Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է ամենաբարի հանրային դեմքը

Հուլիս 29,2012 17:36

 Այս շաբաթ «Առավոտ երիտասարդականը» մի փոքրիկ հարցում անցկացրեց  ֆեյսբուք սոցիալական ցանցում` «Ո՞վ է ամենաբարի հանրային դեմքը» հարցադրումով: Հարցման մասնակիցների կողմից նշվեցին ոչ միայն հայկական, այլեւ արտասահմանյան հայտնի մարդկանց անուններ: Տեսակետները տարբեր էին, առաջարկված տարբերակները` նույնպես: Անմասն չմնաց նաեւ «Ոչ մեկը» առաջարկված տարբերակը, որը հավաքեց ընդհանուր պատասխանների 17%-ը: Ձայների 21% է հավաքել ռուս շոումեն, դերասան եւ երաժիշտ Իվան Ուրգանտը, զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը: Ձայների 23% –ով երկրորդ հորիզոնականում է հայտնվել հայ անվանի դերասան, «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ տնօրեն, հաղորդավար Հրանտ Թոխատյանը: Իսկ «Ամենաբարի հանրային դեմք» կոչմանն արժանացավ հայ երգիչ, երգահան, կիթառահար, պոետ, հասարակական գործիչ Ռուբեն Հախվերդյանը (28%):  Նազենի Հովհաննիսյանը, Անդրեն եւ Էրիկ Կարապետյանը այդ թվում նաեւ տարատեսակ պատասխաններ ընդգրկվեցին մնացյալ 11%-ում:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031