Օրվա լրահոսը

ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ. Տեղական ընտրությունների կապանյան ընթացքը ցույց է տալիս, որ այն հեռու է ընտրություն կոչվելուց: Մրցապայքարի հենց սկզբից պարզ դարձավ, որ իշխանությունը խնդիր է դրել ամեն գնով փոխել մարզկենտրոնի քաղաքապետին` այդ ճանապարհին կանգ չառնելով որեւէ միջոցի առաջ: Սյունիքի մարզպետը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենը, ուժային կառույցների ղեկավարները,  իշխանության այլ ներկայացուցիչներ ահաբեկման, վախի, շանտաժի մեթոդներ էին կիրառում

«Դեմ առ դեմ». Լեւոն Շիրինյան եւ Արման Նավասարդյան

Օգոստոսի 31-ին, ժամը 12. 00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 34-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու քաղաքական գիտությունների դոկտոր Լեւոն Շիրինյանը եւ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, քաղաքական մեկնաբան Արման Նավասարդյանը: Քննարկման թեման`  սիրիական ճգնաժամի աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային  հետեւանքները: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝

Անդրանիկ Կարապետյանը երկու մոտեցումով Եվրոպայի առաջնությունում երեք ոսկե մեդալ նվաճեց

Սամաղարցի 77 կգ քաշային ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Ռումինիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի կատանեկան առաջնությունում գերազանց մրցելույթ ունեցավ: Մարզիչ Վիգեն Խաչատրյանի սանն ընդամենը երկու մոտեցումով երեք ոսկե մեդալ նվաճեց: Նա թե պոկում, թե հրում վարժույուններում առաջին մոտեցումները կատարեց այն ժամանակ, երբ բոլոր մրցակիցներն արդեն ավարտել էին պյքարը: Պոկումում Անդրանիկն սկսեց 140 կիլոգրամից՝ իր համար ապահովելով փոքր ոսկին:

Անհայտ կորածի մասին լուր հայտնելու համար «միջնորդները» մեծ գումարներ են պահանջում

Արցախյան հակամարտության հետեւանքով անհայտ կորած մարդկանց ընտանիքների անդամներն այսօր ինչ միջոցի ասես, որ չեն դիմում` կորած հարազատից գոնե մեկ լուր ստանալու համար: Այդ առիթն օգտագործելով, մշտապես գտնվում են մարդիկ`ադրբեջանցիներ, ռուսներ, վրացիներ, անգամ հայեր, որոնք մեծ գումարների դիմաց, խոստանում են գերության մեջ գտնվող հարազատից տեղեկություններ, լուսանկարներ ու տեսաերիզ բերել: Սակայն,ինչպես  մասնագետները կամ հենց իրենք` անհայտ կորած

Ոստիկանապետը՝ ճանապարհային ոստիկաններին. «Նախազգուշացնում եմ սիգարետով քաղաքացու հետ չխոսել: Նախազգուշացնում եմ ծամոն չծամել» (Տեսանյութ)

  Օգոստոսի 30-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում ունեցավ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ: Ճանապարհային ոստիկանության աշխատանքը, որպես արտաքին ծառայության կարեւորագույն ոլորտներից մեկը, մշտապես ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում է: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը արդեն իսկ մի քանի աշխատանքային հանդիպումներ է ունեցել ստորաբաժանման պատասխանատուների եւ անձնակազմի հետ, որոնց ընթացքում առաջադրվել են կոնկրետ խնդիրներ ու

Մարիամ Գեւորգյանին նախկին ամուսնու մորաքույրները գումար են առաջարկել, որ հայցից հրաժարվի

Այսօր Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Մարիամ Գեւորգյանի հայցն ընդդեմ Հայկանուշ Միքայելյանի դատավարության հերթական նիստը: Երկուսուկես ժամ տեւած դատական քննությունը դռնփակ էր ընթանում, իսկ դատարանի դիմաց` Մարիամ Գեւորգյանի ընտանիքի հետ հավաքվել էին  համագյուղացիներ, պաստառներով զինված «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները, մյուս կողմում էլ պատասխանող Հայկանուշ Միքայելյանի ազգականները: Ի տարբերություն նախորդ

Կրակել են Վազգեն Խաչիկյանի տան եւ եղբոր վրա

Քիչ առաջ Ախթալայից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ կրակոցներ են հնչել Ախթալայում:  Դեռևս ճշտվող տեղեկությունների համաձայն` կրակոցների արդյունքում վնասվել են Վազգեն Խաչիկյանի տունը և ավտոմեքենան: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ըստ տեղեկությունների` մի խումբ անձինք այսօր մտել են Վազգեն Խաչիկյանի հայրական տուն, կոտրել են տան

