Օրվա լրահոսը
Հացի խնդիրը չի փոխվել
Վերջերս Համազգային թատրոնում կայացավ Պերճ Պռոշյանի «Հացի խնդիր» վեպի հիման վրա ստեղծված համանուն ներկայացման պրեմիերան: Ներկայացման գեղարվեստական ղեկավարը Սոս Սարգսյանն է, բեմականացման հեղինակը՝ Ռուբեն Հովսեփյանը, կոմպոզիտորը՝ Մարտին Վարդազարյանը, բեմադրող նկարիչը՝ Դավիթ Մինասյանը: 19-րդ դարի առաջին կեսի գյուղական իրականության պատկերը վեր հանվեց փայլուն դերակատարների շնորհիվ: Խեչանենց Խեչանը մարմնավորված էր Մխիթար Ավետիսյանի ինքնատիպ խաղով, Մարիամին մարմնավորել էր
Դավիթ Բաբայանցն առաջին հայն էր «Արենա դի Վերոնայում»
Օպերային բարիտոնը տպավորված է վերադարձել Իտալիայից Իտալիայի պատմական «Արենա դի Վերոնա» ամֆիթատրոնը, որտեղ դեռեւս Վերածննդի ժամանակաշրջանից է սկսվել թատերական ներկայացումների ցուցադրությունը, ցանկալի, երբեմն անհասանելի է բոլոր ժամանակների օպերային երգիչների, նույնիսկ ճանաչվածների համար: Վերդիի «Աիդա» օպերային ներկայացման մեջ Ամոնասրոյի դերերգով հանդես գալու համար դի Վերոնայի Օպերայի եւ պոեզիայի ինստիտուտի ղեկավար, իտալացի հանրահայտ ռեժիսոր Ջանֆրանկո դե Բոսիոյի
«Հարավկովկասյան երկաթուղի». «Եթե ուղեւորների բողոքները մեզ հասնեն, մենք անպայման կքննարկենք հարցը»
«Առավոտի» շաբաթ օրվա համարում անդրադարձել էինք «Հարավկովկասյան երկաթուղու» կողմից սակագնային փոփոխությանը եւ դրա պատճառով Երեւան-Երասխավան երկաթգծի ուղեւորների դժգոհությանը: Խնդրի շուրջ մեկնաբանություն ստացանք նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից: Մեզ հետ զրույցում նախարարության Երկաթուղու վարչության ավագ փորձագետ Վարդան Կարապետյանը նշեց, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ազատ է ներպետական ուղեւորափոխադրումների սակագները սահմանելու հարցում՝ համաձայն եռակողմ կնքված կոնցեսիոն պայմանագրի,
Վլադիմիր Խաչատուրյանը հաղթեց դատարանում
Վլադիմիր Խաչատուրյանը իր հայցադիմումով խնդրում էր անվավեր ճանաչել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ) 15.07.2011թվականի թիվ Մ-136/11-Փ որոշումը, որտեղ գրառված էր, որ Վլադիմիրի փախստականի կարգավիճակը դադարեցվում է՝ համաձայն «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 03.03.2004թ. խմբագրության: Ըստ դրա, փախստական երեխաները կորցնում են իրենց կարգավիճակը, եթե ծնողների քաղաքացիության ձեռքբերման ժամանակ նրանց 18 տարին լրացած չի եղել:
Մանրումիջին պաշտոնյաները չեն ուզում, որ հատուկ դպրոցներն ու մանկատները փակվեն
Մեր երկրում այնքան ժամանակ պաշտպանված չեն լինի հաշմանդամ երեխաների իրավունքները, քանի դեռ հասարակության վերաբերմունքն ու պաշտոնյաների գիտակցությունը չի փոխվել հաշմանդամ մարդու նկատմամբ: Հասարակությունը չի հանդուրժում կողքին հաշմանդամ մարդ տեսնել, պաշտոնյաներն էլ գտնում են, որ հաշմանդամ մարդիկ ոչ մի բանի պիտանի չեն, եւ նրանք պետք է տանը նստեն եւ նպաստ ստանան: Այսպիսի եզրակացության են եկել հաշմանդամություն
Ամենագլխավոր պայքարը տեսակը պահելու պայքարն է, ու մեր տեսակն է հաղթելու
ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ Ծիծաղելին երկարատեւ չի լինում կյանքում՝ ցավոք, քաղաքականության մեջ՝ բարեբախտաբար: Այո, բարեբախտաբար քաղաքականության մեջ ծիծաղելին երկարատեւ չի լինում: Չի լինում թերեւս զուտ այն պատճառով, որ ժամանակը հրաշալի մի հատկություն ունի: Այն միակ միջոցն է, որը հնարավորություն է տալիս իրերը, դեպքերն ու դեմքերը իր շղթայում վերլուծել, հասկանալ ու համեմատել: Ժամանակը թույլ է տալիս, որ այդ
