Օրվա լրահոսը

«Այդպիսի քայլի ընդունակ են 1937-ին սիրով մատնության պատրաստները» . Հրանուշ Խառատյանը` «մտավորականների» նամակի մասին

Քաղաքացիական հստակ դիրքորոշում ունեցող ազգագրագետ Հրանուշ Խառատյանը «Հարսնաքարի» դեպքի կապակցությամբ անդրադառնալով երեկ «Առավոտ» օրաթերթում զետեղված մտավորականների նամակին, ուր վերջիններս խնդրում են ՀՀԿ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին չհրաժարվել մանդատից, «անակընկալ քայլ» է որակում: «Դեպքի քննությունը տեղից չի շարժվում, եւ շարունակվում է մարդկանց նկատմամբ տեռորի ու վախի մթնոլորտի, ճնշման շարունակականությունը: Մենք ստրկացած ենք, մենք գաղութացված երկրում ենք»-

Ցանկանում են անկախանալ Ֆինլանդիայից՝ իրենց մայրենի լեզուն պահպանելու նպատակով

Ալանդյան կղզիների 30 անդամ ունեցող խորհրդարանում, ուր ներկայացված են քաղաքական 6 ուժեր, 3 ներկայացուցիչ ունի «Ալանդների ապագա» կուսակցությունը, որը ցանկանում է անկախանալ Ֆինլանդիայից: Այս խմբակցությունն արժանահիշատակ է նաեւ նրանով, որ նրա անդամ է Ալանդների պատմության մեջ ամենաերիտասարդ պատգամավորը: Աքսել Ջոհաննես Ջոնսոնը, որի եւ «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանի հանդիպմանը ներկա էինք այսօր՝

Ո՞վ եւ ինչո՞ւ է տապալել եղեռնի զոհերի հուշակոթողը

Բերդ քաղաքի բարձրունքում, Սորան կոչված տեղանքում, ուր նաեւ Բերդ քաղաքի պատմության թանգարանն է գտնվում, 1990թ.ապրիլի 24-ին  կանգնեցվել  է Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի կոթող: Դրա վրա նշված է, որ  այդտեղ  պետք է  կառուցվի ցեղասպանության զոհերի հուշահամալիր : Բերդի բնակիչները մեզ հայտնեցին, որ վերջերս անհայտ անձը կամ անձինք տապալել են  հուշակոթողը: Լինելով տեղում` տեսա, որ կոթողը

Շարմ էլ Շեյխ մեկնող ուղեւորները երկու օր ուշացումով վերջապես թռնում են դեպի Եգիպտոս

Քիչ առաջ «Առավոտը» տեղեկացավ, որ երկու օր շարունակ հետաձգվող չարտերային չվերթը դեպի Շարմ էլ Շեյխ, որին անհամբեր եւ արդեն նույնիսկ անհանգստությամբ ու բարկությամբ սպասում էին 140 հայաստանցիներ, վերջապես կայանում է. մարդիկ արդեն հաշվառվել են եւ հիմա ինքնաթիռի մեջ սպասում են թռիչքին: Հիշեցնենք, որ դեռ երկու օր առաջ` օգոստոսի լույս 7-ի գիշերը պիտի կայանար «Հեփի վոյաժ»

Մարմինը հովացնելու համար սրտներս պետք չէ սառեցնենք

Արթուր Ալեքսանյանը հունահռոմեական ոճի ըմբիշ է: Երեկ երեկոյան 20-ամյա մարզիկը վնասվածքով նվաճեց օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը:  Ֆեյսբուքահայությունը կրկին տարերքի մեջ էր. շնորհավորանքներ, լայքեր, լիքը լուսանկարներ Արթուրի մենամարտից և մեկնաբանություններ: Այ այստեղ կրկին ապացուցեցինք, որ մենք լիաթոք ուրախանալ ու հրճվել չգիտենք: «Բայց ինչո՞ւ»,- կհարցնեք Դուք: Տիգրան Քոչարյանը՝ հայտնի բլոգեր Փիղը, իր պատին շնորհավորել էր բոլորիս՝ հերթական

