Օրվա լրահոսը

Հրանուշ Խառատյան. Հայկական Նոր տարին Ձմեռ պապ չի ունեցել

«Տոն նշելը պատմական ներկայի ու անցյալի միջեւ կապը պահելն է»,- ասում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Այսօր «Հենարան» ակումբում կազմակերպվել էր հանդիպում լրագրողների հետ: Թեման էր` «Ի՞նչ դնել սեղանին, ավանգարդի և ազգային ավանդույթների զուգակցումը»: Ազգագրագետը խորհուրդ է տալիս` այնպես անել, որ ավանգարդի եւ ազգայինի զուգակցումը չվերածվի գավառականության: Ըստ նրա, հասարակության մեջ կա փնտրտուք՝ էվոլյուցիայի հետեւանքով վերացված

Ժիրինովսկին Հայոց ցեղասպանությունն անվանել է «մարդկության պատմության ամենամռայլ էջը»

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության /ՌԼԴԿ/ ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին ողջունել է Ֆրանսիայի խորհրդարանի որոշումը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն պատժելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այս մասին ասվում  է ՌԼԴԿ-ի կայքում տեղադրված Ժիրինովսկու հայտարարության մեջ:  «ՌԼԴԿ-ն վաղուց է խոսում հայերի ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին: Մենք ողջունում ենք ֆրանսիացի խորհրդարանականների որոշումը», -ասել է նա:  «1915-ի ապրիլի դեպքերը մարդկության պատմության

Մի դպրոց ոսկեզօծում են, մյուսում՝ երեխաները «զոնտիկով» են ման գալիս

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նշեց.  «Սահմանամերձ գյուղում դպրոց կա, որի տանիքի տակ զոնտիկով են նստում, իսկ երբ ասում ենք` տանիքը սարքենք` ասում են փող չկա: Սա այն դեպքում, երբ Երեւանի դպրոցներ կան, որոնք ոսկեզօծվում, արծաթազօծվում են»: Մեր հարցին` եթե մի դպրոցին այդքան ուշադրություն են դարձնում, մյուսի տանիքն էլ չեն սարքում`

Ստյոպա Սաֆարյան. «Միայն իմպիչմենթով խելացի ընտրողին փողոց չես հանի»

Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եւ պատգամավոր Անահիտ Բախշյանն ամփոփեցին տարին: Լրագրողների հարցին` ո՞րն է ձեր ամենամեծ ձեռքբերումը` ողջ տարվա ընթացքում` Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց, որ Ազատության հրապարակում 15 օրվա ներկայությունն էր. «Որպես բողոքի մի արտառոց ձեւ` մեզ շատ բան տվեց, երբ վերադարձանք խորհրդարան` հասկացանք, թե որքան մեծ իմունիտետ էինք ձեռք բերել

«Ինչ գումար ուզում եք, տամ»

Ընդերքի անխնա շահագործման հետեւանքով գյուղացին հարկադրված դառնում է քաղաքացի,-ասում է բնապահպան Գագիկ Սուխուդյանը։ Նա իշխանություններին առաջարկում է ընտրություն անել. «Դուք կարող եք Ջերմուկը օգտագործել մի քանի հարյուր տարի որպես կուրորտային քաղաք, եւ կարող եք Ամուլսարից վերցնել ոսկին, դատարկել, թունավորել շրջապատը, եւ Ջերմուկը կկորչի եւ որպես բնակավայր, եւ որպես տուրիզմի կենտրոն»։ Ավելի մանրամասն՝ կարդացեք այստեղ

Սերգեյ Խաչատրյան. Ցանկալի է ընտրյալս հայուհի լինի

Օրերս կայացավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) այս տարվա վերջին համերգը՝ նվիրված ՀՊՖՆ-ի հիմնադրման 85-ամյակին: Հոբելյանական համերգին հնչեց նաեւ ջութակի գրականության բարդ գործերից` Բեթհովենի կոնցերտը, որի տեխնիկական հագեցվածությունը եւ հարուստ բովանդակությունը կատարողից պահանջում են բարձր կուլտուրա եւ լիակատար հասունություն, ինչը նվագախմբի ընկերակցությամբ անթերի մատուցեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: Համերգից հետո երաժշտի հրաշալի կարիերա արած 26-ամյա

Կարինե Ղազինյան. «Պետք է ոչ թե հակազդենք, այլ` նախահարձակ լինենք»

Մեծ Բրիտանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կարինե Ղազինյանն Aravot.am–ի հարցին ի պատասխան` ինչո՞վ է, գոնե առաջին հայացքից, տարբերվում Մեծ Բրիտանիայում դիվանագիտական աշխատանքը` իր մյուս դիվանագիտական աշխատանքներից (հիշեցնենք, որ տիկին Ղազինյանը եղել է Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը նաեւ Ռումինիայում եւ Գերմանիայում), նախ կատակեց. «Ոչ մի տեղ հավատարմագրերս հանձնելուց իմ հետեւից կառքով չէին եկել

