Օրվա լրահոսը

Սփյուռքահայ գրողի գրքի տպագրումից հետո՝ դատարանում

«Երբ սկսվեց «Արամ Հայկազ. Մոռացված էջեր» գրքիս Ա հատորի հետ կապված դատական գործը, համոզված էի՝ տառաճանաչ ու գործիմաց մարդիկ կկարողանան բացահայտել ճշմարտությունը։ Գոնե այս օղակներում հեռու կմնամ «ամենագետ» տղամարդկանց խմբի բամբասանքից ու վատ թաքցրած շահամոլությունից։ Փառք Աստծու, կան փաստաթղթեր, կան գրքի Ա , Բ ,Դ հատորները,  ուրեմն՝ վաղ թե ուշ արդարությունը կհաղթի։ Պարզվեց՝ մարդիկ կարդում

Վերջին երկու օրերին Հալեպը լքել է 200 հազար մարդ

ՄԱԿ-ի տվյալներով` վերջին երկու օրերին, երբ Սիրիայի կառավարական զորքը զանգվածային հարձակումներ է իրականացնում երկրի հյուսիսում, Հալեպ քաղաքը լքել է շուրջ 200 հազար մարդ։ Հալեպի բնակչության պաշտոնական թիվը 2.5 միլիոն է: ՄԱԿ-ի մարդասիրական ծրագրերի ղեկավար Վալերի Ամոսը Սիրիայի իշխանություններին կոչ է արել անվտանգ միջանցքներ ստեղծել  քաղաք հումանիտար բեռների առաքման համար: Ամոսի տարածած հայտարարությունում նշվում է, որ

Վտանգը չեզոքացվել է

Հուլիսի 29-ին, ժամը 20.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ն. Ստեփանյան 11 շենքի 51-րդ բնակարանից ծուխ է նկատվում, և բնակիչը գտնվում է հոգեկան անհավասարակշիռ վիճակում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրշեջ-փրկարարները, բացելով բնակարանի դուռը, հայտնաբերել են, որ տանտիրուհին` 1942 թ. ծնված Մարիամ Տամբուրադյանը խոհանոցի աղբանում այրել է

Հնդկաստանում գնացքի հրդեհի հետեւանքով 25 մարդ է զոհվել

Հնդկաստանում առնվազն 25 մարդ է զոհվել մարդատար գնացքում այսօր առավոտյան բռնկված հրդեհի հետեւանքով, կան տասնյակ վիրավորներ: Ոստիկանության նախնական վարկածներով` հրդեհի պատճառ կարող էր լինել հոսանքի կարճ միացումը: «Ազատություն» ռադիոկայան

Հեղինե Բիշարյան. «Բոլոր համայնքներում էլ ունենք մարդիկ, որոնք կմասնակցեն ընտրություններին»

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտնեց, որ ՕԵԿ-ն արդեն քննարկել ու որոշել է, թե առաջիկա տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին ինչպես են մասնակցելու եւ որտեղ են առաջադրումներ ունենալու: Նրա խոսքերով` «Մենք որոշել ենք, բայց այս պահին նպատակահարմար չենք գտնում հրապարակել, որովհետեւ դեռ առաջադրումները չեն սկսել: Առաջադրումների ընթացքում ավելի հստակ կլինի ու

Մեքենան շրջվել է

Հուլիսի 30-ին, ժամը 07.35-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեթաս-Զովասար ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2101» մակնիշի 67 ՍԼ 171 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել։ Պատահարի հետևանքով վարորդ` 1991 թ. ծնված Արմեն Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի հիվանդանոց: Բժիշկների գնահատմամբ` տուժածի

