Օրվա լրահոսը
Ավելի քան 38 միլիոն դրամ գումարի եւ ոսկեղենի գողության մեջ մեղադրվողներն իրենց անմեղ են համարում
Հոկտեմբերի 23-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում սկսվել է 2012թ. հունվարի 18-ին Բերդ քաղաքի բնակիչ Վլադիմիր Վանեսյանի ննջասենյակի պահարանից 38 միլիոն 488 հազար դրամ արժեքով կանխիկ գումարի եւ ոսկեղենի գողության մեջ մեղադրվող Կորյուն Ալավերդյանի եւ Մայիս Խաչատրյանի դատավարությունը: Երկուսն էլ նախկինում դատված են: 1970թ. ծնված Կորյուն Ալավերդյանը հաշվառված է ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում,
Արմեն Ռուստամյան. «Ռուբեն Հայրապետյանը կատարել է այն նվազագույնը, որը պիտի կատարեր»
Այսօր Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ Դուք է՞լ եք կարծում, որ Ռուբեն Հայրապետյանի դեպքը Հայաստանում քաղաքական հետապնդման վառ օրինակ է:Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «168 ժամին» տված հարցազրույցում ասել էր, որ «Ռուբեն Հայրապետյանի դեպքը հենց քաղաքական հետապնդման վառ օրինակ է, երբ պատգամավորին քաղաքական հետապնդման ենթարկեցին, երբ դե յուրե նա ոչ մի կապ
Regnum. «ՀՀ քաղաքացին կվտարվի Ռուսաստանից կեղծ ամուսնության պատճառով»
Ռուսաստանի Լենինգրադի շրջանի իրավապահները ՀՀ և ՌԴ քաղաքացիների ամուսնություն են ճանաչել անվավեր: «Ամուսինները» Ռուսաստանի տարածքից վտարվելու ենթակա են: Այս մասին «Ռեգնում» լրատվական գործակալությանն են հաղորդել իրավապահ մարմնի մամուլի ծառայությունից: Հետաքննության արդյունքում պազվել է, որ 2009թ. նյութական ծանր վիճակում գտնվող կինը 10 հազար ռուբլու դիմաց ամուսնության համաձայնություն է տվել ՀՀ քաղաքացուն: ՀՀ քաղաքացուն ամուսնությունը անհրաժեշտ էր
Լևոն Ներսիսյանի դասախոսությունները վերծանված են
Խնկո Ապոր գրադարանում այսօր տեղի ունեցավ գրականագետ Լևոն Ներսիսյանի անտիկ շրջանի դասախոսությունների ժողովածու «Վերջին խոսք» խորագրով գրքի շնորհանդեսը: Գրքի հրատարակության հեղինակային իրավունքը պատկանում է Խնկո Ապոր գրադարանի տնօրեն, Լևոն Ներսիսյանի ուսանողուհի Ռուզաննա Տոնոյանին: «Ձայնագրությունները, որոնից վերծանվել են դասախոսությունները, արվել են 1988-1991 թվականները», – ասաց Ռուզաննա Տոնոյանը` նշելով, որ ձայնագրությունները կատարել է ինքը ուսանող տարիներին: Շնորհանդեսին
Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Բիձինա Իվանիշվիլիին` Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություն և բազմաթիվ ձեռքբերումներ Ձեր պատասխանատու առաքելության մեջ: Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի նոր լիցք հաղորդել երկկողմ համագործակցությանը, որը խարսխված է հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության ավանդույթների վրա: Օգտվելով առիթից` ցանկանում եմ հրավիրել Ձեզ
Ցուցահանդես` նվիրված Մանկավարժականի 90-ամյակին
«Ցուցահանդեսս նվիրված է Մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակին: 17 տարեկանից ես այդ համալսարանում եմ, այս օրով իմ հարգանքի տուրքն եմ մատուցում եւ որախ եմ, որ իմ ստեղծագործություններով կարող եմ համալսարանի տարեդարձը նշել»,-այսօր համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում նշեց գեղանկարիչ Արթուր Մարտիրոսյանը: Նա հպարտ է, որ համալսարանի ուսանողն է եղել, որովհետեւ ուսանել
