Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանն է՞լ Խաչիկյանի գործով պատասխանատվության կենթարկվի

Այսօր ֆինանսների նախարարության վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով սոցիալական ապահովության պետական ծառայությանը (նախկինում` հիմնադրամ), որտեղ միլիոնների յուրացումներ են բացահայտվել, ասաց, որ ուսումնասիրությունները ահռելի ծավալների են, եւ իրենք ամիսներով փաստաթղթեր են ուսումնասիրել: Տիկին Ղարիբյանը նաեւ նշեց, որ հաշվետու ժամանակաշրջանի 2010-2011 թվականի բացահայտումներն, ըստ էության, կրկնվել են: Հիշեցնենք, որ «սոցապհիմնադրամի» չարաշահումների վերաբերյալ

«Դեմ առ դեմ». Սամվել Մարտիրոսյան եւ Ահարոն Ադիբեկյան

Դեկտեմբերի 7-ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 63-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու  մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը եւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Քննարկման թեման` գալիք նախագահական ընտրությունների քարոզչական տեխնոլոգիաները: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն: Նաեւ Skype-ով` aravot.online օգտատերին: Նաեւ օգտագործելով Facebook-ը

Մարզպետը երկար խոսեց կոռուպցիայի վնասներից, հակադարձեցին՝ պայքարը պետք է սկսել «վերեւներից»

«Հայաստանի երիտասարդ  իրավաբանների ասոցացիա» ՀԿ Տավուշի հակակոռուպցիոն կենտրոնը  դեկտեմբերի 6-ին Տավուշի մարզպետարանում կազմակերպել էր «Բնապահպանական ոլորտի կոռուպցիոն ռիսկերը եւ պետական  վերահսկողությունը Տավուշի մարզում» խորագրով քննարկում: Միջոցառումը ողջունեց մարզպետ Արմեն Ղուլարյանը: Մարզպետը երկար  եւ վերացական  խոսեց կոռուպցիայի վնասներից,  նշելով . « Հայաստանի հանրապետության համար կոռուպցիայի դեմ կոնվենցիան ուժի մեջ է մտել 2007 թ. ապրիլի 7-ին: Կոռուպցիայի

Ախուրյանի բանկոմատից կատարված հափշտակությունը բացահայտվել է

Նոյեմբերի 25-ի գիշերը անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ  բացել էին Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գտնվող «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ին պատկանող բանկոմատի տարածքի մուտքի դուռը եւ մտնելով ներս՝  էլեկտրական սղոցի գործադրմամբ ապամոնտաժել  եւ հափշտակել էին բանկոմատի դրամարկղը, որում առկա էր 1 մլն  854 հազար դրամ: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 177 հոդվածի  2-րդ մասի 2-րդ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի այցը Բրյուսել` տեսանյութում

Դեկտեմբերի 4-ից 6-ը տեղի ունեցավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցը Բրյուսել։ Պատվիրակության անդամները մի շարք հանդիպումներ ունեցան Եվրոպական խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների, ինչպես նաև հայ համայնքի հետ: Հանդիպումների շարքը մեկնարկեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ հանդիպումով: Ողջունելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային՝ ԲՀԿ նախագահ

Ճարտարապետ. «Թամանյանը ոչնչից մայրաքաղաք սարքեց»

Այսօր Կովկասի ինստիտուտում տեղի ունեցավ  բաց հասարակական բանավեճ` «Քաղաքի նոր պատկերը. Երեւան եւ Թբիլիսի» թեմայով: Պատմական ակնարկով ներկայացնելով երկու քաղաքների զարգացումները` ճարտարապետ-ուրբանիստ, Վրաստանի Ճարտարագիտական համալսարանի պրաֆեսոր Լադո  Վարդոսանիձեն նշեց, որ աշխարհագրական եւ պատմական առումներով Երեւանը եւ Թբիլիսին կապված են իրար. «Մեր հասարակությունների մեջ կա Երեւանի եւ Թբիլիսիի գենետիկ նմանությունների գիտակցումը: Ճիշտ է, ինչպես բոլոր քաղաքները,

Բաբուխանյանի ուշագրավ խոստովանությունը՝ իր եւ Ալիեւի նմանության մասին. «Ես վատ չեմ զգում, թող Ալիեւը վատ զգա»

