Օրվա լրահոսը

Թերսնված Հայաստան

Հայաստանում թերսնվում է բնակչության 13%-ը կամ յուրաքանչյուր 8-րդը։ Մոտավոր հաշվարկներով, թերսնված մարդկանց թիվը Հայաստանում մոտենում է 400 հազարի։ Նման տվյալներ է հրապարակել Gallup International/WIN կազմակերպությունը՝ իր «Համաշխարհային բարոմետր» զեկույցում։ Ուսումնասիրված 57 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 32-րդ տեղը։ Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանում թերսնման մակարդակը 4% է, և այդ երկիրը տեղ է զբաղեցնում «ամենակուշտ» երկրների

Ընդդիմությունը եթե միավորվի, Հայաստանում կլինեն փոփոխություններ.Օննո Սիմոնս

«Իմ անձնական գնահատմամբ` եթե ցանկանում եք ինչ-որ փոփոխությունների հասնել, պետք է միավորվեք, և, կարծես, տեսնում ենք, որ վերջին շրջանում ընդդիմությունը փորձում է միանալ և ընդհանուր թեկնածուով հանդես գալ, և այլ երկրների ուղին ցույց է տալիս, որ դա է ճիշտը»,-galatv.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության փոխդեսպան, Քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը՝

Չար ուժերը վարչապետից թաքցնում են Հայաստանում տիրող իրականությունը

Նոյեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հայտարարել էր. «Անապահով ընտանիքների աշխատունակ անձինք պատրաստ չեն աշխատել, չնայսւծ որ ներկայիս 30-50 հագար դրամ սոցիալական նպաստի դիմաց կկարողանան վաստակել 100-120 հազար դրամ»։ ՀԱՐՑ. Ինչպե՞ս կմեկնաբանեք վարչապետի հայտարարությունը։ Ձեր կարծիքով՝ մեր երկրում աշխատատեղեր կա՞ն, եւ իսկապե՞ս մեր բնակչությունը չի ուզում աշխատել։ ՊԱՏԱՍԽԱՆ. Թեեւ վարչապետի հայտարարության

Ի՞նչ է առաջարկում ՀԱԿ առաջնորդը, գնալ ու բոյկոտողներին շղթայակա՞պ բերել ԱԺ դահլի՞ճ

  Լ.Տեր-Պետրոսյանը, վկայակոչելով ԱԺ կանոնակարգ-օրենքի մեկ այլ դրույթ, նշում է, որ պատգամավորը պարտավոր է մասնակցել ԱԺ նիստերին։ Այո, իհարկե, պարտավո՛ր են մասնակցել։ Բայց այդ մասին չգիտես ինչու, ոչ մեկը չէր հիշում, երբ, օրինակ, ընդդիմությունը ամիսներով բոյկոտում էր ԱԺ նիստերը։ Հնարավոր է, որ էլի բոյկոտեն։ Ի՞նչ է առաջարկում ՀԱԿ առաջնորդը, գնալ ու բոյկոտողներին շղթայակապ բերել ԱԺ

Տնօրենը առեւանգել էր «հարսնացուին», պահանջելով 150 000 դոլար փրկագին

ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը դատավորներ Գ.Ավետիսյանի, Ե.Դարբինյանի, Ս.Չիչոյանի մասնակցությամբ անփոփոխ թողեց Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ ամբաստանյալ Հրանտ Ստեփանյանի պաշտպան Է. Կոստանյանի վերաքննիչ բողոքը: Ընդհանուր իրավասության դատարանում արագացված ընթացակարգով էր տեղի ունեցել նիստը, Հրանտ Ստեփանյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի

Եթե շարքային քաղաքացիները հետամուտ լինեն իրենց իրավունքներին՝ կարող են հեղափոխություն անել

Մոտ երկու օր առաջ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որում արձանագրված էր, թե ինչպես են ճանապարհային ոստիկանության տեսուչները, կոպտագույն խախտում կատարելով՝ ձայնային եւ լուսային ազդանշանները անջատած հոծ գիծը հատելով, վազանց կատարում, իսկ քաղաքացու դիտարկմանն ի պատասխան՝ հոխորտում. «Լավ ենք անում, արա՛, ա՛յ տղա…», «Դու աչքիս լրիվ խառնում ես իրար» եւ հայհոյում։ Հայրենի ճանապարհային ոստիկանների հետ հաճախակի

