Օրվա լրահոսը
«Like փոխանակում» խումբը ստեղծվել է քիչ լայք ունեցողների համար
Լավ նորություն բոլոր «Like-ոմանների» համար. ստեղծվել է խումբ, որտեղ կարող եք եւ լայքել, եւ լայքվել: «Like փոխանակում» խմբում պարտադիր պայման է` առաջինը դուք պետք է լայքեք: Խմբի ադմինիստրատորը Գոռ Ավագյանն է. «Խումբը բացել եմ մի քանի օր առաջ: Նպատակը քիչ լայք ունեցող էջերի լայքերը շատացնելն է»: Ասում է` շատ մարդիք էին խնդրում, որպեսզի իրենց էջերը
Սմբատ Այվազյանը «Հանրապետության» հետ «բարիշել» է
Պարբերաբար խոսակցություններ են պտտվում «Հանրապետություն» կուսակցությունում տարաձայնությունների, խմորումների մասին՝ Ձեր հետ կապված, Սմբատ Այվազյանի հետ կապված: Այսօր «Հայելի» ակումբում Aravot.am-ի հարցին, թե ինչի՞ արդյունք են այդ տարաձայնությունները՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը պատասխանեց. «Երեւի միակ հակասությունը ՀԱԿ-ի հետ կապված էր»: Մենք ճշտեցինք՝ չէի՞ք ուզում դուրս գալ՝ նա պարզաբանեց. «Ոչ թե չէինք ուզում դուրս գալ,
ԿԸՀ նախագահ. «Մեր ընտրացուցակները շատ մոտ են իդեալականին»
Հատված ԿԸՀ նախագահ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ հարցազրույցից: -«Ուռճացված ընտրացուցակների» թնջուկը հանգիստ չի տալիս ընդդիմադիր ուժերին։ ՀԱԿ-ի հաշվարկներով՝ խոսքը նվազագույնը 400 հազար «չընտրողների» ձայները յուրացնելու մասին է։ -Ուռճացված բառը այստեղ կիրառելի չէ նույնիսկ դասական կամ բառարանային իմաստով։ Նախ, մենք հեծանիվ չենք հորինել. տարբեր երկրների փորձը ցույց է տալիս, որ գոյություն ունեն ընտրացուցակները կազմելու տարբեր մեթոդներ։ Առաջինն
Լեւոն Զուրաբյանի արտահայտությունը միտինգին անընդունելի է Սուրեն Աբրահամյանի համար
«Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսքի հզոր ուժ ունի, բայց ես կասկածում եմ, որ այն նույն թափը լինի»,- այսօր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը «Հայելի» ակումբում այսպես պատասխանեց հարցին, թե իր կարծիքով Լեւոն Տեր-Պետրոսյանին կհաջողվի՞ նույն կերպ հավաքներ կազմակերպել, ինչ նախկինում՝ լռությունից հետո: Սուրեն Աբրահամյանը ժամանակին ասել էր՝ «ՀԱԿ-ի մասին կամ լավ, կամ՝ ոչինչ»: Լրագրողների դիտարկմանը, որ
Արմեն Աշոտյան. «Հույս էին փայփայում, որ իրենց զրոյացած քաղաքական վարկանիշը վերակենդանացնեն Ծառուկյանի շնորհիվ» (Տեսանյութ)
«ԲՀԿ որոշումը նոր մարտահրավեր է այն քաղաքական ուժերի համար, որոնք ԲՀԿ-ի հետ համագործակցում էին միասնական շտաբի ձեւաչափով դեռեւս խորհրդարանական ընտրություններին, եւ այդ ընթացքում նույնպես հույս էին փայփայում, որ կարող են կպնել ԲՀԿ-ի շոգեքարշին եւ իրենց զրոյացած քաղաքական վարկանիշը վերակենդանացնել Գագիկ Ծառուկյանի անձի եւ վարկանիշի շնորհիվ: Հատկապես ՀԱԿ-ի պարագայում կարող ենք ասել»,- այսօր կառավարության նիստից հետո
Կառավարությունը տեղափոխեց աշխատանքային օրերը
Կտպագրվեն կենսաչափական դիվանագիտական անձնագրեր Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Դիվանագիտական կենսաչափական անձնագրերի ծրագրի մոդիֆիկացման նպատակով կառավարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացրել է մոտ 7.5 մլն դրամ, որով հնարավոր կլինի նախարարությունում տպագրել կենսաչափական դիվանագիտական անձնագրեր։ Այս առնչությամբ կառավարությունը հավանություն է տվել նաև «Պետական տուրքի մասին»