  «ArmComedy»-ն նմանակների լուսանկարների շարք է պատրաստել, որտեղ մեր երկրի հայտնի մարդիկ նման են համաշխարհային դերասանների, հայտնի մարդկանց, նույնիսկ մուլտֆիլմերի հերոսներին: Ըստ լուսանկարների, Ռոբերտ Քոչարյանը նման է Ռոբերտ Դե Նիրոյին, Գագիկ Ծառուկյանը՝ Իոսիֆ Կոբզոնին, Հայկ Բաբուխանյանն էլ իր բեղերով, արտաքինով նման է Իլհամ Ալիեւին: Այսօր Aravot.am-ը Հայկ Բաբուխանյանից հետաքրքրվեց, թե նա իր ու Ալիեւի մեջ

Ձյան վրայով զբոսանքները Սայմոն Բեքը վերածել է արտասովոր արվեստի

 Յուրաքանչյուր ձմեռային օր նա հագնում է համապատասխան «կոշիկներն» ու գնում Սավոյայի սառած լճերի վրա զբոսնելու: 5-9 ժամ տևող զբոսանքից հետո նրա հետքերը դառնում են երկրաչափական պատկերներ: Յուրաքանչյուր պատկերի չափն իր մեծությամբ գերազանցում է ֆուտբոլային երեք դաշտի չափերը: Նկարների յուրահատկությունն այն է, որ դրանք բարձրությունից դիտելու ժամանակ ստանում են 3D-ի էֆեկտ: Սայմոն Բեքը «ձյան արվեստով» սկսել

Առանձին պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները և առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց են կեղծել

2010 թ. օգոստոսի 28-ին, ժամը 20-ի սահմաններում, Քաջարանի մշակույթի տան մոտակայքում գործող սրճարանի բացօթյա հատվածում Գրիգոր Պապյանի հետ Գևորգ Թոսունյանի և Սահակ Սահակյանի վիճաբանելու, միմյանց նկատմամբ բռնություն գործադրելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված, ինչպես նա նույն օրը ժամը 22:30-ի սահմաններում

Հերթական միջին մրցելույթը Իսրայելում

  Իսրայելի Էյլաթ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնությունում այսօր Հայաստանի հերթական ներկայացուցիչը՝ 85 կգ քաշային Սեդրակ Խաչատրյանը, առանձնապես աչքի չընկավ: Նա պոկում վարժությունում երեք հաջող մոտեցումով ի վերջո ցույց տվեց 150 կիլոգրամ, որն ընդամենը 8-րդ ցուցանիշն էր տասը մասնակիցների մեջ, հրումում նույնպես բավարարվեց ութերորդ արդյունքով (175կգ) եւ երկամարտի 325 կիլոգրամով

ՀՀԿ-ն՝ Ծառուկյանին. «Եթե կար կոռուպցիա, արդյո՞ք ձեր մեջ էլ չկային մարդիկ, որոնք աջակցել են կոռուպցիային»

Այսօր լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Բրյուսելում արած հայտարարությունը, որ կոռուպցիայի դեմ պայքարում են մարդիկ, որոնք թաղված են կոռուպցիայի մեջ, ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ասաց. «Նման հայտարարությունները, որոնք կրում են ավելի շատ քաղաքական բնույթ, ոչ թե գործնական, կարող են բերել ավելորդ լարվածության՝ նախընտրական շրջանում: Իսկ դուք գիտեք, որ  երկրի նախագահը միշտ կոչ

ԵՊՀ ռեկտորի ՀՀԿ-ական օգնականը թույլ չի տա ուսանողներին քաղաքականությամբ զբաղվել (Տեսանյութ)

ԵՊՀ ռեկտորի հանրապետական օգնական Գեւորգ Մելքոնյանը պնդում է, որ իրենից սկսած բուհում ոչ մեկ քաղաքականությամբ չի զբաղվում: Անձամբ ինքը երբեք թույլ չի տա, որ ուսանողը քաղաքական գործունեությամբ զբաղվի համալսարանում. «Թույլ չեմ տա»: Հարցին, թե ի՞նչ ճանապարհով է արգելելու ուսանողների քաղաքական գործունեությունը բուհի ներսում, ռեկտորի օգնականն ասաց՝ օրենքի սահմաններում:  Մեկ այլ հարցին, թե բուհում հանրապետական ուսանողներ