ԲՀԿ Գյումրու տարածքային կառույցների ղեկավար. Մեզ համար էլի ընդունելի կլինի, եթե ասեն, որ Սերժ Սարգսյանին ենք սատարում

Երեկ ԲՀԿ Գյումրու տարածքային կառույցներից մեկի ղեկավար, մանկավարժական համալսարանի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանին հարցրինք՝ ինչու են իրենք այդպես ուզում Ծառուկյանին, եւ ինչով Օսկանյանը իրենց չի բավարարում; – Մենք հարցը քննարկել ենք, եւ մեր կառույցում եղել է առաջարկություն, որ մենք վստահում ենք մեր առաջնորդին, եւ Ծառուկյանի գլխավորությամբ քաղխորհրդի կայացրած որոշումը մեզ համար օրենք է։ – Անկախ նրանից,

Մասնավոր պատկերացումներ

«Քանի դեռ և՛ ՀԱԿ-ը, և՛ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պաշտոնապես չեն հայտարարել իրենց թեկնածուի առաջադրման մասին, այդ ամենը կարող է դառնալ որոշակի վերլուծությունների հիմք, բայց, համենայն դեպս, չեմ կարծում, որ չափազանց լուրջ է»,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը` անդրադառնալով երեկ ԱԺ շենքի առջև տեղի ունեցած «միջադեպին», երբ ՀԱԿ ակտիվիստները վանկարկել են

Ֆլորա Մարտիրոսյանի դին կտեղափոխեն Հայաստան

Հայ անվանի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի հուղարկավորությունը տեղի կունենա Հայաստանում. այս մասին BRAVO.am-ին հայտնել է Միացյալ Նահանգներում բնակվող նրա քրոջ որդին: «Այն, որ աճյունը Հայաստան կբերեն, հաստատ է, բայց կոնկրետ ժամկետները դեռ անհայտ են»,-մեզ հետ զրույցում նշել է նա: Ինչպես հայտնի է, այս օրերին հայաստանյան լրատվամիջոցները տեղեկացրել են, որ պետությունը սպասում էր երգչուհու ընտանիքի անդամների որոշմանը,

Նիկոլ Փաշինյան. «Քաղաքական հարցերը Հայաստանում պետք է լուծել ոչ թե խորհրդարանում, այլ փողոցում»

Մեկնաբանելով ԱԺ-ում տեղի ունեցածը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց. «Կա շատ կոնկրետ քաղաքական, հասարակական եւ իրավական իրավիճակ։ Իրականում Սահմանադրությունը խորհրդարանին տվել է դեր։ Իրենցից չի պահանջվում բարձրացնել այդ դերը, քանի որ այն հստակ է ու բարձր։ Էս կարգի քայլերով խորհրդարանի դերն ու նշանակությունը իջեցնում են։ Եթե խորհրդարանի դերն են իջեցնում, նշանակում է, որ իջնում

«Արայ» ընկերության սեփականատիրոջ երեխային վերադարձնելու մոր ձգտումները պայմանավորված են ժառանգության նկատմամբ հավակնություններո՞վ

 Նոյեմբերի 20-ի երեկոյան դրամատիկ իրադարձություններ էին տեղի ունենում «Արայ» ընկերության վաղամեռիկ սեփականատեր Արմեն Պետրոսյանի մոր տան մոտ։ Դրանց կենտրոնում Արմենի 6 տարեկան դուստրն էր՝ Կարինան, որն իր կյանքի վերջին տարիներին կռվախնձոր է դարձել նախ իր ծնողների միջեւ, իսկ հոր առեղծվածային «ինքնասպանությունից» հետո տատիկի՝ Կարինե Սուքիասյանի, եւ մոր՝ նախկին թարգմանչուհի Տատյանա Չադենկովայի միջեւ։ Նոյեմբերի 20-ի երեկոյան