Հանկարծամահ է եղել Շիրակի մարզի գլխավոր ֆինանսիստը
Այսօր վաղ առավոտյան իր առանձնասենյակի դուռը բացելիս հանկարծամահ է եղել Շիրակի մարզպետարանի ֆինանսական ու սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հովհաննես Մամիկոնյանը: 62 –ամյա պաշտոնյան, ըստ մարզպետարանի աշխատակիցների, սրտի կաթված է ստացել: Նշենք, որ նա ծնունդով «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի գյուղից է` Փանիկից, երկար տարիներ զբաղեցրել էր պատասխանատու պաշտոններ ինչպես Արթիկում, այնպես էլ Գյումրիում: Լիդա
Վերելակը 17-րդ հարկից ընկել է. կան զոհեր և վիրավորներ
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա ծռեր թիվ 2 շենքում վերելակ է ընկել. կան զոհեր ու վիրավորներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շենքը 20 հարկանի է, և, ըստ նախնական
Ռ.Հատտեճյան.«Հայ գրականությունը միայն հայերենով պետք է լինի»
«Իմ անունը Ռոպեր Հատտեճյան չէ, իմ անունը Ռ. Հատտեճյան է: Ռոպեր անունը չեմ սիրում»,-այսօր Գրողների միությունում նշեց թուրքահայ «Մարմարա» օրաթերթի խմբագրապետ Ռոպեր Հատտեճյանը: Խմբագրապետը 45 տարի է` թերթին հավատարիմ է, մամուլի պատմության մեջ չկա մի խմբագիր, ով այսքան երկար ժամանակ նույն թերթի ղեկավարը լինի: Նրա պնդմամբ արտասահմանում հայանպաստ հոդվածներ պետք է հրատարակվեն, ամեն մարդ պետք
Հոկտեմբերի 25-27-ը Երեւանում կանցկացվի «Popok» գովազդի միջազգային 3-րդ փառատոնը
«Մենք մտահոգված ենք քաղաքի վաղվա տեսքի համար, մտահոգված ենք քաղաքի դիրքավորմամբ` արտասահմանցու, պոտենցիալ տուրիստի ուղեղում եւ ուզում ենք հասկանալ, թե արդյոք մեր քաղաքացիներին քաղաքը դուր է գալիս: Առաջին հերթին շատ կարեւոր է հյուրը, մենք պետք է մտածենք մեր քաղաքացիների մասին, արդյոք հաճելի է նրանց ապրել Երեւանում: Դժվար է համադրել արտասահմանցու կարծիքը քաղաքացու կարծիքի հետ, իսկ
Հրավիրում ենք մշակույթի եւ հասարակական գործիչների ուշադրությունը
Հայաստանի մշակութային եւ հասարակական գործիչները հանդես են եկել նախաձեռնությամբ, որով պատրաստվում են դիմել «Օսկար» կինոակադեմիային՝ առաջարկելով երեւանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնում «Լավագույն հայկական ֆիլմ» մրցանակին եւ էկումենիկ ժյուրիի մրցանակին արժանացած «Եթե բոլորը» ֆիլմը, որը նաեւ ներկայացվել է «Օսկարի»՝ ընդգրկվելով ընտրված 70 ֆիլմերի ցանկում, դիտարկել բացառապես որպես արվեստի ստեղծագործություն: Ցանկացողները կարող են միանալ ստորագրահավաքին: Զանգահարել 091 40
Նախագահը Հայաստանի հարավում մասնակցել է հակաօդային պաշտպանության զորամասի բացման արարողությանը
Ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Հանրապետության ղեկավարն այսօր առավոտյան Հայաստանի հարավում մասնակցել է գերժամանակակից սպառազինությամբ զինված հակաօդային պաշտպանության զորամասի բացման արարողությանը: Նախագահը շնորհավորել է ներկաներին զորամասի բացման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել զինվորներին՝ լավ ծառայության համար: «Զինված ուժերը կոչված են պաշտպանելու մեր ժողովրդին, բայց զինված ուժերում կան ստորաբաժանումներ, որոնց գործողությունից է
