Օրվա լրահոսը
Milliyet. «Գեյերին կհեռացնեն Թուրքիայի բանակից»
Թուրքիայում ծառայող գեյերին կհեռացնեն բանակից որպես պատիժ իրենց կյանքի ընտրության համար: Հղում անելով Թուրքիայի զինված ուժերի նոր նախագծին` հաղորդում է «Միլիյեթ» թերթը: Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ զինվորական նախագծով միասեռականնությունը հստակ նշվում է որպես «անբնական սպառնալիք»: ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր) միությունները խստորեն քննադատել են նոր փոփոխությունը` այն համարելով մարդու իրավունքների ոտնահարում և խտրականության
Ի՞նչ կարող է անել հրեա մի կինը մեր պաշտպանության համակարգը
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում արագացված դատաքննությամբ ընթացել է ազգությամբ հրեա, Ուզբեկստանի քաղաքացի, 4 անչափահաս երեխաների մայր Ներինա Պինխասովայի դատավարությունը: Որպես կանոն, արագացված դատաքննությունների ժամանակ մեղադրյալն ընդունում է իր մեղքը, դատական քննություն տեղի չի ունենում: Արագացված ընթացակարգին դիմում են հիմնականում ազգային անվտանգության, պաշտպանության նախարարության, ուժային կառույցների ներկայացուցիչները, որոնց դեմ հարուցված քրեական
Ստյոպա Սաֆարյան. «Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ ստանդարտ ոճ է, նա կարող է չընկալվել բոլորի կողմից»
Րաֆֆի Հովհաննիսյանը շատ զգացմունքային է, իմպուլսիվ եւ քայլերն՝ անկանխատեսելի: Արդյո՞ք Հայաստանը պատրաստ է եւ ուզում է նման նախագահ ունենալ: Այսօր «Փիփլմեթեր» ակումբում լրագրողների այս հարցին «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Երբ որ մեր բոլոր նախագահները շատ կանխատեսելի են եղել, դրանից լավացե՞լ է մեր վիճակը: Ես համաձայն չեմ: Ինքը ոչ ստանդարտ ոճ է միգուցե
Գյումրիից ու Ախուրյանից հափշտակել են 30,8 միլիոն դրամ (լրացված)
Aravot.am-ի ոստիկանական աղբյուրների փոխանցմամբ, գիշերը թալանել են Գյումրու կենտրոնական փողոցներից մեկի՝ Կիրովի վրա գտնվող «Արարատբանկին» պատկանող բանկոմատը՝ տանելով 29 մլն դրամ ու նաեւ Ախուրյանի ճանապարհին գտնվող բանկոմատներից մեկը՝այստեղ էլ հափշտակելով 1 միլիոն 854 000 դրամ: Թե ովքեր են եղել թալանչիները, դեռեւս պարզ չէ, սակայն կան ենթադրություններ, որ հանցագործների հատուկ խումբ է , որը այժմ գործունություն
Cyprus Mail. ««Արարատ». Կիպրոսի ամենահաջողակ ակումբը»
«Սայփրըս մեյլ» թերթը, անդրադառնալով Կիպրոսի ֆուտզալի (մինի ֆուտբոլ) թիմերին, գրում է, որ երկրի ամենահայտնի թիմերից մեկը «Արարատն» է: «Արարատը» գոյություն ունի 1999թ. և Կիպրոսի ամենահաջողակ թիմն է: 7 անգամ այն հաղթել է երկրի առաջնությունում, 6 անգամ նվաճել է երկրի գավաթը, իսկ երկու տարի առաջ մասնակցել է Ֆուտզալի Եվրոպայի առաջնությանը: Ակումբի անունը հուշում է, որ այն
Համագյուղացուն դանակահարած 36-ամյա լճկաձորցին հոգեկան հիվա՞նդ է
4 օր առաջ Տավուշի մարզի Լճկաձոր գյուղում 36-ամյա Սարգիս Բեջանյանը դանակահարել է համագյուղացի Արարատ Միրզոյանին: Բեջանյանը ձերբակալված է, դեպքի կապակցությամբ քննություն է կատարվում: Ոստիկանության մեր աղբյուրները հայտնում են, որ Բեջանյանը նախկինում եւս դանակահարություն է արել, մի քանի անգամ ավտոմեքենաների գողություն կատարել: Լճկաձորից տեղեկացանք, որ Ս. Բեջանյանը վերջերս առանց որեւէ պատճառի դանակով կտրել է համագյուղացուն պատկանող