«Ներքին» տեղեկատվություն ունի
«Ես գիտեմ, որ այդ հանդիպումը նախաձեռնել է Սերժ Սարգսյանը: Ես էլ եմ ներքին տեղեկատվության արդյունքում ստացել այդ ինֆորմացիան, որը ոչ կարող եմ հաստատել, ոչ էլ հերքել: Այս պահին այլ մեկնաբանություններ ու ենթադրություններ չեմ կարող անել, քանի որ այլ տեղեկություն չունեմ»,- «Առավոտի» հետ զրույցում Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպման մասին ասաց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը:
Վարչապետը, յուր կինը եւ պաշտոնատար այլ անձինք
Պարույր Սեւակը վստահ էր, որ «Լավագույն խոսքը լռության խորքում լռին ասածն է»: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը փորձում է այս մտքին կիրառական նշանակություն տալ եւ կառավարման համակարգում «իրացնել»: Այս տարվա հոկտեմբերի 30-ի թիվ 1054-Ա որոշմամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացվող Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ամենամյա «Արմթեք» համաժողովին մասնակցելու նպատակով 2012 թվականի
ՌԴ իշխանությունները անհանգստացա՞ծ են Հայաստանի «եվրաատլանտյան կողմնորոշմամբ»
Մոսկվան ակտուալ է համարում «նարնջագույն հեղափոխությունների» խնդիրը ԱՊՀ տարածքում Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ՝ անդրադառնալով Մաքսային միությանը եւ արեւմտյան փորձագետների մեղադրանքներին, թե Ռուսաստանը ձգտում է դեպի ԽՍՀՄ վերադարձի: Պուտինը «անհեթեթություն» է անվանել օտարերկրացի քաղաքագետների, պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ ՌԴ-ն Մաքսային միության գաղափարով փորձում է վերականգնել ԽՍՀՄ-ը. «Ինձ
Բազարի օրենքով
Ես գիտեմ, որ իմ գրածը դժգոհություն կառաջացնի կործանման, աղետի եւ ապոկալիպսիսի տեսության ջատագովների մոտ, բայց պիտի ներկայացնեմ իմ աչքով տեսածը: Կիրակի օրը առաջին անգամ եղա «Դալմա գարդեն» հիպերմարկետում: Խնդիրն այն չէ, որ այն հիշեցնում է արեւմտյան նման «հաստատությունները»: Ավելի ուշագրավ է այն, որ այդ հսկայական շենքը լեփ-լեցուն էր, եւ չեմ կարծում, որ այդ հազարավոր մարդիկ
Թոշակառու Անզորը՝ ռազմական ինստիտուտի դեմ
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 77-ամյա հյուսն Անզոր Իսախանովի հայցը: Նա դատի է տվել պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտին: Ռուսախոս Իսախանովը դատարան էր ներկայացել առանց թարգմանի եւ փաստաբանի եւ, ինչպես ինքն ասաց Aravot.am-ին, դրա պատճառը անվճարունակ լինելն է: «Ես դժբախտ հայ
ԿԳ նախարար. Երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրը հատկապես ցավոտ է հատուկ դպրոցներում
Այսօր «Անի Պլազա» հյուրանոցի «Գառնի» սրահում ՀՀ կրթության և գիտության նախարարության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական դիտորդների խումբը ներկայացրեց կատարված աշխատանքների հաշվետվությունը: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտնեց, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են այս տարվա զեկույցը եւ մշտադիտարկման արդյունքները. «Դրանք ներկայացված են շատ մանրամասն եւ հիմնված են ինչպես ուսումնասիրությունների, այնպես էլ` շահառուների կարծիքների վրա:
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Երբ գիրքը գտնում է նկարչին» խորագրով ցուցահանդեսի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հովհաննես Թումանյանի թանգարանում ներկա է գտնվել «Երբ գիրքը գտնում է նկարչին» խորագրով ցուցահանդեսի բացմանը, որը եզրափակում է անցյալ տարեվերջին մեկնարկած հայ գրատպության 500-ամյակի հոբելյանական միջոցառումները: Ցուցահանդեսը նվիրված է հայ ընթերցանության պատմությանը և գրքի գեղարվեստական ձևավորման տարբեր փուլերին` սկսած 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի 70-ական թվականները: Հանրապետության նախագահը շրջել է ցուցահանդեսում,
Մարզպետի ոսկե մեդալը եւ մարզի գյուղատնտեսության ոչ փայլուն վիճակը
Դեկտեմբերի 11-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը մարզպետարանում մամուլի է ասուլիս է ունեցել, որի ժամանակ ներկայացրել է գյուղատնտեսական տարվա արդյունքները: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում,(www.tavush.gov.am) ասուլիսի մասին տեղեկատվության մեջ բացառապես նշված են մարզի գյուղատնտեսության հաջողությունները, կարծես թե ոլորտը խնդիրներ չունի: Ասուլիսի ժամանակ մարզպետը խոսել է գյուղատնտեսության ձեռքբերումների, պետության կողմից ցուցաբերված աջակցության մասին: Տավուշցի լրագրողները մարզպետին հարցեր են
«Խոսրովի արգելոցը» կարող է «սեփականաշնորհվե՞լ» Հովիկ Աբրահամյանի կողմից
ՀՀ բնապահանության նախարար Արամ Հարությունյանի 335-Ա հրամանով 2012թ. դեկտեմբերի 10-ին Հրաչյա Հովակիմյանը ժամանակավորապես նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում՝ մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված մրցութային կարգով տնօրենի նշանակումը: Նախկին պաշտոնակատար Գաբրիել Պողոսյանի նշանակումը մեծ դժգոհություն առաջացրեց բնապահպան-ակտիվիստների շրջանում: Այս փաստը հաշվի առնելով՝ Aravot.am-ը բնապահպան-ակտիվիստների հետ զրույցում հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիք ունեն
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան որոշեց մրցաշրջանի 10 լավագույն մարզիկներին և մարզիչներին
2012թ. դեկտեմբերի 11-ին կայացավ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստ, ուր մի շարս այլ հարցերի որոշվեցին նաև Մրցաշրջան 2012-ի մարզիկների և մարզիչների լավագույն տասնյակները: Ի տարբերություն Մարզական լրագրողների ֆեդերացիայի կողմից անցկացվող՝ Հայաստանի լավագույններին որոշելու ամենամյա ավանդույթի, ուր չեն բացառվում նաև լրագրողների անձնական նախապատվությունները որևէ մարզաձևի կամ մարզիկի նկատմամբ, Սամբոյի ֆեդերացիան առաջնորդվում է հաստատված կանոնակարգով և համապատասխան
Պակասեցվել են գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճարները
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի դեկտեմբերի 12-ին կայացած նիստում քննարկվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից բնակչության ներտնային և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպություն- ների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճարը սահմանելու մասին» հարցը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է բնակչության ներտնային և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության
«Փառք Աստծո, Գագիկ Ծառուկյանը կարծես թե չի առաջադրում իր թեկնածությունը»
