Օրվա լրահոսը

Պորտուգալիայի պարտությունն ամենածանրը պատանի Էմանուելը տարավ (Տեսանյութ)

Հայկական պատվիրակության կազմում, որը հավաքվել է «Կոկա-Կոլա Հելենիկ Արմենիա» ընկերության անցկացրած շահումային ակցիայի արդյունքով, բոլորը երկրպագում էին Իսպանիայի հավաքականին: Միայն երկու հոգի էին անհամբերությամբ սպասում պորտուգալացիների հաղթանակին, որոնցից մեկը պատանի Էմանուելն էր: Նա հենց այդ ոգեւորությամբ էլ քայլում էր Դոնեցկի «Դոնբաս Արենա» ստադիոն, որը «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի բազան է եւ որի հիմնանորոգման վրա սեփականատերը՝ հայտնի

Ուղիղ եթեր. «Դեմ առ դեմ»: Հյուրերն են Գագիկ Գինոսյան եւ Արտաշես Ալեքսանյան

«Դեմ առ դեմ» առցանց բանավեճի  հյուրերն են «Կարին» երգի, պարի ազգային համույթի գեղարվեստական ղեկավար   Գագիկ Գինոսյանը եւ կինոյի եւ թատրոնի դերասան  Արտաշես Ալեքսանյանը:  Քննարկման թեման` հայկական սերիալները:   “ aravot on livestream.com. Broadcast Live Free

Սպանություն «արա»-ի պատճառո՞վ

Հունիսի 28-ի  ուշ երեկոյան, Իջեւան քաղաքի ծայրամասում, միջպետական ճանապարհի եզրին գտնվող «Մարմար» ռեստորանային համալիրում 31-ամյա Հունան Թամամյանը խնջույքի է մասնակցել 30-ամյա Խորեն Հովհաննիսյանի եւ 3 այլ անձանց հետ: Խնջույքի ընթացքում Հունան Թամամյանը, վիճաբանելով Խորեն Հովհաննիսյանի հետ, խոհանոցային դանակով հարվածել է նրա կրծքավանդակին: Վերջինս Իջեւանի հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է: Իջեւանի  մեր աղբյուրներն ասում են, որ

«ՀԱԿ-ի ձայները փոշիացան, որովհետեւ մարդկանց մի քանի տարի շարունակ հրապարակ բերելով ու տուն ուղարկելով՝ «բռնաբարեցին» հանրահավաքի գաղափարը»

«Իրատես de facto»-ի հյուրն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը: – ՀԱԿ-ը հայտարարում է, որ շարունակելու է հանրահավաքային պայքարը եւ պայքարելու է խորհրդարանում։ Արդյունավե՞տ եք համարում նման գործելաոճը։ – Որպես ընդդիմադիր քաղաքական ուժ՝ ՀԱԿ-ը, բնականաբար, նման հայտարարություն պետք է աներ՝ դառնալով խորհրդարանական ուժ։ ՀԱԿ-ը կորցնում է

Իսկ դուք դեռ մտածում եք….

Մեր նախագահը ծպտուն չհանեց, երբ իր հավատարիմ օլիգարխի ղասաբները ոտնատակ արին մեր բանակի սպային և Հայաստանի քաղաքացուն: Բայց անմիջապես արձագանքեց «Հարսնաքարի» դեպքի հետ կապված մարտական լռություն պահպանող Հանրային խորհրդի նախագահի` հեռուստաեթերը «քրեածին», «ագրեսիվ», «հակասոցիալական» սերիալներից ու հաղորդումներից մաքրելու «աղաչանքին» և օպերատիվ հանձնարարեց  այդ նպատակով ծրագիր մշակել: Այսպիսով, նախագահը տվեց վերջին շրջանում սրված այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ են օլիգարխների «ախրաննիկներն» այսքան լկտիացած, ինչո՞ւ

