Օրվա լրահոսը
Արամ Կարապետյան. Սերժ Սարգսյանի մրցակիցը հնարավոր է էպոսագետը լինի
Նախագահական ընտրություններում կհամախմբվի՞ ընդդիմությունը ԲՀԿ թեկնածուի շուրջ, այս հարցին «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը պատասխանեց ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի facebook-յան գրառումով: «Եթե նկատել եք հետաքրքիր բան էր գրել Վարդան Օսկանյանը. Գագիկ Ծառուկյանն առաջարկում է ինձ, կուսակցությունը՝ Գագիկ Ծառուկյանին, ես պատասխանեցի ձեր հարցին»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց պարոն Կարապետյանը: Հարցին, թե ինչու «Նոր ժամանակներ»-ը չհետաքրքրվեց ԲՀԿ-ի՝
ՀՀԿ-ի կատակը՝ արտահերթ նիստը տապալելու մասին. «ՀԱԿ-ը կեղծել է 4 պատգամավորի ստորագրություն» (ֆոտոշարք)
Արդեն սկսվում է ԱԺ արտահերթ նիստը, որը հրավիրել է ընդդիմությունը: ՀՀԿ-ն, որը հայտարարել էր, որ չի մասնակցելու նիստին՝ քվորում չի լինելու, այնուամենայնիվ եկել է ԱԺ՝ աշխատասենյակներից հետեւելու, թե ինչ է կատարվելու: ՀՀԿ պատգամավորները հումորներ են անում արտահերթ նիստի հետ կապված, Գալուստ Սահակյանը հորդորում է լրագրողներին հաշվել՝ «Էդ 48 ստորագրությունը որ հավաքել են, մի հատ տեսեք
Վահան Բաբայանը՝ Սամվել Բալասանյանի՝ ՀՀԿ-ի պարտքը տալու մասին. «Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»
Այսօր «Հայելի» ակումբում բանավիճում էին ԲՀԿ եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Վահան Բաբայանը եւ Թեւան Պողոսյանը: Վերջինս նշեց, որ ԲՀԿ-ի խորհրդակցություններին իրենք շատ լուրջ են վերաբերվում. ««Ժառանգությունը» կենտրոնանալու է իր թեկնածուի խնդիրների վրա: Բայց այսօրվա դրությամբ պետք է ողջունել ցանկացած համագործակցություն, որը տեղի կունենա քաղաքական դաշտում: Մեր պատմության ամենամեծ խնդիրը եղել է պառակտվածությունը»: Հարցին ի պատասխան,
Հ. Բիշարյանը՝ Մ. Սեդրակյանի մասին. «Դե գիտեք ինչ կա, մարդա խոսել է»
«Ես ունեմ տվյալներ, որ Հեղինե Բիշարյանը փորձել է փող բաժանել, նույնիսկ բաժանել է։ Բայց փողերը վերցրել են եւ ընտրել են էն մարդուն, որին իրենք են ցանկացել։ Չեմ ուզում շատ բաներ խոսել, որովհետեւ ես ընտանիք հարգող հայ տղամարդ եմ, ինքը՝ կին, եւ չեմ ուզում իջնել իր մակարդակին։ Բայց եթե ինքը շարունակեց, շատ բաներ կան, որ ես
«Հարսնաքարը» պայթեցնել փորձած փոխգնդապետ. Պատրաստ էի պայթեցնել բոլոր «ախրաննիկներին»
Հատվածներ «Հարսնաքար» ռեստորան հունիսի 17-ին զինամթերքով լի ճամպրուկով մուտք գործած փոխգնդապետ Վարդան Սամվելյանի հարցազրույցից, որը դատապարտվել էր 4-ամսյա ազատազրկման եւ նոյեմբերի 1-ին ազատ արձակվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։ – Պարոն Սամվելյան, կպատմե՞ք, թե ինչ էր տեղի ունեցել հուլիսի 1-ին «Հարսնաքարում»։ Պաշտոնական հաղորդագրություններից տպավորություն էր ստեղծվում, որ դուք գնացել էիք ռեստորան, սպառնալիքներ էիք հնչեցրել, ինչից հետո հանձնվել
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով
Նոյեմբերի 20-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի և Մեծամորի անձնագրային խմբի ծառայողները Հոկտեմբեր գյուղից բերման են ենթարկել 1962 թ. ծնված Արթուր Ղ.-ին, որը ապրիլի 23-ից ՌԴ Կուրսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Մեքենան այրվել է պատահարի հետևանքով