Դատավորը հույս ունի, որ դեկտեմբերի 21-ին աշխարհի վերջը չի գա

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հայցով դատավարության ժամանակ այսօր դատարանը ընդմիջումից հետո որոշեց բավարարել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտպանների միջնորդությունը: Հիշեցնենք՝ պաշտպանները միջնորդել էին չեղյալ համարել Հ. Խառատյանի ներկայացուցիչ Մհեր Արշակյանի լիազորությունները, թեեւ նա նոյեմբերի 23-ին ինքնակամ հրաժարվել էր պաշտպանի իր լիազորություններից: Իրենց այս պահանջը պաշտպանները բացատրում էին

Մենեջերն ասում է՝ հանդիմանել է ոստիկանին. «Պագոններդ, եթե չլինեին վրադ»

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 1 տարվա ազատազրկման է դատապարտել «Ռոշեն» ՍՊԸ մենեջեր Արման Բարսեղյանին: Նրա նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց` ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: Նա այս տարվա ապրիլի 7-ին, Սուրբ Զատիկի տոնակատարության հետ կապված, իր ավտոմեքենան փորձել է կայանել եկեղեցու բակում: Արմանի հետ էին իր ընկերները՝ Վալտեր Սողոյանն ու Մերուժան Գալոյանը: Եկեղեցու բակում հերթապահություն

Հղի Քեյթի արձանիկն արդեն կարելի է գնել Նեապոլում (Տեսանյութ)

Հենց Քեմբրիջի դքսուհու հղիություն մասին լուրը հասավ Նեապոլի նեղ փողոցները, տեղի արհեստավորները գործի անցան: Եվ ահա այստեղ արդեն կարելի է ձեռք բերել Քեյթի արձանիկը՝ «հետաքրքիր վիճակում»: https://ntdtv.ru

Նախագահացու ընտրելու համար համագումար չեն անի

ՀԱԿ-ի մաս կազմող ՀԺԿ-ն այս տարի համագումար չի անցկացնի։ Այս մասին այսօր «Ա1+»-ին հայտնեց կուսակցության վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը։ Նրա խոսքերով՝ Նախագահի ընտրությունների նախաշեմին պարտադիր չէ համագումար հրավիրել կողմնորոշվելու համար՝ թե ում են սատարելու. «Կուսակցության վարչության նիստով էլ դա կարող է որոշել»։ «Ժողովրդական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանն էլ նշեց, որ մինչեւ տարեվերջ հաստատ համագումար

Խճճված ու մոլորված սիրո պատմություն

Ռիման վախենում էր սիրել ու սխալվել: Մի քանի ամիս առաջ էր, երբ ընկերուհու՝ Նարեի տանը՝ նրա ծննդյան օրը ծանոթացավ մի տղայի հետ, ով հայացքը չէր հեռացնում իրենից և առիթներ որոնում զրուցելու համար: «Ես մի աղջկա նկատեցի, ով նրանից պոկ չէր գալիս ու չարախնդորեն նայում էր ինձ, ոչինչ չհասկացա, սակայն մի քանի օր անց Նարեն ասաց,

Ո՞րն էր Վրաստանի առավելությունը ՀՀ-ի նկատմամբ, որ կարողացավ նվազեցնել կոռուպցիան

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության տվյալներով, այս տարի Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը 34-ն է: Այս համաթվով ՀՀ-ն առաջ է անցել Ադրբեջանից, սակայն, միևնույն է, չի բարելավել իր դիրքերը: Aravot.am-ը փորձագետներից հետաքրքրվեց՝ այս փաստի հիմնական պատճառները որտե՞ղ պետք է փնտրել: ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանն ասաց. «Կոռուպցիոն երևույթները մեզ մոտ գալիս են չկանոնակարգվածությունից, պատասխանատվության միջոցի

The Baltic Course. «Ռիգայում նշել են մարշալ Բաղրամյանի 115-ամյակը»