Մեդվեդեւը չի բացառում իր առաջադրումը 2018-ի ընտրություններում

Ռուսաստանի նախկին նախագահ, գործող վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը 2018 թվականի նախագահական ընտրություններում: Այդ մասին նա հայտարարել է բրիտանական Times պարբերականի հետ զրույցում: «Քանի դեռ չեմ պատրաստվում հեռանալ ակտիվ քաղաքականությունից, կպայքարեմ նախագահի պաշտոնը կրկին ստանձնելու համար», – ասել է Մեդվեդեւը: «Ազատություն» ռադիոկայան

Կարկտահարություն

 Հուլիսի 29-ին Վայոց ձորի մարզից հայտնել են, որ ժամը 16.00-17.00-ի սահմաններում մարզում տեղացած կարկտի հետևանքով վնասվել է Արտավան գյուղի պտղատու ծառերի բերքի մոտ 60 %-ը: Տարածքը ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: ԱԻՆ

Օձը բնակարանում

Հուլիսի 29-ին, ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել, որ Կապանի Երկաթուղայինների փողոցի թիվ 1 շենքի 28-րդ բնակարանում օձ կա, որին որսալու համար օգնություն է անհրաժեշտ: Դեպքի վայր են մեկնել Կապանի հրշեջ-փրկարարները: Ժամը 11.25-ին հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ, որը տեղափոխվել է անվտանգ տարածք: ԱԻՆ

Սևանա լճից հավելյալ ջրառի քանակի վերաբերյալ Զ. Փոստանջյանը հարցում կուղարկի կառավարություն

Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ «կործանարար» օրինագծի կատարման ընթացքի մասին «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը կառավարությանն ուղղված պատգամավորական հարցմամբ հանդես կգա: Այդ մասին Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց հենց Փոստանջյանը: «Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը չկար և, կարծում եմ, որ կառավարությունը պետք է ողջամիտ գտնվի և դադարեցնի Սևանա լճից ջրի բաղցթողնման ծրագիրը»,- նկատեց տիկին Փոստանջյանը, որն օրենքի ընդունմանը դեմ

Բախվել են մեքենաներ

Հուլիսի 29-ին, ժամը 00.09-ին ահազանգ է ստացվել, որ Իջևանի Արցախի փողոցում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Տավուշի մարզային փրկարարական ջոկատը։ Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 11 ՏՏ 479 պ/հ (վարորդ` Գյումրիի բնակիչ, 1986 թ. ծնված Զավեն Մինասյան) և

Մեկօրյա դադար՝ մեծ պայքարի նոր սպասումներով

 Հայաստանն այսօր Լոնդոնի օլիմպիական խաղերում մասնակից չունի: Սակայն հայ մարզասերներն անհամբերությամբ սպասում են վաղվան, երբ պայքարի մեջ կներգրավվեն մեր ծանրորդները: «Բացումը» կանի 69 կգ քաշային Առաքել Միրզոյանը: Անձնական մարզիչ, օլիմպիական չեմպիոն Հոկսեն Միրզոյանի որդին այս քաշային կարգում մեդալների գլխավոր հավակնորդներից է ու հաջող մասնակցության դեպքում միանգամայն ի զորու է նաեւ ոսկի նվաճել: Հենց միայն այն,

Փրկարարները փրկել են ուլին

Հուլիսի 27-ին, ժամը 20.30-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում ուլը հայտնվել է քարափում և չի կարողանում դուրս գալ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշարկ: Հրշեջ-փրկարարները Գ. Աբրահամյանին պատկանող ուլը դուրս են բերել անվտանգ տարածք: «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն

«Գյումրու քաղաքապետը և նրա թիմակիցները ստորագրահավաքի հետ կապ չունեն»

Ի պատասխան տպագիր և էլեկտրոնային մամուլում վերջին օրերին տարածված տեղեկատվության, թե Գյումրիում երիտասարդների կողմից կազմակերպվել է ինչ-որ ստորագրահավաք՝ ի պաշտպանություն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, պարզաբանում ենք, որ Գյումրու քաղաքապետը և նրա թիմակիցները նշված ակցիաների, ինչպես նաև էլեկտրոնային քվեարկությունների կազմակերպման հետ որևէ առնչություն չունեն և չեն ունեցել: Դա հարիր չէ քաղաքապետի աշխատաոճին: Սփռված տեղեկատվությունը կեղծ է:  Գյումրու