Նոյեմբերի 21-ին, ժամը 03.19-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Ֆորդ էքսփլորեր մակնիշի 19 ԼՕ 627 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Մհեր Հովհաննիսյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը: Պատահարի հետևանքով տեղի է ունեցել հրդեհի բռնկում:
Հետախուզվողը գնացել էր հաշվառվելու
Նոյեմբերի 20-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Արարատի մարզի Նոյակերտ գյուղում հաշվառվելու համար ոստիկանության Արարատի անձնագրային բաժանմունք էր դիմել 1979 թ. ծնված Արթուր Ղ.-ն: Ոստիկանները պարզել են, որ նա սեպտեմբերի 12-ից ՌԴ Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով: Արթուր Ղ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ՀՀ ոստիկանություն
Մհեր Սեդրակյան «Հեղինե Բիշարյանը փող է բաժանել»
Հատված պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ հարցազրույցից: – Հեղինե Բիշարյանը՝ Ձեր կոալիցիոն գործընկերը, Ձեզ մեղադրել էր, որ ընտրակաշառքով եւ թաղային հեղինակությունն օգտագործելով եք ընտրվել պատգամավոր։ – Նախ ասեմ, որ Հեղինե Բիշարյանի կուսակցությունում ես ունեմ ընկերներ ու մտերիմներ եւ չեմ ուզենա իջնել Հեղինե Բիշարյանի մակարդակին՝ վիրավորելով ամբողջ կուսակցությանը։ Բայց ստիպված եմ պատասխանել Հեղինեին, որ դա հերյուրանք
Ուղեւորներին ապակողմնորոշում են
Երեւանի կենտրոնական ավտոկայարանի ուղեւորների սպասասրահում տեղադրված մոնիտորը տեղեկություններ է հաղորդում տարբեր վայրեր մեկնող ավտոբուսների եւ միկրոավտոբուսների ուղերթների ժամերի եւ ուղեվարձի մասին: Եթե հավատանք դրա տվյալներին, ամեն օր, ժամը 9-ին եւ 15-ին մայրաքաղաքից Ալավերդի քաղաքով Նոյեմբերյան է մեկնում միկրոավտոբուս, որի ուղեվարձը 1500 դրամ է: Նշենք, որ նման ուղերթ չի իրականացվում, նման էժան ուղեվարձով ոչ մի միկրոավտոբուս
ԵՂԱՆԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Իշխանություւնների հավասարակշռված քաղաքականության շնորհիվ վաղը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Չնայած Հենրիխ Մխիթարյանը գոլ չխփեց
Ուկրաինայի չեմպիոն Դոնեցկի «Շախտյորը» պայքարը շարունակում է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում: Արտագնա խաղում 5:2 հաշվով ջախջախելով Դանիայի «Նորդշելանդին»՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ակումբը խմբային մրցաշարի վերջին տուրից առաջ պայքարը հաջորդ փուլում շարունակելու իրավունք նվաճեց: Իսկ թե ո՞ր տեղով «Շախտյորը» կանցնի փլեյ-օֆֆ, հայտնի կդառնա միայն «Յուվենտուսի» հետ Դոնեցկում կայանալիք խաղից հետո: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
53-ամյա բանվորը վայր է ընկել «Քարամյանի շենքերից» եւ մահացել
Սերժ Սարգսյանի հովանավորությամբ, նրա նախընտրական ծրագրի շրջանակներում երիտասարդ ընտանիքների համար կառուցվող շենքերից մեկում նոյեմբերի 19-ին, ժամը 12-ի սահմաններում, Ծարավ Աղբյուրի 55/8 հասցեում կառուցվող շենքի 4-րդ հարկից վայր է ընկել Կոտայքի մարզի Կապուտան գյուղի բնակիչ, 1959 թվականին ծնված Հոփան Աբրահամյանը։ Վերջինիս «տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ անմիջապես տեղափոխել են «Արթմեդ» բժշկական կենտրոն, սակայն երեկոյան կողմ նա մահացել է։
Գյումրիում ոչ բոլոր անօթևաններին է բախտ վիճակվում բնակարան ստանալ (տեսանյութ)
Երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած և ահա շուրջ 24 տարի վագոն-տնակներում ու կիսափլված շենքերում մի կերպ պատսպարված բազմաթիվ ընտանիքներ տարաբնույթ պատճառաբանություններով բնակարաններ չեն ստանալու: Մեր հանդիպումների ժամանակ անօթևան ընտանիքներից երբեմն լսում ենք բնակարանային իրավունքից զրկվելու եւ բնակարան չստանալու այնպիսի պատմություններ, որոնք անգամ մեզ ոչ միայն անտրամաբանական, այլ նաև անհավատալի են թվում: Եվ որ ամենացավալին է, ՀՀ
Օսկանյանը [Քոչարյանը] ավելացնում է ճնշումը Ծառուկյանի վրա
ԲՀԿ անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում հանդես է եկել բավականին հետաքրքրական գրառմամբ: Այն, իհարկե, հերթական գրառումն է, որ անում է Վարդան Օսկանյանը, ով բավական ակտիվորեն օգտագործում է համացանցային սոցիալական տիրույթը, բայց դրանում առկա են բավականին ուշագրավ մեսիջներ` կապված նախագահի առաջիկա ընտրության և ԲՀԿ մասնակցության հետ: Վարդան Օսկանյանը իր գրառման միջոցով անուղղակի ակնարկում
Զավեն Անդրիասյանը կարող է տեղ գրավել առաջին տասնյակում
Այսօր Միացյալ Արաբական Էմիրություններում ավարտվում է «Fujaira INT Masters Tournament 2012» բաց առաջնությունը: Եզրափակիչ տուրից առաջ հայաստանցի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ութ հնարավորից վաստակել է 5,0 միավոր եւ ընթանում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականում: Մեր հանրապետության երկրորդ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը, 4,0 միավորով 28-րդն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ ոստիկանության պատասխանը Ստյոպա Սաֆարյանի նամակին
Ստյոպա Սաֆարյանը նոյեմբերի 19-ին պաշտոնական նամակով դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ պարզելու, թե ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կայքում ինչու են բացակայում ընտրացուցակները: Հայտնում ենք, որ Ստյոպա Սաֆարյանի ներկայացրած գրությունը քննարկվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում: Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ լիազոր մարմինը տարին 2 անգամ՝
Վ. Օսկանյան. «Թեկնածուն պետք է լինի Ծառուկյանը»
Վարդան Օսկանյանի Ֆեյսբուքյան գրառումը Այս երկու շաբաթվա ընթացքում երկու զուգահեռ գործընթացներ տեղի ունեցան: Առաջինը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդակցություններն էին քաղաքական ուժերի հետ համակարգային փոփոխությունների նպատակով ընդհանուր օրակարգ ձևավորելու շուրջ: Մյուսը ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հանդիպումներն էին մարզերում և Երևանում տարածքային կառույցների անդամների հետ, որոնց նպատակն էր քննարկել և նրանց տեսակետներն իմանալ ԲՀԿ-ի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու
Պաշտպան Հրանտ Գեւորգյան . «Եթե էս մարդուն տանելու էիք դատեք՝ դատեք»
Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության նոյեմբերի 20-ի նիստում գլխավոր ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպաններ Հրանտ Գեւորգյանը եւ Արմինե Ղասաբօղլյանը միջնորդեցին նշանակել Արտակ Նազարյանի հետմահու դատահոգեբանական լրացուցիչ փորձաքննություն: Դատավոր Ս. Մարդանյանը որոշեց այդ միջնորդության լուծումը հետաձգել, մինչեւ որ միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար ի հայտ կգան էական հանգամանքներ, միջնորդությունում առաջադրված հարցերին դատարանը կանդրադառնա խորհրդակցական սենյակում, վերջնական դատական
