Օրվա լրահոսը

Նախագահի գյուղի դպրոցի փողն էլ են «կերել». Նորմալ շինաշխատանք չեն արել, դպրոցը փլվել է

Հանրապետության տարբեր մարզերի կրթական օջախների հիմնանորոգման աշխատանքների համար տրամադրված 2.4 միլիարդ դրամից 670 միլիոն դրամը փոշիացվել է` շինաշխատանքները կատարվել են բազմաթիվ խախտումներով, եւ գումարի ոչ արդյունավետ ծախսմամբ: Այս մասին «Հայացք» ակումբում այսօր ասաց ֆինանսների նախարարության վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը: Նրա ներկայացմամբ` ստուգումները կատարվել են 13 դպրոցում, 1 թատրոնում, 1 մշակույթի տանը եւ գրադարանում: Սոնա

407.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Դեկտեմբերի 6-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.25 դրամ:

ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ն էլ միացան ՀՅԴ-ի «միասնական պլատֆորմին»

«Այս պահին կա հույս, կա շանս, հնարավորություն՝ միասնական ծրագրով, այսինքն՝ ճանապարհային քարտեզով հանդես գալու: Մենք լավատես ենք, մենք անկեղծ ենք, որովհետեւ միակ ձեւը դա է: Առաջիկայում եթե այս ձեւաչափը կայանա, դա կարող է քաղաքացու մեջ հույս արթնացնել»,- ՀՅԴ-ի կազմակերպած «Միասնական օրակարգ՝ նախագահական ընտրություններ» համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը՝ վստահ, որ այդ դեպքում

Գործատուն իրավունք չունի աշխատողին էլ պարտադրել՝ նույնականացման քարտ հանել

«Նույնականացման քարտը պետք է միայն գործատուները հանեն: Աշխատող քաղաքացիների համար նույնականացման քարտը պարտադիր չէ»,-բոլոր այն գործատուների համար, որոնք այս օրերին իրենց աշխատակիցներին եւս  պարտադրում են նույնականացման քարտ հանել, պարզաբանեց «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արտակ Ղազարյանը: Այսօր «Հենարան» ակումբում, պարոն Ղազարյանը նույնպես հավաստեց, որ նույնականացման քարտի համար այս օրերին անձնագրային բաժանմունքներում հերթեր են գոյանում,

ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը ընտրական օրենսգրքի որևէ խախտում չի արձանագրել

Այսօր գումարած հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է 2012թ. դեկտեմբերի 2-ին կայացած Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ վերջին հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը` 28.10.2012թ.-02.12.2012թ. ժամանակահատվածի համար: Հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը նշել է, որ ընտրություններին մասնակցած բոլոր հինգ թեկնածուները բացել են նախընտրական հիմնադրամներ և պատշաճ

Արմեն Աղայան. «Հայաստանի վերնախավի վարքագիծը բացարձակ մերժելի է»

«Հայաստանի համար բացարձակապես անիմաստ է գտնվել որեւէ վերպետական կազմավորման շրջանակներում, այս տեսանկյունից հավասարապես դատապարտելի են թե Եվրասիական միության ստեղծմանն ուղղված քայլերը եւ թե նրանք, որոնք մեզ բավականին նվաստացուցիչ պայմաններով դարձնում են Եվրոպայի հարեւան, հետագայում՝ մեկ այլ կազմավորման մեջ մտնելու հեռանկարով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Արմեն Աղայանը: Աղայանի խոսքով նույնիսկ մեր ժողովրդագրական խնդիրները

Մշակույթի նախարարն ու Պատմության թանգարանի տնօրենը ստում են՝ անգամ չհամաձայնեցնելով միմյանց հետ

«Պահպանենք պատմության հուշարձաները» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ շարունակվում է Երևան տեղափոխված 51 հուշարձանների այսպես կոչված «ցուցադրության գործընթացը»: Առաջին մի քանի աղմկահարույց օրերին անակնկալի եկած Երևանի պատմության թանգարանի տնօրինությունը և մշակույթի նախարարությունը՝ փորձելով արդարացնել այս բարբարոսությունը, իրարամերժ պատասխաններ էին տալիս: Ընդ որում, միմյանց բացառող էին պատմության թանգարանի տնօրեն Ա. Գրիգորյանի և մշակույթի նախարար Հ. Պողոսյանի տված

