Օրվա լրահոսը
9-ամյա Գոռին հայրն «առեւանգել է», իսկ հորաքույրն արգելում է մոր հետ շփվել
Մորն էլ՝ Ալվարդ Մանուկյանին, ոչ մի պետական կառույց չի աջակցում երեխային ետ բերելու Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հատկապես վերջերս պետական մի գերատեսչությունից մյուսն է այցելում՝ աշխատակազմի հետ հանդիպումներ ունենալու: Նախագահը պետական ծառայողներին հորդորում է արդար աշխատել, կաշառակերությունից զերծ մնալ, ոլորտներում իրականացվող բարեփոխումներն արագացնել: Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ չինովնիկների դեմքի արտահայտությունն այնպիսին է լինում, թե նախագահի
«Գյումրին Սիցիլիա չէ»
ՕԵԿ-ը սատարելու է Վարդան Ղուկասյանին. իսկ ի՞նչ կասի Մանվել Գրիգորյանը Aravot.am-ի ունեցած տեղեկություններով՝ «Օրինաց երկիր» կուսակցությունում ներքին պայմանավորվածություն-հանձնարարական կա՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում Վարդան Ղուկասյանի թեկնածությունը սատարելու մասին: Վարդան Ղուկասյանին սատարելու եւ ընդդեմ Սամվել Բալասանյանի «աշխատելու» պատճառներ ՕԵԿ-ը ունի. նախորդ ՏԻՄ ընտրություններում 2-3 անգամ ՕԵԿ-ն արդեն սատարել է Վարդան Ղուկասյանին, նույնիսկ, երբ նա անկուսակցական էր: Եթե
Կամ … Կամ, թե եւ…Եւ
Այնինչ ուզում էի գրել օրեր առաջ սկսված արեւադարձի մասին եւ հայտնել զարմանքս՝ թե ինչպես է, որ ծառը զգում է արեւադարձը, բայց մարդը չի զգում: Ծառն, այո զգում է, եւ արեւադարձի հաջորդ օրվանից այլեւս չի աճում. իր ուժը հավաքում տալիս է կեղեւին, ամրացնում է կեղեւը, որ դիմանա ձմռան ցրտերին: Իսկ մենք մտել ենք համացանց ու շարունակ
«Քոչարյանը ծոծրակը կտեսնի՝ այլեւս իշխանություն չի տեսնի»
Ասում է ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը «Ես ընդհանրապես կողմ եմ բոլոր տեսակի համագործակցություններին, որոնք որոշակի փոփոխություններ կարող են բերել քաղաքական դաշտ»,- երեկ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանն այսպես պատասխանեց մեր հարցին, թե հիմա Կոնգրեսի ներսում տարաձայնություններ կան՝ ԲՀԿ-ի հետ կապված, Դուք այդ մտահոգությունները կիսո՞ւմ եք: Երջանիկ Աբգարյանի դիտարկմամբ՝ «Ես առանց երաշխիքների,
Սիրիական իրադարձությունները և հայության արձագանքը
Արաբական երկրների վերջին մեկ ու կես տարիների ընթացքը և հատկապես Սիրիայում ներկայումս ծավալվող քաղաքական հեղաբեկումները ակնհայտ են դարձնում ՀՀ պաշտոնական մարմինների ու կազմակերպական կառույցների կրավորականությունը և անհամապատաս-խանությունը հայության առջև կանգնած արդի մարտահրավերների մասշտաբին։ «Հայկական աշխարհի» և «Արի տուն» այսպես կոչված ծրագրերի մասին բարձրագոչ հայտարարությունները պայթող փուչիկների նման առ ոչինչ են դառնում վերջին մեկ տարվա ընթացքում
Ավետ Ադոնցը չի բացառում քաղաքականություն վերադառնալը
«Առավոտի» հարցին՝ քաղաքականությունից անցաք դիվանագիտության, արդյոք նորից կվերադառնա՞ք քաղաքականություն, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցը պատասխանեց. «Ինձ համար ինչպես անսպասելի էր քաղաքականություն մտնելը, այնպես էլ կարող է անսպասելի դառնալ քաղաքականություն վերադառնալը: Ոչինչ այս կյանքում, մասնավորապես՝ Հայաստանում, բացառել չեմ կարող, որովհետեւ, այնուամենայնիվ, մենք դեռ գտնվում ենք քաղաքական մշակույթի մակարդակը բարձրացնելու գործընթացում, որը կարող