Վրաերթի է ենթարկվել Հանրային հեռուստաընկերության 21-ամյա թղթակիցը

Ինչպես  հայտնում է Tert.am-ը`երեկ, ժամը 23.15-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Լեոյի փողոցի թիվ 7 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Սոսեի 6 շենքի բնակիչ 21-ամյա Տիգրան Դանիելյանին եւ դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածը ձախ ձեռքի բեկորային տեղաշարժ կոտրվածքներով տեղափոխվել է երրորդ կլինիկական հիվանդանոց: Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի տեղեկություններով` Տ. Դանիելյանը Հանրային հետուստաընկերության «Առաջին լրատվական» (նախկին

Հրդեհներ

Հունիսի 28-ին, ժամը 12.52-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վարդանանց 28 շենքի 4-րդ հարկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.02-ին, մարվել` 13.05-ին: Այրվել է Ա. Սուրենյանին պատկանող խորդանոցի 0,5 քմ մակերեսով հատվածը: *** Հունիսի 28-ին, ժամը 22.07-ին ահազանգ է ստացվել,

ՀՀ ոստիկանության ՔՀՎ երրորդ վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյան. «Եթե հանցանք են կատարել, ուրեմն պետք է պատժվեն՝ կլինի դա պաշտոնյայի, թե մեկ ուրիշի զավակը»

2012-ի առաջին հինգ ամիսների կտրվածքով Հայաստանում անչափահասների կատարած հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 41 դեպքով։ Ի տարբերություն 2011-ի, երբ անչափահասների կողմից արձանագրվել էր 169 հանցագործություն, ապա 2012-ի այս հինգ ամիսների ընթացքում արձանագրվել է 128 հանցագործություն։ Այս մասին երեկ «ՉԻ» հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գծով բաժնի

Թունավորում

Հունիսի 28-ին Շիրակի մարզից հայտնել են, որ դեղորայքային թունա­վո­րու­մով (խմել է Կոլոսիտին) Արթիկի հիվանդանոց է տեղափոխվել մարզի Սարալանջ գյուղի բնակչուհի` 1992 թ. ծնված Անահիտ Ալեք­­սան­յանը: Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը միջին ծան­րու­թյան է: ԱԻՆ

Ինչո՞ւ այս մեկից չեն հրաժարվում

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության երեկվա նիստում որոշվել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ առաջադրել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին երեկ մեզ հայտնեց Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը. «Ամեն նստաշրջանում, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, խմբակցությունը պետք է մարդ նշանակի։ Ամառային նստաշրջանի համար մեր այսօրվա նիստում նշանակվել է Նիկոլ Փաշինյանը»։ Նախօրեին տեղեկացրել էինք, որ ըստ ԱԺ մեր աղբյուրների՝ Հովիկ

Սուիցիդ

Օրեր առաջ «Ազգում» տպագրված եւ ԶԼՄ-ներին ուղղված բարոյականության կոչը, որով ինքնասպանի քույրը խնդրում էր նվազագույնի հասցնել իր եղբոր ինքնասպանության մանրամասների մասին լուրերը, քանի որ դրանք ծանր ազդեցություն կարող են ունենալ մոր վրա, մի տեսակ սթափեցնող նշանակություն ուներ: Վերջին շրջանում համարյա ամեն օր ինքնասպանությունների մասին տեղեկություններ ենք լսում, որոնք մտահոգությունների տեղիք են տալիս, ու բնական է,

Հայ արին՝ ընդդեմ «Օդնոկլասսնիկի», «Օդնոկլասսնիկն»՝ ընդդեմ հայ արիի

«Օդնոկլասնիկը» բանսարկության ԿԳԲ-ական սոցցանց է Վելիկոռուսական մեծապետականությունը մի՜ քողարկեք հայ-արիներին փնովելով Հայ Արիական Միաբանության լրատվական ծառայությունը իր վրդովմունքն է հայտնում «Օդնոկլասնիկի» սոցցանցի պատասխանատուների անպատասխանատու վերաբերմունքի եւ ԿԳԲ-ական գործելաոճի համար: Ավելի քան 1 տարի առաջ ՀԱՄ լրատվական կենտրոնը «Օդնոկլասնիկի» սոցցանցում բացել էր ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի անունով էջ, որտեղ տեղադրված են եղել միայն ՀԱՄ առաջնորդի անձնական