Ինչո՞ւ էր Վարդան Ղուկասյանի որդին մենամարտում ավագանու թեկնածուի հետ

Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն` քաղաքապետ Վարդան Ղուկասյանի  եղբորը` Գևորգ Ղուկասյանին պատկանող «Հրաշքների աշխարհ» մանկական խաղասրահի դիմաց օրեր առաջ հնչած կրակոցների պատճառն այն է, որ  քաղաքապետի որդին` Սպարտակը,  որոշել էր, այսպես ասած, խելքի բերել իր հին ընկերոջը` ավագանու անդամի թեկնածու Էդգար Մկրտչյանին: Բանն այն է, որ  վերջինս, լինելով Սպարտակի մտերիմը, երկաթգծի Նորավան  թաղամասում իր թեկնածությունն էր

Բաց նամակ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին

Հարգելի պարոն Հակոբյան, մեծ ցավով կարդացի Ազգային անվտանգության մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանի մեկնաբանությունը Զվարթնոց օդանավակայանում Հայաստան մուտք գործելու թույլտվություն չստացած ընտանիքին՝ մանկահասակ երեխանների հետ միասին, Թուրքիա վերդարաձնելու մասին: Պարոն Բաղրամյանը նշում է, որ ընտանիքը իրականում ազգությամբ ասորի է և փորձել են Հայաստան մուտք գործել առանց սահմանված փաստաթղթերի ու պատշաճ թույլտվության: Եթե Սիրիայում պատերազմական դրություն

Հայերեն չգիտես, վկայական չես ստանա

Նա, ում հայերենի գնահատականը ցածր է, 12-ամյա կրթությունից հետո ավարտական հանդեսին չի մասնակցում և հայկական դպրոցի վկայական չի ստանում: Այսպիսին է Քուվեյթի միակ հայկական մասնավոր դպրոցի չգրված կանոնակարգը: «Սփյուռքում հայ երեխաները դասերի նկատմամբ շատ ավելի լուրջ վերաբերմունք են ցուցաբերում»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Քուվեյթի հայկական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Ջորջ Արաբաթլյանը: Ամեն տարի

ԴՕՍԱԱՖ-ն ու կինոլոգները կհամագործակցեն

Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ն ու Հայաստանի կինոլոգիական, Կինոլոգիա-սպորտային միությունն այսուհետեւ կհամագործակցեն: Պայմանագիրը ստորագրել են ԴՕՍԱԱՖ-ի նախագահ, գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանն ու Կինոլոգիական, Կինոլոգիա-սպորտային միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը: ԴՕՍԱԱՖ-ը տրամադրելու է իր տարածքները, իսկ կինոլոգներն այդտեղ իրականացնելու են իրենց ծրագրերը, որոնց հանրագումարում հիմնականում մանուկներն ու պատանիները ոչ միայն կզբաղվեն սպորտով` հիմնականում հնգամարտ եւ եռամարտ, այլեւ այդ ամենը կանեն հատուկ

Մանկապիղծի գործակցուհին դուրս է գալիս բանտից (Տեսանյութ)

Բելգիացի Միշել Մարտենը՝ սերիական մարդասպան Մարկ Դյութրուի նախկին կինը, պայմանականորեն հայտնվել է ազատության մեջ: Բրյուսելի Վճռաբեկ դատարանը որոշել է չխոչընդոտել նրա պայմանական վաղաժամկետ ազատմանը: 1996 թվականին մանկապարտեզի այս դաստիարակչուհին դատապարտվել էր 30 տարվա ազատազրկման՝ 6 աղջիկների առեւանգման համար, որոնցից 4-ը մահացան: «Անցել է արդեն 16 տարի, իսկ նրա զոհերը ու նրանց հարազատները մինչ այժմ չգիտեն,

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժսպասարկման բաժնի աշխատակիցը մեղադրվում է խարդախության մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժսպասարկման բաժնի երրորդ կարգի մասնագետ Ն. Պետրոսյանի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ Ն. Պետրոսյանը 2012 թվականի փետրվարի վերջին իր քրոջորդի Ա. Մանուկյանից իմանալով,

Օգոստոսյան խորհրդակցությունները եզրափակվեցին մայրաքաղաքի տնօրենների հետ հանդիպմամբ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ներկա է եղել Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցների տնօրենների օգոստոսյան եզրափակիչ խորհրդակցությանը, որտեղ քննարկվել են մայրաքաղաքի դպրոցներում նոր ուսումնական տարվա նախապատրասատական աշխատանքների հետ կապված հարցեր: Խորհրադակցությանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ներկայացնելով նախորդ ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը՝ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե

Երեխան խեղդվել է

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 16.00-ին, Երևանի Վարդավառի լիճն է ընկել մոտ 10 տարեկան երեխա: Երեխային փրկելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը: Տեղ ուժերով լճից դուրս է բերվել 2000թ. ծնված Սարգիս Կլեկչյանի դին: ԱԻՆ

Օգոստոսի 29-ին ավարտվեց ինքնաբացարկ հայտնելու ժամկետը

Օգոստոսի 29-ի ժամը 18-ին ավարտվեց Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերի 380 համայնքներում սեպտեմբերի 9-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու ժամկետը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռևս ոչ բոլոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից է ստացել վերջնական տվյալները: Օգոստոսի 30-ի կեսօրի դրությամբ ԿԸՀ-ում առկա տվյալների համաձայն, 5 մարզերում համայնքների ղեկավարի պաշտոններում նախապես առաջադրված 950 թեկնածուներից ինքնաբացարկ

«Շտապում են, որ «Հարսնաքարի» դատավճռի հայտարարման և ՀՀ նախագահական ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածը մեծ լինի» (Տեսանյութ)

Aravot.am-ը «Վահե Ավետյան» նախաձեռնող խմբի անդամ Լարիսա Ալավերդյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ ինչ փուլում է հանրային արդարության տրիբունալի ստեղծման գործընթացը, որի մասին երկու օր առաջ հայտարարեցին նախաձեռնող խմբի անդամները: Տիկին Ալավերդյանը պատասխանեց.  «Սկսում ենք քննարկումներ նաև «Հարսնաքարի» բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նախաձեռնող խմբի երիտասարդ ներկայացուցիչների հետ: Պարզապես, մեխանիզմը դեռ չօգտագործված մեխանիզմ է, և մենք կարծում ենք,

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում ոչ թե վթար է եղել, այլ փոքրիկ դեպք. նախարար

Օգոստոսի 20-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարի հետ տեղի ունեցածը վթար չէ այլ փոքրիկ դեպք: Այսօր ՀՀ կառավարության նիստից հետո Epress.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Հիշեցնենք, որ 10 օր առաջ Սյունիքի մարզում գործող 5 հասարակական կազմակերպություններ ահազանգել էին այն մասին, որ պոչամբարը վնասվել է, և Ողջի գետում ավելի

Պետրոս Մակեյանը «Ժառանգության» առաջարկը լուրջ չի ընդունում

«Հայաստանում ապրող ընտրության իրավունք ունեցող քաղաքացիներին շատ ե՞նք կարողանում վերահսկել, որ հիմա էլ արտասահմանում ապրողներին վերահսկենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ անդրադառնալով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության օրերս ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի՝ առաջարկվում է ընտրելու իրավունք սահմանել արտասահմանում բնակվող 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիների համար: «Ես գտնում եմ, որ

Հերթական ապատեղեկատվություն

Օգոստոսի 30-ին Բաքվի քարոզչամեքենայի կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր Ֆիզուլու ուղղությամբ ադրբեջանական բանակը դիմակայել է հայկական զինված ուժերի գրոհը և վերջինիս պատճառել կորուստներ (2 զոհ և մի քանի վիրավոր), ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն: ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինն իրազեկում է, որ Արցախի զինված ուժերը պահպանում են հրադադարի ռեժիմը և վստահորեն

Լիճն երեխա է ընկել

Այսօր` ժամը 16.00-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վարդավառի լիճն է ընկել մոտ 10 տարեկան երեխա, ում փրկելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ԱԻՆ

Նկարիչ Կուկը՝ Բոտերոյի թմբլիկի մասին. Բաբաջանյանի արձանն էլ հայհոյում էին, հիմա հետը նկարվում են

 ՆՓԱԿ-ի հիմնադիր Էդուարդ Բալասանյանը Aravot.am-ի հետ խոսելով Կասկադում տեղադրված թմբլիկ կնոջ քանդակի եւ ընդհանրապես Բոտերոյի արվեստի մասին՝ նշեց. «Բոտերոն սքանչելի արտիստ է: Տարիներ առաջ, երբ Հայաստանն էինք ներկայացնում Վենետիկի բիենալեում, ամենուր Բոտերոյի քանդակներն էին՝ մարդ, կենդանի, բոլորը յուրահատուկ ոճով: Շատ լավ է, որ Հայաստանում այդ որակի արվեստ է ցուցադրվում: Ես ադ քանդակը մոտիկից չեմ նայել,

