Օրվա լրահոսը

67 ինքնաբացարկ ՀՀԿ համամասնական ցուցակից

Մայիսի 24-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ինքնաբացարկի 67 դիմում է ստացել մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուներից: Այս մասին «Նոյյան Տապան»-ի թղթակցին հայտնեց ՀՀ ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Ինքնաբացարկ հայտնածների թվում են ՀՀԿ ընտրական ցուցակը գլխավորած ՀՀ նախագահ, կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ

«Արմենիայի» առաջին չվերթը`հունիսի 15-ին

«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունը, որը հավատարմագրային կառավարման ենք հանձնել ռուսներին, 3 տարիների ընթացքում իրականացրել է 72,1 միլիարդ դրամի ներդրում: Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: Ըստ նրա, այդ գումարները ծախսվել են Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների արդիականացման համար: Վիկտոր Ռեբեցի տվյալներով՝ վերանորոգվել է մոտ 160 կմ գիծ,

«ԱրմենՏել» ընկերությունը փոխհատուցում է տրամադրում Beeline բջջային ցանցի բաժանորդներին

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է մայիսի 18-ի միջադեպից տուժած Beeline բջջային ցանցի բաժանորդներին փոխհատուցման տրամադրման մեկնարկի մասին: Հատուցումը` անվճար 60 ներցանցային րոպե և 10 ՄԲ շարժական ինտերնետ կտրամադրվի ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց: Անվճար րոպեներն ու մեգաբայթերը կարելի է օգտագործել մայիսի 25-ից 10 օրվա ընթացքում ուղարկելով *444# անվճար USSD հրահանգ և ստանալով բոնուսները հաշվին

Արամ Խաչատրյանի ծննդյան օրը տեղի կունենա «Երաժշտական ճամփորդություն» (Տեսանյութ)

Այսօր «Press Master» մամուլի ակումբում Արամ Խաչատրյանի ծննդյան օրվան ընդառաջ՝ կոմպոզիտորի անվան տրիոյի մասնակիցներ՝ ջութակահար Կարեն Շահգալդյանը եւ դաշնակահար Արմինե Գրիգորյանը ներկայացրին «Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի» շրջագայություններն ու առաջիկա ծրագրերը: Արմինե Գրիգորյանը նշեց, որ տրիոն մարտ-ապրիլ ամիսներին համերգներով հանդես է եկել Ռուսաստանի 6 եւ Լատվիայի 2 քաղաքում: «Մարտի 30-ին «Գաֆեսճեան արվեստի կենտրոնում» կկայանա «Երաժշտական ճամփորդություն»

Հրանտ Բագրատյան. «ԲՀԿ-ն չստացավ այն, ինչ ուզում էր, դրա համար էլ հրաժարվեց կոալիցիա կազմել»

ԲՀԿ-ն չստացավ այն, ինչ ուզում էր, դրա համար էլ հրաժարվեց կոալիցիա կազմել: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանն` արձագանքելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի`կոալիցիա չկազմելու մասին հայտարարությանը: «Իմ պատասխանը շատ կարճ է` ինքը չստացավ այն, ինչ ակնկալում էր, հետեւաբար նման հայտարարություն արեց: Դա նորմալ է»,- ասաց Հրանտ Բագրատյանը: Հարցին, թե

Գալուստ Սահակյանը վստահեցնում է՝ ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումներ չեն լինի

Aravot.am-ը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց` ԲՀԿ-ի` կոալիցիա չկազմելու վերջնական որոշումից հետո ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա անելիքները: Պարոն Սահակյանը պատասխանեց. «Մենք մեր հետագա անելիքները, մեր ռազմավարությունը վաղուց ենք որոշել, եւ նոր չէ, որ պիտի իմանանք մեր հետագա անելիքները»: Մեր հարցին` առջեւում նախագահական ընտրություններ են, որեւէ կապ չունե՞ր այսինքն ՀՀԿ-ի համար` ԲՀԿ-ն մտնե՞ր կոալիցիայի մեջ,