Թվերի հետ միշտ կարելի է մանիպուլյացիաներ անել

Հարցազրույց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ -ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հրապարակել է իր վերջնական զեկույցը, որտեղ մասնավորապես ասված է, որ չնայած մայիսի 6-ի ընտրություններն անցել են առավելապես «մրցակցային, դինամիկ եւ խաղաղ» ընտրարշավի պայմաններում, ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության խնդիրը մնում է չլուծված։ Ընդունո՞ւմ եք

ՋԻՎԱՆԻ ՊԼՅՈՒՍ

Ազգային ժողով անվանումով Մի զիլ հիմնարկ կա Հայաստանում. Յուր անդամներն են աշխատում չորս օր Եվ երեք ամիս հանգստանում:

Սերժ Սարգսյանը մասնակցեց ԵԺԿ գագաթնաժողովին

ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 28-ին Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով: Հանրապետության նախագահն իր խոսքում անդրադարձել է Եվրոպական միության հետ Հայաստանի վերընթաց զարգացող հարաբերություններին, համագործակցության ընդլայնման նպատակով մի շարք ուղղություններով՝ Ասոցացման համաձայնագրի, Մուտքի արտոնագրերի և Ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրերի, Հայաստան-Եվրամիություն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ

ՀՀԿ նախագահը հանդիպեց ԵԺԿ նախագահին

ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 28-ին Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ: Զրուցակիցները քննարկել են Եվրոպական Ժողովրդական կուսակցության հետ Հայաստանի Հանրապետական կուսակցության համագործակցության ընդլայնմանը, Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին, Հայաստանում համապարփակ բարեփոխումների իրականացմանը, ներքաղաքական միջավայրին, մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր:

Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունուն ավելացրեցին եւս մեկ հոդված՝ 2 անձանց սպանություն, որը չկար դատավճռում

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նարինե Ռշտունին մտադիր է հանդես գալ հաղորդագրությամբ՝ կապված ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու գործի հետ Հիշեցնենք, որ Արսեն Արծրունու բողոքի հիման վրա դատական նիստը տեղի է ունենալու հուլիսի 2-ին, արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Չի բացառվում, որ այդ օրը դատարանը որոշում կայացնի: Նարինե Ռշտունին հիշեցնում է, որ ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերով

Դատարանը վճռել է. ազգայնականները պետք է ներողություն խնդրեն Facebook-յան վիրավորանքների համար

Այսօր Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում տեղի է ունեցել Բայանդուր Պողոսյանի, Դանիել Իոնիսյանի և Հասմիկ Սիմոնյանի` «Մեկ ազգ» ազգայնական կազմակերպության դեմ ներկայացրած հայցի քննության վերջին նիստը, որի ընթացքում դատավոր Անի Մինասյանը հրապարակել է դատավճիռը: Հայցը բավարարվել է մասնակիորեն: Դատարանը պարտավորեցրել է «Մեկ ազգ» կազմակերպությանը մեկամսյա ժամկետում հերքել Դանիել Իոնիսյանի և Բայանդուր Պողոսյանի

Բերդում կախվել է երեքուկես ամսական երեխայի 21-ամյա մայրը

Հունիսի 27-ի երեկոյան, ժամը 20-ի սահմաններում Տավուշի մարզի Բերդ քաղաքում տնից անհետացել է   21-ամյա  Ա. Մ.-ն: Ամուսինը կարծել է, որ  կինը՝ երեքուկես ամսական աղջկա մայրը, գնացել է իրենց  փոքրիկի համար կաթ բերելու: Երկու ժամ անց անհանգստանալով՝ նա դիմել է ոստիկանություն: Գիշերը ոստիկանները եւ հարազատները որոնել են կորած կնոջը: Հունիսի 28-ին,առավոտյան ժամը 6-ի սահմաններում Բերդի ծայրամասում

Գյումրեցի կրիմինալները խուսափու՞մ են դիմել «շտապօգնությանը»