ԿԸՀ-ն բաշխեց ՏԸՀ նախագահների եւ քարտուղարների պաշտոնները

Այսօր գումարած արտահերթ նիստում  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ  իրականացրել է 2012թ. սեպտեմբերի 9-ին հանրապետության Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ

Ագարակում վարձով տները մայրաքաղաքային գների են

Ագարակը Սյունիքի մարզի այն եզակի քաղաքներից է, որտեղ արտագաղթ չի նկատվում, քաղաքը զարգացում է ապրում, բակչության թիվը գնալով ավելանում է,  ծնունդների թիվը տարեցտարի աճում, նույնիսկ արտասահմանցի` վրացի, ռուս եւ այլ  մասնագետներն են իրենց ընտանիքներով հաստատվել քաղաքում` աշխատելով Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում կամ Հայաստանի Հանրապետությունում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Մեղրու սահմանապահ ջոկատում եւ  համալրել քաղաքի

Սերժ Սարգսյանի խոսքը Վ.Պուտինի հետ հանդիպմանը

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հրավերի ու ջերմ խոսքերի համար և ընդգծել, որ Հայաստանը շատ բարձր է գնահատում հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը: Սերժ Սարգսյանի խոսքով, անցյալում և ներկայում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հիմքում ընկած են երկու ժողովուրդների բարի հարաբերությունները, որոնք Հայաստանի համար անսասան են: «Դա մեր ժողովուրդների պատմական ընտրությունն է: Մենք

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխարհի ամենակաշառված կազմակերպությունն է» (տեսանյութ)

Aravot.am-ը Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ ի°նչն է պատճառը, որ մեր ազգային տոնացույցում տոներն ավելանալու փոխարեն հանգուցյալներին հիշելու և սգալու օրերն է կառավարությունն ավելացնում: Ս. Մամուլյանը պատասխանեց. «Ցավոք, մեր եկեղեցական յուրաքանչյուր տոնի հաջորդ օրը հանգուցյալներին հիշելու օրն է: Մեր ազգը նախնյասեր է, բայց տոներ կան, որ պետք

Ապտակ հասարակությանը` մերօրյա հերոստրատների կողմից

Ընթացիկ տարվա հունիսի 17-ին իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանին պատկանող Հարսնաքար համալիրում Հայրապետյանի թիկնազորը խոշտանգումների էր ենթարկել մի խումբ ռազմական բժիշկների, որոնցից մեկը` Վահե Ավետյանն այդպես էլ գիտակցության չգալով` հունիսի 29-ին մահացել էր: Բարձրացած հասարակական ալիքը մարելու նպատակով, Հանրապետական կուսակցության պարագլուխ Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցելուց հետո, Ռուբեն Հայրապետյանը սրտաճմլիկ հայտարարություն էր տարածել պատգամավորական մանդատը

«Օձի պորտ»-ի բուժիչ ջուրը

Լոռու մարզի Օձուն գյուղից ոչ շատ հեռու գտնվում է հայտնի «Օձի պորտը»: Ասում են` «Օձի պորտ»-ից հոսող ջուրը բուժիչ է: Ուխտավորները կտրում-անցնում են Օձուն բարձացող շրջադարձերով հարուստ ճանապարհը` խմելու և իրենց հետ վերցնելու այդ ջուրը: Այս վայրի հետ կապված լեգենդներ են հյուսվել: Ըստ լեգենդի` մի կին հանդիպում է վիշապ օձերի և օգնություն է կանչում: Հովհաննես Օձնեցին ուղարկում

Եգիպտոսն օդային հարվածներ է հասցրել զինյալների ուղղությամբ

Oդային հարվածի արդյունքում ոչնչացվել է 20 զինյալ Եգիպտոսի անվտանգության ծառայությունների պաշտոնյաները հայտնել են Սինայան թերակղզում գործող զինյալների ուղղությամբ իրականացված հարձակման մասին: Պաշտոնյաների համաձայն, չորեքշաբթի օրն իրականացված օդային հարվածի արդյունքում ոչնչացվել է 20 զինյալ: Օդային հարվածն իրականացվել է Իսրայելի և Գազայի գոտու հետ սահմանից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Էլ-Արիշ քաղաքի հսկիչ-անցագրային կետերից մեկի ուղղությամբ զինյալների