«Ադոնց ազգանունն ու պարկեշտ լինելը պարտավորեցնող են»
Ավետ Ադոնցը 2009թ. մայիսի 27-ից ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան: Ավելի վաղ՝ 1998-2001թթ. նա աշխատել է ԵՄ-ում ՀՀ առաքելությունում՝ որպես խորհրդական, ապա արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար: Հետագայում եղել է ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Պարոն դեսպանը «Առավոտի» հետ զրույցում նշում է, որ
Անիմաստ թշնամանք
Հայաստանի եւ Խորհրդային Միության 20-րդ դարի պատմությունը ինձ միշտ հետաքրքրել է՝ նախեւառաջ այն պատճառով, որ մեզ՝ հայերիս համար դա նշանակալից ժամանակաշրջան էր, քանի որ մենք նախորդ դարում երեք անգամ փորձել էինք պետություն ստեղծել: Երեք փորձերն էլ՝ չէի ասի, որ շատ հաջող էին, բայց միեւնույն է՝ ազգը կազմակերպելու ավելի լավ ձեւեր, քան պետությունն է, գոյություն չունեն,
Լոնդոնում Մելինե Դալուզյանի գլխավոր մրցակիցներից մեկը վնասվածք է ստացել
Օլիմպիական խաղերում կանանց 69 կգ քաշային կարգում մեդալների համար պայքարում Մելինե Դալուզյանի հիմնական մրցակիցներից Պեկինի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ռուսաստանցի Օքսանա Սլիվենկոն վերջին մարզման ժամանակ վնասել է ողնաշարի շրջանի նյարդը: Բժիշկների գնահատմամբ, նրան վերականգնվելու համար անհրաժեշտ է առնվազն 3-4 ամիս: Ռուսաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Վիդովը լրատվամիջոցներին հայտարարել է, որ Օքսանաին կփոխարինի Աթենքի
Ծաղկաձորում կանցկացվի Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոն
Օգոստոսի 10-15-ը Ծաղկաձորում անցկացվելու է Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոն: Այսօր «Անի պլազա» հյուրանոցում կազմակերպված ասուլիսի ժամանակ Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնի գործադիր տնօրեն` Ժիրայր Դադասյանը տեղեկացրեց, որ բացումը կտրվի մի ֆիլմով, որը մինչ այսօր չի ցուցադրվել: Ընդհանուր ծրագիրը շատ խիտ է լինելու. կմասնակցեն անհատ մնջախաղացներ եւ մնջախաղի թատերախմբեր տարբեր երկրներից: Մասնակիցների թվում կա նաեւ թուրք, ով,
«Բոնիլաթ»-ի կաթնամթերքում աղիքային ցուպիկ, իսկ Լուսակերտի թռչնաֆաբրիկայում առանց սանգրքույկի աշխատակիցներ են հայտնաբերել
Անցյալ տարի, մսի շուկայում սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը լայնածավալ ստուգումներ իրականացրեց, անգամ մի շարք մսագործների տաղավարները փակվեցին` պայմանով, որ մսի բիզնեսով զբաղվողները պետք է սառնարաններ ձեռք բերեն ու պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովեն: Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում նույն ծառայության պետի մամուլի խոսնակ Բաբկեն Պիպոյանը հայտնեց, որ մսի շուկան այսօր էլ ամենավատ վիճակում է. «Ճիշտ է,
Ժիրայր Փափազյան. Չգիտենք ` սփյուռքից ուղարկված փողերն ուր են գնում
ֆրանսահայ դերասան, բեմադրիչ Ժիրայր Փափազյանը, որպես հանդիսավար, այս տարի մասնակցում էր «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման եւ փակման արարողություններին: Տարիներ շարունակ ձգտելով մշակութային կապ հաստատել Ֆրանսիայի եւ Հայաստանի թատրոնների միջեւ` Ժիրայր Փափազյանը ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ առաջիկայում մտադիր է Չուխաջյանի «Կարինե» օպերան բեմադրել այստեղ` ֆրանսիացի երաժիշտների մասնակցությամբ: «Ուրբաթ» ակումբում այսօր կայացած ասուլիսի ժամանակ նա