Անբարեխիղճ կապանցիների պատճառով այս տարի քաղաքում տոնական տարածքները քիչ կլինեն

Երեկ երեկոյան Կապանի մշակույթի կենտրոնի հրապարակում հանդիսավոր արարողությամբ վառվեցին մարզկենտրոնի գլխավոր տոնածառի լույսերը: Ավանդույթի համաձայն՝ քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը վառում էր քաղաքապետը, փոքրիկ մի կապանցու օգնությամբ: Այս անգամ քաղաքապետը միայնակ վառեց տոնածառի ու հրապարակի լույսերը: Տոնածառի բարձրությունը 15 մետր է: «Բնական եղեւնու ճյուղերով ենք կառուցել այն, նախնական պայմանավորվածություն կար բնապահպանների ու անտառտնտեսության հետ, որպեսզի ճյուղերը

2011-ին Հայաստանն ունեցավ նաեւ ձեռքբերումներ

2011թ-ին Ղարաբաղի հարցում ռուսական միջնորդությունը ձախողվեց. երեւակվեց, որ հարցի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում չէ, եւ փառք Աստծո։ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող ֆրանսիական օրինագծի ընդունումը եւ մոլորակի միակ գերտերության՝ հայ ժողովրդին ցուցաբերվող ակնհայտ աջակցությունը պատվարներ են, որ առայժմ լրջորեն պաշտպանում են Հայաստանին ռուս-թուրքական գրոհներից. վերջինների ռազմատնտեսական համագործակցությունն այս անգամ չի կարողանալու զոհաբերել հայկական հետաքրքրություններն այնպես, ինչպես

Հայ-ռուսական երկկողմ խորհրդատվություններ ՌԴ ԱԳՆ-ում

Դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ում կայացան ռուս-հայկական երկկողմ խորհրդատվություններ` անվտանգության օրակարգի լայն շրջանակի խնդիրների շուրջ: Ռուսական կողմից խորհրդատվություններն անցկացնում էին Անվտանգության և զինաթափման հարցերի դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը և նրա տեղակալ Գրիգորի Մաշկովը, իսկ հայկական կողմից ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը: Խորհրդատվություններին մասնակցում էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Ռուբեն Անանյանը:

Քաղաքացիները սպառնում են Սերժ Սարգսյանին

Ակցիայի մասնակիցներն այսօր նամակ փոխանցեցին Սերժ Սարգսյանին: Նամակի միջոցով նրանք զգուշացնում են, որ եթե իրենց խնդիրը չլուծվի, կհրաժարվեն մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին` «այդպիսով ՀՀԿ-ն միգուցե հավելյալ ձայներ կորցնի»: Մանրամասն կարդացեք՝ այստեղ

Հացի, կաթնամթերքի ու մսամթերքի թանկացումներն ազդում են անապահով խավի վրա

Կարտոֆիլ, հացամթերք, մսամթերք, կաթնամթերք. սրանք պարենային զամբյուղում մեծ տեսակարար կշիռ ունեցող այն սննդատեսակներն են, որոնք նախորդ տարվա սեպտեմբերից սկսած մոտ 7-10 %-ով թանկացել են: «Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտ­րոն» հ/կ-ի եւ Օքսֆամ ՄԲ Հայաստանյան գրասենյակի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պարենային ապրանքների գների գնաճն առավելապես ազդում է հենց սոցիալապես անապահով խավի վրա` պայմանավորված պարենային ապրանքների

Մեդվեդեւը հավատում է ղարաբաղյան խնդրի կարգավորման հնարավորությանը

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը համոզված է, որ ներկայումս գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորություն։ «Այն գուցեեւ միակ հակամարտությունն է հետխորհրդային տարածքում, որը ներկայումս կարելի է կարգավորել։ Ամեն ինչ կախված է կողմերի բարի կամքից, միմյանց փաստարկները լսելու նրանց հնարավորությունից եւ ցանկությունից, եւ ասենք ուղիղ` չեն լինում հեշտ լուծումներ», – ասել է Ռուսաստանի նախագահը Ադրբեջանի հեռուստառադիոյին

Երեկ Կիևյան կամրջից իրեն նետածը 16 տարեկան էր (Տեսանյութ)

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը «Առավոտին» հայտնում է, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ–քննչական խումբը պարզել է երեկ Կիևյան կամրջից ինքնասպան եղած երիտասարդի ինքնությունը։ Նա Արաբկիր վարչական շրջանի բնակիչ 16-ամյա Հրանտ Բարսեղյանն էր։ Ավելի վաղ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ երեկ՝ դեկտեմբերի 25-ին ժամը 19.00-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժնից Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հակաճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել,

