Լրահոս
Օրվա լրահոսը

Գրպանի եւ ծոցագրպանի փաստաբաննե՞ր

Հունիս 28,2012 21:47

Արտակ Նազարյանի մահվան գործով հունիսի 27-ի  դատական նիստում տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանն  ամբաստանյալ զինվոր Ադիբեկ Հովհաննիսյանին հարցրեց, թե վերջինս գիտի՞   նախաքննության մարմնի կողմից իրեն առաջարկված այն փաստաբանի անունը, ում  չվստահելով՝  Ադիբեկը հրաժարվել է  նրա ծառայություններից: Ամբաստանյալն  ասաց, որ չգիտի:  Ծովինար Նազարյանը հայտարարեց, որ դա եղել է փաստաբան Ռադիկ Պապյանը, ում ներկայումս նույն դատարանում դատում են խարդախության մեղադրանքով (այս մասին Aravot.am-ը նախկինում տեղեկացրել է): Դահլիճը ծիծաղեց: Դատավոր Սամվել Մարդանյանն  ասաց, որ գոյություն ունի  անմեղության կանխավարկած, հնարավոր է դատավարության արդյունքում Պապյանն արդարացվի:

Ադիբեկ Հովհաննիսյանի պաշտպան Ալվարդ Մնացականյանն  ասաց, որ իր պաշտպանյալը, չունենալով իրավական գիտելիքներ, ինտուիտիվ ձեւով ճիշտ է վարվել, երբ հրաժարվել է  նախաքննական մարմնի առաջարկած փաստաբանից: Ալվարդ Մնացականյանը հայտարարեց,որ քրեական գործում կա Աննա անունով փաստաբանի անունը, երբ մեղադրյալների  ցուցմունքների եւ շահերի  միջեւ հակասություն է  առաջացել, նախաքննական մարմինը  հերթով, բոլոր մեղադրյալներին առաջարկել է օգտվել այդ փաստաբանի ծառայությունից: Ալվարդ Մնացականյանի խոսքերով՝  ցավալի է, որ իրենց գործընկերների մեջ կան նախաքննական  մարմնի համար գրպանային փաստաբաններ: Դատավոր  Մարդանյանն ասաց. «Կոռեկտ չէ  կոլեգաների մասին այդպես արտահայտվելը,  եթե ունեք  գրպանի փաստաբաններ, ասեք  իմանանք, թե ո՞վ է գրպանի, ով՝ ծոցագրպանի, կոռեկտ չէ… Պատկերացրեք՝ մեկ ուրիշ դատական նիստում  ձեր մասին նույն ձեւով արտահայտվեն: Չի կարելի…»

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930