ԲՀԿ-ի որոշումը. «Բլե՞ֆ», թե՞ իրական քայլ

«Ասենք թե կոալիցիա չի կազմում ԲՀԿ-ն, բայց արդյոք նախարարական պաշտոններից նույնպես հրաժարվո՞ւմ է»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ-ի հայտարարությանը, որով նպատակահարմար չեն համարում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը՝, ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նկատենք, որ ԲՀԿ-ի հայտարարության մեջ նախարարական պորտֆելների մասին ոչինչ չի ասվում, սակայն, Aravot.am-ի տեղեկություններով, ամսի 31-ին կայանալիք խորհրդարանի առաջին նիստի օրը, ԲՀԿ-ական

Շրջանավարտ ունեցող ընտանիքները տառապում են

Այն ընտանիքներում, որտեղ կան շրջանավարտներ, ծախսերն աճում են՝ տարվա կտրվածքով միջինը 10 անգամ: Այսօր «Հենարան» ակումբում ասաց ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը: Այդ ծախսերն իրենց մեջ ներառում են`սկսած երեխային ընդունելության քննությունների համար մասնագետների մոտ պարապելուց, մինչեւ վերջին զանգն ու ավարտական խնջույքը: Պարոն Աթանեսյանի խոսքերով`«Դիմորդների վիճակը ամեն տարի ընկնում է, որը հետագայում նկատվում է

Արագաչափը ֆիքսեց 001 00 01 պետհամարանիշի ավտոմեքենայի խախտումը

Երևան քաղաքի Արցախյան-59 շենքի մոտակայքում ՀՀ ոստիկանության կողմից տեղադրված արագաչափը կիրակի՝ 20-ը մայիսի, երեկոյան ժամը 19:00-19:30-ի միջակայքում, ֆիքսեց սահմանված արագությունը գերազանցող 001 00 01 պետհամարանիշով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի և նրան ընկերակցող՝ մեքենայի խախտումը: Խախտումը կատարվեց իմ աչքի առջև՝ մեր ավտոմեքենային վազանց կատարելուց վայրկյաններ հետո: Նույն օրերին հրապարակվեց նաև 007 00 01 պետհամարանիշի ավտոմեքենայով երթևեկող մեկ

Էդգար Վարդանյան. «Այս խորհրդարանական ընտրությունները կարժանանան միջակ գնահատականի»

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը խոսեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հայաստանյան ընտրությունների մասին կազմած զեկույցներից, որի վերաբերյալ ինքն անցկացրել է հետազոտություն: «Հասարակությունը չունի ադեկվատ ընկալում, թե ընտրությունները դիտարկող կազմակերպություններն ինչպիսի դերակատարություն ունեն եւ հաճախ տարբեր տեսակի կազմակերպությունների զեկույցներ ճիշտ չեն մեկնաբանվում: Մյուս կողմից՝ ակնհայտորեն կա հետեւյալ միտումը՝ քաղաքական ուժերը վերցնելով դիտորդական կազմակերպությունների զեկույցների

Սաքունցը կարծում է, որ պատասխան պիտի տա նաեւ Շարմազանովը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով DIY ակումբի հրկիզմանը՝ բարձրացրեց հարձակման հեղինակներին հովանավորության տակ առնելու փաստը իրավական հարթությունում քննարկելու հարցը. «Քաղաքական ղեկավար անձինք իրենց հայտարարություններով եւ հրապարակումներով, ըստ էության, հրապարակայնորեն աջակցեցին, խրախուսեցին հարձակման հեղինակներին, մինչդեռ ազգային, կրոնական կամ սեռային տեսակետից խտրականությունը, ատելության ու թշնամանքի սերմանումը եւս քրեորեն հետապնդելի

«Ծոմակի» շահերի ներկայացուցիչը քրգործի ընթացքով առայժմ բավարարված է

Իսկ իրավապաշտպանը՝ ոչ Արդեն հայտնի է, որ մայիսի 8-ին Ղազար Փարպեցի փողոցի վրա գտնվող եւ «Մեյդ Հենդ Մեյդ» ՍՊԸ-ին պատկանող «Դիայվայ»՝ DIY ակումբի հրկիզման փաստի առիթով ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի քննչական բաժանմունքում քրեական գործ է հարուցվել: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց ակումբի սեփականատիրոջ՝ Արմինե Օգանեզովա-«Ծոմակի» փաստաբան Լիզա Գրիգորյանը, քրգործը հարուցվել է բացառապես ակումբի հրկիզման փաստով