Բալասանյանը ռումինացիների հետ «ախպերություն» է անում` հանուն գարեջրի գործարանի ՞
Հոկտեմբերի 29-ին Գյումրու նորընտիր իշխանության և Ռումինիայի Պիտեշտի քաղաքների ղեկավարության միջև համագործակցության կամ այլ կերպ ասած բարեկամության պայմանագիր է կնքվել, համաձայն որի վերջիններս հռչակվում են քույր քաղաքներ: Նկատի ունենալով նախորդ փորձը, երբ « քույր քաղաք» հասկացությունը իշխանությունների կողմից օգտագործվում էր ճամփորդելու , լավ զգալու, կառնավալ գնալու համար (հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Վարդան Ղուկասյանն իր
Սյունիքի Բարգուշատ գյուղը 25 բնակիչ ունի, որից 18-ը` եհովական է
Կապանի տարածաշրջանի Սյունիք համայնքի Ներքին Գյոդաքլու գյուղը, որն այժմ Բարգուշատ անունն է կրում, մինչեւ 1988թ. բնակեցված էր ադրբեջանցիներով, նրանց արտագաղթից հետո` 1989-92թթ.-ին, գյուղը վերաբնակեցվում է Ադրբեջանից բռնագաղթված հայերով։ Այժմ Բարգուշատում ապրում է տարբեր վայրեից` այդ թվում Կապանից ու Արծվանիկից, տեղափոխված մոտ 25 բնակիչ: Սյունիք համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանի խոսքով` 25 բնակչից 18-ը Եհովայի վկա է,
Քաղաքական գործիչները՝ նախագահական ընտրություններում Անուշ Սեդրակյանի հնարավոր առաջադրման մասին
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը վերջերս հաստատել էր առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին լուրերը: Ասյսоր Aravot. am-ը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց ՝ նախագահի կին թեկնածուն կարո՞ղ է մրցակցային լինել: «Համարում եմ, որ դա կարող է լավ մշակույթ ձեւավորել մեր ընտրություններում: Բայց ինքնին նախագահական ընտրությունները որեւէ հնարավորություն չեն թողնում անգամ
Հանրային լրագրության ապագան հենց ներկան է. Կարծում է Սեդա Մուրադյանը
«Հանրային լրագրությունը քաղաքացիական լրագրությունն է, այսինքն` ոչ պրոֆեսիոնալ լրագրություն: Այս դեպքում, մարդիկ, ովքեր լրագրողներ չեն, պատմում են իրենց տեսածի մասին, բարձրաձայնում են խնդիրներ, անդրադառնում իրենց համայնքում եղած պրոբլեմներին եւ հետեւում դրանց լուծմանը». այս մասին «Առավոտ երիտասարդականին» պատմեց Հանրային լրագրության ակումբի համահիմնադիր, Mynews.am կայքի հիմնադիր Սեդա Մուրադյանը: Նա ասաց, որ հանրային լրագրություն կոչվածը դեռ նոր-նոր է
Ո՞ւմ հաշվին են տարեկան 30-40 հազար դոլարի խոսել Գյումրու քաղաքապետարանում
Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գրություն է ուղարկել Գյումրու քաղաքապետարան` խնդրելով 49 հեռախոսահամարների վերջին 6 տարվա կոդոգրամները: Պարզվել է, որ քաղաքապետարանը տարեկան 30-40 հազար դոլարի հեռախոսավճար է մուծել, սակայն, ըստ Լևոն Բարսեղյանի , իրեն պատասխանել են, որ կոդոգրամ ձեռքի տակ չունեն, գումարը մուծել են, սակայն չեն պահանջել: Պարոն Բարսեղյանը նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին
«Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը»` արվեստի պատերազմ է». Կոմանդոսը` Սեյրան Օհանյանի գրքի մասին