Բաբուխանյան. «Կա վճիռ, որով ապացուցվում է Վանո Սիրադեղյանի շատ ծանր մեղքը»
Այսօր հրավիրած ասուլիսում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանից հետաքրքրվեցին, թե իր մշակած օրինագծին եթե ՀՀԿ-ն դեմ քվեարկի, հնարավո՞ր է, որ մանդատը վայր դնեք՝ նա պատասխանեց. «Դուք ընկաք երազանքների գիրկը, մտազբաղվածության մեջ ընկաք»: Հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում Վանո Սիրադեղյանին հայրենիք վերադարձնելու նախաձեռնությանը՝ նա պատասխանեց. «Ես ժամանակին կողմ եմ քվեարկել, որ հանվի Վանո Սիրադեղյանի վրայից իմունիտետը՝
Վարդան Ղուկասյանը՝ Աշոտ Աղաբաբյանին. «Երբ սամոկատ քշելով մի տեղ հասար»
Մամուլի միջոցով ես վերջին անգամ եմ արտահայտում իմ ասելիքը քեզ. քո բարոյազուրկ կերպարի մասին գիտեն բոլորը: Դրա համար օջախի, ընտանիք պահելու ու այլ առաքինությունների մասին ինչ էլ ասեմ, քեզ նմաններին անհասկանալի կլինի: Երբ սամոկատ քշելով մի տեղ հասար, կհանդիպենք:
Վարդան Հարությունյան. «Դատարանի առջեւ կանգնած այս երտասարդներն իրենց էությամբ հանցագործներ չեն»
Լուսանկարը՝ Արման Վեզիրյանի Նամակ Սերժ Սարգսյանին Պարոն Սերժ Սարգսյան Ես իմ կյանքի լավագույն տարիները, ժամանակին անցկացրեցի խորհրդային բանտերում ու աքսորավայրերում այն բանի համար, որ Հայաստանը անկախ երկիր դառնա եւ, որ ես, հարկ եղած դեպքում, Հայաստանի Հանրապետության Նախագահի անունով նամակ կամ դիմում գրելու հնարավորություն ունենամ: Հետեւում են մնացել իմ ազատազրկման տարիները: Քսան տարուց ավել է, ինչ
Ադրբեջանի ԱԳՆ-ն բանավիճում է… հայկական լրատվամիջոցների հետ
Երեկ հարեւան երկրի ԱԳՆ խոսնակ Էլման Աբդուլլաեւը դիվանագիտական պրակտիկայում երեւի նախադեպը չունեցող հայտարարություն է տարածել: Ըստ այդմ` «թող հայկական լրատվամիջոցները չփորձեն ապակողմնորոշել միջազգային հանրությանը, դա չի անցնի»: Խոսքը ոչ միայն հայաստանյան լրատվամիջոցներով տարածված տեղեկատվության մասին է, ըստ որի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրով նախատեսված քվոտաները խախտելու
Սադախլոյի շուկայի փակումից հետո Վրաստանի ադրբեջանցիները Հայաստան չեն այցելում
Վրաստանի հայազգի քաղաքացիները Ադրբեջան չեն այցելում, քանի որ Ադրբեջանի իշխանություններն արգելում են յուրաքանչյուր հայի մուտքն այդ երկիր: Վրաստանի Քվեմո-Քարթլի նահանգում, Մառնեուլիի եւ հարակից շրջաններում ապրում է մոտ 200 հազար ադրբեջանցի: Չնայած նրանց Հայաստանից բաժանում է ընդամենը Դեբեդ գետը, Հայաստանի իշխանություններն էլ չեն խոչընդոտում Վրաստանի ադրբեջանցի քաղաքացիների մուտքը Հայաստան, սակայն Բորչալուի ադրբեջանցիները Հայաստան չեն այցելում: Մառնեուլիի
Գրիգոր Մուրադյան. «Անհրաժեշտ են լուրջ համակարգային, հիմնարար փոփոխություններ»
Պատժից պայմանական վաղակետ ազատելու ընթացակարգը պետք է լինի կանխատեսելի, թափանցիկ, մատչելի դատապարտյալների համար: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեց, որ խնդիրն ընդգրկվել է ՀՀ իրավական ու դատական բարեփոխումների 2012-16թթ. ռազմավարական ծրագրում: «Պետք է հնարավորինս բացառել կամայականությունները, դրա համար անհրաժեշտ են լուրջ համակարգային, հիմնարար փոփոխություններ», – ասաց փոխնախարարը, պարզաբանելով, որ փոփոխություններն
Բաբուխանյանի ասելով՝ Ուկրաինայի նախագահը կարծում է, որ ԵԱՀԿ նախագահության ժամանակ կլուծի Ղարաբաղյան հարցը
Այսօր ԱԺ-ում ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխաբյանը հրավիրած ասուլիսում պատմեց Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպման մասին. «Ուկրաինան եկող տարի նախագահելու է ԵԱՀԿ-ում, որը Մինսկի խմբի տանիքն է: Ես հարց ուղղեցի՝ այն նախագահելիս արդյոք Ուկրաինան պատրա՞ստ է լինելու առաջնորդվել ազգերի ինքնորոշման իրավունքի միջազգային սկզբունքով: Արդյոք պատրա՞ստ է Ուկրաինայի նախագահը ԵԱՀԿ նախագահողի դիրքերից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ
Ամփոփվեցին պատանի լրագրողների առցանց ակումբում կատարված ուսումնասիրությունների արդյունքները
Այսօր «Նոյյան տապան» ակումբում «Զարթոնք» բարեգործական ՀԿ-ն ամփոփեց Հայաստանի 11 մարզերի 14-18 տարեկան պատանի լրագրողների առցանց ակումբում կատարված ուսումնասիրությունների արդյունքները: «Երիտասարդական ուսումնասիրություններ` առցանց ակումբում» ծրագրի իրականացումը տեւել է երկու ամիս: Դրա ընթացքում կազմակերպվել են հանդիպումներ, կլոր սեղաններ, քննարկումներ` ընթացիկ եւ հետագա աշխատանքների շուրջ: Նպատակը եղել է Հայաստանի տարբեր մարզերում բնակվող երիտասարդ լրագրողների առցանց ակումբի ստեղծմումը,
ԲՀԿ անդամ փոխնախարարների և փոխմարզպետների հայտարարությունը
2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքական որոշում կայացրեց չմասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը: Հավատարիմ մնալով մեր կուսակցության քաղաքական որոշմանը, մենք հայտարարում ենք այսօր ներկայացրած մեր հրաժարականների մասին: Ընտրություններից հետո որոշ ժամանակահատված մեր պաշտոնավարումը բացառապես մեկ նպատակ էր հետապնդում՝ չվտանգել եւ տրամաբանական ավարտին հասցնել ընթացիկ ծրագրերը: Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր նախարարներին,
Ուղիղ միացում. Լարիսա Ալավերդյանը եւ Վարդ Սիմոնյանը՝ «Դեմ առ դեմ»
Դիտեք «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 25-րդ թողարկումը: Նախագիծը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են «Ելք» հասարակական նախաձեռնության հեղինակ, լրագրող Վարդ Սիմոնյանը եւ ՀՀ առաջին ՄԻՊ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Քննարկման թեման` Վանո Սիրադեղյանի վերադարձի իրավական, բարոյական եւ քաղաքական հիմնավորումները: aravot on livestream.com. Broadcast Live Free
Բողոքում են քաղաքապետարանից, ոստիկանությունից ու կադաստրից
«Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնին» 2011-ի օգոստոսից մինչեւ այս տարվա հունիսը դիմել են 1580 քաղաքացի, դրանցից 176-ը կոռուպցիոն ռիսկ են պարունակել: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում ասաց կենտրոնի ղեկավար Մարատ Ատովմյանը: Ըստ նրա, կոռուպցիոն ռիսկ պարունակող 42 գործերում կենտրոնի իրավաբանները դատարաններում հաջողության են հասել: Պարոն Ատովմյանի խոսքերով, քաղաքացիների հիմնական բողոքները քաղաքապետարանից, անշարժ գույքի կադաստրի պետական
