Օրվա լրահոսը
Վանաձորն առաջիկայում նոր մակարդակի աղբահանության համակարգ կունենա
Առաջիկա տասը ամիսների ընթացքում Վանաձորն ու շրջակա համայնքները կոշտ կենցաղային աղբի համակողմանի կառավարման ծրագրի շրջանակներում նոր մակարդակի աղբահանության փաթեթ կունենան: Գերմանական զարգացման բանկի կողմից շուրջ 430 հազար եվրո արժողության ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագիրը նպատակ ունի զարգացնելու Վանաձորի եւ շրջակա համայնքների թափոնների կառավարման համակարգը: Վանաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Նորիկ Սարդարյանի խոսքերով, թեեւ վերջին տարիներին քաղաքում սահմանված գրաֆիկով
Կողպեքները հայտնաբերվել են դաշնամուրի մեջ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվեց Վրաստանի Հանրապետության քաղաքացի Վաժա Ազարիաշվիլիի,Երվանդ եւ Դավիթ Համբարյանների, Հասմիկ Դուրգարյանի, Վարդան Եղիազարյանի, Աբգար Հովսեփյանի, Կարեն Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը: Ըստ մեղադրանքը պաշտպանող Աշոտ Նադոյանի, Ազգային գրադարանից, ԵՊՀ գրադարանից գողացվել են 150 միավոր հնատիպ գրքեր (1800-1900 թվականներ), որի արդյունքում
Նախկին տնօրենը Գերմանիա էր մեկնել` $1մլն-անոց Ուրբաթագիրքը գրպանում
ՀՀ մշակույթի նախարարության Ցուցահանդեսային կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Գրիգորյանի՝ աշխատանքից ազատվելը եւ փոխտնօրեն Կարինե Իսահակյանի մահը լայն արձագանք են գտել մամուլում: ԶԼՄ-ներով տարածվել է նաեւ Ցուցահանդեսային կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Խաչատուր Աբրահամյանը տեսակետը: Aravot.am-ին արդեն նախկին տնօրեն Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ իր համար նախ պատվի խնդիր է անօրինության դեմ պայքարելը, ուստի դատի է տվել ՀՀ
Առաջին անգամ ճամբարում
Բութ մատը և ճկույթը միացնում ենք իրար, մյուս 3 մատները չենք ծալում: Ընդ որում վերջիններս խորհրդանշում են հայրենիք, ընտանիք, դավանանք եռյակը, իսկ բութն ու ճկույթն էլ խորհրդանշում են, որ փոքրը լսում է մեծին, իսկ մեծը հարգում է փոքրին: Ահա սա է սկաուտության նշանը, որն իմացա դեռ ավտոբուսում, մինչև ճամբար հասնելը: Շատ ոգևորված էի, որովհետև կյանքում
125 տոննա լոլիկ` մարտի համար (ֆոտոշարք)
Ամեն տարի Վալենսիայի Բոնոլ քաղաքում օգոստոս ամսվա վերջին օրերին նշվում է «Տոմատինան». փառատոն, որի շրջանակներում տեղի է ունենում մարտ՝ լոլիկի միջոցով: Ավանդական դարձած փառատոնն արդեն համաշխարհային ճանաչում ունի, աշխարհի մի շարք երկրներից Բոնոլ են ժամանում մարդիկ, որոնք սիրում են մեկ ժամ շարունակ միմյանց վրա լոլիկ նետել: Ամեահետաքրքիր տեսարանն այստեղ լոլիկամարտից հետո է լինում, փողոցներով լոլիկի
Սամվել Հովհաննիսյանի նոր պաշտպանը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի գործով ընդգրկվել է երկրորդ պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լուսինե Սահակյանը: Նա ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վաղինակ Գեւորգյանի հետ կշարունակի իրականացնել Ս.Հովհաննիսյանի պաշտպանությունը: Հիշեցնենք, որ Սամվել Հովհաննիսյանը կասկածվում է մեկ այլ դատապարտյալի միջոցով դատապարտյալ Ջամալ Սլոյանի դեմ մահափորձ նախապատրաստելու
