունը «Մեդիակրթության» կենտրոնի հետ համատեղ նախաձեռնել է «Ապահով համացանց Հայաստան 2012» լայնածավալ ծրագիրը: Միամսյա ծրագրի շրջանակներում կվերապատրաստվեն ավագ դպրոցի մոտ 300 դասավանդողներ, իսկ բաց դասին կմասնակցեն ավելի քան 5000 աշակերտներ և մանկավարժական կրթություն ստացող ուսանողներ: Այսօրվանից

Լուիզա Ծատուրյան. Հպարտ եմ, որ ներկայացնելով հայ տատիկի կերպարը՝ հաղթել եմ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած «Միսիս տատիկ» գեղեցկության մրցույթին Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում: 300 մասնակիցներից եզրափակիչ են անցել ընդամենը 15-ը: Հայաստանն էլ է հաղթածների ցուցակում եղել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեղեկությունները հայտնեց Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի նախագահ, «Միսս եւ Միստր աշխարհի» միջազգային կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանը: Մրցույթի կազմակերպվածությունից էլ պարոն Խաչատրյանը գոհ

Ձյան մաքրման աշխատանքները բոլոր վարչական շրջաններում շարունակվո՞ւմ են (ֆոտոշարք)

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունն այսօր տարածել էր հաղորդագրություն, ըստ որի՝ «Մայրաքաղաքում տեղացած ձյան հետևանքները վերացնելու նպատակով փետրվարի 7-ի երեկոյան ժամը 19-ից սկսած և անցած գիշերվա ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից ձյան մաքրման աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների փողոցներում անխափան երթևեկություն ապահովելու ուղղությամբ»: Ըստ հաղորդագրության, ձյան մաքրման աշխատանքները

Զանգվածաբար լքեցին ԱԺ նիստը

ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը կոչ արեց զերծ մնալ «բարոյագիտական հայտարարություններից» եւ հանդես գալ քաղաքական հայտարարություններով. «Մանավանդ` ամեն անգամ պատգամավորների գլուխներ հաշվելը չի մտնում այդ բարոյագիտության մեջ»,- հայտարարեց նա` մատնանշելով «Ժառանգության» պատգամավորներին ու հատկապես Անահիտ Բախշյանին: Տիկին Բախշյանը յուրաքանչյուր նիստից առաջ մեկ առ մեկ հաշվում է բոլոր պատգամավորներին, հայտնելով իր անհամաձայնությունը՝ դահլիճում նստածների իրական թվաքանակի ու գրանցվածների վերաբերյալ: Այսօր

«Ամենադավաճանների» ցուցակում չկանք

Ըստ հոգեբանի՝ դավաճանությունը հայ կանանց բնորոշ չէ Օրերս ամերիկյան Shinbow պարբերականը հրապարակել է իր անցկացրած հարցման արդյունքները, որը վերաբերում է աշխարհի «ամենադավաճան» կանանց եւ տղամարդկանց՝ ըստ ազգությունների: Shinbow-ի տվյալներով, «ամենադավաճան» կանայք համարվել են նիգերուհիները, քանի որ Նիգերիայում բնակվող կանանց 62%-ը խոստովանել է, որ առնվազն մեկ անգամ դավաճանել է իր ամուսնուն։ Հնգյակում տեղ են գտել թաիլանդուհիները՝

«Շախմատային ոսկե Նինբոն»

“Շախմատային Հայաստանը լույս է ընծայել Գագիկ Հովհաննիսյանի «Շախմատային ոսկե Նինբոն» գիրքը: Այն նվիրված է Հայաստանի հավաքականի փայլուն հաղթանակով ավարտված աշխարհի 8-րդ թիմային առաջնությանը, որը 2011 թվականին անցկացվեց Չինաստանի Նինբո քաղաքում: Հեղինակը, որը Նինբոյում անմիջականորեն հետեւում էր մարզական խոշորագույն այս իրադարձության ընթացքին, ականատեսի աչքերով ներկայացնում է առաջնության ամենահետաքրքիր դրվագները, հայ շախմատիստների ելույթների մանրամասները: Զետեղված են Նինբոյում

