Օրվա լրահոսը

Կարևոր իրադարձությունները` ժպիտով

«Joint Civic Education» կազմակերպության կողմից իրականացված «Smile» ծրագրի շրջանակներում Վանաձորի և Ստեփանավանի մի խումբ երեխաների համար կազմակերպվել էր երկամսյա ծրագիր, որի հիմնական նպատակը ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներին հասարակության մեջ ինտեգրելն էր: Ծրագրին մասնակցում էին ինչպես ֆիզիկական խնդիրներ ունեցող, այնպես էլ` խնդիրներ չունեցող երեխաներ: Ծրագրի շրջանակներում երեխաները բազմաթիվ նոր հմտություններ ձեռք բերեցին, ծանոթացան իրենց հասակակիցների հետ,

ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել ՀՀ սահմանամերձ շրջաններում ջրամատակարարման «Սիվիլիթասի» ծրագիրը

Այսօր` նոյեմբերի 19-ին Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը հերթական անգամ հրավիրվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ, այս անգամ տեղեկացվելու, որ հիմնադրամի կողմից դեռևս 2009թ. իրականացրած ծրագրերից մեկի մասով փորձաքննություն է նշանակվել : Այս կերպ,  «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործով Վարդան Օսկանյանին  մեղադրելուց հետո, իրավապահները փորձում են անցում կատարել արդեն հիմնադրամի բուն գործունեությանը` ուժեղացնելով ճնշումը ինչպես

Ստյոպա Սաֆարյանը ոստիկանությունից խնդրել է տրամադրել տպագիր և էլեկտրոնային ընտրացուցակները

Թիվ 1 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը նոյեմբերի 19-ին պաշտոնական նամակով դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանին: Նամակով դիմելու պատճառը ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պաշտոնական կայքում ընտրացուցակների բացակայություն է: Քարտուղարությունում մուտքագրվել է առձեռն հանձնված նամակը, որի ամբողջական բովանդակությունը բերված է

Գյուղապետ. ՀՀԿ-ական Արման Սահակյանը բարձր տրամադրությամբ է Ջաջուռից հեռացել (ձայնագրություն)

Ջաջուռի գյուղապետ Սոկրատ Սուվարյանը Aravot.am-ի հետ զրույցում հերքեց, որ այսօր առավոտյան Ջաջուռի դպրոցում ՀՀԿ-ական Արման Սահակյանը (լուսանկարում) դասերի հաշվին քարոզչություն է արել: «Հերյուրանք է: Չէի ասի, որ դասերի հաշվին է: Դասերը լրիվ ընթացքով պարապել են: Մենք 2-րդ հարկում ունենք ազատ տարածություն, որտեղ հավաքվել ենք ու հանդիպել պարոն Սահակյանի հետ, բամբասանքներ են տարածել: Մենք ոչ մեկի

Քննարկվել են հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի արդյունքները

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի պետական կորպորատիվ իրավունքների և գույքի կառավարման պետական գործակալության նախագահ, հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի ուկրաինական կողմի համանախագահ Դմիտրի Կոլեսնիկովին: Նա Հայաստան է ժամանել` մասնակցելու տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստին: Ողջունելով հյուրին` վարչապետ Սարգսյանը նշել է. «Մենք կարևորում ենք մեր երկրների միջև համագործակցության զարգացումը: Վստահ ենք, որ երկկողմ

«Սիլ Կոնցեռն»-ը առայժմ հաղթում է էկոնոմիկայի նախարարությանը

Շուրջ մեկ տարի առաջ «Սիլ Կոնցեռն» ՍՊԸ-ն դիմել էր ՀՀ վարչական դատարան ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության կողմից ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին որոշումները վերացնելու և «Սիլ Կոնցեռն»-ի ներկայացրած ապրանքանիշը գրանցելու համար բարենպաստ վարչական ակտեր ընդունելուն պարտավորեցնելու պահանջով: Բանն այն է, որ 2011 թ. հոկտեմբերին ընկերությունը դիմել է գործակալությանն իր կողմից ներկայացված նշանները որպես