Ռուբեն Հայրապետյանը պիտի զբաղվի իր բիզնեսով եւ իր բիզնեսը ծառայեցնի մեր ֆուտբոլին
Հարգելի «Առավոտ», ես ձեր կայքի ընթերցողներից եմ, հետաքրքրվում եմ հասարակական ու քաղաքական կյանքով, բայց առաջին անգամ եմ հոդված գրում: ՀԱԿ-ի միտինգներին էլ եմ մասնակցում, բնապահպանների գործողություններին էլ եմ մասնակցել, բայց որեւէ քննարկման առաջին անգամ եմ գրավոր կերպով մասնակցում: Երկար էի մտածում, այս մտքերս գրեմ, թե ոչ, բայց երկար մտածելուց հետո որոշեցի գրել, չնայած համոզված չեմ,
Ընկերուհու դավաճանության մասին իմանալով, բրիտանացի տատու նկարիչը մասնագիտական ձեւով է պատժել է նրան
Բանն այն է, որ 18- ամյա բրիտանուհին զուգընկերոջը փոխել է նրա հավատարիմ ընկերոջ հետ, ինչին էլ խիստ բարկացրել է սիրեցյանիլն: Ռայանը ընկերուհուն ալկոհոլային խմչքների ազդեցությամբ թուլացրել է, ապա առաջարկել մեջքին տատու անել, իսկ երբ աղջիկը սթափվել է, ականատես է եղել ճղճիմ պատկերի (լուսանկարում), ինչն, ըստ նրա ավելի աններելի է, քան իր դավաճանությունը: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
Դամասկոսի կենտրոնում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել
Չորեքշաբթի վաղ առավոտյան ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Դամասկոսի կենտրոնում Dama Rose հյուրանոցի հարեւանությամբ, որտեղ սովորաբար իջեւանում են ՄԱԿ-ի դիտորդները: Սիրիայի պետական հեռուստաընկերության հաղորդմամբ՝ պայթյունի արդյունքում երեք մարդ է վիրավորվել է, բայց ոչ մեկը ՄԱԿ-ի դիտորդներից չէ: Նրանք չեն տուժել: Ըստ հեռուստաընկերության` հյուրանոցին մոտ գտնվող ավտոկայանատեղիում ռումբ է պայթեցվել բենզատար բեռնատարի մոտ: ՄԱԿ-ի դիտորդական առաքելության
Ջուր չի լինի Շենգավիթում եւ Աջափնյակում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ օգոստոսի 17-ին ժամը 9.00 -ից մինչև օգոստոսի 18-ը ժամը 9.00-ը կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը, բացառությամբ` Նորագավիթ, Ներքին Չարբախ, Ներքին Շենգավիթ թաղամասերի և Արարատյան 66-ից բարձր հասցեների: ս.թ. օգոստոսի 17-ին ժամը 10.00-24.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Լենինգրադյան, Էստոնական, Շինարարներ, Առաքելյան,
Կայացավ «Անորսալիները 2»-ի պրեմիերան (Ֆոտոշարք)
Օրերս Լոնդոնում կայացավ հայտնի «Անորսալիները 2» ֆիլմի պրեմիերան, որին ներկա էին Հոլիվուդի ամենահայտնի աստղերը: Ֆիլմի ռեժիսորը Սայմոն Ուեստն է, ֆիլմի նկարահանումներն ավարտվել է այս տարի՝ 2012 թվականին, Ամերիկայի միացյալ նահանգներում: Ֆիմի գլխավոր դերերում Սիլվեսթր Ատալոնեն է, Ժան Կլոտ Վանդամը, Բրյուս Ուիլիսը եւ այլք:«Անորսալիները 2» -ը՝ 2010-ին էկրան դուրս եկած «Անորսալիները» ֆիլմի շարունակությունն է: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
ԱՄՆ-ը կրկին սաստել է Թուրքիային մամուլի ազատության հարցով