ՀՀԿ-ԲՀԿ լարվածություն չկա՞ Արմավիրում

Այսօր լրագրողները Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին հիշեցրեցին, որ դեկտեմբերի 1-ին ինչ-որ մարդիկ կրակել էին Արմավիրի Ջանֆիդա գյուղում ապրող ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տան վրա, օրեր անց պատգամավորը հայտարարեց. «Ճշտել ենք: Խմած լակոտներ են եղել: Բայց տան վրա չեն կրակել: Փողոցում են կրակել, իսկ իմ տունը գտնվում է կենտրոնական ճանապարհի վրա: Լակոտները հարբած մտել են գյուղ

Այս պահին Հայաստանում արեւ չկա

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տվյալով, այս պահին Հայաստանում արեւ չկա՝ կա ձյուն եւ ամպամածություն: Հիմա ձյուն է տեղում ինչպես Երեւանում, այնպես էլ Աբովյանում, Մարալիկում, Բերդում, Նոյեմբերյանում, Վանաձորում, Գորիսում, Դիլիջանում: Փակ ճանապարհներ դեռ չկան, սակայն մառաախլապատ են Թալինի մատույցները, Մասիսը, Արարատը, Երեւանը, մերկասառույց է Գորիս-Կապան ճանապարհին: Եղեք ուշադիր:  

Երանի ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմություն պիտի գտնեն

Վանաձորի «Նարեկացի» երիտասարդական միությունը, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի, քաղաքի այլ կրթական հաստատությունների սաների եւ ակտիվ երիտասարդների օգնությամբ, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ դեկտեմբերի 12-25 հատվածում իրականացրել են «Ձեռք մեկնիր» ծրագիրը, որի նպատակն է` օգնել Վանաձոր քաղաքի ավելի քան մեկ տասնյակ անապահով ընտանիքների` արժանավայել կերպով դիմավորելու Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Քաղաքում կազմակերպված

«Օպել»-ն ընդհարվել է 2 այլ ավտոմեքենաների. կա վիրավոր (Ֆոտոշարք)

Ինչպես դեպքի վայրից «Առավոտ»-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 00.10-ի սահմաններում Երևանի Բադալ Մուրադյան շենքի դիմաց, 19-ամյա Խաչատուր Ստեփանյանը, վարելով «Օպել» մակնիշի 29 ՍՍ 292 համարանիշի ավտոմեքենան, ընդհարվել է մայթեզրի մոտ կայանված «Նորք» տաքսի ծառայությանը պատկանող, Խաչիկ Սարգսյանին ամրակցված «ՎԱԶ 2107» մակնիշի Տ 8542 համարանիշի ավտոմեքենային, որից հետո ընդհարվել է նույն տաքսի

«2011-ը հեղափոխական տարի էր»

Վերլուծելով 2011 թվականի հիմնական իրադարձությունները, արեւմտյան փորձագետները փաստում են` տարին հեղափոխական էր ու թերեւս պատմության մեջ կմնա որպես մի ժամանակահատված, երբ իշխող բռնապետներից ու անարդար կառավարումից դժգոհում էին բոլորը` Աֆրիկայից մինչեւ Եվրոպա։ Առաջինը Թունիսն էր, հետո բողոքի ցույցերը ծնեցին «արաբական գարունը», կոռուպցիայի, կեղծիքների դեմ պայքար սկսվեց անգամ Ռուսաստանում, որտեղ Մեդվեդեւ – Պուտին տանդեմը վաղուց կարծես

Արմավիրի մարզպետարանը «պախկված չի»

Արմավիրում բազմաթիվ խնդիրներ կան, որոնց անդրադարձել են թե «Առավոտը», թե այլ լրատվամիջոցներ. այս կամ այն գեներալն իր «քեֆով» կարող է ճանապարհ փակել կամ բացել, Թուրքիայի սահմանին մոտ գտնվող Ակնաշեն եւ այլ գյուղերում ձկնաբուծարաններն ընդերքի ջրերն իրենց սրտի ուզած չափով օգտագործում են կամ անտեղի վատնում, բայց գրանցված չեն եւ հարկեր չեն վճարում եւ այլն: Այս ամենից

Մերկասառույցի պատճառով տեղի է ունեցել խոշոր ավտովթար. կան վիրավորներ (տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից «Առավոտ»-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00.40-ի սահմաններում Սարալանջի պողոտայում իրար են բախվել 31-ամյա Նորայր Վարդանյանի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի 07 ՍՍ 960, 28-ամյա Աշոտ Վարդանյանի վարած «Հոնդա» մակնիշի 29 ՍՏ 100 համարանիշի, 19-ամյա Սուքիաս Անաստասյանի վարած «ՎԱԶ 21213» մակնիշի 04 PP