Regnum. «Վրաստանի իշխանությունից պահանջում են ընդունել Հայոց ցեղասպանությունը»
«Իրակլի Երկրորդի» միությունը կարծում է, որ Վրաստանի իշխանությունները նախորդ խորհրդարանի ընդունած չերկեզների ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը պետք է չեղյալ համարեն և ընդունեն հայերի ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ: «Ռեգնում» լրատվական գործակալությանը հայտնել է միության նախագահ Արչիլ Չիկոիձեն: Չերկեզների օրինագծի մասով Չիկոիձեն նշել է, որ այն ինքնբերաբար է ընդունվել. «Այն, ինչ կատարվում էր մեր երկրում, ինքնաբերաբար էր կատարվում`մեկ կամ
Բագրատաշենում այրված տղամարդը բոմժ է եղել
Նոյեմբերի 25-ի կեսօրին Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում, Դեբեդ գետին հարակից այգու մեջ տնակում գտնվել է Կորյուն Թադեւոսյանի դիակը՝ կիսայրված վիճակում: Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանն ասաց, որ ոստիկանները դեպքի վայրում ծխախոտ են գտել, հավանաբար հրդեհն առաջացել է ծխախոտի կրակից: Գյուղապետը հայտնեց , որ մոտ 60 տարեկան տղամարդն իրենց գյուղի բնակիչ չէր, նա ծագումով Բերդի տարածաշրջանից էր,
Րաֆֆի Հովհաննիսյանը Բաքվում հայտարարում է Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության եւ ամբողջականության մասին
26 նոյեմբերի 2012թ., Երեւան: «Ժառանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը վերադարձավ Բաքվից, որտեղ նոյեմբերի 21-24-ը մասնակցում էր Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային կոնֆերանսի 7-րդ Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին: Համաժողովին մասնակցում էին Ասիայի 25 երկրների 60 քաղաքական կուսակցությունների 250 պատվիրակներ, ինչպես նաեւ հյուրընկալող երկրի գործիչներ: Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը, որը հանգուցային է եղել ասամբլեայի նոյեմբերի 23-ի
ՀՀԿ-ի թեկնածուի շտաբը «ճտե՞ր» է հանում
Այսօր «Փիփլմեթր» ակումբում թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը տեղեկացրեց, որ ամենաուշը վաղն առավոտյան ԿԸՀ-ին կդիմի՝ ՀՀԿ թեկնածուի գրանցումը չեղյալ համարելու մասին: Ըստ նրա՝ դրա համար բավականին հիմքեր կան՝ շտաբերի թվի գերազանցում, նախընտրական հիմնադրամում միջոցների անհամապատասխանություն՝ ծախսերի շուկայական արժեքին: Ի պատասխան Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեք՝ ԿԸՀ-ն կբավարարի՞ ձեր
Եղջերավոր անասունն ընկել էր ջրանցքը
Նոյեմբերի 25-ին, ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի ջրանցքն է ընկել խոշոր եղջերավոր անասուն, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Փրկարարները ջրանցքից դուրս են բերել սատկած խոշոր եղջերավորին և հանձնել գյուղապետին: ԱԻՆ
Ավանցիները բազմանում են կայծակնային արագությամբ. 2000 ընտրող ավելացել է մայիսի 6-ից հետո
Այսօր «Փիփլմեթր» ակումբում թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը նախ շնորհակալություն հայտնեց ՀԱԿ թեկնածու Արմենակ Դովլաթյանին եւ «Հանրապետություն» կուսակցությանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արմենակ Դովլաթյանն ինքնաբացարկ է հայտնել, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարել է Ստյոպա Սաֆարյանին աջակցելու մասին: Անդրադառալով քարոզարշավին՝ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ մարդիկ այս ցուրտ եղանակին պատուհաններն են բաց
Գայլերը հոշոտել են 4 գլուխ ոչխար
Նոյեմբերի 24-ին, ժամը 07.00-ին Լոռու մարզի Արջուտ գյուղի «Ակումբ» կոչվող կոլեկտիվի անասնագոմի մոտ գայլերը հոշոտել են կոլեկտիվին պատկանող 4 գլուխ ոչխար: ԱԻՆ
Սոցիոլոգ. «11.000 դպրոցահասարկ երեխաների 5 տոկոսը հաշմանդամություն ունի»
Այսօր «Արմենիա Մարրիոթթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ Եվրամիության ֆինանսավորած «Իմ մասին. Հայաստանում երեխաների հույսերի և մտահոգությունների բարձրաձայնումը» ծրագրի փակման հանդիսությունը: Ծրագրի շրջանակում իրականացվել է երեխաների իրավունքների պաշտպանության մասին հարցում: Հարցման համակարգող, սոցիոլոգ Յուլիանա Մելքումյանը հայտնեց, որ հարցումներն իրականացրել է Երեւանի եւ Տավուշի մարզի 31 դպրոցների հաշմանդամություն ունեցող կամ չունեցող 62 երեխա. «Հարցում անցկացնելը
Սամվել Շահինյան. «Պետք է մարդիկ մտածեն քարանձավների մասին»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Քարանձավագետների միության նախագահ Սամվել Շահինյանն ասաց, որ հնագույն բնակավայրերի ուսումնասիրության մեջ եկեղեցիներից բացի ուրիշ բարձրահարկ շենքեր չեն հանդիպել: Ըստ Շահինյանի, դա նշանակում է, որ մարդիկ ապրել են քարանձավներում. «Դրանք միշտ էլ բնակեցված են եղել: Հայաստանում կան երեք տիպի քարանձավներ` հրաբխային, անտրոպոգեն` մարդու կողմից արարված, եւ կարծրային: Մենք ունենք հրաշալի պատմական
«Գեղարքունիքի մարզը ամենաաղքատ մարզն է». Սաթենիկ Բադեյան
«Այս տարվա ընթացքում այցելել ենք 40 համայնք, անդրադարձել ենք բնակիչների խնդիրներին եւ թե ինչ խնդիրներ կան Սեւանում ընդհանրապես: Սեւանի մակարդակը օր օրի բարձրանում է, իսկ ափամերձ տարածքները աղտոտվում են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով «Ով կգոյատեւի Սեւանում» ֆիլմի մանրամասներին, նշեց «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը: Նրա համոզմամբ՝ ամեն տարի ափամերձ տարածքների մաքրման համար հատկացվում է
Մարդկանց հողամասերը վերցրել են՝ գազալցակայան կառուցելու համար
Դեռ 3 տարի առաջ նոյեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ Սամվել Բալաբեկյանը դիմում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, հայտնելով, որ Լիճք գյուղի «Քար Քիթ» կոչվող տարածքում իրեն 1993-ի վիճակահանությամբ հատկացված հողակտորն առանց իր գիտության գյուղապետ Շամխալ Հայրապետյանը հատկացրել է «Նոր Բագրեւանդ» ՍՊԸ-ին: Մարզի դատախազը դիմումն ուղարկել էր ոստիկանության Մարտունու քննչական բաժանմունք, փաստի առթիվ նախապատրաստված
Ցույց նախագահականի մոտ.«Նաիրիտցիները պահանջում են իրենց 11 ամսվա աշխատավարձերը»
Այս պահին Բաղրամյան 26 հասցեում՝ նախագահի նստավայրի մոտ,բողոքի ակցիա են կազմակերպել Նաիրիտ գործարանի մոտ 500 աշխատակիցները, որոնք պահանջում են իրենց 11 ասվա աշտավարձերը:Aravot.Am-ին նաիրիտցիները ասացին, որ այլեւս անհնար է սպասել եւ անիմաստ խոստումներով կերակրվել.«Ամեն օր խոստանում են, որ եկող շաբաթ կտան աշխատավարձը, բայց խոստումները չեն կատարում,չեն մտածում մարդկանց մասին, ոչ ոք չի հարցնում 11 ամիս
Հայկական ձեռագիր եւ տպագիր գրքերի ցուցահանդես Լոնդոնում
Նոյեմբերի 22-ին Լոնդոնի հայտնի Բրիտանական գրադարանում եւ վերջինիս համագործակցությամբ ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր այդ գրադարանում պահվող հայկական ձեռագիր ու տպագիր գրքերի ցուցահանդես՝ նվիրված Հայ տպագրության 500-ամյակին, հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին եւ Երեւանի` որպես գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակմանը: Հայկական ձեռագիր եւ տպագիր գրքերի հիանալի նմուշները ներկայացված են Բրիտանական գրադարանի «Գանձատուն» կոչվող սրահում: Միջոցառման հանդիսավոր բացմանը մասնակցելու համար Լոնդոն
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» հայրապետական շքանշան` ազգային բարերար Լուիզ Մանուկյան Սիմոնին
ԱՄՆ Արևելյան հայոց թեմ կատարած հայրապետական այցի ընթացքում, նոյեմբերի 22-ին` Գոհաբանության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ազգային բարերար տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնին հանձնեց 2011թ. փետրվարին նրան շնորհված «Ասպետ Սուրբ Էջմիածնի» հայրապետական շքանշանը` Հայրենիքին, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն և աշխարհասփյուռ հայ ժողովրդին մատուցած բացառիկ ծառայությունների համար: Ամենայն Հայոց Հայրապետը բարձր է գնահատել տիկին Լուիզ
Թաիրովի ճանապարհին «Օպելը» բախվել է «Օպելին», այնուհետև գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի 32 ՕՏ 612 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ, 24-ամյա Եփրեմ Մկրտչյանը, Թաիրով փողոցով ընթանալիս, բախվել է համընթաց ընթացող Երևանի Նորագավիթ 4-րդ փողոցի բնակիչ Սամվել Խաչատրյանին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի 33 DՍ 364 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է
Գինեգործն արձագանքում է Հրանտ Բագրատյանին. «Պետությունը պետք է օլիգարխների հետ կոնֆլիկտի գնա»
Վերջերս բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն ասաց , որ Հայաստանը պետք է կամաց-կամաց դառնա «գինի խմող» երկիր և պետք է բարձրացվի օղու ակցիզը՝ իջեցնելով գինունը: Նրա պնդմամբ, այդ փոփոխությունները հնարավորություն կտան Հայաստանին դառնալ գինի արտադրող երկիր, պլյուս՝ մեր բյուջե կմտնի 5 մլրդ դրամ հավելյալ գումար: Aravot.am-ը այս մասին մեկնաբանություն
«Բարսելոնան» կարող է տեղափոխվել Ֆրանսիայի առաջնությո՞ւն
Վերջին տասնամյակի ամենահաջողակ ֆուտբոլային ակումբը կարող է զրկվել Իսպանիայի առաջնությանը մասնակցելու հեռանկարից: Բանն այն է, որ Բարսելոնը Կատալոնիայի ինքնավար մարզի մայրաքաղաքն է, իսկ կատալոնցիները պայքարում են անկախություն ստանալու եւ Իսպանիայի կազմից դուրս գալու իրենց իրավունքի համար եւ պատրաստվում են հանրաքվե անցկացնել: Եթե նրանք իրենց նպատակին հասնեն, ակումբը կզրկվի Իսպանիայի առաջնությունում հանդես գալու իրավունքից, հետեւաբար, ստիպված
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահը պաշտպանում է գեյերին
ՄՅՈՒ-ի դարպասապահ Անդերս Լինդեգորը հանդես է եկել ի պաշտպանություն գեյ ֆուտբոլիստների՝ նրանց կոչ անելով չվախենալ իրենց ոչ ավանդական սեռական կողմնորոշվածության մասին բարձրաձայն խոսել: «Գեյերին հերոս է անհրաժեշտ, մեկը, որ կհամարձակվի գնալ առաջ եւ պաշտպանել իր կողմնորոշվածությունը», – դարպասապահի խոսքերը մեջբերում է «The Sun»-ը: Անգլիայում վերջին անգամ այդպիսի համարձակություն ունեցել է «Նորվիչի» եւ «Նոթինգեմ Ֆորեսթի»
Աղջիկը վիճում է ծնողների հետ և որոշում փախչել. Մի սիրո պատմություն