Միացյալ Նահանգները կրկին սաստում է Թուրքիային լրատվամիջոցների ազատության հարցում՝ ընդգծելով, որ անընդունելի է մարդկանց ազատազրկումը սեփական տեսակետը կամ կարծիքն արտահայտելու համար։ Այդ մասին, ըստ թուրքական «Հյուրիեթ» թերթի, երեքշաբթի օրը հայտարարել է ։Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն «Ես շարունակում եմ պնդել, որ սա այն հիմնարար ոլորտներից մեկն է, որին Թուրքիան պարտավոր է ուշադրություն դարձնել, եթե ուզում
Լոնդոնի օլիմպիական խաղերում հաղթել է նախկին ԽՍՀՄ-ը
Ամառային 30-րդ օլիմպիական խաղերն ավարտվեցին եւ հիմա ամբողջ աշխարհում ամփոփում են դրանց արդյունքները: Վիճակագիրները հետաքրքիր հաշվարկ են կատարել, ըստ որի Լոնդոնում նախկին ԽՍՀՄ հանրապետությունները ներկայացրած մարզիկներն ընդհանուր առմամբ նվաճել են 47 ոսկե մեդալ, իսկ «Խորհրդայինների» հավերժ մրցակից ամերիկացիների հաշվարկում գրանցվել է մեկով պակաս` 46: ԽՍՀՄ-ն առջեւում է նաեւ արծաթե մեդալների հաշվարկով. 44-ը` 29-ի դիմաց: Դե,
Սեռական բռնության համար այլևս տուգանք չի՞ վճարվի
«Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել և օրենսդրին է ներկայացրել նախագիծ ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ գլխի (Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ) 138-142 հոդվածներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Ըստ ՀԿ իրավաբան Լուսինե Մինասյանի՝ օրենքում առաջարկվող փոփոխությունները նախատեսում են ծանրացնող հանգամանքների ավելացում, կոնկրետ հանցատեսակների դեպքում էլ՝ ազատազրկում, ազատազրկման պատժաժամկետի ավելացում: «Եթե որոշ արարքների
«Թերացումներ նկատեցի տեխնիկայի եւ մի քանի կազմակերպչական աշխատանքներում, բայց ամեն բան այնքան գեղեցիկ էր, որ դրանք երկրորդական պլան էին մղվում»
Օգոստոսի 14-ին Ծաղկաձորի կենտրոնում գտնվող Ծաղկունյաց (գլխավոր) հրապարակում տեղի ունեցավ Լեոնիդ Ենգիբարյանի անվան «PANTOMIMEFEST» մնջախաղի միջազգային 3-րդ փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Փառատոնի մեկնարկը տրվել էր օգոստոսի 10-ին: Հինգ օր շարունակ ոչ միայն հայ այլեւ արտասահմանից ժամանած անհատ մնջախաղացներ եւ մնջախաղի թատերախմբեր ներկայացան հայ հանդիսատեսին: Ծրագիրը հագեցած էր մանրապատումներով, կրկեսային համարներով, ֆիլմերի ցուցադրությամբ, Լեոնիդ Ենգիբարյանի արձանի
Ակցիա՝ մեկ մարդով (Տեսանյութ)
Կապույտ մզկիթի մոտ այսօր ժամը 14.00-ին պետք է ակցիա տեղի ունենար, որի ընթացքում ներկաները պետք է ծաղիկներ դնեին մզկիթի բակում եւ մեկ րոպե լռությամբ հարգեին Իրանում տեղի ունեցած վերջին երկրաշարժի զոհերի հիշատակը: Նախաձեռնությունը լրագրող-թարգմանիչ, ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դասախոս Դավիթ Վարդազարյանին էր: Թեեւ ակցիայի մասին ֆեյսբուքյան ծանուցումներին, ըստ նախաձեռնողի, բազմաթիվ մարդիկ էին միացել, բուն ակցիային այդպես
Ինքնաբացարկի դիմումներ` Սյունիքում
Սյունիքի մարզի թիվ 37 եւ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում արդեն ինքնաբացարկի դիմումներ են ստացվել ՏԻՄ ընտրություններին առաջադրված թեկնածուներից: Ինքնաբացարկ է հայտարարել Գորիսի տարածաշրջանի Հարթաշենի համայնքի ղեկավարի պաշտոնի համար ինքնառաջադրված անկուսակցական Վազգեն Հարությունյանը, իսկ նույն տարածաշրջանի Քարահունջ գյուղում պայքարը չի շարունակի ինքնաառաջադրված, ՀՀԿ-ական Թառլան Սարգսյանը: Ի դեպ, Քարահունջում գյուղապետի պաշտոնում առաջադրվել էր 3 թեկնածու` 3-ն էլ