Աշխարհի թիմային չեմպիոնն սկսեց հաղթանակով

Երեկ Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցում մեկնարկեց աշխարհի ամենախոշոր շախմատային միջազգային մրցաշարերից մեկը՝ Aeroflot Open-ը, որն անցկացվում է արդեն 11-րդ անգամ: Մրցաշարում ուժեղագույնների A խմբում ընդգրկված 77 շախմատիստներից 75-ը կրում է գրոսմայստերի կոչում: Նրանց մեջ են նաեւ հայաստանցիներ Վլադիմիր Հակոբյանը եւ Հրանտ Մելքումյանը: Հայաստանի ազգային հավաքականի անդամ Վլադիմիր Հակոբյանն առաջին տուրում սպիտակ խաղաքարերով հաղթեց Խորվաթիայի ներկայացուցիչ Մարին

«Շախմատային Հայաստանը» 40 տարեկան է

Լույս է տեսել «Շախմատային Հայաստան» հանդեսի հոբելյանական՝ 1000-րդ գունազարդ համարը: Միանգամից երկու հոբելյան. 40 երկար ու ձիգ տարիներ ու 1000 համար: Առաջնորդողում հանդեսի հիմնադիր եւ անփոփոխ գլխավոր խմբագիր Գագիկ Հովհաննիսյանը երախտագիտություն է հայտնում աշխարհի իններորդ չեմպիոն մեծն Տիգրան Պետրոսյանին, որի փառահեղ հաղթանակներն ու իր ժողովրդի համար կատարած աննախադեպ գործը ծնեցին «Շախմատային Հայաստան» հանդեսը ստեղծելու գաղափարը,

Ավտովթար Թբիլիսյան խճուղում. կա վիրավոր (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Այսօր՝ փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12.00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու վրա՝ Շամպայն գինիների գործարանի հարևանությամբ, իրար են բախվել «Լեքսուս» մակնիշի X 379 AT 150 համարանիշի և «Պրիորա» մակնիշի 13 ՕԼ 332 համարանիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Պրիորա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան հիվանդանոց։

Ալեքսանդր Հարությունյանի կոնցերտը՝ «Դասական երաժշտարվեստի գանձ»

Համաշխարհային երաժշտության գանձարանում, ինչպես նաեւ կատարողական արվեստում 1950-ականներից գրանցված անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտը շարունակում է իր հաղթարշավը: Վերջերս հեղինակավոր BBC մեդիա-հոլդինգի կողմից հիշյալ ստեղծագործությունը արժանացել է «Դասական երաժշտարվեստի գանձ» անվանակարգում առաջին մրցանակի: Սա ապացույցն է, որ հայ կոմպոզիտորի ստեղծագործությունը շեփորի համար գրված լավագույն կոնցերտներից մեկն է աշխարհում: Այս երկը դեռեւս անցյալ դարի կեսերից

Թատրոնի դերը հանդիսատես կրթելը չէ

Համոզված է երիտասարդ բեմադրիչ եւ դերասան Նարինե Գրիգորյանը Վերջերս Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, ամփոփելով տարին, «Առավոտի» հետ զրույցում ասել էր, թե 2011-ը հարուստ էր միջազգային փառատոներին մասնակցություններով եւ տարբեր անվանակարգերում (լավագույն ռեժիսուրա, լավագույն ներկայացում, լավագույն դերասանական անսամբլ եւ այլն) ստացած մրցանակներով: Տիկնիկային թատրոնը մոսկովյան «Ոսկե Դիմակին», Սերբիայում, Հունգարիայում, Ղազախստանում