Բրիտանացի լրագրող, դասախոս. Ծաղկում է էժան ժուռնալիստիկան
Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ բրիտանացի լրագրող եւ դասախոս Ջերոմ Մոնահանի հետ ArtBridge սրճարանում լրագրողների համար կազմակերպված թեյըմպում-քննարկումը անցավ բուռն ու թեթեւ մթնոլորտում: «Ճշմարտություն եւ լրատվամիջոցներ» խորագրով քննարկման կենտրոնում բրիտանական մամուլի առանձնահատկություններն էին, ու այն զարգացումները, որոնք իրենց ազդեցությունն են թողնում տեղի լրագրության միտումների վրա: Նա պատմեց, որ մի շրջան աշխատել է հանրային կապերի ոլորտում, ապա դասախոսել,
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլլահ Գյուլին՝ Թուրքիայի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Նոր կառուցված մայթերն արդեն քանդվում են
Արարատ քաղաքի Ոսկու Կորզման Ֆաբրիկայի բանավանցիների ուրախությունը երկար չտեւեց: Բանավանի ցեխոտ ու քանդված մայթերին փոխարինելու եկած նոր, սալիկապատված մայթերի սալիկները քանդվում են: Բանավանցիները մտավախություն ունեն, որ մայթերն ի վերջո կստանան իրենց նախկին տեսքը: «Երևի սկզբից էլ վերջին մի քանի սալիկները լավ չեն ամրացրել, դրա համար էլ հերթով պոկվում են»,-ասում է 17-ամյա բնակիչ Էդգարը: Քրիտինե
Ուսանողները հարցազրույց էին անցնում կազմակերպությունների մոտ
Այսօր Հայաստանում Ֆրանսիական համալսարանում կայացավ «Կազմակերպությունների 10-րդ ֆորումը»: Այն անցկացվում է ամեն տարի: Այս անգամ ֆորումին մասնակցում էր 20-25 կազմակերպություն: Համալսարանի ծրագրերի պատասխանատու Ասյա Մովսեսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ՀՖՀ-ն ունի կրթական ծրագիր, որով ուսանողները անցնում են պրակտիկաներ. երկրորդ կուրսի մագիստրոսները` 5 ամսով, իսկ առաջին կուրսի մագիստրոսները` 3 ամսով: Ֆորումի ընթացքում համալսարանի կողմից նախապես
Կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հոկտեմբերի 27-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա փողոցի առանձնատների, Տիչինայից փողոցից մինչև Վանտյան փողոցը հատվածի, Մալաթիա, Շահումյանի թիվ 12, 13, Հովնաթան, Վեգներ, Ոսկանյան, Բատիկյան, Վարուժան փողոցների, Շրջանային փողոցի 2/3, 2/4, 2/5, 2/6 շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Նախարարը հանդիպեց փլուզումից տուժածներին
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մեկ առ մեկ այցելեց փլուզումից տուժածներին, զրուցեց նրանց հետ։ Բժիշկները նախարարին ներկայացրեցին յուրաքանչյուրի հետազոտությունների արդյունքները, ախտորոշումները։ Դերենիկ Դումանյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրինության հետ քննարկեց հոսպիտալացվածների բուժման գործընթացը։ Պատասխանելով լրագրողների հարցերին` Դերենիկ Դումանյանը նշեց, որ կատարվում են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները և բժշկական միջամտությունները։ Այս
Շամպայնի փառատոնը՝ շուտով