Սահակ Պողոսյան. Քաղաքը գարշոկախեղդ են արել

Aravot.am-ը արվեստագետ Սահակ Պողոսյանին խնդրեց կարծիք հայտնել վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկի՝ Երեւանում տեղադրվող պարզունակ արձանների ու դրանց վնասման մասին: «Ես էլ՝ որպես ոլորտին մոտիկ մարդ, արդեն զզվել եմ այդ արձաններից: Ուրախալի է, որ ժողովրդի զզվածության աստիճանը այնքան է բարձրացել, որ իր վերաբերմունքն է ցույց տալիս: Խոսքը ոչ միայն վերջին, այլեւ նախորդ ժամանակների դրված եւ

Ջասթին Բիբերը՝ «Տարվա լավագույն երգիչ»

18 տարեկան երգիչը նվաճել է «American Music Award» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը Կանադացի կատարող, 18-ամյա Ջասթին Բիբերը նվաճել է «American Music Award» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը: Լոս Անջելեսում նախօրեին անցկացված «American Music Award»-ի 40-րդ հոբելյանական մրցանակաբաշխության ընթացքում կանադացի երգչին հաջողվել է հաղթանակ տանել «Տարվա լավագույն երգիչ» անվանակարգում՝ առաջ անցնելով ճանաչված այնպիսի կատարողներից, ինչպիսիք են Ռիհաննան, «Մարուն 5»-ը,

Ռուբեն Միրզախանյանը` իր եւ Սոֆիայի համալսարանի ռեկտորի «սարսափելի» նմանությունների մասին (ֆոտոշարք)

Այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ պատվավոր դոկտորի կոչումների և շքանշանների շնորհման արարողությունը: Համալսարանի խորհրդի որոշումով ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը պատվավոր դոկտորի կոչում շնորհեց Սոֆիայի Սենթ Քլիմենթ Օխրիդսկու համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Իվան Իլչեւին: Վերջինս ելույթի խոսքում շնորհավորեց Մանկավարժական համալսարանի 90-ամյակը եւ նվիրեց Սոֆիայի Սենթ Քլիմենթ Օխրիդսկու համալսարանի նկարներից մեկը:

Վարուժան Ոսկանյան. «Չենք կարող մեր ապագան ստեղծել առանց բուժելու անցյալի վերքերը»

«Գիրքը նկարագրում է 20-րդ դարի հայ ժողովրդի եւ հրեաների ճակատագիրը ու մասնավոր նկարագրությունը: Բոլոր այն մարդկանց մասին է, ով տանջվել եւ ենթարկվել է պատմությանը, եւ ոչ նրանց մասին, ովքեր ապրել են այդ պատմությունը»,-Aravot.am-ի հետ զրույցում, «Շշուկների մատյան» գրքի շնորհանդեսի ժամանակ նշեց Ռումինիայի հայոց միության նախագահ, Ռումինայի գրողների միության նախագահի առաջին տեղակալ, գրող, սենատոր Վարուժան Ոսկանյանը:

Ստեփան Վերանյան. Անհաջող արձանների մեկնարկը «Տղամարդիկ» ֆիլմի արձանախումբն էր

Արվեստագետ Ստեփան Վերանյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ չնայած վերջերս տեղադրված դյուրաբեկ արձանները խայտառակ երեւույթ են, սակայն դրանք վնասելն էլ բանի նման չէ. «Որ այդ արձաններն անճաշակություն են, ոչ մի խոսք ու կասկած լինել չի կարող, ուղղակի ամոթ է, ես չգիտեմ դա ում պրոյեկտն է՝ քաղաքապետարանի՞, մշակույթի նախարարությա՞ն, թե՞ ինքնագլուխ են արել: Գաղափար չունեմ, բայց

Ամերիկացին հագուստ է ստեղծում փայտից (Ֆոտաշարք)

ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգի բնակիչ Ֆրեյսեր Սմիթը յուրօրինակ մոտեցում է ցուցաբերում իր այն հագուստներին, որոնք ինքն այլևս չի կրում: Սմիթի հագուստները, որքան էլ տարօրինակ է,  փայտից են: Դրանք այնքան արհեստավարժորեն են արված, որ առաջին հայացքից անհնար է տեսնել, որ դրանք իսկական չեն: «Հիմնականում ես ստեղծում են այն հագուստների կրկնօրինակը, որոնք արդեն չեմ կրում, սակայն չեմ էլ

«21-րդ դարի մարտահրավերները և Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները» խորագրով համահայկական գիտաժողով

«Այսօր աշխարհը դարձել է անկանխատեսելի եւ արագ փոփոխվող, առավել դժվար կառավարելի եւ շատ փոքրացող»,- այսօր նոյեմբերի 19-20-ին Երևանում անցկացվող «21-րդ դարի մարտահրավերները և Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները» խորագրով քաղա­քա­գետ­ների և միջազգայնագետների համահայկական գիտաժողովի կազմակերպչական և նախապատրաստական հարցերի շուրջ խոսեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նրա պնդմամբ՝ անկախացած ՀՀ-ն արագ եւ դինամիկ փոփոխությունների հորձանուտում կանգնած է համաշխարհային տարածաշրջանային եւ

Մանկավարժական համալսարանի թանգարանում այցելուին «դիմավորում» է նույն ինքը` Խաչատուր Աբովյանը (ֆոտոշարք)

Այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում բացվեց նոր տեխնոլոգիաներով համալրված բացառիկ թանգարան, որի այցելուին մուտքի մոտ «դիմավորում» է (3D ֆորմատով) հենց ինքը` Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանը եւ «ներկայացնում» կրթության, գիտության եւ ուսման մասին իր մտքերը: «Թանգարանի կարիքը վաղուց էր զգացվում, որովհետեւ բուհ ընդունվել ցանկացող ուսանողները պետք է իմանան համալսարանի ավանդույթները եւ անցած ճանապարհը,

Ի՞նչ տոներ են նշում նոյեմբերի 19-ին

Նոյեմբերի 19-ն ամբողջ աշխարհում երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրն է: Ամեն տարի հազարավոր երեխաներ են զոհ գնում տարաբնույթ ոտնձգությունների՝ ֆիզիկական և հոգեբանական: Նույնիսկ ծնողների կողմից նախատեսված պատիժները համարվում են անթույլատրելի միջոց: Ինչպես փաստում է Նյու Համփշայ համալսարանի պրոֆեսոր Մուրեյ Շտրաուսի կատարած ուսումնասիրությունը՝ ֆիզիկական պատիժ ստացող երեխաները մտավոր ավելի թույլ զարգացվածություն ունեն: Պարզվել է, որ ծեծի

Հարուցվել է քրեական գործ` օտարերկրյա քաղաքացիների ներգրավմամբ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար

Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացիների ներգրավմամբ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստի առթիվ: Մասնավորապես` ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում նախապատրաստված  նյութերով պարզվել է, որ Ն. Պետրոսյանը, սեփականության իրավունքով իրեն պատկանող` Տալվորիկ համայնքում գտնվող, հողատարածքում իր մերձավորների հետ միասին 2007-2012թթ. ընթացքում իրականացրել է  ձեռնարկատիրական, այն է` գյուղատնտեսական գործունեություն`

Ա. Վեզիրյանի գործի մասին. «Պարզ երևում է, որ այս գործը քաղաքական ենթատեքստ ունի»

«Պարզ երևում է, որ այս գործը քաղաքական ենթատեքստ ունի, ուրիշ ոչինչ»,- Aravot.am-ի հետ զրույցում Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Նինա Կարապետյանցն այսպիսի կարծիք հայտնեց՝ կապված ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանի գործի կապակցությամբ: Տիկին Կարապետյանցն այնուհետև մանրամասնեց. «Քաղաքական ենթատեքստեր չէի տեսնի, եթե չլիներ մեր միջնորդությունը այն մասին, որ գործը կապված է ընտրությունների հետ: Ու այդ միջնորդությունից հետո միանգամից Արմանին