Գյուղապետը համագյուղացու ֆերմայի նկատմամբ հավակնություննե՞ր ունի

1992թ. մարտի 12-ին Լուսաձոր համայնքի հողի սեփականաշնորհման եւ բարեփոխումների հանձնաժողովը որոշում է կայացրել, որով Լուսաձորի տնտեսությանը պատկանող տիպային 2 ֆերմաները, խոտի ծածկը, փայտե ծածկը, սիլոսի 2 խրամատները սեփականաշնորհվել են գյուղի բնակիչ Ռաֆիկ Այվազյանին: Նա տիպային 2 ֆերմաների համար վճարել է 44 հազար 168 եւ 16 հազար 100, խոտի ծածկի եւ փայտե ծածկի համար՝ 9 հազար

Ավտոմեքենան ծանուցագիր չի ստացել

Երեկ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում լսվեց Գագիկ Մաթեւոսյանի («Մուսկուլ Գագոյի») եւ նրա խմբի անդամների գործով վերաքննիչ բողոքների քննությունը: Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի մահափորձի գործով ամբաստանյալ Ռաֆայել Մասումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը բերեց ազգային անվտանգության ծառայության քննիչի «Ավտոմեքենան բերման ենթարկելու» մասին որոշումը: Ստացվել էր, որ ավտոմեքենային ծանուցագիր են ուղարկել, նա չի ներկայացել կամ չի ընթերցել

Գարեջրի շշով եւ փայտե մահակներով հարվածել էին գլխին

Մականունավոր հայուհիները մեքենայի տակ ճզմել էին տուժողին՝ «Մամա Ռոզա» ասելու համար ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում, Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, այսօր արդեն 3-րդ անգամ հետաձգվեց Ելենա Սողոմոնյանի, Լիլյա Խաչատուրովայի, Աննա Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով վերաքննիչ բողոքների քննությունը: Դատարանը այլ քրեական գործով գտնվում էր խորհրդակցական սենյակում: Նախորդ դատական նիստին չէր ներկայացել Սողոմոնյանի եւ Խաչատուրովայի թարգմանությունն իրականացնող Վարդուհի

Մահացած նորածնի ծնողները դիմում են դատախազին եւ ոստիկանապետին

2010 թվականի նոյեմբերի 27-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առիթով քրեական գործ էր հարուցվել: Երեկ նամակով «Առավոտի» խմբագրություն են դիմել մահացած նորածնի ծնողները՝ Ալբերտ Աբգարյանն ու Ծովինար Համբարյանը՝ մտահոգություն հայտնելով, որ քրեական գործը կրկին փորձում են կոծկել: Ըստ նամակի բովանդակության. «Նշենք, որ ոստիկանության Մաշտոցի շրջանի քննչական բաժնում քննվող քրգործը նախկինում մեկ անգամ արդեն քննիչի

200 միլիարդանոց շահույթից կոպեկնե՞ր են հարկելու

Տնտեսագետի համոզմամբ՝ հանքերի հարկման օրենքում կատարված փոփոխությունն իզուր է, քանի որ պետությունը դրանից առանձնապես չի շահելու: Դեռ անցյալ տարի մի խումբ բնապահպաններ եւ որոշ տնտեսագետներ դժգոհում էին, որ մեր երկրում հանքերը «թալանվում» են, քանի որ հանքերից ստացած գումարների մեծ մասը գնում է մասնավորի գրպանը: Թեեւ այս տարվանից սկսած, «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» օրենքում կատարված

«Քաղաքականություն եկող մարդը պետք է ինքնադրսեւորվի»

Սկիզբը՝  Ասում է «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Պետրոս Ղազարյանը «Համամասնական ընտրակարգով կուսակցությունների դերը մեծանում է. դա ընդունում են նաեւ հանրապետականները, պարզապես ասում են, որ հիմա հարմար չի, իմիջիայլոց, եթե ընդդիմությունը հիմա է սա բարձրացնում, դա ցույց է տալիս, որ դա որոշակի PR ակցիա է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Պետրոս Ղազարյանը: Մենք նկատեցինք, որ այդ