Սպառնացել է, որ մերկ նկարները կտեղադրի համացանցում

Ոստիկանություն է դիմել 25-ամյա Հայկանուշ Նավասարդյանը և հայտնել, որ իր նախկին ընկեր Բախշիկ Մարտիրոսյանը, ում հետ ծանոթացել է մեկ տարի առաջ՝ զանգահարել է իրեն և շանտաժի միջոցով պահանջել, որ իրեն փոխանցի 50 հազար ՀՀ դրամ։ Սպառնացել է, որ եթե գումարը չփոխանցվի, ապա աղջկա մերկ լուսանկարները կտեղադրի համացանցում։ Ոստիկանությունը պարզել է, որ Բ. Մարտիրոսյանը, որը կալանավորված

Արմավիրի մարզպետը Երեւանում ներկայացրեց Արմավիրի իրականությունից կտրված տվյալներ

Այսօր Երեւանում լրագրողների հետ հանդպիման ժամանակ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ասաց, որ իր պաշտոնավարման օրվանից՝ 2006 թվականի դեկտեմբերից, մարզում իրականացվել է 16,5 միլիարդ դրամի ներդրում. ամենաշատը՝ գյուղատնտեսությունում՝ 8,8 միլիարդ, ամենաքիչը՝ բնապահպանությունում՝ 3,7 միլիոն: Թե ինչու է բնապահպանությունն ամենաքիչ ուշադրությանն արժանացել, մարզպետը չասաց: Լրագրողներն էլ նկատեցին, որ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն ու Հայ առաքելական սուրբ եկեղեցին Արմավիր

Կրծկալի միջից հայտնաբերվել է մաքսանենգ ապրանք

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը «Առավոտին» հայտնում է, որ դեկտեմբերի 25-ին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, Երևան–Մոսկվա թիվ 512 չվերթի ինքնաթիռից ոստիկանություն են բերման ենթարկել ՌԴ քաղաքացի 51-ամյա Մարետա Նագդալյանին։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մ. Նագդալյանը մաքսային վերահսկողության գոտին անցնելուց հետո է բերման ենթարկվել։ Խուզարկությամբ նրա ձեռքի

Ubislate 7. նոր հնդկական պլանշետ՝ 57 դոլար արժողությամբ

Հնդկաստանի իշխանությունների աջակցությամբ ստեղծվել է շատ մատչելի մի պլանշետ, որի մեծ պահանջարկի պատճառով թողարկվում է երկրորդ՝ կատարելագործված մոդելը: Ubislate 7-ն ունի 7 դյույմ անկյունագիծ՝  800х480 թույլատրությամբ: Սարքը համալրված է Cortex A8 700 ՄՀց պրոցեսորով, Wi-Fi և GPRS մոդուլներով , HD-հոլովակներ նվագարկելու հնարավորությամբ, 256 ՄԲ օպերատիվ ու 2գբ ներդրված հիշողությամբ: Mobbit.info-ն հաղորդում է, որ պլանշետն ունի

Սարիբեկ Սուքիասյան. «Տանը գումարներ պահելը շատ ավելի մեծ ռիսկեր է պարունակում»:

«Առավոտի» հարցազրույցը «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի  հետ – Պարոն Սուքիասյան, ինչպիսի՞ն էր ավարտվող 2011 թ. Հայաստանի բանկային սեկտորի համար: – Նախ պետք է նշեմ, որ դեռ վերջնականապես հաղթահարված չեն համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները, ավելին, խոսվում է նույնիսկ ճգնաժամի երկրորդ ալիքի հնարավորության մասին, եւ այդ գործընթացներն, իհարկե, անհետեւանք չեն կարող լինել մեր երկրի տնտեսության եւ,

Forbes-ը Մարտի 1-ը ճանաչել է տասնամյակի ամենաաղմկահարույց հետընտրական իրադարձություններից մեկը

Forbes ամսագիրը կազմել է նախորդ տասնամյակի ամենաաղմկահարույց ընտրական իրադարձությունների ցանկը: Top 15-ն սկսում է 2003թ. Ռուսաստանի Պետդումայի ընտրություններից, երբ այդ երկրի ԿԸՀ նախագահը հայտարարեց, որ  Չեչնիայում և Ինգուշեթիայում կայացած ընտրություններումքվեարկել են գոյություն ունեցող փաստացի ընտրողներից 11 տոկոս ավել մարդ: Ցանկում տեղ գտած իրադարձությունների շարքում մանրամասը նկարագրված է հայաստանյան Մարտի 1-ը: «Փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների

Վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը

եկտեմբերի 26-ին ժամը 09:26-ին վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը դադարեցվել էր դեկտեմբերի 22-ին «Ղազախ- Սագուրամո» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով: Armrusgasprom.am  

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031