Կարապետ Ռուբինյան. «Ի՞նչ ենք անելու այն ժամանակ, երբ ժողովրդին դեմ տան ավտոմատի փողին»

  «Մեր բարեկամներին, իսկապես, հաջողվել է հավասարակշռված մի փաստաթուղթ ներկայացնել, որը շատ հարմար պլատֆորմ է, որովհետեւ զերծ է գաղափարական ինչ-որ վեճեր հարուցելու խնդրից եւ կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի քաղաքական ուժերի մի լայն սպեկտոր միավորվի դրա շուրջ»,- այսօր հայտարարեց ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը՝ ելույթ ունենալով ՀՅԴ-ի կազմակերպած «Միասնական օրակարգ՝ նախագահական ընտրություններ» համաժողովի ժամանակ:

Look to the Stars. «Բոռատ» ֆիլմի հայախոս հերոսի բարեգործությունները»

«Բոռատ» ֆիլմում Ազամատ Բագատովի դերով հայտնի Գեղամ Դավթյանը ճանաչված է նաև իր բարեգործական աշխատանքներով: Գրում է «Լուք թու դը սթարս» պարբերականը, որը հարցազրույց է արել Դավթյանի հետ: Հարցին, թե ինչու է դերասանն ընտրել բարեգործություններ անելու աշխատանքը, նա պատասխանել է. «Հիմնականում ես օգնում եմ Հայ երեխաների աջակցության հիմնադրամին, Սուրբ Հուդա մանկական հետազոտությունների հիվանդանոցին և Լոս Անջելեսի

Սաակաշվիլիի հրաժարականի պահանջով ստորագրահավաք Ախալցխայում

Վրաստանի հայաշատ Ախալցխա քաղաքում երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսվել։ «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ակցիայի կազմակերպիչը «Միաբանություն հանուն հասարակայնության իրավունքների» կազմակերպությունն է, որի ակտիվիստները վրան են խփել քաղաքապետարանի շենքի առջեւ, եւ յուրաքանչյուր ցանկացող կարող է իր ստորագրությունը թողնել պահանջագրի տակ։ Կազմակերպության Ախալցխայի շրջանային կառույցի ղեկավար Գուջա Բիճաշվիլին հայտնել է, որ վրանը

Հովիկ Աբրահամյանը՝ Վարդան Այվազյանին. «Պարտավոր եք հասկանալ ու մեզ բացատրել»

Կառավարությունը ԱԺ քննարկման է ներկայացրել «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Անգամ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը, լինելով նախկին նախարար, օրինագծից բան չէր հասկացել: ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը խնդրեց, «որպես հարուստ կենսափորձ ունեցող պաշտոնյա», իրենց բացատրել՝ ի՞նչ նպատակ ունի այդ նախագիծը: Վարդան Այվազյանը բացատրեց. «Թե օրենսդրական տեխնիկայի առումով ինչ են փորձել անել՝ ինձ համար շատ

Անեծքներ ու կյանքից զրկելու սպառնալիքներ` Շիրակի դատարանում

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Մատաղիսի գործով դատավարությունը, որը, ինչպես տեղեկացրել ենք, մոտենում է ավարտին: Երկու օր առաջ` նախորդ դատական նիստի ժամանակ զինվորական դատախազությունը 7-8 տարի պահանջեց 2003 թվականի դեկտեմբերի 24-ին ԼՂՀ-ի Մատաղիսի զորամասում զինծառայողներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ մեղադրվող երեք երիտասարդների` Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի ու Ռազմիկ Սարգսյանի համար:

The Wall Street Journal. Էլմար Մամեդյարով. Ամենանյարդային խնդիրը Հայաստանի հետ է

 «Ուոլ սթրիթ ջորնալ»-ը հրապարակել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, որտեղ ասվում է, որ այս շաբաթվա վերջում Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպությունը կհավաքվի Դուլբինում՝ իր ամենամյա նախարարական հանդիպման համար: «Ես լիահույս եմ, որ իրական առաջընթաց կգրանցենք մեր տարածաշրջանում ծառացած որոշ հիմնահարցերի լուծման համար, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք կբերվի տևական խաղաղություն: Ադրբեջանը

«Կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի իմ նորահայտ երկրպագուներին գոհացնեմ». Նորահայտ երգչուհու գործունեության մասին

  20-ամյա ՎԵլիզն այն մարդկանց թվին է պատկանում, ովքեր մանկուց երազել են դառնալ երգչուհի: Նա մեզ պատմեց, որ սկզբում երկմտել է` ընտրե՞լ այդ ճանապարհը, թե՝ ոչ. «Ես գիտեի այդ գործի մասնագիտական բարդությունները, սակայն իմ կողքին եղան մարդիկ, ովքեր ոգեշնչեցին, որպեսզի գնամ այդ ուղով: Նրանցից ամենաառաջինը հայրս էր, ով մինչեւ հիմա կողքիս է»: ՎԵլիզը սկզբում ընդունվել

Արմեն Հովհաննիսյան. «Ինչո՞ւ են մեզ անպայման ուզում մտցնել ինչ- որ միությունների մեջ»

«Ադրբեջան պետությունը դա իսկապես նացիստական ցեղապաշտական գոյակցություն է, որտեղ հայ լինելը, հայկական ծագում ունենալը համարվում է հանցագործություն: Եթե անգամ Ֆիլիպինների քաղաքացին գա Ադրբեջան ու պարզվի, որ հայկական ազգանուն ունի, թեկուզ ինքն էլ տեղյակ չլինի ու Հայաստանի մասին անգամ քարտեզով չիմանա, նրան նույնիսկ այդ դեպքում կնստեցնեն ինքնաթիռ ու հետ կուղարկեն: Ցանկացած միջոցառում, որին հայկական ազգանունով մարդ

«Ժառանգությունը» միացավ ՀՅԴ-ի միասնական պլատֆորմին

«Ես, որպես մեկնարկային փաստաթուղթ, ընդունում եմ ամբողջովին այս յոթ կետերը։ Իհարկե, ժամանակի ընթացքում այդ կետերը պետք է բացվեն, և նախագահի յուրաքանչյուր թեկնածու, և որ կարևորն է, վարչապետի յուրաքանչյուր թեկնածու պետք է բացի այս յոթ կետերը»,- այսօր ՀՅԴ-ի կազմակերպած համաժողովի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն այսօր նախագահական ընտրությունների հանրային պլատֆորմի հասարակական

ԲՀԿ պատգամավորը պատրաստ է մանդատը վայր դնել. «Ես էլ խորհրդարան չեմ գա, եթե վերջին հնգյակում լինեմ»

Այսօր ԲՀԿ պատգամավոր Արագած Ախոյանը լրագրողների հետ զրույցում անկեղծացավ, որ բազմաթիվ բիզնեսներ ունի: Հարցին՝ այսինքն պատգամավոր եք եւ բիզնեսո՞վ եք զբաղվում՝ նա հորդորեց մոռանալ այդ հարցը, քանի որ դա անցյալ տարվանից, ըստ իրեն, բոլոր լրագրողներն արդեն մոռացել են. «Խորհուրդ կտամ դուք էլ չհիշեք, որովհետեւ ես բազմիցս ասել եմ՝ բիզնեսմենները էս երկրի թշնամին չեն, նախ՝ առաջինը:

Ծառուկյանի թիրախը Սերժ Սարգսյա՞նն է, Տիգրան Սարգսյա՞նը, թե՞ ուզում է «հրեշտակ» դառնալ

Երեկ Բրյուսելում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր. «Անհնար է  երկրում  պայքարել կոռուպցիայի դեմ, եթե  հիմնական  կոռումպացված  անձինք են այդ  պայքարը    ղեկավարում»: Aravot.am-ը տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից հետաքրքրվեց՝ արդյոք այս հայտարարությունը դիտարկել որպես առաջին քննադատությո՞ւն՝ ուղղված ՀՀ գործող նախագահին, թե՞ թիրախն այլ է: «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը նկատեց. «Քանի որ վարչապետն էր վերջերս

Պաշտպանի մեկ տարվա ֆինանսավորումը գրեթե հավասար է կառավարության «գործունեության գնահատման» հետազոտության բյուջեին