Գագիկ Մինասյան. «ԲՀԿ-ն գնաց իր՝ այլընտրանքային ճանապարհով»
«ԲՀԿ-ն կուսակցություն է, ունի ներքին խնդիրները եւ գերակայությունները: ԲՀԿ-ի որոշումը որոշ ուժերի համար վճռորոշ է, միգուցե փոխեն իրնեց մարտավարությունը եւ ռազմավարությունը, բայց դա իրենց խնդիրն է»,- «Հենարան» մամուլի ակումբում այսօր ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մինասյանը: Պատասխանելով հարցին՝ կիսո՞ւմ է մոտեցումը, որ այդ որոշմամբ ԲՀԿ-ն գնաց ՕԵԿ-ակցման ճանապարհով, պատգամավորն ասաց, որ ԲՀԿ-ն գնում է իր՝
Սուրեն Աբրահամյան. «Ամենածանրը Լեւոն Զուրաբյանը տարած կլինի»
«Ուզում եմ ձեզ ի սկզբանե հիասթափեցնել: Այդ երիցուկային քաղաքականությունը մեր այսօրվա՝ սիրում է, չի սիրում, կդնի, չի դնի, դրա շուրջ ծավալված խմորումները, ով ում հետ սիրախաղ սկսեց, ով ում հետ ինչ կարգի ֆլիրտ արեց, ով ում քցեց, ում հետ քցեց, ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Որովհետեւ դրանք իմ ընտանիքի հետ, առավել եւս, իմ ժողովրդին առաջընթաց ապահովելու
Վիկտոր Սողոմոնյան. «Երկրորդ նախագահից երբեք չեմ լսել առաջադրվելու իր ցանկության մասին»
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը չի կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի 2013 թվականի նախագահական ընտրություններին: Այդ մասին Վիկտոր Սողոմոնյանն ասել է այսօր Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում: «Երկրորդ նախագահից երբեք չեմ լսել առաջադրվելու իր ցանկության մասին: Ավելին, մի քանի անգամ նա հակառակն է ասել: Չեմ կարծում, որ նա կմասնակցի այս նախագահական ընտրություններին: Սակայն Ռոբերտ Քոչարյանն անպայման
Հնարավոր է նաև, որ իշխանությունը որոշեց մինչև վերջ չխաղարկել Ծառուկյանի գործոնը
Գագիկ Ծառուկյանի չառաջադրման հետ կապված կա երկու բացատրություն. առաջինն այն է, որ Ծառուկյանը լավ չէր հաշվարկել իր մանևրելու հնարավորությունը, և համոզված էր, որ կկարողանա խուսափել իշխանության կողմից իր վրա գործադրվող ճնշումներից կամ կկարողանա դիմանալ այդ ճնշմանը։ Բայց սա չափազանց միամիտ պնդում է, քանի որ Ծառուկյանը չէր կարող չիմանալ, թե իր ընդդիմախոսներին ճնշելու ինչ լծակներ ունի
ՀՀԿ-ական պատգամավոր. «Ժառանգությունն» ինքն իջեցրեց Ստեփան Սաֆարյանի ռեյտինգը»
Այսօր «Հենարան» մամուլի ակումբում պատասխանելով թիվ 1 ընտրատարածքում վերջերս տեղի ունեցած լրացուցիչ խորհրդարանական ընտրություններին վերաբերվող հարցին, ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մինասյանն ասաց. «Ժառանգությունն» ինքն իջեցրեց Ստեփան Սաֆարյանի ռեյտինգը՝ նրան գրելով նախընտրական ցուցակի հետին համարներում: Այնպես որ, այն ինչ որ տեղի ունեցավ Ավանի ընտրություններում, նորմալ էր, այն իմաստով, որ Ավանի բնակչությունն էլ համահունչ վերաբերմունք
Սերգեյ Բագրատյան. «Բավականին բարդ իրավիճակ է ստեղծվելու թեկնածություն դնելու դեպքում»
Հատվածներ Վայոց Ձորի նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի հետ հարցազրույցից – Ի վերջո շաբաթներ առաջ մարզեր էիք այցելում, ապա այդ այցերն ամփոփելով ասացիք, որ ակտիվ հանրույթի 99.09 տոկոսը ցանկանում է, որ Ծառուկյանն առաջադրի իր թեկնածությունը, ստացվում է՝ հիասթափեցրիք ժողովրդին։ – Ո՞ր ժողովրդին ենք հիասթափեցնում, այդ ժողովրդի կարծիքն ո՞վ էր մոնիտորինգ արել որ։ Հնարավոր է, որ