 «Գյումրու շտապօգնություն կայան» ՓԲԸ-ի տնօրեն Ռոբերտ Թորոսյանի փաստելով` Գյումրիում շտապօգնության կանչերը տարեցտարի ավելանում են  2-5 տոկոսով:Սա շտապօգնության տնօրենը բացատրում է ոչ միայն հիվանդությունների թվի աճով, այլև տեխնիկական նորմուծություններով`  հեռախոսացանցերի ընդլայնմամբ: Նկատի ունենալով, որ Գյումրին դարձել է կրիմինալ քաղաք, այստեղ զենք կրելը կարծես թե մոդա է, վերջին շրջանում ով ում հետ հաշիվ ունի` ազատ կրակում է,

«Հանրապետականի ծոցում է ապրել ԲՀԿ-ն վերջին 5 տարիներին»

ՀԱԿ վերջին հանրահավաքում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե որոշ քաղաքական ուժեր, «այդ թվում նաեւ Հայ Ազգային Կոնգրեսից անջատված տարրեր, անցյալ տարվա հոկտեմբերից սկսած պայքարել եւ, հակառակ իրենց կանխատեսումների չարդարացման, այսօր էլ շարունակում են պայքարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմացումը եւ քաղաքական մյուս ուժերի, հատկապես Կոնգրեսի հետ, համագործակցությունը վիժեցնելու համար, նպատակ հետապնդելով «Բարգավաճին» կրկին մղել Սերժ Սարգսյանի գիրկը»։ Քանի

Գրպանի եւ ծոցագրպանի փաստաբաննե՞ր

Արտակ Նազարյանի մահվան գործով հունիսի 27-ի  դատական նիստում տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանն  ամբաստանյալ զինվոր Ադիբեկ Հովհաննիսյանին հարցրեց, թե վերջինս գիտի՞   նախաքննության մարմնի կողմից իրեն առաջարկված այն փաստաբանի անունը, ում  չվստահելով՝  Ադիբեկը հրաժարվել է  նրա ծառայություններից: Ամբաստանյալն  ասաց, որ չգիտի:  Ծովինար Նազարյանը հայտարարեց, որ դա եղել է փաստաբան Ռադիկ Պապյանը, ում ներկայումս նույն դատարանում դատում են

ezetop-ը դառնում է Օրանժ Արմենիայի միջազգային գործընկերը

Օրանժ Արմենիան այսօր հայտարարեց ezetop-ի` միջազգային բջջային վճարումների առաջատարներից մեկի հետ համագործակցության մեկնարկի մասին, որի շնորհիվ արտերկրում ապրող հայերը կկարողանան գումար փոխանցել Հայաստանում գտնվող մտերիմների բջջային հեռախոսահամարի հաշվին աշխարհի 20 երկրների ավելի քան 400,000 կետերից և www.ezetop.com կայքից: ezetop ծառայության շնորհիվ նաև միջազգային ռոմինգում գտնվող Orange բաժանորդները կկարողանան լիցքավորել հաշիվը` հենց ճամփորդության ընթացքում: Դրա համար

Orange Ինտերնետի ամենահավատարիմ բաժանորդը կմասնակցի ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2012TM-ի եզրափակիչ խաղին

Ընդամենը հաշված օրեր են մնացել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մրցաշարի ավարտին: Այսօր Orange-ը, որն ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2012-ի պաշտոնական գործընկերն է, անակնկալ մատուցեց ինտերնետի իր ամենահավատարիմ բաժանորդին, որն ընկերության Ինտերնետ Հիմա բաժանորդագրությունը ձեռք է բերել 2009թ. նոյեմբերի 18-ին և մինչ այժմ մեկ օր անգամ չի դադարել օգտվել ծառայություններից: Ի նշան շնորհակալության ընկերության ծառայությունների նկատմամբ վստահության և գնահատականի

