Օրվա լրահոսը
Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանն այսօր ընդունվել է Սլավոնական համալսարան
Այսօր «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում դերասաններ Վարդան Պետրոսյանն ու Կարինե Ջանջուղազյանը բեմադրեցին հատվածներ` ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանի բանտային օրագրից: Դերասանները ներկայացրեցին օրագրի այն հատվածները, որոնցում Մհեր Ենոքյանը պատմում է բանտային կյանքի, իր ապրումների եւ փախուստի մասին: Ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Զարուհի Մուրադյանը հայտնեց, որ ժամեր առաջ Մհեր Ենոքյանն ընդունվել է Սլավոնական համալսարան.
Խաչիկ Ստամբոլցյանն ընդդեմ նույնականացման քարտերի
«Նույնականացման քարտի համար մեր կազմակերպությունը մեկ տարուց ավելի բանակցեց ներքին գործերի նախարարության հետ: Նոր անձնագիրը, որ չիպով է, եւ նույնականացման քարտը կամավոր են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Նույնականացման քարտ. Կառավարությունը գերազանցել է իր լիազորությունները» թեմայի շուրջ նշեց «Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման» միավորման նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը: Նրա պնդմամբ՝ սեպտեմբերի 13-ին կառավարությունը մի որոշում ընդունեց, որը
Online Tambov. «Հայազգի տղամարդիկ «աղջիկ փախցնելու» համար պայմանական ազատազրկման են դատապարտվել»
Ազգությամբ հայ երկու տղամարդ դատապարտվել են աղջիկ առևանգելու համար: Հաղորդում է «Օնլայն Տամբով» լրատվական գործակալությունը` հղում անելով Տամբով երկրամասի իրավապահներին: Դատարանը մեղավոր է ճանաչել 29-ամյա և 34-ամյա Խուդոյան եղբայրներին: Ինչպես արձանագրվել է դատական հետաքննության արդյունքում, փոքր եղբայրը մի քանի անգամ գնացել է 20-ամյա աղջկա ծնողների մոտ ու խնդրել աղջկա ձեռքը: Սակայն նա միշտ մերժում է
Մայր Տաճար կբերվեն առաքյալների մասունքները
Դեկտեմբերի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը, որի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կմատուցվի Ս. Պատարագ: Տոնի նախօրեին` նոյեմբերի 30-ին` ժամը 17.30-ին, տեղի կունենա նախատոնակի արարողություն, որի ընթացքում Միածնաէջ Ս. Տաճար կբերվեն Մայր Աթոռում պահվող Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս լուսավորիչ առաքյալների մասունքները: Սրբազան մասունքները հավատացյալ ժողովրդի
Հայկական կոնգրեսական խմբի համանախագահ Էդ Ռոյսը նշանակվել է Ներկայացուցիչների Պալատի Արտաքին Գործերի հանձնաժողովի նախագահ
Հայկական կոնգրեսական խմբի համանախագահ Էդ Ռոյսը ընտրվել է 113-րդ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ. հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Ներկայացուցիչ Ռոյսը կփոխարինի կոնգրեսական Իլիանա Ռոս-Լեհտինենին, ով հեռանում է այդ պաշտոնից, քանի որ լրացել է իր պաշտոնավարման ժամկետը: «Մենք շնորհավորում ենք կոնգրեսական Ռոյսին, ով 1993թ. Կոնգրես մուտք գործելուց ի վեր եղել է մարդու իրավունքների
Մայր աթոռը պատասխանում է «Հայկական հաց» ֆիլմի ռեժիսոր Արմեն Գասպարյանին
«Հայելի» մամուլի ակումբում նոյեմբերի 28-ին հրավիրված ասուլիսի ընթացքում «Հայկական հաց» ֆիլմի ռեժիսոր Արմեն Գասպարյանի կողմից Մայր Աթոռի հասցեին հնչեցված մեղադրանքների կապակցությամբ հարկ ենք համարում տալ հետևյալ պարզաբանումները: Տիար Արմեն Գասպարյանից Մայր Աթոռում այս առնչությամբ ստացվել է չորս նամակ` հասցեագրված Ամենայն Հայոց Հայրապետին. առաջինը` նոյեմբերի 3, 2010 թ. «Հայկական հաց» ֆիլմի նկարահանումներին աջակցելու խնդրանքով, երկրորդը` մարտի
Regnum. «Հայաստանի անդամակցություն Եվրասիական միությանը»: Մեկնաբանում են մասնագետները
Հայաստանում հրատապ են Եվրասիական միություն, որը նույնիսկ թղթի վրա դեռ չկա, մտնել-չմտնելու քննարկումները, հատկապես այն քննարկումները կապվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Արդյոք Հայաստանի անդամակցությունը այդ կառույցին կազդի և կանդրադառնա հակամարտության կարգավորման վրա: Գրում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը, որն այս հարցերը պարզելու համար զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, ՄՄՀՊԻ Կովկասի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների կենտրոնի
Իրավաբան. Նախարարն իր կաշին փրկելու համար ընտրեց հեշտ ճանապարհը
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության իրավաբան Մերի Խաչատրյանի համոզմամբ, բնապահպանության նախարարն է «Նոնո» մականունով Գաբրիել Պողոսյանին հորդորել հրաժարվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի պաշտոնից: «Նոնոյի պահվածքից չնկատեցի, որ պատրաստ է հրաժարվել այդ յուղոտ պաշտոնից, եթե այդ գիտելիքներով, այդ մակարդակով եկել էր, մասնակցել: Ու այն, որ այդքան հանկարծակի ասաց՝ հրաժարվում եմ, երեւաց, որ նախարարն այս մի քանի օրը
«Իմ ամենամեծ երազանքն է, որ առաջին վեպս Ամերիկայից գա Հայաստան». Երեմեյ Գրիգորյան
«Հիշում եմ, առաջին անգամ գրեցի այն ժամանակ, երբ ութերորդ դասարանում բաց դաս ունեինք, «Վարդանանք» թեմայով գրեցի առաջին բանաստեղծությունս, որ կոչվեց «Աքրոստիկոսական օրհնանք», – հիշողությունների գիրկն ընկնելով՝ սկսեց պատմել իր գրական գործունեության մասին երիտասարդ գրող Երեմեյ Գրիգորյանը: Առաջին բանաստեղծությունը սիրվեց ուսուցչական անձնակազմի կողմից. «Հետագայում նույնիսկ այդ ստեղծագործությունս շատ անգամներ արտասանեցի տարբեր միջոցառումների ժամանակ և անգամ հայ
Պաշտոնական այցով Երևան է ժամանել Թուրքմենստանի նախագահը
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Երևան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գլխավորած պատվիրակությունը: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո Նախագահի նստավայրում մեկնարկել են երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ երկկողմ, ապա ընդլայնված կազմով բանակցությունները: Բանակցությունների ավարտին տեղի է ունեցել մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանն
Նվիրում է մեքենան «խեղճ մաքսայինին»
Հանրապետության հրապարակում ՌԴ քաղաքացի Մամիկոն Գրիգորյանին դժվար թե ուշադրություն դարձնեինք, եթե չտեսնեինք, թե ինչ է գրված մեքենայի վրա: Պարզվեց քաղաքացին իր մեքենան պատրաստվում է նվիրել հայրենի մաքսայինին: Նա մեր հետ զրույցի ժամանակ ասաց, որ Ռուսաստանի Տագանրոգ քաղաքից ՀՀ մաքսային տարածք է ներմուծել 1994թ.արտադրության «Գազ 31029» մակնիշի ավտոմեքենա: Պետական եկամուտների կոմիտեն պահանջում է «ավտոմեքենայի համար կատարված
Ջհանգիրյանն ու Զուրաբյանը ստորագրել են
Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցությունը ստորագրահավաք է նախաձեռնել Սահմանադրական դատարան դիմելու համար: Ինչպես այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ ՀԱԿ-ը վիճարկում է ԱԺ կանոնակարգի օրենքի որոշ դրույթների անհամապատասխանությունը ՀՀ սահմանադրությանը: Մասնավորաբար, ՀՀ սահմանադրության 70 հոդվածը Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու համար սահմանում է նաեւ 44 պատգամավորների ստորագրություններով հիմքը, իսկ Սահմանադրության 71 հոդվածը
Վահան Բաբայանը հերքում է, որ միայն փողի շուրջ են ԲՀԿ-ում մարդիկ հավաքվել
Այսօր Քաղաքական միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի կազմակերպած քաղաքական բանավեճի ժամանակ Aravot.am-ի հարցին՝ ինչի՞ շուրջ են ԲՀԿ-ում մարդիկ հավաքվել, հասարակական կարծիք կա, որ միայն փողի շուրջ, որովհետեւ դա փողի կուսակցություն է եւ այնտեղ չկան գաղափարներ՝ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը պատասխանեց. «Բագավաճ Հայաստան բառը իրենից արդեն ներկայացնում է, թե մենք ինչ գաղափար ունենք: Պարոն Ծառուկյանի ամենօրյա գործունեությունը,
Hurriyet Daily News. «Տարվա մարդ-2012. Էրդողանը ընդգրկված չէ»
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի ընդգրկվել «Հանրության տարվա մարդը-2012թ.» «Թայմ» հանդեսի ցուցակում: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը: Անցած տարի Էրդողանը ամենաշատ ձայնն էր հավաքել, սակայն «Թայմ»-ը տարվա մարդ ճանաչեց «ցուցարարներին»: Այս տարի ցուցակի մեջ 40 ընդգրկվածների թվում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ՆԱՍԱ-ի մարսագնաց Կուրիոսիթին, Հիգս բոզոն մասնիկը: Եգիպտոսի
Ռիշար Գալիանո. Իմ երաժշտության մեջ ծովի շարժում կա
Դեկտեմբերի 1-ին տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի 50-րդ հոբելյանական համերգաշրջանի գալա-համերգը` ֆրանսիացի հայտնի ակորդեոնահար Ռիշար Գալիանոյի մասնակցությամբ: Այս մասին այսօր` Golden Tulip հյուրանոցում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Արման Ծատուրյանը: Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը նշեց, որ համերգաշրջանի բացումը կատարվել է սեպտեմբերին, իսկ դեկտեմբերի
ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն վիճում են՝ Սուրեն Խաչատրյանի, Ռուբեն Հայրապետյանի, հատկապես՝ Սամվել Ալեքսանյանի շուրջ
Այսօր Քաղաքական միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը քաղաքական բանավեճ էր կազմակերպել՝ ներկուսակցական ժողովրդավարության խնդիրների մասին՝ ՀՅԴ, ՀՀԿ եւ ԲՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ: ՀՀԿ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը վստահեցրեց. «Մեր կուսակցությունը երբեւէ նման խնդիր չի ունեցել: ՀՀԿ-ն պաշտոնապես գրանցված առաջին կուսակցությունն է մեր հանրապետությունում՝ 1990-ին: Մենք ունեցել ենք ավելի շատ համալրումներ: Շատերը գիտակցելով ՀՀԿ-ի ներուժը, ներգրավվել են մեր աշխատանքներին:
Նոնոն խնդրել է բնապահպանության նախարարին ընթացք չտալ իր դիմումին
Գաբրիել Պողոսյանը չի ղեկավարի «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ը: Այս մասին քիչ առաջ տեղեկացրեցին բնապահպանության նախարարությունից: Խոսրովի անտառ պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար նոյեմբերի 23-ին կայացած մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Գաբրիել Պողոսյանը չի նշանակվել այդ պաշտոնում, իր իսկ դիմումի համաձայն: Նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Արամ Հարությունյանը նոյեմբերի 28-ին աշխատանքային քննարկում է անցկացրել եւ
Սյունիքի մարզի դատախազի տեղակալն ազատվել է աշխատանքից
Երևանի դատախազ Հրաչյա Բադալյանին և Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների նախկին դատախազ Գրիշա Միքայելյանին հայտարարվել է նկատողություն: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին այսօր հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Էդիկ Հովսեփյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը դադարեցվել է, քանի որ վերջինս ներկայացրել է աշխատանքից ազատվելու դիմում և ազատվել է աշխատանքից Մի քանի դատախազների
Daily Monitor. «Երևանում ցուրտ է, բայց ուգանդացիները գոհ են»
Հիմա Երևանում ցուրտ է, բայց եղանակը չի խանգարի Ուգանդայի բռնցքամարտիկներին հաջողության հասնել բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը: Գրում է «Դեյլի մոնիտոր»-ը: Երկրում երեք օր անցկացնելուց հետո Ուգանդայի 5 հոգուց բաղկացած խումբն աշխույժ է. «Մենք լավ պայմաններում ենք: Մենք շատ լավ ենք մարզվում ու խմբում բոլորը բարձր տրամադրություն ունեն», – ասել է թեթև քաշային կարգի բռնցքամարտիկ Ֆազիլ
Մարզական օջախի դուռը բաց է, իսկ հանդերձարանները…
«Առավոտ» օրաթերթն առողջ ապրելակերպը եւ մասսայական ֆիզկուլտուրան նաեւ լրատվական դաշտի աշխատակիցների առօրյա կյանքի բաղկացուցիչ դարձնելու նպատակով մարզական տարատեսակ միջոցառումներ է կազմակերպում ԶԼՄ-ների միջեւ: Հինգ տարի մեր գործընկերները սպասում ու մասնակցում են, մասնավորապես, սեղանի թենիսի ավանդական բաց առաջնությանը, որն անցկացվում է գարնանը կամ աշնանը: «Առավոտի» այս նախաձեռնությանը արդեն 5-րդ տարին սիրահոժար, անշահախնդիր աջակցում է ՀԱՕԿ-ի 1-ին
«Գոգոլի անվան դպրոցը՝ 420 անգամ»
Լույս է տեսել «Գոգոլի դպրոցը՝ 420 անգամ» գիրքը, որը նվիրվում է հայ գրատպության 500 եւ Երեւանի թիվ 35 դպրոցի անվանակոչության 60-ամյակին: Գիրքը կազմել է դպրոցի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Ասատուր Սարյանը: Նա առաջաբանում նշում է, որ նյութերը զետեղվել են ժամանակագրական կարգով, ինչը հնարավորություն է տալիս վերականգնել դպրոցի պատմության, այսպես ասած, արձանագրված մասը: Գրքում տեղ են
Վանիկ Սանթրյանի նոր գիրքը՝ «Արի գնանք Ղարաբաղ»
Օրերս հրատարակվել է Վանիկ Սանթրյանի «Արի գնանք Ղարաբաղ» գիրքը՝ նվիրված Աշոտ Գրաշու ծննդյան 100-ամյակին: Այս ժողովածուն հիմնականում ընդգրկում է բանաստեղծի առաջին շրջանի (1934-54թթ.) պոեզիան՝ հայրենասիրական, քնարական, խոհափիլիսոփայական ընդգրկումներով, ինչպես նաեւ այն բանաստեղծություններից մի փունջ, որոնց հիման վրա երգեր են գրել մեր անվանի կոմպոզիտորները ու մի պոետական շարք՝ գրողի տարբեր շրջաններից, որոնք վաղուց են նվաճել ընթերցողների
Sony-ի նվերը՝ հայ կոմպոզիտորին
Sony ֆիրման կոմպոզիտոր Արամ Սաթյանի ծննդյան 65-ամյակի առթիվ, որպես նվեր, վերջերս թողարկել է նրա երգերի CD-ն: Աշխարհահռչակ այս ֆիրման Արամ Խաչատրյանից հետո երկրորդ անգամ է անդրադառնում հայ ստեղծագործողի: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ կոմպոզիտորը կեսկատակ-կեսլուրջ ասաց, թե Sony-ն ավելի լավ գիտի իր ստեղծագործական շառավիղը, մանրամասնելով, թե խորհրդային տարիներին հայտ էին ներկայացնում «Սոյուզկոնցերտ», որի միջնորդությամբ էլ կատարվում
Զոհերը կպաշտպանվեն՝ անկախ սեռից
«Ընտանեկան բռնության մասին» օրինագծի օրենք դառնալը կանխարգելիչ կլինի ընտանիքներում կատարվող բռնությունների ու հանցագործությունների համար: Մինչ ՀՀ կառավարությունը հավանություն կտա ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ մոտ ապագայում կառավարություն ներկայացվելիք «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծին, «Կանանց իրավունքների կենտրոն»-ի աշխատակիցները պնդում են, որ նախագծի օրենք դառնալը կվերացնի ընտանեկան բռնարարների շրջանում անպատժելիության զգացումը: Օրենքի նախագիծը դեռ 2009
Երեք ոստիկաններ ենթարկվել են խիստ նկատողության
Երևանի Արաբկիր վարչական շրջանի բնակչուհի Լուսինե Ղազարյանի սպանության օրը ոստիկանների գործողություններում արձանագրված բացթողումների ու թերությունների առնչությամբ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով երեք ոստիկաններ ենթարկվել են խիստ նկատողության: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից, ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ մասի հերթապահի օգնականը, հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչը և ոստիկանության Երևանի վարչության
Ասֆալտապատումը ոմանց համար ուրախություն է, ոմանց համար՝ գլխացավանք
Բարեխղճորեն հարկեր ու տուրքեր վճարող Մկրտիչ Սարգսյանի բիզնեսը մի վեց ամիս էլ կտուժի ասֆալտապատող ընկերության անբարեխիղճ աշխատանքի պատճառով: Այս տարվա մայիսին Երեւան քաղաքի Պարոնյան փողոցն ասֆալտապատվել է: Նոր, հարթ ասֆլատը մի շարք անհարմարություններից ազատել է երեւանցիներին, սակայն Չկալով փողոցի թիվ 73 տան բնակիչ Մկրտիչ Սարգսյանի համար մի շարք գլխացավանքներ է առաջացրել: Քաղաքացու տան մուտքը Պարոնյան
ԱՄՆ-ը մարդու իրավունքներ է քարոզում, բայց ինքն էլ է ոտնահարում
Տիկին Մաման գտնում է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ոտնահարել է իր իրավունքները, ուստի պատրաստվում է դատի տալ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որն ամենուր, այդ թվում նաեւ՝ Հայաստանում, ժողովրդավարություն եւ մարդու իրավունքների պաշտպանություն է քարոզում, թելադրում, բայց հենց այս թելադրող երկիրն էլ Հայաստանի նման երկրում շատ հանգիստ ոտնահարում է մարդու իրավունքները, իհարկե՝ ոչ ԱՄՆ քաղաքացու: Ընդ որում,
Հայաստանցի հարուստնե՞րն ինչքան են նվիրաբերել
«Վերջնական թվերը չգիտեմ, թե որտեղից ինչքան է հավաքվել, Հայաստանից ինչքան է հավաքվել: Հարցն ի՞նչ է, ակնկալությունն ի՞նչ է: Ես որեւէ արտառոց բան չեմ տեսնում: Ուղղակի մի քիչ տարօրինակ է թվում, որ այդ կուսակցությունը, այդ մարդիկ պիտի նման կարծիք հայտնեն, մանավանդ, որ գումարի առյուծի բաժինը սփյուռքն է նվիրաբերել: Հայաստանյան իշխող, Հայաստանի մեծահարուստներից երեւի ակնկալելի կլիներ, որ
«ՀԱԿ-ի մոտ պասիվություն եմ նկատում, հետ քաշվելու միտում եմ տեսնում»
Փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանի համոզմամբ՝ Մարտի 1-ի գործով չբացահայտված բան քիչ կա – Տիկին Սաֆարյան, Հայ ազգային կոնգրեսն առաջարկում է 2008թ. Մարտի 1-2-ի իրադարձությունների արդյունքում 10 անձանց սպանության եւ վիրավորների դեպքերով իրավապահ մարմինների գործողությունների օրինականության հարցը դարձնել ԱԺ նոր ժամանակավոր հանձնաժողովի քննարկման առարկա: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երեկ հիմնավորելով առաջարկությունը՝ ՀԱԿ
Կսատարի՞ ՍԴՀԿ-ն Սերժ Սարգսյանին
«Հնչակյան» թնջուկը չի հանգուցալուծվում Դեռ օգոստոս ամսին «Առավոտին» տված հարցազրույցում ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Սեդրակ Աճեմյանն ասել էր, որ հոկտեմբերին տեղի է ունենալու ՍԴՀԿ-ի հիմնադրման 125-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ, ու խոստացել էր, որ «անակնկալներ են լինելու»: Նիստը կայացավ նոյեմբերի 3-ին, եւ դրա հանդիսավորության միակ ցուցանիշը վարչապետի ներկայությունն էր: Իսկ անակնկալ, ամեն դեպքում, եղավ: Սեդրակ Աճեմյանը հանդիսավոր


















