Փառք Աստծո, Գագիկ Ծառուկյանը կարծես թե չի առաջադրում իր թեկնածությունը: Փառք Աստծո ոչ թե այն իմաստով, որ Սերժ Սարգսյանից պակաս թեկնածու էր, այլ որովհետեւ եթե նույնիսկ 90 տոկոս ձայն հավաքեր՝ նրան, միեւնույն է, թույլ չէին տալու նախագահ դառնալ։ Սերժ Սարգսյանն այն «տղան» չէ, որ հենց այնպես հանձնի իշխանությունը, իսկ Հայաստանի զինված ուժերն, ինչպես հայտնի է, ամենամարտունակն
Սիլիկոնյան հովտում բացվել է Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում` Սիլիկոնյան հովտի Փլագ էնդ Փլեյ տեխնոլոգիական կենտրոնում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության ներկայությամբ պաշտոնապես բացվել է Հայաստանի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ներկայացուցչական գրասենյակը: Այնուհետև Փլագ էնդ Փլեյ կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանում առաջին վենչուրային հիմնադրամի ստեղծման մասին փոխըմբռման հուշագրի ստորագրությունը: Վենչուրային հիմնադրամը ՏՏ ոլորտում նորաստեղծ կազմակերպություններին հնարավորություն կընձեռի ապահովել ֆինանսական
Զոյա Թադեւոսյանի վարչապետի թեկնածուն Հրանտ Բագրատյանը չէ. «Ցանկացած հարցում մարդկային որակները շատ եմ կարեւորում»
Այսօր ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը «Ֆորում» ակումբում հերքեց, որ ՀԱԿ-ում տարբեր թեւեր կան: Նա ասաց, որ Լեւոն Տեր Պետրոսյանն էլ չի լռում, այդ լռությունը թվացյալ է: ՀԱԿ-ից դուրս եկած որոշ գործիչներ հայտարարեցին, որ ՀԱԿ-ը ընդդիմություն չէ, ավելին՝ արդեն քննարկվում է ՀԱԿ-ից դուրս եկած անդամների կողմից առանձին քաղաքական ուժ ստեղծելու հարցը: Այս լուրերի առչությամբ տիկին Թադեւոսյանն
Ամանորին խոզի բդի տեղ գոմեշ ենք դնելու
Տարին գոմեշով է սկսվում։ Սիրուշոյի «Պռե, գոմեշ» երգը հասկացանք, էդ ո՞ր անող-դնողը չէ լավը. Նա անհնազանդ է ու քար, Աջ/չ/քերում ապրում է լուռ պայքար, Կյանքը հողի հետ՝ մենամարտ, Հաղթահարում է իր հոգով անպարտ։ Գոմեշի նման հլու-հնազանդ կենդանին կարող է շատերի մուսան դառնալ. Պռե՛, գոմեշ, Ա՛ռ հա՛, գոմեշ, Պռե՛րե՛, գոմեշ, Ա՛ռ հա՛, գոմեշ, Տա՛ր հա՛, գոմեշ,
Քաղաքացիները կանխել են պատանու ինքնասպանության փորձը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11.05-ին, ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահը և ԱԻ արձագանքման խմբերը: Տեղում պարզվել է, որ մոտ 15 տարեկան անձը չպարզված մի պատանի փորձել է ինքնասպանություն գործել: Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը պատանու ինքնասպանության փորձը կանխել են քաղաքացիները: «Փաստինֆո»
Ռոզա Ծառուկյան. «Ամեն ինչ լավ է լինելու» (Տեսանյութ)
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը, «Ա1+»-ի այն հարցին, թե արդյոք նրա որդին կառաջադրվի 2013թ. նախագահի ընտրություններում, պատասխանեց. «Ամեն ինչ նորմալ է»: Ի՞նչ նկատի ունեք` կառաջադրվի՞ նա՝ հարցին նա բառացիորեն ասաց. «Նկատի ունեի` ոչ, կասեի, որ ցանկացած մարդ իրեն հասանելիք աշխատանքը թող անի մեր երկրի համար եւ ամեն ինչ լավ է լինելու: Խնդրում եմ
Երջանիկ Աբգարյան. «Ծառուկյանը կարող է միանալ ԱԽՔ-երի շարքին»
Հատված ՀԱԿ անդամ Երջանիկ Աբգարյանի հետ հարցազրույցից – Ներկայիս քաղաքական անորոշ իրավիճակը, երբ մի կողմից խոսակցություններ կան, թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվելու 2013 թ. նախագահական ընտրություններում, մյուս կողմից քաղաքական այլ ուժերը, այդ թվում եւ ՀԱԿ-ը, դեռ չեն շտապում հայտարարել իրենց դիրքորոշման մասին, Դուք ինչի՞ արդյունք եք համարում։ Չի՞ ստացվում, որ, իսկապես, Կոնգրեսը սպասում