Երեկ ընդունվեց 2013 թվականի բյուջեն, որում Կառավարությունն այդպես էլ չներառեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար առաջարկված 11 մլն դրամի հավելումը, որն անհրաժեշտ էր փակ հաստատություններում խոշտանգումների և բռնությունների կանխարգելման համար։ Այդ սիմվոլիկ հավելումը ծայրահեղ անհրաժեշտ էր  թե´ միջազգային պարտավորությունների, և թե´ մեր մարդկանց առջև պարտավորությունների կատարման համար։ Պաշտպանի բյուջեի հավելման այդ հայտը հիմնավոր էր ճանաչվել

«Երկրաշարժի ժամանակ խոցելի են հատկապես դպրոցների շենքերը».Սերգեյ Նազարեթյան

«Սպիտակի երկրաշարժը չի համարվում ուժեղ սեյսմիկ իրադարձություններից մեկը, այդպիսի երկրաշարժեր աշխարհում գրեթե միշտ լինում են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության Հյուսիսային ծառայության տնօրեն, ակադեմիկոս Սերգեյ Նազարեթյանը: Նրա պնդմամբ՝ նյութական կորուստները շատ «համեստ» գնահատվեցին՝ 12 միլիարդ ամերիկյան դոլար: Ողբերգության հիմնական պատճառները մի քանիսն էին: Սեյսմիկ պաշտպանության բոլոր օղակներում կային լուրջ բացթողումներ եւ

Վեճ ԵՊՀ պատմության ֆակուլտետի առջեւ. «Իմ տղայի զենքը ցույց տուր «Չերյոմուխա 7»-ի դեմ» (Տեսանյութ)

«Պատմաբանը պատմությունը գրելիս հիմնվում է պետական փաստաթղթերի վրա: Էդիկ Մինասյանը գրել է պատմությունը՝ հիմնվելով «Մարտի 1-ի» Նիկոյանի հանձնաժողովին»,- այսօր Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի շենքի առջեւ «Մարտի 1-ի» զոհերի հարազատներին հանգստացնում էր ԵՊՀ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանը: Նա հավաքվածներին ասաց, որ Նիկոյանի հանձնաժողովի փաստաթղթերը պատմության ֆակուլտետում պահպանված են եւ հորդորեց վերեւ բարձրանալ ու ցույց կտա

Արմեն Մկրտչյան. «ՀՀԿ-ն հերթական անգամ դավաճանեց»

«Սրտի խոր ցավով տեղեկացանք որ ՀՀԿ-ն հերթական անգամ դավաճանեց իր հիմնադիր Աշոտ Նավասարդյանի սկզբունքները: Հայկական քաղաքական էլիտայում լինի ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն, Եվրասիական ինտեգրացիային բավական նորմալ են վերաբերվում ու ակտիվ մասնակցում Եվրասիական ինտեգրացիայի տարածմանը Հայաստանում. սա առաջին դեպքը չէ, բայց մի կարեւոր սկզբունք է խախտվել ազգային առումով, համաձայնագրի մեջ ստորագրություն է դրվել մի կուսակցության անվան հետ,

Գեւորգ Չաուշի 14/3 շենքի բնակիչներ. «Դատախազը տառապում է ամենակարողության սինդրոմով՚» (ֆոտոշարք)

Այսօր առավոտյան  նախագահականի մոտ հավաքված մի քանի տասնյակ  քաղաքացիների պահանջը մեկն էր՝ «տոկոսչիների» ձեռքից վերցնել եւ վերադարձնել իրենց բնակարանները: Հավաքվածների պնդմամբ՝ իրենք սպառել են իրենց բնակարանները հետ ստանալու բոլոր հնարավորությունները, բայց դեռ հույս ունեն, որ երկրի նախագահի միջնորդությամբ իրենց բնակարանային խնդիրը կլուծվի: «Չորս տարի ա, ինչ էս քաշքշուկի մեջ ենք: Մենք մեր բնակարանների համար վճարել

Երկու խոսուն փաստ՝ երգչուհիների մասին

Ազգային օպերային թատրոնի մեներգիչներ Քրիստինե Սահակյանի եւ Մագդա Մկրտչյանի  հաջողությունները «պարկում չես թաքցնի» Հայաստան ժամանած հյուրախաղորդ արվեստագետները մշտապես շեշտում են մեր հանդիսատեսի, այդ թվում՝ մասնագետների խստապահանջությունն ու գիտակ լինելը: Բայց, չգիտես ինչու, հայաստանյան համերգների կամ այլ միջոցառումների ժամանակ մասնագետները դառնում են ոչ թե խստապահանջ, այլ անհարկի քննադատներ: Ասվածի հաստատումն է, օրինակ, մի քանի տարի երգեցողություն