Նոյեմբերի 8-11-ն ընկած ժամանակահատվածում Չեխիայում կանցկացվի «Grand Jour de Champagne» շամպայնի փառատոնը: Միջոցառմանը, որը անցկացվում է Պրահայում, իրենց արտադրանքը կներկայացնեն աշխարհի լավագույն շամպայն արտադրող ֆիրմաները: Միջոցառումն իրականացվելու է տարբեր հյուրանոցներում՝ տոնական ծրագրերի հետ համատեղ, որի շրջանակներում կլինի շամպայնի լայն տեսականու համտես, եւ հանդիպումներ հայտնի մարդկանց հետ: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
Վրաստանի խորհրդարանը հաստատեց նոր կառավարությունը
Վրաստանի խորհրդարանը այսօր վստահության քվե է տվել կառավարության նոր կազմին` «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ։ «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` նոր կառավարության հաստատման օգտին քվեարկել է 88, դեմ` 54 պատգամավոր։ Դեմ է քվեարկել խորհրդարանական փոքրամասնությունը` նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավորները։ Խմբակցության ղեկավար, խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Բաքրաձեն հայտարարել է, որ փոքրամասնությունը
Hurriyet Daily News. «Ադրբեջանի դեսպանը ԱՄՆ-ում լոբբինգ է անում ԹԱՆԱՓ-ի համար»
ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը օրերս լոբբինգ էր անում` բացատրելու համար 7 միլիարդ դոլար արժողությամբ Տրանս-անատոլիական գազամուղի (ԹԱՆԱՓ) կարևորությունը, որը կասպյան գազը պիտի տեղափոխի Արևմտյան Թուրքիա: Հաղորդում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը: «Դուք չեք պատկերացնի, թե ինչ զբաղված եմ այս օրերին», – ասել է Սուլեյմանովը վերջերս տված հարցազրույցում` ավելացնելով, որ նա հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի
«Ոչ թույլատրելի տարածքում կառուցապատելու հետեւանքը». Ըստ բնապահպանի, կիսակառույցի փլուզումը սպասելի էր
Այսօր Երեւանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցած կիսակառույց շենքի փլուզումը, ըստ բնապահպան Արմենակ Դովլաթյանի, «վտանգավոր ու ոչ թույլատրելի տարածքում կառուցապատելու հետեւանք է»: Հայաստանի Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը նշում է, որ փլուզված կիսակառույց շինությունը գտնվելով Գետառի շրջակա տարածքում, կառուցվել է անցումների մոտ, ինչը շատ վտանգավոր է: Նա նշում է, որ դեռ 2001-ին
«Ես գրեթե համոզված եմ, որ Ջոբսն էլ ա հայ». Երիտասարդների պատսախանները մեր հարցին
Միշտ էլ լինում են օտարերկրացի հայտնի մարդիկ (դերասան, երգիչ, քաղաքական գործիչ…), որոնց մասին լսելիս կամ տեսնելիս ի սրտե ասում ես՝ երանի հայ լիներ 🙂 : Այսօր էլ «Առավոտ երիտասարդականը» որոշեց հարցում անցկացնել երիտասարդների շրջանում՝ պարզելու, թե երիտասարդները ով կցանկանային ազգությամբ հայ լիներ. պատասխանները տարբեր էին՝ ամենալուրջ ու մտածվածից մինչև կատակային: 20-ամյա Նարեկը կցանկանար, որ ազգությամբ
Զարուհի Փոստանջյանը դժգոհում է, Հրանուշ Հակոբյանը խրախուսում Հայաստանից դուրս կրթություն ստանալը
«Պարտադիր զինծառայություն չանցած զինապարտների տարկետման ժամկետը երկարացնելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց դրա կարեւորությունը: Դրանով զինծառայություն չանցած քաղաքացիները, որոնք ՀՀ-ում չեն, հնարավորություն կունենան ազատվել քրեական հետապնդումից, գան Հայաստան, մուծեն համապատասխան գումարներ եւ ազատվեն այդ հետապնդումից. «ՊՆ-ում հատուկ հաշիվ կա բացած, որի մեջ 6 մլրդ 30 մլն դրամ է մտել: 728 հոգի