Պրոֆեսիոնալ երգչախմբերը չմասնակցեցին փառատոնին
«Իմ Հայաստան» փառատոնի գեղարվեստական ղեկավար Լեւոն Իվանյանը դա բացատրում է կոլեկտիվների ամառային հանգստով ՙ«Արամ Խաչատրյան» համերգասրահում օգոստոսի 13-ին ավարտվեց խմբերգային արվեստի համահայկական փառատոնը, որն անցկացվում էր ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում: Հիշեցնենք, որ վերջինը ներառում է 6 փառատոն: Այն մեկնարկել էր մարտին՝ հրավիրելով գրողների համաժողով, ապա շարունակվեց պարավեստի, հետո էլ՝ անհատ կատարողների փառատոներով:
Վերջին տարիներին աղետի գոտու բնակարանաշինության համար գումար է հատկացվում, սակայն անտեսվում է փախստականների բնակարանային խնդիրը
1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթել է 500.000 մարդ, որոնցից 360.000-ը բնակություն է հաստատել Հայաստանում: Եթե վերադառնանք դեպի այդ տարիները, ապա կհիշենք, թե ինչ կարգավիճակով էին մեր հայրենակիցները մազապուրծ եղել: Փախստականների մի մասը կարողացել է իրենց բնակարանները փոխանակել Հայաստանում բնակվող ադրբեջանցիների հետ, մյուս մասը, որը գերակշռում է, մինչ օրս բնակվում է Հայաստանի բոլոր մարզերի պետական նշանակություն
«Մի՞թե գյուղում ապրող աղջիկները քաղաքում ապրողներից ավելի վատն են»
«Երբ դպրոցս ավարտեցի ու նոր պետք է ընդունվեի համալսարան բոլորի պես ես էլ էի կարծում, որ այդ «մեծ կյանք» կոչվածը դպրոցական օրերիս պես հանգիստ ու խաղաղ օրեր ինձ չի խոստանում, մանավանդ երբ գյուղից քաղաք էի գնալու սովորելու: Բայց այ որ նոր կյանքն իր հետ այսքան տառապանք կբերեր, հաստատ չէի սպասում», – պատմում է Մարինեն: Քննությունները բարեհաջող հանձնելուց
Պարզապես մարդիկ ավելի շատ «կխռովեն» Հայաստանից
Հունիսի 1-ից ուժի մեջ է մտել «Վարչական իրավախախտումների մասին» նոր օրենքը: Օրենքի հոդվածներից մեկով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող ՀՀ քաղաքացու կողմից այս մասին համապատասխան դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկին գրավոր չտեղեկացնելը առաջացնում է տուգանքի նշանակում (սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով,
«Գյումրիին ոչ թե գործարար քաղաքապետ է պետք, այլ՝ բարձորակ մենեջեր»
Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար թեև պայքարի են դուրս եկել թվով վեց թեկնածուներ, սակայն գյումրեցիները վստահ են, որ աթոռը Վարդան Ղուկասյանից ուղղակիորեն հանձնվելու է գարեջրի գործարանի սեփականատեր, գործարար Սամվել Բալասանյանին: Այսօր Aravot.am-ը Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանից կարծիք հարցրեց` արդյոք գործարար քաղաքապետը կկարողանա՞ լուծել գյումրեցի գորածազուրկների հարցերը: « Դե
Ռուբեն Թովմասյան. «Ռուսական դրոշի փայլից եւ ռուսական հզորությունից Հայաստանի թշնամիների աչքերը կկոցվում են»