Այսօր Պաշտպանության նախարարությունում կայացավ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի «Հայկական բանակի 20-ամյա տարեգրություն» գրքի շնորհանդեսը: Ինչպես հեղինակն ասաց` այս գիրքը մեր մասին է, քանի որ բոլորս մասնակցություն ենք ունեցել մեր բանակի կայացման մեջ: Օհանյանի խոսքով, ինքն իր գործունեության ընթացքում սիրում է օգտվել գրիչից: Կարծում է, որ դա շտաբային կարգապահության տեսակ է, եւ ամեն մի զինվորական
Ինչո՞ւ են դիլիջանցիները 3 անգամ «բարեւում» արջերին
Դիլիջանի ոլորաններում, քաղաքից դեպի Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունել ճանապարհին ավելի քան կես դար հառնում է արջերի ընտանիքի քանդակը: Դիլիջանցիներն արջերի արձանախմբի մոտով անցնելիս, ավտոմեքենայից 3 անգամ ձայնային ազդանշան են տալիս: Ի՞նչ է նշանակում այս «ողջույնը»: Դիլիջանի բնակիչներն «Առավոտի» թղթակցին ասացին, որ դա իրենց հաջողություն է բերում: Ցավալի է, որ ոչ բոլորն են արձաններին ջերմ վերաբերում, մայր
Սերժ Սարգսյանը ցավակցել է Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքին՝ երգչուհու անժամանակ մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծ ցավով տեղեկացա Հայաստանի ժողովրդական արտիստ, սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի անժամանակ մահվան մասին: Ինձ համար, նաև մեր երգարվեստի համար, սա որքան անսպասելի, նույնքան ցավալի կորուստ է: Ֆլորա Մարտիրոսյանի երգն իսկապես ազգային էր ու
Շիրակի նախկին մարզպետը իր տան քանդակներն անգամ պետբյուջեից է արել
Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում Լևոն Բարսեղյանի նախաձեռնությամբ քննարկվում էին Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստի օրակարգային հարցերը: Ավագանու անդրանիկ նիստը տեղի է ունենալու ուղիղ երկու օրից ` ամիս 22-ին, սակայն մինչ այդ գյումրեցի մտավորականներն ու մասնագետները հավաքվել , իրենց դիտողություններն ու առաջարկություններն էին ներկայացնում` որոշելով, թե ո՞ր հարցերում պետք է փոփոխություններ մտցնել, ո՞ր կետերը հիմնավորել
The Peninsula Qatar. «Թամարա Ստեփանյանի ֆիլմը արաբական կինոփառատոնում»
«Փենինսուլա Քաթար» թերթը, անդրադառնալով «Դոհա Տրիբեկա» (DTFF) արաբական ֆիլմի փառատոնին, ներկայացրել է հայազգի ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Խարույկ» ֆիլմը: «Խարույկ»-ը հուզիչ վավերագրական ֆիլմ է, որը նվիրված է ռեժիսորի տատի հիշողություններին, որն ուղեկցվում է նրա տարեց ընկերների հետ զրույցներով, որի միջոցով ռեժիսորը բացահայտում է Հայաստանի պատմությանը վերաբերող նշանակալի փաստեր: «Ֆիլմը ճանապարհորդություն է դեպի իմ կարոտած տատը ու
Էդմոն Մարուքյանը՝ գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանին. «Ո՞ւր է այդ մարդը»
«Ո՞ւր է քրեակատարողական հիմնարկների վարչության պետը, որն անմիջական պատասխանատուն է ՔԿՀ-ում իրավիճակի վերաբերյալ»,- Aravot.am-ի հետ զրույցում այսօրվա խորհրդարանական լսումներից հետո իր մտահոգությունը հայտնեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ըստ նրա՝ «արդարադատության նախարարությունը քաղաքացիական բնույթի մարմին է, բայց հաշվի առեք, որ քրեակատարողական վարչության պետը մի հզոր պաշտոնյա է, որը վերահսկողություն է իրականացնում եւ կառավարում է ամբողջ համակարգը,


















