Ամբաստանյալ– նախկին պատգամավորի հարցաքննությունն ավարտվեց
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն այսօր ավարտեց վաշխառության մեջ մեղադրվող, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի հարցաքննությունը: Նա մեղադրվում է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մեխակ Գաբրիելյանից տոկոսով գումար ստանալու համար: Դատարանին հետաքրքրում էր, թե արդյոք Սամսոն Ղազարյանը դատարանում պնդո՞ւմ է իր ցուցմունքը, թե՞ ոչ: Ղազարյանը հայտնել
ՀՀԿ-ում Ռոբերտ Քոչարյանին դեռ չեն անդրադառնում
Վերջին օրերին կրկին ակտիվացել են խոսակցությունները, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը: Ասում են, որ այս օրերին նա գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում՝ վերջին շտրիխները ճշգրտելու նպատակով: Aravot.am-ն այսօր «Հենարան» մամուլի ակումբում ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ ՀՀԿ-ում հավանական համարո՞ւմ են Ռոբերտ Քոչարյանի առաջադրումն առաջիկա ընտրություններում, մանավանդ, որ
Հարուցվել է քրեական գործ՝ քննչական բաժնի պետի եւ մարզի դատախազության դատախազի միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ Արարատի մարզի դատախազության դատախազ Ս.Նազարպուրի կողմից ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ վերջինիս աշխատասենյակում ՀՀ ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքի պետ Գ.Սիմոնյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ։ Մասնավորապես՝ Արարատի մարզի դատախազության դատախազ Ս.Նազարպուրը գրավոր զեկուցագիր է ներկայացրել եւ բացատրություն տվել, որ նախապատրաստվող նյութերով իր տված գրավոր ցուցումի կապակցությամբ ՀՀ ոստիկանության
Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի նման քաղաքական անձը կարող է ամիսներ շարունակ լռել՝ սպասելով Մեծն Ծառուկյանի որոշմանը, մյուսների մասին խոսելն անգամ ավելորդ է
Ամիսներ տեւած հոխորտանքներից, սպառնալիքներից, շանտաժից ու հակառակն ասողների հասցեին անզուսպ հայհոյանքից հետո ԲՀԿ-ն հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածու չի առաջադրում։ Որքան զավեշտալի, նույնքան էլ ողբերգական իրավիճակում հայտնված այս ուժն ու իր առաջնորդ «արքան», պարզվեց, ոչ այնքան ուժ ու համարձակություն ունեն, որ մարտահրավեր նետեն գործող իշխանությանը, ոչ այնքան մաքուր են, որ չվախենան կոմպրոմատներից, ոչ էլ այնքան
Վարչապետ Տիգրան Սարգսյանը դասախոսություն է ունեցել Հարվարդի համալսարանում
ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հարվարդի համալսարանական քաղաք։ ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպում-դասախոսություն է ունեցել աշխարհի առաջատար համալսարաններից մեկում՝ Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցում (Harvard University, Kennedy School of Government)։ Վարչապետը գրառում է կատարել բարձրաստիճան պաշտոնյաների գրամատյանում, ապա Բելֆեր կենտրոնում հանդիպել է Հարվարդի համալսարանի, Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի (MIT) և
Երկու ոտքից հաշմանդամ վազորդը հաղթել է արաբական նժույգին