Զոյա Թադեւոսյան. Պահանջները ՀՀ նախագահի համար այնքան են իջել, որ ցանկացած ոք կարող է իրեն նախագահ զգալ մեր երկրում
Այսօր «Ֆորում» ակումբում ՀԱԿ անդամ, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության հիմնադիր Զոյա Թադեւոսյանը հարցին՝ արդյոք չունե՞նք լուրջ քաղաքական գործիչներ, որ քաղաքական պայքարում կարող են հայտնվել էպոսագետներ ու նման մարդիկ՝ պատասխանեց. «Հայաստանի Հանրապետությունում նախագահի թեկնածուն չի բավարարում այն չափանիշներին, որոնք կան քիչ թե շատ կա իրենց պատմությունը հարգող ժողովուրդների մեջ: Նախագահը պետք է լինի բանիմաց, պետք է
Հարուստների եւ աղքատների միջեւ անդունդը խորանում է
Լավ հայտնի է, որ սոցիալական պետության նպատակը քաղաքացիների նյութական եւ հոգեւոր պահանջմունքների առավելագույն բավարարումն է, կյանքի որակի հետեւողական բարձրացումն ու սոցիալական անհավասարության նվազեցումը, հիմնական սոցիալական բարիքների, նախեւառաջ՝ որակյալ կրթության, բժշկական եւ սոցիալական սպասարկման համընդհանուր մատչելիության ապահովումը։ Ըստ որում սոցիալական պետությունը պիտի բացառի նպատակին հասնելու այն բոլոր եղանակները, որոնք ոտնահարում են մյուս քաղաքացիների եւ հանրության իրավունքները։
Թուրքերը տարեցտարի ավելի բացասաբար են վերաբերվում ԵՄ-ին
Թուրքական հանրությունը տարեցտարի ավելի ու ավելի բացասաբար է ընկալում Եվրոպական Միության գործունեությունը, ինչպես նաեւ Թուրքիայի` եվրոպական ինտեգրման հեռանկարները: Սա են վկայում Ստամբուլի խոշորագույն «Բողազիջի» համալսարանի մասնագետների կողմից անցկացված հարցման արդյունքները, որոնք հրապարակվեցին Vatan օրաթերթում: Հետազոտության համաձայն` այսօր թուրքերի միայն 47 տոկոսն է դրական վերաբերում Եվրոպական Միությանը: 2003 թվականին, երբ Ռեջեփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը
19 տարի անց ոստիկանները հայտնաբերեցին սպանության փորձի և ավազակության մեղադրանքներով հետախուզվողին
Դեկտեմբերի 11-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ են տեղափոխել 1973 թ. ծնված Մեխակ Հ.-ին, որը 1993 թ. սեպտեմբերի 23-ից ոստիկանության Գավառի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 8-րդ կետի և 175 հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Ծառուկյանը պետք է փորձի մյուս անգամ
Հատված ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի հարցազրույցից: – Դուք ժամանակին մտերմիկ հարաբերությունների մեջ էիք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, տեղեկություններ կային անգամ, որ ցանկանում էիք ԲՀԿ-ական դառնալ։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է մտադիր անել Ծառուկյանը։ – Ես, ճիշտ է, շատ մոտիկ հարաբերությունների մեջ եմ եղել, եւ այժմ էլ նորմալ հարաբերությունների մեջ ենք, բայց ինձ
8-ամյա աղջկան մանկական պոռնոգրաֆիայում ներգրավվելու փորձում մեղադրվողի գործն արդեն դատարանում է
Երևան քաղաքի բնակիչ, 28-ամյա Դավիթ Փահլևանյանի գործը, ով կասկածվում է 8-ամյա աղջկան մանկական պոռնոգրաֆիայում ներգրավվելու մեջ, կքննվի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2012թ. օգոստոսի 28-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատողները օպերատիվ տվյալներն ստանալով, Դ.Փահլևանյանին Տիգրան Մեծի պողոտայից բերման էին ենթարկել Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն: Shamshyan.com-ը դատական դեպարտամենտի


















