Դեռ ամիսներ առաջ, երբ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը շրջանառության մեջ դրեց Եվրասիական միության ստեղծման գաղափարը, Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը միանգամից դրական արձագանքեց: Ասաց, որ Հայաստանն անպայման պետք է ներկայացված լինի այդ միությունում: Երեկ «Առավոտի» հետ զրույցում Ռուբեն Թովմասյանը վերահաստատեց իր մոտեցումը: Հարցին՝ ինչո՞ւ է ինքն այդպես անվերապահորեն դրական արտահայտվում Եվրասիական միության մասին, երբ
Մեծամորում ահաբեկումներն արդեն սկսվե՞լ են
Արմավիր մարզի Մեծամոր ավանում քաղաքապետի աթոռի համար կպայքարեն երեք թեկնածու՝ գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Ռոբերտ Գրիգորյանը, նախկին քաղաքապետ Աշոտ Գրիգորյանը՝ ՀՀԿ-ական պատագամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի եղբայրը եւ Արմավիրի էլցանցի «Մեծամոր» տեղամասի պետ, անկուսակցական Սարգիս Հարությունյանը: Աշոտ Գրիգորյանի եւ եղբոր հարաբերություններն այժմ այնքան էլ լավ չեն, եւ Աշոտ Գրիգորյանը, նախկինի պես, հիմա չի վայելում գեներալ եղբոր հովանավորությունը:
Կոնսենսուս չկա
Երեկ, այսօր եւ վաղը «Առավոտ» օրաթերթում շարունակաբար տպագրում ենք Արայիկ Մանուկյանի հոդվածը, որը կրում է «Հայաստանի լրագրության տխուր դեմքը» տխուր վերնագիրը: Արայիկն այն մարդը չէ, որը ակնկալում է, թե բոլորս նրա հետ 100 տակոսով համաձայն ենք լինելու: Ես էլ չեմ պատրաստվում կուրծք ծեծել` պնդելով, թե ես նրա նկարագրած խմբագիրներից չեմ, ես բացառություն եմ: Լրատվամիջոցներն աշխատում
Ռուս կինը ցանկացել է, որ իր երեխան լավ տիրապետի հայերենին
Այսօր «Հայելի» ակումբի հյուրն էր Մոսկվայի միջազգային բազմամշակութային դպրոցի տնօրեն Օֆելյա Առաքելյանը, ով ներկայացրեց դպրոցն ու կրթական ծրագրերը: Տիկին Առաքելյանը փաստեց, որ 1989թ-ին հիմնադրված դպրոցը միակ ազգային կրթական-կենտրոնն էր Մոսկվայում: Դպրոցի բացման անհրաժեշտությունը կապված էր այն երեխաների հոգեբանական վերականգնման անհրաժեշտության հետ, որոնք երկրաշարժից հետ տեղափոխվել էին Մոսկվա: «Հիվանդանոցներից մեկում մի հայ երեխա անշարժ վիճակում պառկած
Արման Բաբաջանյան. «Հրանուշ Հակոբյանը սուտ է խոսում, ասելով, թե սիրիահայերը չեն ուզում Հայաստան գալ»
«Այն ինչ մինչ այսօր Հայաստանում ասվել է, ոչ մի կապ չունի իրականության հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սիրիայի հայ համայնքի մասին խոսելիս ասաց օրերս Սիրիայից վերադարձած «Ժամանակ» օրաթերթի եւ 1in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը: Ըստ նրա՝ երկրի խնդիրները ակնառու են, բայց համայնքի խնդիրներն ավելի տպավորիչ են, քան այն պատերազմական գործողությունները, որոնք տեղի են
Տիգրան Սարգսյանն ընդունել է «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահ Սարգիս Շահինյանին: Վերջինս կառավարության ղեկավարին է ներկայացրել շվեյցարացի խորհրդարանականներից և այլ բնագավառներ ներկայացնող գործիչներից բաղկացած պատվիրակության սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 7-ը նախատեսված այցի ծրագիրը: Տիգրան Սարգսյանը ողջունել է նախաձեռնությունը և կարևորել երկկողմ կապերի հետագա զարգացումը՝ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում: Այնուհետև, զրուցակիցները քննարկել են այլընտրանքային էներգիայի, ինչպես նաև


















