«Կփորձենք հասկանալ, թե բանն ինչումն է»

Ի՞նչ է կատարվում ՀՀԿ-ԲՀԿ հարթությունում Ազգային ժողովի հերթական նստաշրջանը, ինչպես եւ սպասվում էր, սկսվեց բավականին լարված, նյարդային եւ նախընտրական տրամաբանության մեջ: Պատգամավորները եւ քաղաքական ուժերը նախընտրական ինքնադրսեւորումների մեջ են: Սակայն որքան էլ ծանր, այդուհանդերձ, քվորումն ապահովվեց, եւ խորհրդարանը աշխատեց բնականոն ընթացքով: Այս ամբողջ իրարանցման մեջ ամենից ավելի աննախանձելի վիճակում հանրապետականներն են, քանի որ իրենց է

Պուտինի ակումբը համալրվում է

Երբ ես կարդացի ՀԱԿ կազմի մեջ մտնող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հայտարարությունը, որում ՌԴ հայերին կոչ է արվում սատարել Վլադիմիր Պուտինին, սկզբում մտածեցի, որ դա «Արմքոմեդի»-ի  տղաների  կատակն է: Պարզապես զարգացնում են զավեշտալի «Պուտին-ակումբի» թեման: Որպես կատակ դա կլիներ շատ սրամիտ եւ միանգամայն տեղին: Բայց որքան հասկանում եմ, ՍԴՀԿ-ն իր «պուտինամետ» հայտարարությունից չի հրաժարվում, իսկ Կոնգրեսի

08.02.2012

Վազքով աշխարհի շուրջ՝ հինգ օրում

Իռլանդացի մարաթոնյան վազորդ Ռիչարդ Դոնովանը յոթ վազքարշավ է կատարել բոլոր մայրցամաքներում, ինչի համար նրանից պահանջվել է 4 օր 22 ժամ 3 րոպե: Նա ավելի քան 12 ժամով գերազանցել է 2009 թվականին սահմանած իր իսկ ռեկորդը: Ռիչարդը այս յուրօրինակ վազքարշավը, որն, ի դեպ, բարեգործական նպատակաուղղվածություն ուներ եւ հանգանակած ամբողջ գումարը հատկացվելու է Աֆրիկայի սովյալներին, սկսել է

Քրեականի պետը` Բերդի ոստիկանապետ

Մի քանի  օր առաջ  ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Բերդի ոստիկանապետ է նշանակվել Գարիկ Դալլաքյանը: Նա Իջեւան քաղաքի բնակիչ է, ոստիկանության համակարգում աշխատանքի երկարամյա փորձ ունի, մինչ այս նշանակումը զբաղեցնում էր ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական բաժանմունքի պետի պաշտոնը: Մեր տեղեկություններով` Բերդի նախկին ոստիկանապետ Սամվել Գալստյանն թոշակի է անցել: Նշանակվել է նաեւ Բերդի ոստիկանապետի օպերատիվ

Ապագայի դիտանցքը (տեսանյութ)

Brinno Peephole Viewer-ը դռան էլեկտրոնային դիտանցք է գունավոր ոչ մեծ մոնիտորով, որը թույլ է տալիս չկկոցել աչքերը՝ նայելով դիտանցքից: Սնուցումն ապահովում են երկու АА չափի մարտկոցները: Սարքի արժեքը 90 դոլար է: It trend.am

Լրագրողը «վտանգավոր մարդ է» մարզպետի համար

Փետրվարի 7-ին Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Վարդանյանն այցելել էր Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղեր: Նրան այցի ընթացքում ուղեկցում էր Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանի աշխատասենյակում պատգամավորի հետ հանդիպմանը դովեղցիների հետ միասին ներկա էին նաեւ հենց նոր գյուղ ժամանած երկու փորձագետներ: Թեւան Պողոսյանի ղեկավարած Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի այդ աշխատակիցները միջազգային մի ծրագրի շրջանակներում Տավուշի

ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել «ՀՀԿ-ի որոշ թեւերի հետ»

Հատված ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ հարցազրույցից: – Ո՞ր քաղաքական ուժերի հետ է պատրաստ համագործակցել ՀԱԿ-ը: – Եթե խոսքը ազատ եւ արդար ընտրությունների մասին է, համագործակցություն պատկերացնում ենք բոլոր քաղաքական ուժերի հետ՝ ներառյալ պառլամենտում ներկայացված «Ժառանգությանը», Դաշնակցությանը, ԲՀԿ-ի, ինչո՞ւ չէ, նաեւ ՀՀԿ-ի որոշ թեւերի հետ, որոնք նույնպես պատրաստ են հասկանալու, որ Սերժ Սարգսյանի ռեժիմի շարունակությունը,

Ալվարդ Պետրոսյանի խորհուրդը՝ Տիգրան Խզմալյանին. «Չի կարելի տափակ բաներ ասել»

 Հատված Ալվարդ Պետրոսյանի հետ հարցազրույցից -Հայ-ֆրանսիական առնչությունների թեման շարունակեմ, անդրադառնալով օրերս մամուլում տեղ գտած մի հայտարարության: Դրա հեղինակը կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն է, որը «Սարդարապատ» շարժման անունից Շառլ Ազնավուրին խնդրում է. «Ձեր տուն- թանգարանը նվիրեք մեզ, որ օգտագործենք քաղաքացիական հասարակության կարիքների համար», քանի որ իշխանությունը մեզ դահլիճներ չի տրամադրում»:  -Տափակություն է: Այդ տուն-թանգարանը նվազագույնն է, որ

Հատվածներ Սուրեն Սիրունյանի նախաքննական ցուցմունքներից

Ստորեւ աոանց մեկնաբանությունների կներկայացնենք Սուրեն Սիրունյանի ցուցմունքից մեջբերումներ։ Եվ այսպես՝ «Փետրվարի 21-ին՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը հաստատ արտոնված չէր, քանի որ բարձրախոսով ոստիկանները հայտարարում էին դրա մասին եւ պահանջում դադարեցնել այն։ Հանրահավաքի բոլոր կազմակերպիչների ներկայությամբ Նիկոլ Փաշինյանը, ներկայումս չեմ հիշում, թե ինչ հիմնավորմամբ, նշում էր, որ ոստիկանների պահանջն անօրինական է եւ հավաքված

Երեւանում ձյունը չեն մաքրում

Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների ոչ տեխնիկան, ոչ էլ աշխատողները քաղաքի որեւէ հատվածում չհանդիպեցին «Ա1+»-ի նկարահանող խմբին։ Քաղաքի կենտրոնական փողոցներում տեղակայված խանութների եւ սննդի օբյեկտների տերերն իրենց ուժերով են մաքրում մայթերը, իսկ ահա այն հատվածներում, որտեղ չկան անցորդների հեշտ երթեւեկի համար շահագրգիռ գործարարների օբյեկտներ, մայթերի ձնակույտերը իսկական պատուհաս են դառնում։ Տեղեկացնենք, որ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվական ծառայությունը

10 տարվա ընթացքում Հայաստանը շարունակել է դատարկվել

Երեկ հրապարակվել է Հայաստանի մարդահամարի նախնական տվյալը։ Մարդահամարն անցկացվել Էր 2011 թվականի հոկտեմբերին։ Այդ տվյալի համաձայն՝ Հայաստանի բնակչությունը 2001 թվականի համեմատ նվազել է 130 հազարով։ Եթե 2001 թվականի մարդահամարի տվյալով Հայաստանի բնակչությունը եղել է մոտ 3 ու կես միլիոն եւ Հայաստանում այդ պահին գտնվել է մոտ 3 միլիոնը, ապա 2011 թվականի մարդահամարի տվյալով Հայաստանի բնակչությունը

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031