«Հացի խնդիրը» նինոծմինդացի երիտասարդի համար

Վրաստանում չնայած տնտեսական նկատելի աճին՝ ամբողջ երկրում,այդ թվում նաև Ջավախքում, բարձր է գործազրկության տոկոսն աշխատունակ բնակչության շրջանում: Օգտագործելով ազատ տնտեսական մրցակցության ընձեռնած հնարավորությունները՝ մարդիկ ամեն հնարավորություն օգտագործում են աշխատանք և աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ: Նինոծմինդայում երիտասարդության նախաձեռնությամբ ու ջանքերով ստեղծվել են մեկ տասնյակից ավելի մասնավոր տաքսի ծառայություններ, որոնք սպասարկում են և՛ քաղաքի, և՛ գյուղերի բնակչությանը: Շնորհիվ

ՊՆ-ն բարձրակարգ ձևով կխրախուսի զինվորականին` երեք երեխա ունենալու համար

Երեկ Շենգավիթ բժշկական կենտրոնում եռյակ է ծնվել՝ երկու տղա, մեկ աղջիկ: Երեխաների հայրը ՀՀ ՊՆ համար N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հարություն Մնացականյանն է: «Փաստինֆո» գործակալության թղթակիցը հետաքրքրվեց, թե ինչ արտոնություններից կարող է օգտվել հայրենիքին երեք երեխա պարգևած զինվորականի ընտանիքը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից «Փաստինֆո» գործակալության թղթակցին տեղեկացրին, որ երեխայի

Երգչուհի Լիանան խորհուրդ է տալիս տղամարդկանց հետեւել հիգիենային. Ովքե՞ր են բոլոր ժամանակների ամենագրավիչ տղամարդիկ

Այսօր փորձեցինք մի փոքր հարցում անցկացնել  կանանց եւ աղջիկների միջեւ հասկանալու, թե ով է բոլոր ժամանակների ամենագրավիչ տղամարդը: Պատասխաններն ինքնատիպ էին, մոտեցումներն ու հայացքները` տարբեր: Երիտասարդ աղջիկների մի մասը կարծում  է, որ այդ կոչմանն արժանի է հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան  Ջոննի Դեպը, քանի որ հմայիչ է, օրգինալ եւ մի փոքր էլ տարօրինակ: Իսկ ամերիկացի հայտնի դերասան և

Բարձրաստիճան ոստիկանը համոզում է, որ երկիրը չի կործանվում (տեսանյութ)

  Մոտ 80- ամյա Փառանձեմ տատը Վահե Ավետյանին նվիրված բոլոր հասարակական միջոցառումներին ներկա է լինում. նա չի զլանում եւ Նոր Հաճնից ամեն անգամ գալիս է Երեւան: Երեկ էլ, ռազմական բժշկի մահվան 40 օրվա առիթով, «Հարսնաքար» ռեստորանի մոտ կազմակերպված մոմավառությանը Փառանձեմ տատը ներկա էր: Նա Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ որդուն կորցրել է արցախյան պատերազմի հենց

Մոսկվայում կայացավ Պուտին – Սարգսյան հանդիպումը

Ռուս – հայկական միջկառավարական հանձնաժողովը ձեւավորված է, առաջին նիստը տեղի կունենա ընթացիկ տարվա աշնանը։ Այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, որը քիչ առաջ ավարտվեց Մոսկվայում։ «Մեր առջեւ կանգնած է շատ ճիշտ խնդիր` տնտեսության ոլորտում մեր հարաբերությունների զարգացման պլանը մինչեւ 2020 թվականը, ստեղծել ճանապարհային քարտեզ», – ռուսաստանյան

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Օգոստոսի 8-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:

Սիրիայի կառավարական զորքերը կարեւոր հենակետ են գրավել Հալեպում

Սիրիայի կառավարական զորքերը Հալեպում առնվազն մեկ շրջան հետ են գրավել։ Երբ Reuters լրատվական գործակալության թղթակիցը մոտեցել է Սալահեդին թաղամասին, որը ապստամբների հենակետներից մեկն էր, նրանք ասել են, որ նահանջում են իրենց դիրքերից: Վերջին շաբաթվա ընթացքում ապստամբների կողմից այստեղ տեղադրված անցակետը վերացվել է: Սիրիայի կառավարության անվտանգության ծառայության աղբյուրները Լիբանանի «Ալ-Մանար» հեռուստաընկերությանը ասել են, թե գրավել են

Ավագ Հարությունյան. Պետությունը կանգնած չէ գինու կողքին

Վրացիները սեփականել են «գինու բնօրրան» կարգավիճակը, Եվրամիությունն էլ վավերացրել է Վրաստանի հայտը: Եվ սա այն դեպքում երբ աշխարհի ամենահին գինեգործարանը Արենիում է. հայկական գինեգործական ավանդույթներն էլ  շուրջ 6000 տարեկան են:   Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը ասաց, որ  հույս չունի  թե հարցը ինչ-որ կերպ հօգուտ Հայաստանի կփոխվի. «Պետական մոտեցում է հարկավոր,

Անհրաժեշտ պարզաբանում

«Առավոտ» օրաթերթի 8.08.2012 թ. համարի «Հարսնաքարի» շուրջ» վերտառությամբ խմբագրականում արված հարցադրումների կապակցությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայն` մահվան պատճառը կարող է հաստատվել միայն դատաբժշկական փորձագետի եզրակացությունը նախապես ստանալով և հետազոտելով: Վահե Ավետյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստացվել է 2012 թ. հուլիսի 27-ին (ուրբաթ): Այն հետազոտելուց հետո անհրաժեշտություն է

Հայ բլոգերները գնդապետ Խաչատուրովի պաշտպանությա՞մբ են զբաղված

«Նրանք ինձ ուզում են ներքաշել  ինչ-որ անիմաստ խաղերի մեջ, ես իրավապաշտպան եմ ու զբաղվում եմ պետական մարմինների հետ մարդկանց հարաբերություններում ծագած խնդիրներով, իսկ իրենք զբաղվւմ են պաշտոնատար մարդկանց  պաշտպանության հարցերով: Մենք տարբեր հարթությունների վրա ենք գտնվում»,- Aravot.am –ի հետ զրույցում ասաց  Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով իրեն ուղղված հայ բլոգերների բաց

Վարդան Մինասյանը հրապարակել է հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն օգոստոսի 13-ից ուսումնամարզական հավաք է անցկացնելու ՀՖՖ տեխնիկական կենտրոն` ֆուտբոլի ակադեմիայում, որի ընթացքում նախապատրաստվելու է օգոստսի 15-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Բելառուսի ընտրանու հետ կայանալիք ընկերական հանդիպմանը: Գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքէջում հրապարակել է հրավիրված ֆուտբոլիստների անունները: Նրանք են. Դարպասապահներ` Ռոման Բերեզովսկի («Դինամո», Ռուսաստան), Արթուր Հարությունյան («Շիրակ», Գյումրի):

Ապացուցման բեռը դրվեց Ռուբեն Հայրապետյանի վրա

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբիկ Ափինյանի նախագահությամբ շարունակվեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա.Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության հայցով նախնական դատական նիստը: Հայցվորը՝  նշյալ իրավապաշտպան կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը, պահանջում է, որպեսզի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրապարակային ներողություն խնդրի Հանրային հեռուստատեսության «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման ժամանակ՝ «Հելսինկյաններից մի հատ անհասկանալի օղերով շան

«Էդ խզբզոցը, որ գրել են, իրենց մասին լավ չի խոսում». Անահիտ Բախշյանը` Ռուբեն Հայրապետյանին պաշտպանող մտավորականների մասին (տեսանյութ)