 Դեկտեմբերի երեքին Ռիգայում, Մոսկվայի տանը տեղի է ունեցել Մարշալ Բաղրամյանի 115-ամյակին նվիրված միջոցառում: Գրում է «Բալթիկ կուրս» պարբերականը: Միջոցառումը կազմակերպել էին Լատվիայի հայ համայնքը` Ռիգայի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հայր Խոսրովի օրհնությամբ: Միջոցառմանը բացման խոսք է ասել հանդիպման կազմակերպիչ, «Արարատ» թերթի խմբագիր Ալեքսանդր Գրիգորյանը: Այնուհետև խոսել է հայր Խոսրովը` շեշտելով, որ Բաղրամյանը ոչ

Տղաները հետևու՞մ են արդյոք մաշկի խնամքին

«Ճիշտն ասած ես երբեք էլ չեմ գնացել կոսմետոլոգի մոտ, ու դժվար թե մի օր գնամ: Լավ է, երբ մաշկը խնամված է, և այդպես էլ պետք է լինի, բայց տղաների դեպքում՝ չափի մեջ, դրան ավելի շատ աղջիկը պետք է հետևի, ինձ համար ճիշտ չի, երբ տղան սկսում է մանրակրկտորեն իրենով զբաղվել», – ասում է 21-ամյա Կարենը:

«Ռուբեն Հայրապետյանի պաշտպանները ձգձգում են դատավարությունը»

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հայցի դատավարությունը՝ ընդդեմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի: Նախնական դատական նիստը, Ռ. Հայրապետյանի պաշտպաններ Կարեն Պետրոսյանի եւ Վահե Մովսիսյանի միջնորդությամբ, 20 րոպեով հետաձգվեց: Նրանք պնդում են, որ դատարանը պետք է նախորդ դատական նիստում իրենց ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը հրապարակեր: Ընդմիջմանը

Գյումրու ՀԱԿ համակարգողը Սուքիաս Ավետիսյանին. «Այդ գործի քավորության վերջը հայտնի սանամոր կերպարն է լինելու»

Օրերս գյումրեցի պատգամավոր ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը, անդրադառնալով կիրակի օրը թիվ 35 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ լրացուցիչ ընտրություններին, կարծիք էր հայտնել, թե ՀԱԿ-ը վատ վիճակի մեջ է դնում իր թեկնածուին` Մուրադ Գրիգորյանին: «Այդ տղային 10 տարի պատգամավորության թեկնածու եք դարձնում, ինչ ընտրություն լինում է՝ նրա թեկնածությունը դնում եք ՀԱԿ-ի կողմից:  Բանը հասավ նրան, որ անգամ իր

Հետախուզվող՝ Ամստերդամ-Մոսկվա-Երևան չվերթով

Դեկտեմբերի 6-ին, ժամը 04.20-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի օպերատիվ խումբը Նիդերլանդների Թագավորությունից՝ Ամստերդամ-Մոսկվա-Երևան չվերթով, ՀՀ է տեղափոխել 1985 թ. ծնված Հենրիկ Գ.-ին. նա ոստիկանության Վանաձորի բաժնի կողմից հետախուզվում էր միջազգային մակարդակով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածի 2-րդ և 181 հոդված 3-րդ մասերի հատկանիշներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար: ՀՀ ոստիկանություն

Գործատուներին տանում-բերում են` նույնականացման քարտերը չեն տալիս

Այս օրերին անձնագրային բաժանմունքներում նույնականացման քարտի համար մեծ հերթեր են գոյանում: Բանն այն է, որ նույնականացման քարտի հայտը ներկայացնելուց հետո գործատուներին անձնագրայինը ստացական է տվել, որի վրա քարտը ստանալու ժամկետ է նշել, սակայն գործատուին հրավիրած օրը նույնականացման քարտը չեն տրամադրում` պատճառաբանելով, որ պատրաստ չէ: Նոր Նորքի անձնագրային բաժանմունք այցելած գործատուներից մեկը, Aravot.am-ի հետ զրույցում պատմեց,