Հարավաֆրիկացի ճանաչված արագավազորդ Օսկար Պիստորիուսը, որի ոտքերը ծնկներից ներքեւ անդամահատել են դեռ 11 ամսական հասակում, Դոհայում մասնակցելով սահմանափակ շարժողական հնարավորություններ ունեցողների համար կազմակերպված «Սլացիր, ինչպես քամի» արագավազքի ցուցադրական մեկնարկին, հաղթել է «Մազերատի» մականունով արաբական նժույգին: Դա մեծապես հնարավոր է դարձել Պիստորիուսի՝ համեմատաբար հաջող մեկնարկի շնորհիվ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մեկնաբանում են Գրիգորի Այվազյանի՝ Ադրբեջանի նախագահ առաջադրվելու ցանկությունը։
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվագյանը 2013թ. հոկտեմբերին Ադրբեջանի նախագահական ընտրություններում գուցե առաջադրի իր թեկնածությունը։ Նա անցյալ տարի փորձել է մասնակցել Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններին, բայց թույլ չեն տվել։ Անցած անգամ նախագահական ընտրություններում չառաջադրվելու փաստը Այվազյանը բացատրել է նրանով, որ իրականում ադրբեջանական իշխանությունը վախեցել է անգամ մեկ հայի անվտանգությունն ապահովել, դրա համար էլ մերժել են իր
ՀՀԿ-ն ռազմավարությունն ու մարտավարությունը չի փոխի
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը կուսակցական այն գործիչներից է, ովքեր պնդում էին, թե 2008թ. ստորագրված կոալիցիոն հուշագիրը շարունակում է մնալ ուժի մեջ, քանի դեռ կողմերը այլ հայտարարությամբ հանդես չեն եկել: Հիշեցնենք, որ այդ հուշագրով ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը պարտավորվում էին 2013թ. նախագահական ընտրություններում սատարել նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Երեկ ԲՀԿ-ն սրբագրեց իր մասնակցությունը կոալիցիոն հուշագրին՝
Պեկինում ովքե՞ր են Լեւոն Արոնյանի եւ Էլինա Դանիելյանի մրցակիցները
Վաղը Չինաստանի մայրաքաղաքում մեկնարկող տարվա վերջին շախմատային խոշոր մրցաշարում՝ «Մտավոր խաղերում», որի կանանց եւ տղամարդկանց պայքարին մասնակցում են 16-ական առաջատար գրոսմայստերներ, շախմատիստները պայքարելու են երեք ձեւաչափով՝ արագ, կայծակնային եւ կույր շախմատ: Լեւոն Արոնյանի մրցակիցները լինելու են Ռաջաբովը, Կարյակինը, Նակամուրան, Մորոզեւիչը, Իվանչուկը, Գրիշչուկը, Տոպալովը, Կամսկին, Լեկոն, Բոլոգանը, Ջոբավան, Մամեդյարովը, Վան Հաոն, Գիրին, Դին Լիրենը: Էլինա Դանիելյանը
Հայ շախմատիստները՝ արագ եւ կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնություններում
Վաղը Վարշավայում մեկնարկող արագ շախմատի առաջնությանը մասնակցելու հայտ Հայաստանից ներկայացրել են Գաբրիել Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը, Հրայր Սիմոնյանը եւ Մարկ Բասենցյանը: Իսկ կայծակնային շախմատի մրցաշարում նրանց միանալու է նաեւ Տիգրան Լ. Պետրոսյանը: Արագ շախմատում հանդես է գալու 469, իսկ կայծակնայինում՝ 824 շախմատիստ, որոնցից 60-ը կրում է գրոսմայստերի կոչում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Փաստորեն ԿԳ նախարարը հայտարարում է, որ դասագրքերում մեր երեխաներին կարող է մատուցվել ամեն տեսակ աղբ, քանի որ այդ աղբի հեղինակներն ունեն ակադեմիական ազատություններ
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով Երեւանի պետական համալսարանի հրատարակած «Հայոց պատմություն» աղմկահարույց դասագրքին, «Ազատություն» ռադիոկայանին երեկ ասել է. «Ոչ մի նախադասություն չի փոխվի»: Իր այդ կատեգորիկ դիրքորոշումն Աշոտյանը պարզաբանել է հետեւյալ կերպ. «Իհարկե, չենք պատրաստվում որեւէ բան անել։ Կարծում եմ, որ առաջինը՝ որեւէ մեկին իրավունք չի վերապահված փորձելու սահմանափակել այլոց ազատությունները, հատկապես՝