Հինգշաբթին ուրբաթից շուտ եկավ, կամ դաշնակցականը՝ ԲՀԿ-ի կոալիցիայից դուրս գալու մասին

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած՝ ՀԱՊԿ-ի վեհաժողովից, որին ՀՀ պատվիրակությունը մասնակցել էր Սամվել Բալասանյանի գլխավորությամբ: Պարոն Կարապետյանը տեղեկացրեց, որ խորհուրդը վավերացրել է այն, որ ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկիր, որը ցանկություն ունի ռազմական բազա կամ պայմանագիր կնքել այլ երկրների

«Բացի հոխորտալուց՝ մշակույթի նախարարությունը ոչ մի բանի ի վիճակի չէ»

Քննադատում է Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Շիրակի պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայության պետ Ավետիք Մելիք-Սարգսյանը 1906 թվականին հիմնված եկեղեցին վերանորոգելու ու գյուղացիների համար աղոթատեղի սարքելու պատճառով ընկել է Ախուրյանի շրջանի Բասեն գյուղի ՀՀԿ-ական գյուղապետ Համլետ Պետրոսյանի հետեւից: Բանը հասել է նրան, որ հավատացյալ գյուղապետի հարցերը լուծելու համար մշակույթի նախարարությունը դիմել էր Շիրակի

Սեփականատերը պնդում է վտարման իր պահանջը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ, շարունակվում է «Ռան օյլ» բենզալցակայանի տնօրեն Ռոբերտ Գալուստյանի հայցադիմումի քննությունը՝ ընդդեմ «Նելլի Միքայել» ՍՊԸ տնօրեն, «BELLA» հյուրանոցի տնօրեն Նելլի Ավետիսյանի: Ե. Քոչարի 6 հասցեի սեփականատեր Ռոբերտ Գալուստյանը դատարանով պահանջում է լուծել հյուրանոցի հետ այս տարվա հունվարի 24-ին  կնքած վարձակալության պայմանագիրը եւ տարածքից վտարելու

«Կուկլա ջան, անոնք ապուշ են, բա դո՞ւ»

Արվեստաբան Սերգեյ Առաքելյանը՝ Գոհար Գասպարյանի եւ իր մատենաշարի մասին Արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը 2000թ. հիմնեց «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարը, որի 10-րդ գիրքը լույս է տեսել օրերս՝ նվիրված անվանի գուսան Շերամի ծննդյան 155-ամյակին: Ինչպես նախորդ աշխատությունները՝ նվիրված Գոհար Գասպարյանին, Կարպ Խաչվանքյանին, Սվետլանա Գրիգորյանին, Բաբկեն Ներսիսյանին, Օֆելյա Համբարձումյանին, Երվանդ Ղազանչյանին, Գալյա Նովենցին եւ այլոց,

Ընդունելության քննությունների ձեւաչափն արդյունավետ չէ

Ժամանակն է գործել արեւմտյան երկրների նման Ընդունելության քննությունները նորից հայտնվեցին հասարակության ուշադրության կիզակետում: Մի կողմից՝ շուրջ 18 000 դիմորդներ գերլարված իրենց վերջին պարապմունքներ են անցկացնում, մյուս կողմից՝ կրկնուսույցները ջանք ու եռանդ չեն խնայում արդարացնելու վճարունակ դիմորդների ծնողների հյուսերը, եւ վերջապես, մասնավոր բուհերն էլ սրտատրոփ սպասում են, թե այս տարվա նորամուծության արդյունքում դիմորդ կունենա՞ն, թե՝ ոչ:

Նանա Ձագնիձեն համալրել է «Միկայի» կազմը

Վրաստանի եւ աշխարհի ուժեղագույն կին գրոսմայստերներից մեկը՝ Նանա Ձագնիձեն, նոր խաղաշրջանում հանդես կգա Երեւանի «Միկա» ակումբի կազմում, որտեղ կմիանա Հայաստանի առաջատար շախմատիստներ Էլինա Դանիելյանին, Լիլիթ Մկրտչյանին: Մեր կանանց թիմում է  նաեւ Հնդկաստանի ներկայացուցիչ ու նույնպես աշխարհի ուժեղագույն շախմատիստուհիներից մեկը՝ Հարիկա Դրոնավալին: «Միկան» պատրաստվում է մասնակցել հոկտեմբերի 10-18-ը Իսրայելի Էյլաթ քաղաքում կայանալիք Եվրոպայի կանանց ակումբային առաջնությանը:

Գաբրիել Սարգսյանը՝ «Չիկագո օփեն»-ում

Վաղը Ամերիկայում մեկնարկում է շախմատի «Չիկագո օփեն» ավանդական ներկայացուցչական մրցաշարը, որի ընդհանուր մրցանակային ֆոնդն առնվազն $100 հազար է: Մրցաշարի ուժեղագույնների խմբում հանդես է գալու նաեւ մեր հանրապետության ներկայացուցիչ, օլիմպիական չեմպիոն, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը: «Առավոտ» օրաթերթ

24.05.2012

«Անցումային» առասպելը

90-ականների սկզբին Արեւմուտքը մեր նկատմամբ կիրառում էր «անցումային շրջանի երկրներ (հասարակություններ)» բնորոշումը, որն, ըստ էության, ճիշտ էր, բայց իր մեջ մի տեսակ նվաստացուցիչ տարր էր պարունակում: Այսինքն՝ դուք գտնվում եք կապիկի եւ մարդու էվոլյուցիայի կեսճանապարհին, պարզ չէ, թե ինչ է ձեզնից դուրս գալու, եւ այդ պատճառով մենք ձեզ վերաբերվում ենք մեր բարձունքից եկող ներողամտությամբ: 21-րդ

Կառավարության ընդունած որոշումներից. հատկացումներ՝ թատրոններին ու թանգարաններին, «Սթրես կենտրոնը»՝ աճուրդով

ՀՀ մարզերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար կառավարությունն իր պահուստային ֆոնդից այսօր հատկացրել է ավելի քան 10 մլրդ դրամ։ Սարդարապատի հերոսամարտին նվիրված տոնակատարության ընթացիկ ծախսերի կազմակերպման նպատակով ՀՀ կառավարությունը որպես նվիրատվություն տրամադրելու համար Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին հատկացրել է մոտ 6 մլն, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր –

Հողի հարկը բարեխիղճ մուծող գյուղացիները` «հարիֆի»վիճակում

Մայիսի 23-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը Տավուշի մարզպետարանում խորհրդակցություն են անցկացրել, որին մասնակցել են հողի հարկի հավաքագրման ցածր ցուցանիշներ ունեցող համայնքների ղեկավարները: Գյուղապետերի վկայությամբ` իրենք խորհրդակցությունում մտահոգություն են հայտնել, որ 2012թ. ապրիլի 28-ից ուժի մեջ մտած «Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» ՀՀ օրենքը

Մոդել Բար Ռաֆաելան «ոչնչացնում» է աշխարհի ամենավտանգավոր ահաբեկչին

 Իսրայելցի թոփ մոդել Բար Ռաֆաելային «Maxim» հանդեսը ճանաչել է տարվա աշխարհի գեղեցկուհի: Ռաֆաելան ոչ միայն մարզիկներով ու սպորտով է հետաքրքրվում (նրա կուռքը Թել-Ավիվի «Մաքքաբի» բասկետբոլի թիմն է), այլեւ ինքն է սպորտով զբաղվում: Մասնավորապես, նա մարզվում է ուժային մարզաձեւերով: Եվ, գուցե, դա է պատճառը, որ «Վզնոց» ֆիլմի հեղինակները նրան հրավիրել են խաղալու Իսրայելի գաղտնի ծառայությունների գործակալի