Կդադարեցվի Շենգավիթ եւ Աջափնյակ վարչական շրջանների ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 20-ին.   1. Շենգավիթ վարչական շրջանում ժամը 9.00-22.00 կդադարեցվի Ներքին Շենգավիթ ու Նորագավիթ թաղամասերի, Շիրակի-Արշակունյաց փողոցների հատման վայրից  մինչև Շիրակի-Արարատյան  փողոցների  հատման վայրի, Արշակունյաց պող. 80-ից բարձր համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը: 2. Աջափնյակ վարչական շրջանում ժամը 10.00-22.00

407 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Նոյեմբերի 19-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407 դրամ:

Վ. Սողոմոնյան. «Ինչո՞ւ պետք է Ռ. Քոչարյանը եւ Ս. Սարգսյանը, Երեւանը թողած, հանդիպեն արտասահմանում»

 ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր Մեդիամաքս-ին տված հարցազրույցում հերքել է հրապարակումներն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են արտեկրում: «Այդ հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում: Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը չեն հանդիպել, այդ լուրերի ի հայտ գալու պահին էլ Ռոբերտ Քոչարյանը Կանադայում էր: Թերեւս, կարող էի բավարարվել այս կարճ պատասխանով, բայց

«Ազատ դեմոկրատներ»-ԲՀԿ հանդիպումն «ամենաարդյունավետներից» էր

Քիչ առաջ ավարտվեց «Ազատ դեմոկրատներ»-ԲՀԿ հանդիպումը, որը տեղի ունեցավ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակում և տևեց մեկ ժամ: Հանդիպմանը մասնակցում էին ԲՀԿ-ին Վարդան Օսկանյանն ու Նաիրա Զոհրաբյանը, իսկ «Ազատ դեմոկրատներ»-ի կողմից կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, Անուշ Սեդրակյանն ու Ալեքսանդր Արզումանյանը: Aravot.m-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հանդիպումը «ամենաարդյունավետներից» մեկը համարեց ու տեղեկացրեց. «Մենք տեսնում

Ըստ Ալիեւի` «Հայաստանի մեկուսացումը արդյունքներ է տալիս»

Հայաստանի քաղաքական եւ տնտեսական մեկուսացումը արդյունքներ է տալիս, եւ Ադրբեջանը շարունակելու է ուժեղացնել այդ մեկուսացումը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անդունդը արդեն շատ մեծ է եւ օրըստօրե ընդլայնվում է։ Ադրբեջանը տարեցտարի հզորանում եւ ամրապնդվում է, մինչդեռ Հայաստանը ամեն տարի թուլանում եւ անկում է ապրում», – 1news.az ինտերնետային

ՀԱԿ անդամ. «Ինձ համար Գալուստ Սահակյանը մնացել է 90-ականների Գալուստ Սահակյան , երբ իմ ենթական էր»

Այսօր քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կանխատեսել էր, որ նախագահական ընտրություններում ՀԱԿ-ը չի ունենա սեփական թեկնածուն, այլ կհամախմբվի կոնկրետ բեւեռի, կոնկրետ ծրագրի շուրջ: Aravot.am-ը ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ հավանական համարո՞ւմ է քաղաքագետի կանխատեսումը: «Մեզ մոտ նման քննարկումներ չկան: Ընդհանուր գաղափարների շուրջ քննարկումներ են , անձի շուրջ չեն: Խոսքը երկիրը այս վիճակից հանելու մասին է, որն ընդհանուր

Հանձնարարվել է շարունակել մայրաքաղաքում ծառատունկը

Մայրաքաղաքի չջեռուցվող և մասնակի ջեռուցվող բոլոր դպրոցներում ջեռուցման համակարգերի անցկացման աշխատանքները հիմնականում ավարտված են: Հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, զեկուցվել է, որ հանրակրթական դպրոցներում, մանկապարտեզներում և առողջապահական հիմնարկներում ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում վերանորոգումներ իրականացնելու համար գույքագրվել են առկա խնդիրները և ընթանում են համապատասխան աշխատանքներ: Շարունակվում են ձմռան նախապատրաստական

Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում հայկական պատվիրակությունը նախաձեռնել էր քննարկում

Ազգային ժողովի Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի  հայկական պատվիրակությունը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության(ԳՄՀԸ) աջակցությամբ, նոյեմբերի 19-ին նախաձեռնել էր համաժողով-քննարկում՝ կառավարության եւ ԵՄ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովի Հայաստանի ազգային պլատֆորմի, ինչպես նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը համաժողովի բացմանը նշեց, որ քննարկման նպատակն է լսել քաղաքացիական հասարակության եւ գործադիր իշխանության

Գագիկ Մինասյան. «Աղքատներին կարթ ենք տալու, ոչ թե` պատրաստի ձուկ»

2013 թվականի բյուջեի նախագիծը Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցությունների կողմից բավականին սուր քննադատության ենթարկվեց, սակայն այսօր «Փաստարկ» ակումբում ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը այդ քննադատությունները համարեց որպես ընդդիմության պարտք. «Ցանկացած ընդդիմություն իր սուրբ պարտքն է համարում քննադատել տնտեսությունը»: Ընդ որում, որքան էլ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» եւ ՀՅԴ-ն հայտարարում են, որ դեմ են քվեարկելու

Analitika. «Վիտալի Կուստով. հայերն ու ուկրաինացիները բազմաթիվ ընդհանուր թշնամիներ ու բարեկամներ ունեն»

Գերագույն Ռադայի յուրաքանչյուր ընտրություններին հայ համայնքի պատգամավորների քանակն ավելանում է, ինչը վկայում է Ուկրաինայի հասարակությունում համայնքի բարձր մակարդակի ինտեգրման մասին: «Անալիտիկա» լրատվականի հետ հարցազրույցում ասել է «Ֆռազա» թերթի գլխավոր խմբագիր Վիտալի Կուստովը: «Ինձ թվում է, որ բոլոր գործոններից զատ, սա նաև վկայում է Ուկրաինայի բնակիչների հայ համայնքի նկատմամբ վստահության աճի մասին: Ենթադրում եմ, որ հայ

Еркрамас. «Թուրքական ճամբարներում ողջունելի չէ հայերի ներկայությունը»

Թուրքիա գաղթող սիրիահայերի թեմային անդրադառնալով` «Երկրամաս» թերթը գրում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն խոստացել էր օգնություն ցույց տալ Սիրիայի բոլոր տուժածներին, այդ թվում հայ համայնքի անդամներին: Ըստ նրա` Թուրքիայի հինգ սահմանամերձ գոտիներում ստեղծվել են 10-ից ավելի վրանային ճամբարներ, որոնցում գտնվում է ավելի քան հարյուր հազար սիրիացի, այդ թվում մի քանի հարյուր հայկական

«Տաշիրում» գործադուլ էր հասունանում

«Տաշիր» առևտրի կենտրոնի աշխատողներն դժգոհում են, որ տօրինությունը որոշել է հանել ամսվա միակ հանգստյան օրը և աշխատանքային ժամերը 10:00 – 20:00 – ի փոխարեն դարձնել 10:00 – 21:00: «Մեզ ստրուկի տեղ են դրել և բանեցնում են: Հերիք չի ընդամենը մեկ օր էինք ազատ հիմա ուզում են դրանից էլ զրկեն», – «Ա1 + » – ի

Ռիչարդ Կիրակոսյանը խորհուրդ տվեց մոռանալ նախկին նախագահի կառավարման տարիները

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, խոսելով ԱՄՆ նախագահական ընտրությունների մասին, ասաց, որ ԱՄՆ-ի ընտրությունները մրցակցային էին, ու նրանցում վստահություն կար, ինչը չի կարելի ասել Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների մասին. Հայաստանում ընտրությունները մրցակցային չեն լինելու։ «ԱՄՆ-ի ընտրությունները Հայաստանի համար մեծ փորձ կարող են լինել։ Ես վստահ չեմ, որ Հայաստանի խորհրդարանը օպտիմալ կարող է վարել։ Ու

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031