«Մեր սերն ամենատարօրինակն ու հանելուկայինն էր»,-աում է 19-ամյա Տաթևիկը և պատմում՝ մեկ տարի առաջ սիրահարվել էր իր քրոջ համակուրսեցուն՝ Էդգարին, որի հետ ծանոթացել էր ուսանողական հավաքույթներից մեկի ժամանակ: «Ես նրան համակրեցի առաջին իսկ հայացքից, նա ևս անտարբեր չէր իմ նկատմամբ, մենք բավական հաճելի զրույց ունեցանք, պարզվեց, որ մեր աշխարհահայացքները գրեթե նույնն են: Հետո նա կարծես
Առաջատար թենիսիստուհիները հանգստանում են
Աշխարհի առաջատար թենիսիստուհիները ծանրաբեռնված մրցաշրջանից հետո հանգստանում են: Առավել ակտիվ են Սերենա Ուիլյամսը եւ Կարոլին Վոզնյացկին: Եթե Սերենան նախընտրում է օվկիանոսը եւ մոտորանավակը, Կարոլինը ժամանակն անցկացնում է գոլֆ խաղալով: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Վոզնյացկին հրաշալի տիրապետում է նաեւ գոլֆի մականին: Բայց նա խաղում է ոչ միայն անձնական հաճույքի, այլեւ տղամարդկանցով շրջապատված լինելու համար: Պատրաստեց
Միշա Ալոյանը փետրվարին կմենամարտի WSB մրցաշարում
Ռուսաստանի հավաքականի կազմում Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2011 թվականին Բաքվում կայացած աշխարհի առաջնության չեմպիոն Միշա Ալոյանը փետրվարին կմասնակցի Բռնցքամարտի համաշխարհային սերիայի մրցաշարին: Այս մասին հայտարարել է Միշայի անձնական մարզիչ Էդուարդ Կրավցովը: Մրցաշարի շրջանակներում Ռուսաստանը 5:0 հաշվով ջախջախել է Ալժիրին եւ 2:3 հաշվով պարտվել Լեհաստանին: «Մենք այս որոշումը կայացրել ենք իրար հետ խորհրդակցելուց հետո: Նոյեմբերի
Եվրոպայի Հայերի Համագումարի նամակը` Հայաստան Համահայկական Հիմնադրամին
Բաց նամակ Հայաստան համահայկական հիմնադրամի Գործադիր վարչության Համահայկական հիմնադրամի Գործադիր վարչության տնօրեն պարոն Արա Վարդանյանին Հարգարժան հայրենակիցներ. Սիրիահայության կյանքին ու գոյությանը սպառնացող վտանգի պայմաններում և նրանց համահայկական ճիգերով օգնելու և սատարելու անհետաձգելի պահանջը նկատի ունենալով, Եվրոպայի Հայերի Համագումարի անդամների ու վարչության անունից առաջարկում ենք Հայաստան Համահայկական Հիմնադրամի այս տարվա դրամահավաքի հայտարարված 10%-ի փոխարեն, հանգանակված գումարի
Մոլորյալ թմրամոլ «Վարձու մարդասպանի» վերադարձը տխուր վախճան ունեցավ
Մանչեսթերում ավարտվեց երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ռիկի Հատոնի եւ ուկրաինացի Վյաչեսլավ Սենչենկոյի մենամարտը, որի 9-րդ ռաունդում բրիտանացին հուժկու հարված բաց թողնելով լյարդի շրջանում` հայտնվեց ռինգի հատակին ու չկարողացավ ոտքի կանգնել: Նոկաուտ: Հատոնը, որի մականունը «Վարձու մարդասպան» է, վերջին անգամ ռինգում եղել էր 2009 թվականի մայիսին եվ արդեն 2-րդ ռաունդում խորը նոկաուտի ենթարկվել ֆիլիպինցի
Երթ` նվիրված Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրվան (ֆոտոշարք)
Նոյմեբերի 25-ը Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրն է: Արդեն 7 տարի է Կանանց ռեսուրսային կենտրոնը այդ օրն իրականացնում է երթ: Այս տարի այն մեկնարկեց Ավետիք Իսահակյանի արձանի մոտից եւ ավարտվեց «Մոսկվա» կինոթատրոնի առջեւ: Ընթացքում անցորդներին բաժանվում էին ինֆորմացիոն թերթիկներ: Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչ Նառա Ահարոնյանը Aravot.am-ին ասաց, որ իրենց երթը ուղղված է հասարակության


















