Կնվազեն սոցիալական ոլորտի կոռուպցիոն ռիսկերը

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։             Բացելով նիստը` վարչապետը հայտնել է, որ Լոս Անջելեսում մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյանը։ Նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են դեսպանի հիշատակը։ Ղեկավարվելով ՀՀ սահմանադրությամբ, ՀՀ կառավարությունը ՀՀ Ազգային

«Թուրքիան ուզում է ցեղասպանության իր տարբերակը ցուցադրել»

Դանիայի Թագավորական գրադարանը խիստ քննադատության է արժանացել Հայոց ցեղասպանությանը վերաբերող թուրքական տարբերակի ցուցահանդեսն անցկացնելու համաձայնությունը տալու համար: Գրում է «Կոպենհագեն պոստ» թերթը: Գրադարանը ընդառաջել է Դանիայում Թուրքիայի դեսպանին, որպեսզի նա «Հայոց ցեղասպանությունը եւ սկանդինավյան արձագանքը» ցուցահանդեսի, որն այժմ ցուցադրվում է գրադարանում, թուրքական տարբերակը ներկայացնի, ինչն արժանացել է մի շարք շրջանակների քննադատությանը, այդ թվում` քաղաքական գործիչների,

Աշոտյանի «Բժշկարանը»

Լույս է տեսել բուսաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Աշոտ Աշոտյանի «Բժշկարան» գիրքը, որտեղ մատչելիորեն ներկայացված են բնակչության շրջանում հաճախ հանդիպող հիվանդությունների ընդհանուր նկարագիրը, դրանց բուժումը դեղաբույսերով: Գիրքը նախատեսված է բուսաբուժությամբ զբաղվող բժիշկների եւ ընթերցողների լայն շրջանակի համար: Հեղինակը գրքի շապիկին նաեւ զգուշացնում է՝ գիրքը ինքնաբուժման ձեռնարկ չէ, բուժում սկսելուց առաջ հարկ է խորհրդակցել բժշկի հետ: «Բժշկարանը»

Բյուջե 2013.Հնարավորության եւ իրականության խաչմերուկ

Բյուջեն արտացոլո՞ւմ է երկրի տնտեսության իրական հնարավորությունները, թե՞ ոչ: Ի՞նչ դրական ու կարեւոր առանձնահատկություններով է այն համադրելի նախորդ տարիների բյուջեների հետ եւ որպիսի նախադրյալների կրող է՝ հաջորդների համար: Յուրատեսակ «կլոր սեղանի» մասնակիցների՝ ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի եւ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար

Սպասելիքները հօդս ցնդեցին

Սարգիսը շարունակում է մնալ ոտնահարված իրավունքներով Վարչական վերաքննիչ դատարանում մերժվեց Սարգիս Մելիքյանի հայցը՝ ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ), այն մասին, որ անվավեր ճանաչեն ՄՊԾ-ի որոշումը Սարգիսի՝ ՀՀ-ում փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին եւ որպես բարենպաստ վարչական ակտ՝ վերականգնեն նրա փախստական լինելու հանգամանքը: Դատավարություններն անցկացվեցին դատավոր Աշոտ Ղարիբյանի գլխավորությամբ: Սարգիսի ներկայացուցիչ Աստղիկ Ջանիկյանը

«Երեւի հարմար թեմակալ է եղել, թեմ չի եղել»

«Ասպարեզ» ակումբի նախագահն այսպես է մեկնաբանում կաթողիկոսի՝ Արթիկի թեմ ստեղծելու ու իր համագյուղացուն հոգեւոր առաջնորդ կարգելու որոշումը: Մի քանի օր է՝ շիրակցի տարբեր մտավորականներ ու հավատացյալներ Facebook սոցիալական ցանցի խմբերում իրենց վրդովմունքն են արտահայտում Շիրակի թեմը մասնատելու, Արթիկում առանձին թեմ հիմնելու կաթողիկոսի որոշման դեմ: Ինչպես տեղեկացրել ենք, Վեհափառը Արթիկն իր 23 գյուղերով վերցրել է Շիրակի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031