«ՀԱԿ-ը Գագիկ Ծառուկյանին օլիգարխ համարու՞մ է»,- այս հարցը Արման Մուսինյանը որակեց որպես «ախմախ հարց»
Լեւոն Զուրաբյանը հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել՝ պատճառաբանելով, որ ասելիք առայժմ չունի, քանի դեռ քաղխորհուրդը չի ամփոփել իր քննարկումները։ Այլ թեմաներով հարցերը նույնպես՝ Զուրաբյանը խորհուրդ տվեց ուղղել ՀԱԿ խոսնակ Մուսինյանին։ Վերջինիս հետ փորձեցինք զրույց ծավալել քաղխորհրդի որոշումների հետ չառնչվող հարցերի շուրջ։ «ՀԱԿ-ը Գագիկ Ծառուկյանին օլիգարխ համարու՞մ է»,- մեր այս հարցը Արման Մուսինյանը որակեց որպես «ախմախ հարց»,
Բնակարան ստանալու իրավունքից զրկված անօթևան ընտանիքներն անելանելի վիճակում են
Աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների հերթացուցակում հաշվառված, սակայն ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակարանների բաշխման հանձնաժողովի կողմից ընթացիկ տարում մերժված և բնակարաններ ստանալու իրավունքից զրկված 400-ի հասնող ընտանիքները, որոնք համալրելու են բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա գյումրեցի 3500 ընտանիքների շարքերը, նույնպես հայտնվել են անելանելի վիճակում: Նրանցից շատերն ապրում են այնպիսի ժամանակավոր կացարաններում և վագոն-տնակներում, որոնք վաղուց շարքից
ՊԱՐԱԴՈՔՍ
– Ասում են՝ արտագաղթը գնալով ավելանում է: – Ինչքան արտագաղթն ավելանում է, այնքան Արսեն Գրիգորյան անունով երգիչները շատանում են:
Ու երբ ընդդիմադիր դաշտը սպասում է, որ Գագիկ Ծառուկյանը սեփական կյանքի գնով ընդդիմությանը բերի իշխանության, Ծառուկյանը ասում է՝ դե՛ դուք կայֆ արեք, ես թռա
Հայաստանում, փաստորեն, կան մեծ թվով մարդիկ, ովքեր իրադարձության գնահատականը տալիս են ոչ թե ըստ այնմ, թե ինչ է դա նշանակում, այլ ըստ այնմ, թե ինչպես են իրենք ուզում տեսնել այդ իրադարձությունը կամ ինչպես է իրենց ձեռնտու։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե չի առաջադրվում նախագահի թեկնածու, նախագահական առաջիկա ընտրություններում որեւէ մեկին չի սատարում, եւ ընդդիմադիր
Ի՞նչ անի ԲՀԿ-ի կես միլիոն ընտրողը, եթե նրան չեն ասելու ո՞վ է նախընտրելի ԲՀԿ-ի վերնախավի համար
Ծառուկյանի որոշումը ոչինչ, այնուամենայնիվ, չի բացատրում, հարցականները նույն ձեւով մնում են անպատասխան: Արդյոք Քոչարյանը կառաջադրվի՞: Կամ գուցե Օսկանյանն է ինքնառաջադրվելու: Կամ` այդ դեպքում ի՞նչ անի ԲՀԿ-ի կես միլիոն ընտրողը, եթե նրան չեն ասելու ո՞վ է նախընտրելի ԲՀԿ-ի վերնախավի համար, որոնք խաբված մնացին փաստորեն, քանի որ վեց ամիս նրանց սնում էին հույսով, թե միգուցե իրենց նախընտրած
Ընտրությունները կկեղծեն ընդդիմության համար
«Բարգավաճ Հայաստան»-ի որոշումը փաստացի նոր իրավիճակ է առաջացնում Հայաստանի ներքաղաքական դաշտում: Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններում, ըստ էության, մնում է մենակ, անմրցակից: Իհարկե, նա մրցակիցներ կունենա՝ նոմինալ մրցակիցներ, սակայն Գագիկ Ծառուկյանը կարող էր լինել այն թեկնածուն, որը, եթե իրապես ընդդիմանար Սարգսյանին, կարող էր ձևավորել մրցակցային միջավայր: Ի դեպ, մրցակցային ընտրությունները այն պահանջն էր, որ ցանկության տեսքով


















