Օրերս մի խումբ մտավորականներ դիմել էին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին եւ խնդրել, նույնիսկ պահանջել վայր չդնել պատգամավորական մանդատը: Ռուբեն Հայրապետյանին ձայն տված գիտնականները կոչ են արել տեր կանգնել իրենց կողմից պատգամավորին տրված քվեին եւ հորդորել` որպես ԱԺ պատգամավոր իրենց կողքին լինի: Երեկ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան 40-րդ օրվա կապակցությամբ տեղի ունեցած մոմավառությանը ներկա էր

Հայաստանն իջել է 56-րդ հորիզոնական

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը` ՖԻՖԱ-ն, հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման օգոստոս ամսվա ցուցակը: Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է մեկ քայլ եւ հանգրվանել 56-րդ հորիզոնականում: Ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլում մեր ընտրանու մրցակիցները զբաղեցնում են հետեւյալ հորիզոնականները. 6. Իտալիա, 10. Դանիա, 19. Չեխիա,  94. Բուլղարիա, 143. Մալթա: Իտալիան եւ Դանիան տեղ են

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Գետքի համայնքապետին չի ասել՝ աչքիդ վերեւը ունք կա

Ըստ «Ժողովուրդ» թերթի՝ Շիրակի մարզի սահմանամերձ Գետք գյուղի համայնքապետ Հովիկ Մխիթարյանի նկատմամբ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու  ԱԱԾ-ն հետապնդումներ են սկսել: Թերթը գրել էր, որ  հետապնդումները սկսվել են այն բանից հետո, երբ համայնքապետը տարածքային կառավարման նախկին նախարար, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին մեղադրել էր իրենց գյուղի ջրագծի խողովակները գողանալու  մեջ: «Ջրագծերի հետ կապված ընդհանրապես հարց չի

Սրտի աշխատանքն ու շնչառությունը կարող են մատնել մեզ

Մարդու հոգեբանությունը, խառնվածքը և առողջությունը վերծանելու բազմաթիվ մեթոդներից, միջոցներից բացի` կա նաև մի շատ հետաքրքիր տարբերակ`  սրտի աշխատանքի  և շնչառության հիման վրա կառուցված թեստ: Ինչպես է այն կատարվո՞ւմ: Շատ պարզ: Թեստն ավելի մոտ է բժշկությանը և, անձի սրտի զարկերի հիման վրա, հաշվի է առնվում մարդու բնախոսական` ֆիզիոլոգիական վիճակը` միաժամանակ տեղեկացնելով, թե ինչ է կատարվում փորձի

Ամռանը մի չարաշահեք սեքսը

Ամռան տապին հագուրդ մի տվեք կրքին. զգուշացնում են բրիտանացիները, ըստ որոնց, շոգին ագահաբար սեքսով զբաղվելը շնչահեղձության պատճառ կարող է դառնալ ու ավարտվել մահվան ելքով: Սեքսապաթոլոգները նշում են. «Սեքսամոլությունը վտանգավոր է, հարկավոր է չափավորել, կառավարել զգացմունքներն ու կրքերը: Նրանք, ովքեր մշտապես սեքսի կարիք ունեն, ամռանը՝ շոգին, պետք է կարողանան բավարարվել շաբաթական մեկ կամ երկու անգամ սեռական

«Պետք է տղամարդավարի ասել՝ ոչ»

«Մենք պետք է սպասենք դեպքերի զարգացմանը եւ տեսնենք՝ իշխանությունը պատրա՞ստ է, թե՞ այնքան էլ պատրաստ չէ: Ի վերջո, ռուսներին պետք է բացատրվի, որ Հայաստանին նման՝ կամ-կամ ընտրության առջեւ կանգնեցնելով, իրենք ոչնչի չեն հասնում: Ավելին, դա կարող է Հայաստանում խիստ հակառուսական տրամադրություններ առաջացնել՝ քաղաքականապես ակտիվ հասարակական սեգմենտներում»,- Aravot.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս պետք է դիմագրավել

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031