Վարդան Միլիտոսյանը Եվրոպայում երկրորդն է

Ռումինիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանը հերթական մեդալները նվաճեց: 69 կգ քաշային Վարդան Միլիտոսյանի 133 կիլոգրամ արդյունքը պոկում վարժությունում փոքր ոսկի արժեցավ, սակայն հրումում ցույց տված 160 կգ-ն ընդամենը երրորդ ցուցանիշն էր այդ մրցաձեւում: Այդուհանդերձ, օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի որդին երկամարտի 293 կիլոգրամով նվաճեց իր տարիքային խմբի Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը: Գյումրեցի ծանրորդին

ԵՊՀ պրոռեկտոր. 12 տոկոսով աճել է ԵՊՀ-ի դիմորդների թիվը

 «2012-2013թթ. ուսումնական տարում Երեւանի պետական համալսարան է ընդունվել 3609 ուսանող: Անցյալ տարի ունեցել ենք 4800 դիմորդ, իսկ այս տարի` 5400 »,- այսօր «Ելակետ» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտնեց ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը: Նա նկատում է, որ 12 տոկոսով աճել է ԵՊՀ-ի դիմորդների թիվը: Իր խոսքով, այս տարի ամենապահանջվածը

Սուրեն Զոլյան. «Ինչքան հաստափոր թղթեր բերեցին, բայց բացի Xerox աշխատեցնելուց, բան չներկայացրին»

Այսօր Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Աշոտյանի հրամանը վիճարկելու մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց. «Հասկանալի էր այն դիմադրությունը, թե ինչու մեզ նախարարությունից չէին տալիս մեր պահանջած փաստաթղթերը: Իրոք, արժեր, որ դրանք մեզ չտրամադրեին: Դա 2009-ից գործուղումների հետ է կապված: Այդ ընթացքում

Մուտքի վիզա չստացած սիրիահայ ընտանիքը լքել է Հայաստանը

Հինգշաբթի վաղ առավոտյան ութ հոգուց բաղկացած սիրիահայ ընտանիքը մանկահասակ երեխաների հետ լքել է Հայաստանի տարածքը եւ արդեն իսկ ապաստան ստացել Ստամբուլում: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց ընտանիքի բարեկամուհին: Սիրիահայ Ժան Հենդյանի ընտանիքը` կինը, երկու աղջիկները եւ վերջիններիս հինգ մանկահասակ երեխաները, փախչելով Սիրիայում ընթացող արյունալի պատերազմական գործողություններից, երեք օր շարունակ մնացին «Զվարթնոց» օդակայանի չեզոք գոտում:

ԲՀԿ-ականից ընտրակաշառք վերցրած վկան վստահեցնում է, որ ԲՀԿ-ից 10.000 դրամ օգնություն է ստացել` սննդի համար

Այսօր ԲՀԿ անդամ Արմեն Մաթեւոսյանը, ինչպես տեղեկացրել ենք, դատարանում ընդունեց իր մեղավորությունը, որ ինքը ԱԺ ընտրություններից առաջ ընտրակաշառք է բաժանել ու ստիպել Երեւանի մի քանի բնակիչների քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Aravot.am-ի հետ զրույցում, մեր հարցին, թե ինքը որքա՞ն պատիժ է ակնկալում ստանալ այդ հանցագործության համար` պատասխանեց. «Ինձ թվում է մեղմ կլինի ամեն ինչը»: Թե մեղմ

Ժամանակավոր հանձնաժողով՝ «Հարսնաքարի» գործով

Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները Ազգային Ժողովում շրջանառության մեջ են դրել «2012թ. հունիսի 17-ին Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՀՀ Պաշտպանության նախարարության  մի խումբ սպաների դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքերի, ինչպես նաև 2001 թվականի սպետեմբերի 25-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանությունից հետո առավել արմատավորված անպատժելիության ու ամենաթողության համար պատասխանատու և մեղսակից գործող

Պատանդ վերցված քաղաքացին, ում հարազատից պահանջել էին 50 000 դոլար, Ոստիկանությունը ազատել է

Այսօր` օգոստոսի 30-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը զրուցել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի մի բնակչուհու հետ, ում տվյալները, նախաքննության շահերից ելնելով, չի հայտնում: Բնակչուհին պատմել է, որ իր ամուսինը արտագնա աշխատանքի նպատակով 1 տարուց ավելի գտնվելիս է եղել Ուկրաինայի Ղրիմի մարզի Չեռնոմորսկի շրջանի Միջվոդնի գյուղում: Այս տարվա հուլիսի 1-ին նրա ամուսինը Ուկրաինայից զանգահարել է տիկնոջը և

408.49 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Օգոստոսի 30-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.49 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինըկազմել է 408.25 դրամ:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031