DIY բարի հրկիզման ալիքը հասավ Ստրասբուրգ

Այսօր ԵԽԽՎ նիստում հայտարարվել է, որ Վեհաժողովի 28 պատվիրակներ ստորագրել են «Հոմոֆոբիկ բռնությունը բացահայտորեն քաջալերվում է Հայաստանի խորհրդարանի որոշ պատգամավորների կողմից» գրավոր հռչակագիրը: Շվեդիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Սլովենիայի, Չեխիայի, Նորվեգիայի, Իտալիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի եւ Սերբիայի պատվիրակների ստորագրած այս փաստաթղթում հիշատակվում է, որ մայիսի 8-ն Երեւանում հրկիզվել է «LGBT friendly» բար, եւ հայ որոշ պատգամավորներ բացահայտորեն

ezetop-ը դառնում է Օրանժ Արմենիայի միջազգային գործընկերը

Օրանժ Արմենիան այսօր հայտարարեց ezetop-ի` միջազգային բջջային վճարումների առաջատարներից մեկի հետ համագործակցության մեկնարկի մասին, որի շնորհիվ արտերկրում ապրող հայերը կկարողանան գումար փոխանցել Հայաստանում գտնվող մտերիմների բջջային հեռախոսահամարի հաշվին աշխարհի 20 երկրների ավելի քան 400,000 կետերից և www.ezetop.com կայքից: ezetop ծառայության շնորհիվ նաև միջազգային ռոմինգում գտնվող Orange բաժանորդները կկարողանան լիցքավորել հաշիվը` հենց ճամփորդության ընթացքում: Դրա համար

«Ծառուկյանը մատնոցների նման 3 նախագահներին խաղացնում է, նրանցից երկուսին «քցելու» է»

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը մի քանի ուշագրավ հայտարարություն արեց: « Պարզ ձեզ ասեմ՝ միասնական շտաբը զոհաբերվեց իշխանությունների հետ ինչ-ինչ սակարկությունների միջոցով ինչ-ինչ արդյունքների հասնելու նպատակին: Այսինքն՝ 7 մանդատ ստանալու, վարչապետի պաշտոն, որն ակնկալում էր ստանալ ԲՀԿ-ն, ինչը տեղի  չունեցավ, եւ տեղի չունեցավ ոչ թե ՀԱԿ-ի հնարամտության շնորհիվ, որ Կոնգրեսը կարողացավ

Հմայակ Հովհաննիսյան. «ԲՀԿ-ի 37 պատգամավորները ավելի քիչ են խոսել ԲՀԿ ծրագրերից, քան Տեր-Պետրոսյանը»

«Երկրորդ նման իրավիճակ որեւէ երկրում չէր գտնվի, երբ իրեն դոմինանտ ներկայացնող ընդդիմադիր ուժի առաջնորդը իր հանրահավաքային ելույթը նվիրում է մեկ այլ ուժի մարտավարության, ռազմավարության, մոտեցումների մեկնաբանություններին»,- Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ՀԱԿ առաջնորդի վերջին հանրահավաքի ելույթը: Նրա խոսքերով՝ «Դա ապշեցուցիչ էր ինձ համար, որովհետեւ, այնուամենայնիվ, յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր

ՃՈ Երեւանի հաշվառման-քննական բաժնի պետի տեղակալը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ճանապարհային ոստիկանության` Երեւանի հաշվառման-քննական բաժնի պետի տեղակալ Ա. Կյուրեղյանի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Կյուրեղյանը Երեւան քաղաքի բնակիչ Ք. Աբրահամյանին վարորդական իրավունքի վկայական տրամադրելու, տեսական եւ գործնական քննություններն

Քննությամբ պարզվել են նոր հանգամանքներ

«aravot.am» կայքի հրապարակման հիման վրա  ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում Գյումրի քաղաքի բնակիչ Ռ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել` սպանության փորձ կատարելու եւ ապօրինի կերպով զենք կրելու համար: Քրեական գործով մասնավորապես  պարզվել է, որ 2012թ. հունիսի 10-ին Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին Գյումրի քաղաքի բնակիչներ Է. Գրիգորյանը եւ վերջինիս հորեղբոր որդի Գ. Գրիգորյանը վիճաբանել

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031