«Մտնում են ջերմոցներ ու պոմիդորը հանում, թափում, որ ցեցը ոչնչանա»
Թուրքիայից ներկրված պոմիդորն իր հետ ցեց է բերել Հայաստան, որը պոմիդորը ոչնչացնում է: Այսօր այս մասին «Արմատ» ակումբում ասաց «Ջերմատնային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Պողոս Գեւորգյանը: Նրա խոսքերով, Մասիսում մասնագետը մեկ առ մեկ մտնում է ջերմոցներ ու պոմիդորը հանում, թափում, որպեսզի ցեցը ոչնչանա. «Լավ էր անցյալ տարվանից մի քիչ կրճատվեց թուրքական պոմիդորի ներկրումը՝ հարկերով պայմանավորված»:
Արծվիկ Մինասյան. «Դուք նախընտրում եք, որ բյուջե փող գա՝ ջհանդամ, թե մեր հասարակության անդամները չեն փչանա»
ԱԺ-ում այսօր «Շահումով խաղերի և խաղատների մասին օրենք նախագծում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց. «Տպավորությունն այնպիսին է, որ մի կողմից կառավարությունն ասում է՝ այո, ես պայքարում եմ կոռուպցիայի դեմ, բայց չեմ բարձրացնում հանրային ծառայողների աշխատավարձը, մյուս կողմից խրախուսում է անաշխատ եկամուտների ստացումը: Խիստ կասկածելի է՝ արդյոք մեր
«Տիգրան Սարգսյանը շարունակում է մնալ ԱԺՄ անդամ և պարտավոր է պաշտպանել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը». Ն. Զոհրաբյան
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ նոր համաձայնագիր ստորագրվի ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև,հայտարարել էր. «Քաղաքական իրադարձությունները Հայաստանում այնքան արագ են զարգանում, որ ոչինչ բացառել չեմ կարող: Բայց այս պահին մենք ձեռքի տակ ունենք երեք կուսակցությունների` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի կողմից ստորագրված մի փաստաթուղթ», ըստ որի` նրանք պարտավորվում են
Չինացի գործարարը հրաժարվել է Հայաստանում ներդրում անել, ասելով` «Ձեր կառավարությունը չի ուզում, որ դուք զարգանաք» (Տեսանյութ)
Գազի գնի թանկացումը մեծ հարված կհասցնի ջերմատնային բիզնեսով զբաղվող տնտեսվարողներին: «Ջերմատնային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Պողոս Գեւորգյանը համոզված է, որ պետության ղեկավարները միտումնավոր են ներդրողների ճանապարհը փակում` դաշտում մենաշնորհ ստեղծելու համար. «Ոչ մի ներդրող չի ցանկանում ջերմոցային տնտեսություն հիմնել Հայաստանում, գալիս ծանոթանում են հարկ ու տուրքերին, հրաժարվում են: Մեկուկես ամիս առաջ Չինաստանից մեկը եկել էր
405.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հոկտեմբերի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,950,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.25 դրամ:
Կապանի թիվ 3 կրթահամալիրում պետբյուջեով սկսված եւ կիսատ թողնված նորոգման աշխատանքները շարունակում է բարեգործական հիմնադրամը
Պետբյուջեով 5 տարի առաջ սկսվել էին Կապանի թիվ 3 կրթահամալիրի հիմնանորոգման աշխատանքները, բայց դրանք կիսատ մնացին, եւ կրթահամալիրի 1.5 հարկը մնաց չհիմնանորոգված: Այս տարի ամառվանից «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ մեկնարկեցին երկրորդ հարկի մյուս կեսի հիմնանորոգման աշխատանքները, որն այս ամիս արդեն ավարտին է հասցվել եւ պաշտոնական բացումն արվել: «Կապանում այսքան տարի չի եղել մի բարեգործ, որ


















