ՀԱԿ-ը դեռ մեկնաբանություններ չունի

Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ի հայտարարության վերաբերյալ դեռեւս մեկնաբանություններ չունի: Հիշեցնենք, որ քիչ առաջ տարածած հայտարարությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տեղեկացնում է, որ նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարման ձեւավորմանը: Զրուցեցինք նաեւ ՀԱԿ իրավական հանձնախմբի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանի հետ, որն ասաց, թե միասնական դիրքորոշում այդ հարցի վերաբերյալ ՀԱԿ-ում դեռեւս չկա, լինելուն

«Ժառանգություն». ԲՀԿ-ն կոալիցիա չմտնելով՝ 2007-ի ՕԵԿ-ի խաղերն է խաղում

Այսօր Մամուլի ազգային ակումբի հյուրը «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանն էր: Մինչ տեղեկանալը, որ քիչ առաջ ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել ու պաշտոնապես ասել, որ մաս չի կազմելու կոալիցիային՝ Ստյոպա Սաֆարյանը նշեց. «ԲՀԿ-ն երբեք դուրս չեկավ կոալիցիայից, երբեք չհրաժարվեց հուշագրից: Կոալիցիոն երկու քաղաքական ուժերը կարողացան բավականին ճարպիկ մտածված տեխնոլոգիաներով ավելացնել իրենց տեղերը: Հուշագիրը հիշեցնեմ՝ խոսքը ոչ միայն

ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ համագործակցության խնդիր ԲՀԿ-ում դեռ չի քննարկվել

«Մեր հայտարարության մեջ ամեն ինչ շատ հստակ ասված է: Խորհրդարանում մենք լինելու ենք շատ ակտիվ խմբակցություն եւ աշխատելու ենք»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ քարոզչական խմբի պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը` անրադառնալով կուսակցության կայացրած որոշմանը, որով ԲՀԿ-ն նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը: Aravot.am-ի հարցին` ընտրակեղծիքների վերահսկման միասնական շտաբի հիմքով հնարավո՞ր է համագործակցություն ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ,

ՀՀԿ ԳՄ անդամները չեն մեկնաբանում ԲՀԿ-ի հայտարարությունը

«Դժվար թե որեւէ մեկնաբանություն լինի վերջնական` մինչեւ այսօր կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստը»,- Aravot. am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը` արձագանքելով մեր խնդրանքին` մեկնաբանել ԲՀԿ-ի հայտարարությունը, որ նպատակահարմար չեն գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը: Պարոն Մինասյանն ավելին ասել հրաժարվեց, քանի որ հայտարարությունն անձամբ

Քաթարցի բիզնեսմենը մտադիր է քանդել «Պարկ դը Պրենս» ստադիոնը

 «Պարի-Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, քաթարցի Նասսեր ալ-Քալաֆին մտադիր է քանդել Փարիզի «Պարկ դը Պրենս» ստադիոնը եւ նրա տեղում իր թիմի ու ֆուտբոլասերների համար նորը կառուցել: Նասերի խոսքերով, քաթարցի ներդրողները համաձայն են իր այդ ծրագրին: «Բայց եթե դա հնարավոր չլինի, մենք ստադիոնը կհիմնանորոգենք եւ այն հնարավորություն կունենա միաժամանակ տեղավորել 50 հազար մարդ (ներայումս նստելատեղերի թիվը 48,7

Ոստիկանները բացահայտել են աղջիկների դաժան ծեծկռտուքի երկրորդ տեսանյութը

NEWS.am-ի տեղեկություններով բացահայտվել է համացանցում հայտնված աղջիկների  մասնակցությամբ դաժան ծեծկռտուքի երկրորդ տեսանյութը:  Նշենք, որ համացանացում հայտնվել էր մի քանի տեսանյութ, որտեղ աղջիկները դաժան ծեծի են ենթարկում միմյանց, ինչը ուղեկցվում էր սեռական բնույթի հայհոյանքներով: NEWS.am-ի աղբյուրի փոխանցմամբ երկրորդ տեսնայութը նկարահանված է Արաբկիր համայնքում: Փափազյան փողոցի վերջնամասում գտնվող «Արաբկիր» զբոսայգում, որը հայտնի է «մալականների սադ» անունով: Դեպքը

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930