Հայաստանում Սիրիայի հյուպատոսը անցել է ընդդիմության կողմը

Հայաստանում Սիրիայի հյուպատոս Մուհամադ Հոսամը հայտարարել է Սիրիայի ընդդիմության կողմն անցնելու եւ նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը լքելու  մասին։ Հայաստանյան դիվանագիտական շրջանակներում հաստատեցին «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության տարածած այս տեղեկատվությունը: Հոսամի հայտարարությանը կհետեւի նրան դիվանագիտական կարգավիճակից զրկելը: Հայաստանում Սիրիայի հյուպատոսը հետեւեց Բելառուսում, Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Իրաքում հավատարմագրված սիրիացի դիվանագետներին, որոնք ավելի վաղ էին հայտարարել ընդդիմությանը միանալու

Օլիմպիական խաղերի վիճակագրությունը

 Լոնդոնի ամառային 30-րդ օլիմպիական խաղերում սահմանվել է աշխարհի՝ 3, օլիմպիական խաղերի՝ 4 ռեկորդ: Ընդհանուր առմամբ նվաճվել է 83 մեդալ: Մեդալների եւ թիմային հաշվարկով առաջատարը Չինաստանն է. 1. Չինաստան  6   4   2   12 2. ԱՄՆ            3   5   3   11 3. Իտալիա      2   3   2    7 Օլիմպիական մեդալ նվաճել են 30 երկրների մարզիկներ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները վճարված հարկերը ավելացրել են 12.6%-ով

ՀայՌուսԳազարդ-ը 2012-ի I կիսամյակում գլխավորել է Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկը:   Ինչպես հաղորդում է Մեդիամաքս–ը, կիսամյակի արդյունքներով ընկերությունը 18 մլրդ 218 մլն 68,8 հազար դրամի ընդհանուր գումարի չափով հարկ է վճարել: Ցուցակում երկրորդ եւ երրորդ տեղերն են զբաղեցրել, համապատասխանաբար, Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը (11 մլրդ 340 մլն 35,6 հազ.) եւ Ալեքս-Գրիգ-ը (9 մլրդ 279 մլն 351,2

Լոնդոնում լողորդի բողոքով մրցավարներ են հեռացվել

 400 մետր ազատ ոճով լողում Պեկինի օլիմպիական խաղերի չեմպիոն, հարավկորեացի Պակ Տհե Քվանը բողոքել է մրցավարների որոշման դեմ: Վերջինների կարծիքով մարզիկը նախնական լողահերթում կեղծ մեկնարկ է թույլ տվել, որի համար որակազրկվել է: Սակայն հարավկորեացին բողոքարկել է այդ որոշումը եւ մարզաձեւի միջազգային ֆեդերացիան (FINA) նախ մրցավարներին հեռացրել է մրցումներից, ապա լողորդին եզրափակիչ մեկնարկին մասնակցելու իրավունք տվել:

Անգլիայի թագուհու թոռնուհին 23-րդն է նժույգավարգում

 Եղիսաբեթ 2-րդ թագուհու թոռնուհին՝ Զառա Ֆիլիպսը, մասնակցել է օլիմպիական խաղերի նժույգավարգի մրցումներին: Մարզուհու մրցելույթին տրիբունայից հետեւել են Էդինբուրգի հերցոգը եւ մայրը՝ արքայադուստր Աննան: Փորձագետների գնահատմամբ, թագավորական ընտանիքի անդամի մրցելույթն «արժանապատիվ» էր, իսկ «Հայ Քինգդոմ» անունով նժույգը պատշաճ հնազանդություն հանդես բերեց: Զառա Ֆիլիպսն ստացել է 46,10 տուգանային միավոր եւ առայժմ ընթանում է 23-րդ հորիզոնականում:   Աշոտ

Սերժ Սարգսյանը դիտել է Լոնդոնում ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների մրցելույթները

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 29-ին դիտել է Լոնդոնում ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների մրցելույթները: Միացյալ Թագավորության մայրաքաղաքում Հանրապետության նախագահն այսօր հյուրընկալվել է նաև խաղերին մասնակցելու նպատակով Լոնդոն ժամանած հայ մարզիկների պատվին Հայ առաքելական եկեղեցու Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմի կողմից կազմակերպված Հայկական բացօթյա փառատոնին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ

Թուրք երկու ծանրորդ որակազրկվել են

 Թուրքիայի  ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Հասան Ակուշը հայտարարել է, թե օլիմպիական հավաքականի անդամներ Ֆաթիհ Բայդարը եւ Իբրահիմ Արաթը դոպինգ օգտագործած լինելու պատճառով հեռացվել են թիմից: Նրանց դոպինգ թեստը դրական արդյունք է տվել: Սակայն այս տեղեկատվությունից հստակ չի հասկացվում, թե նրանք որակազրկվել են դեռ Թուրքիայո՞ւմ, թե Լոնդոն մեկնելուց հետո: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկ օրում գիրացել է եւ զրկվել օլիմպիական ռինգ մտնելու իրավունքից

 Լոնդոն 2012-ի բռնցքամարտի մրցաշարում Վրաստանի միակ ներկայացուցչին՝ 56 կգ քաշային Մերաբ Տուրկաձեին, կազմակերպիչներն արգելել են մասնակցել պայքարին: Վրաստանի ԶԼՄ-ների փոխանցմամբ, կշեռքի ժամանակ  նրա անձնական քաշը 300 գրամ ավելի է եղել: Հետաքրքիր է, որ նախորդ օրը մարզիկի քաշը եղել է նորմայի մեջ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանը «Mercedes» եւ բնակարան կստանա

 Կրասնոդարի շինարարական կազմակերպություններից մեկը որոշել է 60 կգ քաշային ձյուդոյիստ Արսեն Գալստյանին «Mercedes» մակնիշի ավտոմեքենա եւ բնակարան նվիրել: Հայ մարզիկի նվաճած օլիմպիական ոսկին առաջինն է Ռուսաստանի հաշվարկում: «Մեր հայրենակցի հաղթանակը Կրասնոդարի երկրամասի ձյուդոյի ֆեդերացիայի հաղթանակն է, որը օլիմպիական չեմպիոն է աճեցրել: «Mercedes»-ն ու ամբողջությամբ կահավորված 60 քմ մակերեսով բնակարանը սպասում են իրենց չեմպիոն տիրոջ վերադարձին»,

Ամենափոքր մեքենան եւ այլ հետաքրքիր փաստեր

Աշխարհում ամենափոքր մեքենան ստեղծել է Պերի Ուոթկինսը։ Մեքենան կարող է զարգացնել մինչեւ 110 կմ/ժամ արագություն։ Այն ունի 104 սմ բարձրություն, 130 սմ երկարություն եւ 66 սմ լայնություն։ Միկի Մաուսների՝ աշխարհում ամենամեծ հավաքածուն պատկանում է Ջանեթ Էստեւեսին։ Այս պահին հաշվվում է 2760 նմուշ։ Վեներան արեգակնային համակարգի միակ մոլորակն է, որը պտտվում է ժամացույցի սլաքին հակառակ ուղղությամբ: «Հարի

Գրանցվել է 2.2 մագնիտուդով երկրաշարժ

2012 թ. հուլիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 17:31-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում՝ Արտաշատ քաղաքից 3 կմ դեպի հյուսիս: Էպիկենտրոնի աշխարհագրական կորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.980 և արևելյան երկայնության 44.550 Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 2-3

Ո՞վ է ամենաբարի հանրային դեմքը

 Այս շաբաթ «Առավոտ երիտասարդականը» մի փոքրիկ հարցում անցկացրեց  ֆեյսբուք սոցիալական ցանցում` «Ո՞վ է ամենաբարի հանրային դեմքը» հարցադրումով: Հարցման մասնակիցների կողմից նշվեցին ոչ միայն հայկական, այլեւ արտասահմանյան հայտնի մարդկանց անուններ: Տեսակետները տարբեր էին, առաջարկված տարբերակները` նույնպես: Անմասն չմնաց նաեւ «Ոչ մեկը» առաջարկված տարբերակը, որը հավաքեց ընդհանուր պատասխանների 17%-ը: Ձայների 21% է հավաքել ռուս շոումեն, դերասան եւ

Օլիմպիական ռեկորդ՝ ծանրորդների «B» խմբում

 Օլիմպիական խաղերի ծանրամարտի տղամարդկանց 56 կգ քաշայինների «B» խմբում, որտեղ հանդես են գալիս այն մարզիկները, որոնց ընդհանուր հաղթանակը սենսացիա է համարվում, կորեացի Օմ Յուն Չհոլը հրում վարժությունում 168 կիլոգրամով օլիմպիական ռեկորդ է սահմանել: Նա երկամարտի 293 կգ-ով խմբում գրավել է առաջին տեղը՝ մոտակա մրցակից, ինդոնեզիացի Ջադի Սետիադային ետ թողնելով ամբողջ 16 կիլոգրամ:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հաղթելու ցանկության յուրօրինակ ցուցադրում

 Կանանց ազատ ըմբշամարտի ԱՄՆ հավաքականի անդամ, ռուսազգի Ելենա Պիրոժկովան մտադիր է Լոնդոնում օլիմպիական ոսկի նվաճել: Եվ նա իր այդ ցանկությունը ցուցադրելու բավականին ինքնատիպ տարբերակ է գտել: Ամերիկայի օլիմպիական պատվիրակության ղեկավար, ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի եւ հավաքականի անդամների հանդիպման ժամանակ, երբ ԱՄՆ նախագահի կինը մոտեցել է նրան, Ելենան թույլտվություն խնդրելով գրկել է նրան ու պահել

Եվրոպական երիտասարդական պառլամենտը արդեն նաև Հայաստանում

 Եվրոպական երիտասարդական պառլամենտը համախմբում է 16-24 տարեկան երիտասարդների Եվրոպական խորհրդարանի ձևաչափով Գլխավոր ասամբլեայում տարբեր խնդիրներ քննարկելու և դրանց համար համապատասխան հանձնաժողովներում բանաձևերի տեսքով լուծումներ առաջարկելու: Այստեղ ընդունված բանաձևերն ուղարկվում են ԵՄ հանձնաժողովի որպես առաջարկություն: Եվրոպական երիտասարդական պառլամենտը ունի իր ներկայացուցչությունները եվրոպական 35 երկրներում: ԵԵՊ-ի հետ երկարատև բանակցություններից հետո ԵԵՊ-ի հայաստանյան նախաձեռնության ղեկավարներ Սյուզաննա Շամախյանին և

Լոնդոնում անվտանգությունը ճեղքեր ունի

Օլիմպիական խաղերի բացման ուղիղ հեռարձակման ժամանակ ամբողջ Հնդկաստանը զարմացած է մնացել, թե ո՞վ էր հնդկուհու արտաքինով, կարմիր կիսաբաճկոնով եւ կապույտ ջինսով աղջիկը, որ հպարտ քայլում էր դրոշակակիր Սուշիլ Կումարի կողքով: Նրա ինքնությունը հայտնի է դարձել Հնդկաստանի ԶԼՄ-ներին: Նա Հնդկաստանի Բանգալոր քաղաքից ասպիրանտ Մադհուրա Հոնին է, որին ճանաչել են ընկերները: Իսկ ինչպե՞ս է նա հայտնվել պատվիրակության

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031