Ով եւ ինչպես է որոշում որեւէ նյութի պոռնոգրաֆիկ լինելը
Հատկապես ոչ անհայտ Անժելա Սարգսյանի պոռնոլուսանկարների՝ համացանցում հայտնվելուց հետո մեզանում բավական ակտուալ դարձավ համացանցային կամ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի թեման։ Մինչ այդ, իհարկե, մեր կարեւորագույն պետական գերատեսչությունների կայքերը մի քանի անգամ հարձակումների էին ենթարկվել ադրբեջանական հաքերների կողմից, սակայն այդ հարցում պաշտոնական տեղեկատվությունը չափազանց սուղ էր, եւ մենք տեղյակ չէինք, թե արդյոք Հայաստանում ունենք համապատասխան հակազդեցության մարմին,
«Դիլիջան» միջազգային դպրոցը կսկսի գործել 2014-ի սեպտեմբերից
Արդեն մեկ տարի է, ինչ Դիլիջանում մեկնարկել են ռուսաստանաբնակ գործարար, «Տրոյկա դիալոգ» ընկերության նախագահ Ռուբեն Վարդանյանի ֆինանսավորմամբ Դիլիջանում կառուցվող միջազգային դպրոցի շինարարական աշխատանքները։ Օտարալեզու դպրոցների քննարկումներին զուգահեռ, Դիլիջանում կառուցվող դպրոցի շուրջ կրքերն ինչքան շուտ բռնկվեցին, այնքան էլ շուտ մարեցին։ Թե ինչ ընթացքի մեջ են դպրոցի շինաշխատանքները, եւ ինչ ժամկետներում է նախատեսված այն շահագործման հանձնել, զրուցեցինք
VITAMIN Ա
– Մեր սերիալներն էնքան վատն են, որ մեր կյանքի վրա շատ են ազդում: – Մեր կյանքն էնքան վատն ա, որ մեր սերիալների վրա շատ ա ազդում:
Ձայնաազդանշանային սարքեր գողացողները հայտնաբերվել են
Հուլիսի 26-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Անդրանիկի փողոցի թիվ 29 շենքի մոտից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Լևոն Ա.-ին, իսկ Հաղթանակ թաղամասի 11-րդ փողոցից` 1995 թ. ծնված Արտակ Ա.-ին: Պարզվել է, որ նրանք ս/թ հուլիսին, կրկնօրինակ բանալու գործադրմամբ դռան փականը բացելով, Սվաճյան փողոցի թիվ 12 շենքի մոտ գտնվող ավտոտնակ-արհեստանոցից
Վտանգը չեզոքացվել է
Հուլիսի 27-ին, ժամը 02.50-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Ծիլքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար: Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 86 QI 888 պ/հ միկրոավտոբուսը (վարորդ` 1946 թ. ծնված Լյովա Արզումանյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ձորակը: Վարորդը հրաժարվել է քարշակման միջոցով ավտոմեքենան դուրս բերելուց և պահանջել է ավտոկռունկ: Ժամը 07.30-ին ավտոմեքենան
Հարավային Օսիան եւ Աբխազիան` «Ռուսաստանի տարածք»
Վրաստանի արտգործնախարարությունը հույս է հայտնել, որ Լոնդոնի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն Օլիմպիադայի պաշտոնական կայքում կշտկի վրացի երկու մարզիկների կենսագրականներում տեղ գտած սխալները: Վրաստանից անջատված Հարավային Օսիան եւ Աբխազիան Օլիմպիադայի կայքում ներկայացված են որպես Ռուսաստանի տարածք: «Ազատություն» ռադիոկայան
Ադրբեջանի եւ Իրանի դրոշները հանվել են Լոնդոնի օլիմպիական ավանի շենքի ճակատից
Լոնդոնի օլիմպիական ավանում, որտեղ բնակվում են այդ երկու երկրների մարզիկները, շենքի ճակատից անհետացել են Ադրբեջանի եւ Իրանի դրոշները: Դրանց անհետացման պատճառներն առայժմ հայտնի չեն: Սակայն «Azerisport»-ը գրում է, որ շենքի ետնամասի դրոշները, այնուամենայնիվ, դեռ տեղում են: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ















