Երթ` ի պաշտպանություն մարդու իրավունքների. հայտարարություն

Հայաստանի Հանրապետությունում ամեն քայլափոխի կարելի է ականատեսը լինել մարդու իրավունքների կոպտագույն խախտումների: Շարունակվում են իշխանությունը բռնի ուժով զավթած անձանց հակաիրավական գործողությունները, մասնավորապես` ՀՀ քաղաքացիների մտքի, խղճի, կարծիքն ազատ արտահայտելու և մարդու այլ հիմնարար իրավունքների ոտնահարումն ու քաղաքական հալածանքները: Դրա ապացույցն է ընդդիմադիր չորս երիտասարդների մինչև վեց տարվա ազատազրկման դատապարտումը, ինչի հետևանքով Հայաստանը կրկին դասվեց քաղբանտարկյալ

Ուրիխանյանը՝ Շարմազանովին. «Բա հիմա ո՞նց է լինելու»

«ԲՀԿ առաջնորդի մասին նման նկատառումներ հայտնողներն արժանանում են միլիոնավոր հայաստանցիների կողմից կոշտ գնահատականների, վիրավորանքների: Բա հիմա ո՞նց է լինելու»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն՝ անդրադառնալով ՀՀԿ  խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի՝ լրագրողների հետ զրույցում «ամոթալի»  որակած ԲՀԿ-ի բրյուսելյան հայտարարություններին: Այդ հարցերի եւ հայտարարությունների մասին ԲՀԿ-ի կողմից տարածված պաշտոնական հաղորդագրությունում ասված է.

Travel Blackboard. «Հայկական բացահայտումներ Սինգապուրում»

Մի բան, որ երբեք մտքովս չէր անցնի Սինգապուրում, այն էր, որ կարող եմ այստեղ գտնել հայկական ժառանգություն: Գրում է «Թրեվըլ բլեքբորդ» պարբերականը:   Հրապարակման հեղինակը պատմում է, որ իր սինգապուրցի ընկերն ասել է, որ ինքը հպարտ կլինի ցույց տալու հայերի կողմից ունեցած ազդեցությունը Սինգապուրի վրա. «Մեր առաջին այցը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին էր, որը կառուցվել

Դոն Կիխոտը ծրագրերը փոխել է

«Մարդիկ, մի՜ վախեցեք մի քիչ Դոն Կիխոտ լինելուց»,- այս կոչով 2 տարի առաջ Վարդան Վարդանյանը դիմեց մեր հայրենակիցներին՝ տեղեկացնելով, որ պատրաստվում է ուխտագնացության մեծն Սերվանտեսի գերեզման: Վարդանյանը հանդիսանալով «Դոն Կիխոտ» մարդասիրական հիմնադրամի հիմնադիր տնօրեն, տեղեկացրել էր, որ հանճարի գերեզմանին խոնարհվելու նպատակով, պատրաստվում է իրականացնել թատերականացված ուխտագնացություն մեծն Սերվանտեսի գերեզմանին: Միջնադարյան ասպետական հանդերձանքով (Դոն Կիխոտը՝ ձի,

«Հետք»-ի հրապարակման հիման վրա հարուցվել է քրեական գործ

«Հետք» ինտերնետային թերթի`  դեկտեմբերի 4-ին` «Բացահայտվում են Հայկազ Քոչինյանի կատարած  ապօրինությունները» խորագրով տարածված հոդվածի  հիման վրա Լոռու մարզի դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ։ Հրապարակման համաձայն`  Հ. Քոչինյանը, ով 1996 թվականից մինչեւ 2012 թվականի նոյեմբերն  աշխատել է Լոռու մարզի Շնող համայնքի ղեկավար, հանդիսանալով պաշտոնատար

Աստղագետ Արեգ Միքայելյանը՝ բյուջեի քննարկման մասին. Դա անբարոյականություն է

Հայկական աստղագիտական ընկերության ղեկավար, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով բյուջեի հաստատման մասին, նշեց. «Երեկ ԱԺ-ում վերջնականապես հաստատեցին բյուջեն, եւ նորից աշխատավարձերի մասին խոսք գնաց: Տարբեր պատգամավորներ ու նախարարներ խոսում էին, թե իրենց աշխատավարձերը դեռեւս ցածր են՝ համեմատած դատախազների աշխատավարձի հետ, որը ավելի քան մլն դրամ է, եւ դեռ հատուկ որոշում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031