ԿԱՐԾԻՔ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի անդամ Աղվան Վարդանյանը նկատելի առավելություն ունի ԳՄ-ի մյուս անդամների նկատմամբ, որովհետեւ նա հանդիսանում է նաեւ մեկ այլ ԳՄ-ի՝ Գրողների Միության անդամ։

Երբ տեսլականը «տղամարդու հորմոնն» է

«Հարսնաքարը» պայթեցնելու ցանկություն հայտնած փոխգնդապետը ազատ է արձակվել: Ռազմական բժիշկ Վահե Ավետյանի նկատմամբ բռնությունից հետո՝ հունիսի 17-ին, նա գնացել էր «Հարսնաքար» ռեստորանային համալիր՝ մարդասպան թիկնապահներին ցույց տալու, որ «բոլոր սպաները չէ, որ կանացի հորմոններ են ձեռք բերել»: Այսպիսով՝ փոխգնդապետը վենդետայի կողմնակից է: Նա ուզում էր պայթեցնել այն շենքը, որի աշխատակիցները մարդ են սպանել: Եթե չեմ

Դժբախտությունների լուրջ դեմքերը

Երեկ հերթական տեղեկությունն է տարածվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական անորոշության մասին, որը տեղի է ունեցել հերթական փակ հավաքի տեսքով, որից հետո հերթական անգամ պարզ չի դարձել, թե, ի վերջո, ինչ է որոշում կուսակցությունը նախագահական ընտրություններին մասնակցության առումով: Չի բացառվում, որ «Բարգավաճ Հայաստան»-ի որոշումը հայտնի է դառնալու կամ կայացվելու է ոչ թե Երևանում, այլ Մոսկվայում, ուր

Մեքենան շրջվել է

Նոյեմբերի 22-ին, ժամը 03.23-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան–Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԳԱԶ-3110» մակնիշի 20 ՏԼ 325 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1985 թ. ծնված Արման Վարդանյանը ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Պատահարի հետևանքով Ա. Վարդանյանը ստացել

ՍԱՊԾ երկու աշխատակիցներ կկանգնեն դատարանի առջև

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր տեղի կունենա ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական ծառայության «Կենտրոն-1» տարածքային ստորաբաժանման երկու վճարող-տեսուչների դեմ գործով առաջին դատական նիստը: Ամբաստանյալներ Արմեն Ավետիսյանն ու Հովհաննես Միրզոյանը մեղադրվում են իրենց վստահված կենսաթոշակների գումարներից յուրացման եղանակով խոշոր չափերի գումարներ հափշտակելու մեջ: Ըստ մեղադրանքի, Արմեն Ավետիսյանը՝ մինչև

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 22-26-ը առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, նախալեռնային գոտիներում թաց ձյան տեսքով: Քամին` արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:   Երևանում` Նոյեմբերի 22-26-ը սպասվում է փոփոխական ամպամածություն, հնարավոր է թույլ անձրև: Երևանի նոյեմբերի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ   · Օդի առավելագույն ջերմաստիճան   17.80C (1983թ.)   · Օդի նվազագույն ջերմաստիճան      

«Չելսիին» խայտառակությունից կփրկի Ռաֆայել Բենիտեսը

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում «Յուվենտուսից» կրած 0:3 հաշվով խայտառակ պարտությունից հետո լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի համբերության բաժակը լցվեց եւ միլիարդատերը հեռացրեց գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատտեոյին: Սակայն թիմն առանց ղեկավարի մնաց ընդամենը մի քանի ժամ: Ակումբի պաշտոնական կայքում արդեն տեղեկություն կա տեղադրված, որ թիմի ղեկն ստանձնել է Ռաֆայել Բենիտեսը, որը Աբրամովիչի կարծիքով

Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից փրկարարները դուրս բերեցին 45-ամյա տղամարդու դի

Նոյեմբերի 21-ին, ժամը 12:20-ի սահմաններում, Ոստիկանությունից ահազանգել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում դի կա: Այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Գարի Արմազանյանի, ինչպես

