Լրահոս
Արգելված է Արցախ լսելը
Օրվա լրահոսը

Գնալու է արտասահման ու ներկայացնի ՀՀ կառավարության սուտն ու կաշառակերությունը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 18,2012 15:27 Share

Այսօր կառավարության շենքի առջեւ «Պետության կողմից կողոպտված» ցուցապաստառով քաղաքացի Դերենիկ Սամսոնյանը կազմակերպել էր բողոքի ակցիա:

Նրա պատմելով, արդեն մի քանի տարի է փողոցում է բնակվում. «Հիմա էլ փողոցում չեմ կարողանում, ցրտերն ընկել են: Ժամանակին բնակարանս վերցրել են ու փողերը կերել: Հիմա պահանջում եմ կամ իմ փողերը՝ սովետական ռուբլին վերադարձնել, ես էս երկրից հեռանամ կամ էլ ինձ մի տեղ տան բնակվելու: Ես պետք է գնամ արտասահման, ներկայացնեմ՝ սրանց արարքը ժողովրդի հանդեպ: Ներկայացնեմ ՝ ինչ է կատարվում այստեղ՝ խաբեբայություն, կաշառակերություն: 60 տոկոսը փախած է սրանց երեսից: Ժողովրդին մուրացկան են շինել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել