Օրվա լրահոսը

Պաշտպանը զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտե

Հայաստանի Հանրապետությունը` վավերացնելով Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, դրանով իսկ ընդունեց, որ երեխաներն իրենց տարիքային, մտավոր և ֆիզիկական զարգացվածության մակարդակի ուժով համարվում են խոցելի հատուկ խումբ և կարիք ունեն մշտական հոգատարության ու պաշտպանության: Հաշվի առնելով այս հանգամանքը և ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեի 2004թ.-ի եզրափակիչ դիտողությունները`  Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում 2011թ.-ին հիմնվեց երեխաների իրավունքների պաշտպանության բաժին: ՄԱԿ-ի

Շուշան Պետրոսյանը` Ալվարդ Պետրոսյանին. «Պահ է գալիս, երբ պետք է փորձես կողքիդ հնարավորինս ջերմ մարդկանց հավաքել»

 Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանին խնդրեցինք մեկնաբանել, թե ինչու գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանն իրեն հարազատ չի համարում: Ալվարդ Պետրոսյանը hayeli.am-ին ասել էր. «Շուշանը ինձ հարազատ մարդ չի, ես կենսաբանական կապերը չեմ կարող ուրանալ, բայց ինձ հարազատ մարդը պարտադիր չի, որ ինձ հետ կենսաբանական կապ ունենա: Այսքանը, խնդրում եմ առանց մանրամասնելու»:

Արագաչա՞փ, թե՞ ծուղակ վարորդների համար

Սեւան-Երեւան ճանապարհին գործող միակ արագաչափը տեղադրված է այն տեղում, որտեղ մայրաքաղաք տանող ճանապարհը սկսում է իջնել: Արագաչափի տեղակայման վայրից մի քիչ հեռու առկա է երթեւեկության արագությունը մինչեւ 70 կմ/ժամ սահմանափակող ճանապարհային նշան: Այս ճանապարհով երթեւեկող վարորդները «Առավոտի» թղթակցին ասացին, որ մեքենաները թափ հավաքելով ` չեն հասցնում ճանապարհի կտրուկ իջնելուց առաջ նվազեցնել արագությունը, եւ ակամայից հայտնվում

2013թ. արտոնագիրը լրացող կազինոների տերերը ավելի քիչ պետտուրք կվճարեն

Հուլիսի 28-ից ուժի մեջ է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում ԱԺ-ի կողմից հունիսի 22-ին ընդունված լրացումը, որը վերաբերում է  խաղատների և շահումով խաղերի կազմակերպման գործունեության համար պետտուրքի վճարմանը: Ըստ այդմ, մինչև 2013թ. հունվարի 1-ը գործող, բայց արտոնագրի ժամկետն ավելի շուտ լրացող խաղատների տերերին հնարավորություն է տրվում տարեկան պետտուրքի գումարից ավելի քիչ գումար վճարել և շարունակել

Հացադուլ ոստիկանության շենքի դիմաց

Հունիսի 17-ին Սերժ Սարգսյանի նստավայրի առջեւ ինքնահրկիզման փորձ կատարած, նախկին ոստիկան Մխիթար Ալումյանն այսօրվանից ՀՀ ոստիկանության շենքի դիմաց հացադուլ է հայտարել: Նա ոստիկանությունից պահանջում է վճարել իր աշխատավարձի հավելավճարը՝ 2.5 մլն դրամ, իրեն ապահովել աշխատանքով, նաեւ հոգալ իր 10 տարեկան աղջկա բուժման ծախսերը։ Այսօր ոստիկանության շենքի մոտ հայրը իր բողոքի ակցիան իրականացնում էր երկու աղջիկների

Բլոգեր. «Մտքեր հայրենասիրության մասին»

Դպրոցում հայրենասիրական շարադրությունները չսիրածս հանձնարարություններն էին, որովհետև կամ պիտի գրեի այն, ինչ դասատուն էր ինձնից ուզում, կամ այն, ինչ մտածում էի, որի համար ծնող էին կանչում: Հայաստանի մասին ամպագոռգոռ բառեր ասելու փոխարեն կգրեի, որ այն իմ հայրենիքը չէ: Սամվելի մասին կասեի, որ էշություն է արել՝ մորն ու հորը սպանելով: Ցեղասպանության մասին շարադրություններս արյունարբու ոսոխի ու հայերին

Վարորդը դիմել է փախուստի

Հուլիսի 29-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Ճամբարակ-Սևան ճանապարհի 31-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի և դիմել փախուստի: Տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Սփյուռքի նախարարը` արիտունցիներին. Օրհներգը լավ չգիտեք

  Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի բացումը, որին մասնակցում է շուրջ 150 պատանի եւ աղջիկ Ֆրանսիայից, Գերմանիայից, Հոլանդիայից, ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Իրանից եւ Սիրիայից: Այսօր արիտունցիները կայցելեն Երեւանի պատմության թանգարան, ապա կմեկնեն Օշական` ծաղիկներ դնելու Մեսրոպ Մաշտոցի շիրմին: Ողջունելով ծրագրի մասնակիցներին` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը փաստեց, որ

Մարիխուանա՝ գրպանից

Հուլիսի 29-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները    Էջմիածին քաղաքի Հոկտեմբերի փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Արթուր Գ.-ին և 1965 թ. ծնված, նախկինում դատված Խաչիկ Ղ.-ին: Խուզարկությամբ վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերվել է 0,7 գ մարիխուանա  թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում Է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն

Լեւոն Զուրաբյանը` Ալ. Արզումանյանի մասին. «Ուրիշներին դատելու ոչ հավես ունենք, ոչ էլ իրավունք ենք մեզ վերապահում»

Aravot.am-ը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով ինչու այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն իրենց չի միանում ու չի մասնակցում կոնգրեսականների կազմակերպած «Ազատություն Տիգրանին եւ ՀԱԿ ակտիվիստներին» ակցիային` գլխավոր դատախազության շենքի մոտ: Այս հանգամանքը վերջին օրերին հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում, որովհետեւ ժամանակին, երբ Ալեքսանդր Արզումանյանն էր անազատության

Վրաց ընդդիմությունը ֆինանսական կորուստներ է կրում

Վերջին երկու տասնամյակների թերեւս ամենահայտնի վրաց ֆուտբոլիստ Կախա Կալաձեն զրկվել է իր վաստակած գումարի մի զգալի մասից: Անցած շաբաթավերջին, երբ Կալաձեն այցելել է թբիլիսյան բանկերից մեկը, աշխատակիցները նրան տեղեկացրել են, որ դատարանի որոշմամբ հայտնի մարզիկի բանկային հաշիվները սառեցված են: Վրաստանի դատախազությունը Կալաձեին կասկածում է փողերի լվացման մեջ: Իրավապահները պնդում են, որ վերջին շրջանում Կալաձեն արտերկրից

Դեղձավանում դեղձի կիլոգրամը 100, Երեւանի սուպերմարկետներում` 450 դրամ է

Այս տարի Նոյեմբերյանի տարածաշրջանում դեղձի լավ բերք կա: Պտղավանի գյուղապետ Ռաֆիկ Օհանյանն ասաց,որ հուլիսի 31-ին կամ օգոստոսի 1-ին Այրումի պահածոների գործարանը կսկսի դեղձի մթերումը: Ապրանքային ոչ շքեղ տեսք ունեցող, սակայն առողջ դեղձի կիլոգրամը պահածոների գործարանը ընդունելու է 60 դրամով: Ներկայումս Պտղավանում եւ Դեղձավանում ապրանքային նորմալ տեսք ունեցող դեղձ կարելի է գնել կիլոգրամը 100 դրամով: Իսկ

Սփյուռքահայ գրողի գրքի տպագրումից հետո՝ դատարանում

«Երբ սկսվեց «Արամ Հայկազ. Մոռացված էջեր» գրքիս Ա հատորի հետ կապված դատական գործը, համոզված էի՝ տառաճանաչ ու գործիմաց մարդիկ կկարողանան բացահայտել ճշմարտությունը։ Գոնե այս օղակներում հեռու կմնամ «ամենագետ» տղամարդկանց խմբի բամբասանքից ու վատ թաքցրած շահամոլությունից։ Փառք Աստծու, կան փաստաթղթեր, կան գրքի Ա , Բ ,Դ հատորները,  ուրեմն՝ վաղ թե ուշ արդարությունը կհաղթի։ Պարզվեց՝ մարդիկ կարդում

Վերջին երկու օրերին Հալեպը լքել է 200 հազար մարդ

ՄԱԿ-ի տվյալներով` վերջին երկու օրերին, երբ Սիրիայի կառավարական զորքը զանգվածային հարձակումներ է իրականացնում երկրի հյուսիսում, Հալեպ քաղաքը լքել է շուրջ 200 հազար մարդ։ Հալեպի բնակչության պաշտոնական թիվը 2.5 միլիոն է: ՄԱԿ-ի մարդասիրական ծրագրերի ղեկավար Վալերի Ամոսը Սիրիայի իշխանություններին կոչ է արել անվտանգ միջանցքներ ստեղծել  քաղաք հումանիտար բեռների առաքման համար: Ամոսի տարածած հայտարարությունում նշվում է, որ

Վտանգը չեզոքացվել է

Հուլիսի 29-ին, ժամը 20.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ն. Ստեփանյան 11 շենքի 51-րդ բնակարանից ծուխ է նկատվում, և բնակիչը գտնվում է հոգեկան անհավասարակշիռ վիճակում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրշեջ-փրկարարները, բացելով բնակարանի դուռը, հայտնաբերել են, որ տանտիրուհին` 1942 թ. ծնված Մարիամ Տամբուրադյանը խոհանոցի աղբանում այրել է

Հնդկաստանում գնացքի հրդեհի հետեւանքով 25 մարդ է զոհվել

Հնդկաստանում առնվազն 25 մարդ է զոհվել մարդատար գնացքում այսօր առավոտյան բռնկված հրդեհի հետեւանքով, կան տասնյակ վիրավորներ: Ոստիկանության նախնական վարկածներով` հրդեհի պատճառ կարող էր լինել հոսանքի կարճ միացումը: «Ազատություն» ռադիոկայան

Հեղինե Բիշարյան. «Բոլոր համայնքներում էլ ունենք մարդիկ, որոնք կմասնակցեն ընտրություններին»

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտնեց, որ ՕԵԿ-ն արդեն քննարկել ու որոշել է, թե առաջիկա տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին ինչպես են մասնակցելու եւ որտեղ են առաջադրումներ ունենալու: Նրա խոսքերով` «Մենք որոշել ենք, բայց այս պահին նպատակահարմար չենք գտնում հրապարակել, որովհետեւ դեռ առաջադրումները չեն սկսել: Առաջադրումների ընթացքում ավելի հստակ կլինի ու

Մեքենան շրջվել է

Հուլիսի 30-ին, ժամը 07.35-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեթաս-Զովասար ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2101» մակնիշի 67 ՍԼ 171 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել։ Պատահարի հետևանքով վարորդ` 1991 թ. ծնված Արմեն Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի հիվանդանոց: Բժիշկների գնահատմամբ` տուժածի

Մեդվեդեւը չի բացառում իր առաջադրումը 2018-ի ընտրություններում

Ռուսաստանի նախկին նախագահ, գործող վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը 2018 թվականի նախագահական ընտրություններում: Այդ մասին նա հայտարարել է բրիտանական Times պարբերականի հետ զրույցում: «Քանի դեռ չեմ պատրաստվում հեռանալ ակտիվ քաղաքականությունից, կպայքարեմ նախագահի պաշտոնը կրկին ստանձնելու համար», – ասել է Մեդվեդեւը: «Ազատություն» ռադիոկայան

Կարկտահարություն

 Հուլիսի 29-ին Վայոց ձորի մարզից հայտնել են, որ ժամը 16.00-17.00-ի սահմաններում մարզում տեղացած կարկտի հետևանքով վնասվել է Արտավան գյուղի պտղատու ծառերի բերքի մոտ 60 %-ը: Տարածքը ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: ԱԻՆ

Օձը բնակարանում

Հուլիսի 29-ին, ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել, որ Կապանի Երկաթուղայինների փողոցի թիվ 1 շենքի 28-րդ բնակարանում օձ կա, որին որսալու համար օգնություն է անհրաժեշտ: Դեպքի վայր են մեկնել Կապանի հրշեջ-փրկարարները: Ժամը 11.25-ին հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ, որը տեղափոխվել է անվտանգ տարածք: ԱԻՆ

Սևանա լճից հավելյալ ջրառի քանակի վերաբերյալ Զ. Փոստանջյանը հարցում կուղարկի կառավարություն

Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ «կործանարար» օրինագծի կատարման ընթացքի մասին «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը կառավարությանն ուղղված պատգամավորական հարցմամբ հանդես կգա: Այդ մասին Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց հենց Փոստանջյանը: «Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը չկար և, կարծում եմ, որ կառավարությունը պետք է ողջամիտ գտնվի և դադարեցնի Սևանա լճից ջրի բաղցթողնման ծրագիրը»,- նկատեց տիկին Փոստանջյանը, որն օրենքի ընդունմանը դեմ

Բախվել են մեքենաներ

Հուլիսի 29-ին, ժամը 00.09-ին ահազանգ է ստացվել, որ Իջևանի Արցախի փողոցում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Տավուշի մարզային փրկարարական ջոկատը։ Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 11 ՏՏ 479 պ/հ (վարորդ` Գյումրիի բնակիչ, 1986 թ. ծնված Զավեն Մինասյան) և

Մեկօրյա դադար՝ մեծ պայքարի նոր սպասումներով

 Հայաստանն այսօր Լոնդոնի օլիմպիական խաղերում մասնակից չունի: Սակայն հայ մարզասերներն անհամբերությամբ սպասում են վաղվան, երբ պայքարի մեջ կներգրավվեն մեր ծանրորդները: «Բացումը» կանի 69 կգ քաշային Առաքել Միրզոյանը: Անձնական մարզիչ, օլիմպիական չեմպիոն Հոկսեն Միրզոյանի որդին այս քաշային կարգում մեդալների գլխավոր հավակնորդներից է ու հաջող մասնակցության դեպքում միանգամայն ի զորու է նաեւ ոսկի նվաճել: Հենց միայն այն,

Փրկարարները փրկել են ուլին

Հուլիսի 27-ին, ժամը 20.30-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում ուլը հայտնվել է քարափում և չի կարողանում դուրս գալ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշարկ: Հրշեջ-փրկարարները Գ. Աբրահամյանին պատկանող ուլը դուրս են բերել անվտանգ տարածք: «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն

«Գյումրու քաղաքապետը և նրա թիմակիցները ստորագրահավաքի հետ կապ չունեն»

Ի պատասխան տպագիր և էլեկտրոնային մամուլում վերջին օրերին տարածված տեղեկատվության, թե Գյումրիում երիտասարդների կողմից կազմակերպվել է ինչ-որ ստորագրահավաք՝ ի պաշտպանություն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, պարզաբանում ենք, որ Գյումրու քաղաքապետը և նրա թիմակիցները նշված ակցիաների, ինչպես նաև էլեկտրոնային քվեարկությունների կազմակերպման հետ որևէ առնչություն չունեն և չեն ունեցել: Դա հարիր չէ քաղաքապետի աշխատաոճին: Սփռված տեղեկատվությունը կեղծ է:  Գյումրու

Հայաստանում Սիրիայի հյուպատոսը անցել է ընդդիմության կողմը

Հայաստանում Սիրիայի հյուպատոս Մուհամադ Հոսամը հայտարարել է Սիրիայի ընդդիմության կողմն անցնելու եւ նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը լքելու  մասին։ Հայաստանյան դիվանագիտական շրջանակներում հաստատեցին «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության տարածած այս տեղեկատվությունը: Հոսամի հայտարարությանը կհետեւի նրան դիվանագիտական կարգավիճակից զրկելը: Հայաստանում Սիրիայի հյուպատոսը հետեւեց Բելառուսում, Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Իրաքում հավատարմագրված սիրիացի դիվանագետներին, որոնք ավելի վաղ էին հայտարարել ընդդիմությանը միանալու

Օլիմպիական խաղերի վիճակագրությունը

 Լոնդոնի ամառային 30-րդ օլիմպիական խաղերում սահմանվել է աշխարհի՝ 3, օլիմպիական խաղերի՝ 4 ռեկորդ: Ընդհանուր առմամբ նվաճվել է 83 մեդալ: Մեդալների եւ թիմային հաշվարկով առաջատարը Չինաստանն է. 1. Չինաստան  6   4   2   12 2. ԱՄՆ            3   5   3   11 3. Իտալիա      2   3   2    7 Օլիմպիական մեդալ նվաճել են 30 երկրների մարզիկներ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները վճարված հարկերը ավելացրել են 12.6%-ով

ՀայՌուսԳազարդ-ը 2012-ի I կիսամյակում գլխավորել է Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկը:   Ինչպես հաղորդում է Մեդիամաքս–ը, կիսամյակի արդյունքներով ընկերությունը 18 մլրդ 218 մլն 68,8 հազար դրամի ընդհանուր գումարի չափով հարկ է վճարել: Ցուցակում երկրորդ եւ երրորդ տեղերն են զբաղեցրել, համապատասխանաբար, Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը (11 մլրդ 340 մլն 35,6 հազ.) եւ Ալեքս-Գրիգ-ը (9 մլրդ 279 մլն 351,2

Լոնդոնում լողորդի բողոքով մրցավարներ են հեռացվել

 400 մետր ազատ ոճով լողում Պեկինի օլիմպիական խաղերի չեմպիոն, հարավկորեացի Պակ Տհե Քվանը բողոքել է մրցավարների որոշման դեմ: Վերջինների կարծիքով մարզիկը նախնական լողահերթում կեղծ մեկնարկ է թույլ տվել, որի համար որակազրկվել է: Սակայն հարավկորեացին բողոքարկել է այդ որոշումը եւ մարզաձեւի միջազգային ֆեդերացիան (FINA) նախ մրցավարներին հեռացրել է մրցումներից, ապա լողորդին եզրափակիչ մեկնարկին մասնակցելու իրավունք տվել:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031