Մարիա Շարապովան կնվաճի Հոլիվուդը

Աշխարհի երկրորդ ռակետ Մարիա Շարապովան Հնդկաստան կատարած իր առաջին շրջագայության ընթացքում «Hindustan Times» թերթին պատմել է կինոյում հնարավոր նորամուտի մասին: «Հիմա իմ կյանքն առանց այդ էլ հագեցած է իրադարձություններով՝ մրցելույթներ կորտում, գովազդային պայմանագրեր, մի քանի այլ նախագծեր: Սակայն ապագայում ուրախ կլինեի հոլիվուդյան ֆիլմում դեր խաղալու հնարավորության համար», – ասել է ռուս թենիսիստուհին:   Պատրաստեց Աշոտ

Սոս Գիմիշյանը՝ ՀԱԿ այսօրվա քաղխորհրդի նիստում քննարկված հարցերի մասին

Այսօր հրավիրված ՀԱԿ  քաղխորհրդի նիստում թեկնածուի հարց չի քննարկվել: Այս մասին Aravot.am-ին ասաց ՀԱԿ անդամ «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը. «Ընտրությունների հետ կապ չունեցող խնդիրներ են  քննարկվել: Քաղխորհրդում  որեւէ թեկնածուի կամ կուսակցության դիրքորոշման կամ բանակցությունների որեւէ խնդիր չի քննարկվել»: Պարոն Գիմիշյանի խոսքերով` բացի «Ժառանգությունից» դեռ ոչ մի կուսակցություն չի որոշել, թե սեփական թեկնածուն ով

Ալեքսանդր Գրիգորյան.«Գրողին կհարվածեն աջից, ձախից, մեջտեղից»

«Գիրքը մոտ եւ հասկանալի է, այն առավել լավ կընկալեն Սովետական միությունում ապրած մարդիկ, ովքեր զգացել են կապիտալիստական ժամանակաշրջանի պրոբլեմ ասվածը: Թարգմանվել է տարբեր լեզուներով` կարծում եմ, որ դա ծանր աշխատանք է, որն իր մեջ պրոբլեմ ու խորամանկություն ունի: Այստեղ մայրենի լեզվի լավ իմացությունն է կարեւոր»,-«Սնկերի արքա» գրքի շնորհանդեսի ժամանակ նշեց գրքի հեղինակ, «Литературная газета»-ի գլխավոր

Տասնյակ մտնել չհաջողվեց

Միացյալ Արաբական Էմիրությունների Ֆուջեյրա քաղաքում ավարտվեց «Masters» կարգի շախմատի միջազգային մրցաշարը: Հայաստանցի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը վերջին տուրում հաղթանակ տանելու դեպքում պայքարն առաջատարների տասնյակում ավարտելու հնարավորություն ուներ: Սակայն նա հնդիկ մրցակցի հետ պարտիան ավարտեց ոչ-ոքի եւ եզրափակիչ մրցաշարային աղյուսակում բավարարվեց 15-րդ հորիզոնականում: Իր հայրենակցից կես միավոր պակաս վաստակեց Տիգրան Լ. Պետրոսյանը, որը պայքարն ավարտեց 23-րդ տեղում:

«Ձերբակալել են միջազգային հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացուն»

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են ՀՀ 30-ամյա քաղաքացու, որը միջազգային հետախուզման մեջ էր գտնվում սպանության, կողոպուտի և մարդ առևանգելու կասկածով: Հայտնում է ՌԴ ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջը: ՀՀ ոստիկանությունից Ռուսաստանի ոստիկանություն էին դիմել այս տարվա հոկտեմբեր ամսին` հետախուզման գործողության համագործակցության համար: Ըստ տեղեկությունների կասկածյալը 2008թ. Հայաստանում իր հանցակցի հետ կին է

Время Воронежа. «Ջիվան Գասպարյան. Ստալինի նվիրած ժամացույցը փոխանակել եմ գարեջրի և կարկանդակի հետ»

Դուդուկահար Ջիվան Գասպարյանը Վորոնեժում տված համերգից հետո «Վրեմյա Վարոնեժ» թերթին հարցազրույց է տվել, որի ժամանակ խնդրել է, որ իրեն ձյաձյա (քեռի) Ջիվան դիմեն: Ջիվան Գասպարյանը պատմել է իր գործունեության մասին` մասնավորպես նշելով.«Ես երաժշտություն եմ գրել ավելի քան 40 արտասահմանյան ֆիլմերի համար, այդ թվում` իտալական, գերմանական, ռուսական, ամերիկյան: Ամերիկյան «Ռուսական տուն»  ֆիլմում, «Եվգենի Օնեգին»-ում, «Դոկտոր Ժիվագո»-ում,

Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը՝ ճաղերի ետեւում

  Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող եւ աշխարհի թիմային չեմպիոն, գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանն այսօր հայտնվել էին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում: Սակայն նրանք կալանավայր եկել էին սեփական կամքով՝ միաժամանակյա խաղի սեանս անցկացնելու Հայաստանի տարբեր նմանատիպ հիմնարկներում պատիժ կրող 16  դատապարտյալների հետ, որոնք իրենց վատ չեն դրսեւորում շախմատի խաղատախտակի առջեւ: Նախաձեռնության հեղինակը ՀՀ արդարադատության նախարար Հրայր

Երեք դատապարտյալներ խրախուսվեցին ընտանիքի հետ արտահերթ երկարաժամկետ տեսակցությունով

Այսօր «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում ՀՀ արադարադատության նախարար Հրայր Թովմասյանը դատապարյալների հետ շախմատային հանդիպում կազմակերպելու իր առաջարկին արձագանքելու համար շնորհակալություն հայտնելով շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող եւ աշխարհի թիմային չեմպիոն, Լեւոն Արոնյանին եւ Սերգեյ Մովսիսյանին, միաժամանակյա խաղն սկսելուց առաջ գրոսմայստերներին առաջարկեց մրցաշարի ավարտին որոշել երեք լավագույն մրցակիցներին՝ խոստանալով նրանց ընձեռել արտահերթ երեք օր երկարաժամկետ տեսակցություն ընտանիքի անդամների

Գյումրու քաղաքապետի աշխատավարձը ընդամենը «ջեբի փո՞ղ է»

Գյումրու քաղաքապետարանը կունենա 691 աշխատակից` բավականին չափավոր աշխատավարձերով, բայց  ուռճացված հաստիքներով: Օրինակ ` քաղաքապետ Բալասանյանն իրեն նախատեսել է 270 հազար դրամ աշխատավարձ, երկու փոխքաղաքապետերին` 216 հազար դրամ,  քաղաքապետը իրեն նաև 5 խորհրդականներ է նախատեսել` ամեն մեկին   180 հազար դրամ աշխատավարձով: Իսկ որ ամենազարմանալին է, նույնիսկ քաղաքապետի  տեղակալի  համար  են օգնական  նախատեսել` 170 հազար դրամով: Եվ

Սփյուռքահայի ապրումները՝ պարի տեսքով

«Ես տուն պիտի վերադառնամ». այս ցանկությունն է, որ 1998 թվականին պարուհի, պարուսույց Թենի Մաթյանին Իրանից տեղափոխել է Հայաստան: Թենին տարիներ անց հայրենադարձության թեմայով ներկայացում է բեմադրում, այն կրում է «NERDURS»- խորագիրը, կներկայացնի նոյեմբերի 23-ին և 24-ին Մոսկվա կինոթատրոնում: Թենին պատմում է, որ պարային ներկայացման գաղափարը շատ վաղուց է ծնվել. «Ես հասկացա որ, ուր էլ գնամ, իմ

Պաշտպան Հրանտ Գեւորգյանը՝ դատավորին. «Իմաստ չունի ձեզ հետ նիստի մասնակցելը»

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության նոյեմբերի 21-ի նիստում դատավոր Սամվել Մարդանյանը հրապարակեց  ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպաններ Հրանտ  Գեւորգյանի եւ Արմինե Ղասաբողլյանի  ներկայացրած միջնորդության վերաբերյալ իր որոշումը: Պաշտպանները միջնորդել էին դատափաստաթղթաբանական փորձաքննության  ենթարկել Ա. Նազարյանի մահվան դեպքից հետո «Ղոզլու» մարտական հենակետի զինծառայողներին Բերդի ռազմական ոստիկանություն տեղափոխելու, այնտեղ անազատության մեջ պահելու հետ կապված փաստաթղթերը`  մեկուսացման գրությունները, զորամասի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031