Օրվա լրահոսը
Մեր խնդրանքն ու օրենքի պահանջն անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացողներին
Հարգելի կենսաթոշակառուներ, եթե կանխիկ եղանակով կենսաթոշակ ստացողին ամեն ամիս տեսնում է վճարողը՝ փոստատարը կամ բանկի աշխատողը, ապա անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացողն ու վճարողը չեն տեսնում իրար, ուստի մեր խնդրանքն է ու օրենքի պահանջը, որ անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացողը, տարին առնվազն 1 անգամ, այցելի բանկ և հայտարարություն տա այդ մասին, ընդ որում, կենսաթոշակառուի կողմից հայտարարություն տալ
102 դպրոցի հոյհոյող աղջիկներին խուլիգանության հոդված կտան (Տեսանյութ)
Թիվ 102 դպրոցի աշակերտների մասնակցությամբ ծեծկռտուքին ու փոխադարձ հայհոյանքին հավանաբար խուլիգանության հոդված կտրվի: «Դեպքը բացահայտվել է երեկ, գործով սկսվել է հետաքննություն: Դեպքը տեղի է ունեցել 1 տարի առաջ: Հայտնաբերվել են անձինք, գործին ընթացք է տրվել»,- այսօր «Նովոստի» ակումբում լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը: Թե ինչու է մեկ տարի
Գոհար Վեզիրյան. Անահիտ Բախշյանին խփել-չխփելու հարց չկա
«Ընտրապայքարում կին-տղամարդ տարբերություն չկար, անձերի հարց էր եւ այդ առումով՝ կին մրցակիցս ինձ ավելի շատ «խփեց», քան տղամարդիկ: Բայց ցավոք, սրտի, ընդդիմություն ներկայացնող լրագրող գործընկերուհիս, բոլորից շատ «աշխատեց» իմ դեմ, հատկապես «Չորրորդ ինքնիշխանություն» թերթում իր կողմից զետեղված այն մտացածին լուրով, թե իբր ես ընտրակաշառք եմ բաժանում «Second hand»-ի ապրանքի տեսքով»,- թիվ 12 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի
Շատերը ախուվախ են անում, նկատի ունենալով, որ հայհոյախառն ծեծկռտուքով են զբաղված աղջիկները
Տեսանյութերն այս օրերին ինտերնետ «հիթ» են դարձել, էլ չասած՝ սոցցանցերում շարունակական քննարկումներ, ցանցային լրատվամիջոցներում ճչացող վերնագրերով դրանց նկարագրության, զանազան ընդհանրական բնույթի դատողությունների ինտենսիվ շրջանառության մասին։ Ի դեպ, ընդհանրական դատողությունների վերաբերյալ. հենց միայն մեկ-երկու տեսանյութի շրջանառումը որոշ մարդկանց առիթ տվեց, որ քաղքենիական պաթոսով սկսեն. «Այս ի՜նչ է կատարվում ազգի հետ, սա է այսօրվա դեռահաս աղջիկների կամ
«Պուրակից պրծանք, անցանք «բազմազաններին»
Պուրակից պրծանք, անցանք «բազմազաններին»։ Սրանցից էլ կպրծնենք ու կհիշենք աղանդավորներին։ Թեմաներ են, որոնք թեժացվում են միտումնավոր։ Եթե Հայաստանում ազգային փոքրամասնությունները «վտանգավոր» լինեին, իշխանությունը սլաքը կուղղեր նրանց դեմ։ Ճիշտ եւ ճիշտ ռուսական օխրանկայի գծած ճանապարհով են զարգանում այս սցենարները։ Այնտեղ սքինհեդները կամ երիտասարդ ազգայնամոլները «պայքարում են» Ռուսաստանը ողողած թխամորթների, կովկասյան արտաքին ունեցողների դեմ, այստեղ թիրախ են
Կանգնեցրել են Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը
Կոնդեցիները, ովքեր իրենց խաբված են համարում բնակարանային պայմանագրերից, բողոքի յուրօրինակ գործողություն են իրականացրել։ Այսօր առավոտյան, երբ ՀՀ նախագահի ավտոշարասյունն անցնելիս է եղել Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների հատվածով, նրանք ձեռքով կանգնեցրել են այն։ Դրանից հետո Սերժ Սարգսյանն իջել է մեքենայից և զրուցել կոնդեցիների հետ։ Ցուցարարների խոսքերով՝ նախագահն ասել է, թե խնդիրն իր վերահսկողության տակ է։ օր.am
«Առանց մեդալների տուն չվերադառնաք»
Ուկրաինայի հավաքականի երեք ֆուտբոլիստների կանայք` Օլեսյա Գուսեւան, Վիկտորիա Կոնոպլյանկան եւ Ալլա Սելեզնյովան, մերկացել են հանուն Եվրո 2012-ում Ուկրաինայի ընտրանու հաղթանակի: Նրանց կիսամերկ լուսանկարը հայտնվել է «Maxim» հանդեսի էջերում` «Առանց մեդալների տուն չվերադառնաք» կոչ-մակագրությունով: «Անկեղծ ասած, ես մտածում էի, թե Ժենյան կտրականապես դեմ կլինի լուսանկարվելու գաղափարին: Սակայն նա զարմանալիորեն հանգիստ լսեց ինձ: Ճիշտ է` առանձնապես չոգեւորվեց,
ՕԵԿ-ի հաղորդումը հանցագործության մասին
«Մեր ստացած ձայներն ավելի քիչ էին, քան անդամները, քանի որ շատ մարդիկ տուրք տվեցին ընտրակաշառքներին», հայտարարել է ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը։ «ՉԻ» – Պրն Շահգելդյանն, իհարկե, դժգոհելու տեղ ունի, նրա կուսակցական ընկերները կանխիկ փողը գերադասել են բնամթերքից եւ դրանով իսկ դավաճանել կուսակցության վեհ գաղափարներին։ Բայց մեզ այլ հարց է հետաքրքրում՝ կոնկրետ ովքե՞ր են ընտրակաշառք
Վերանայվել են «Երեւան ջուր» ընկերության սակագները
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2012 թվականի մայիսի 23-ին կայացած նիստում քննարկվել է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցը: Քննարկելով վերը նշված հարցը` հանձնաժողովը սահմանել է` սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման սակագները, որոնց գումարային մեծությունը
Կապանի թաղամասը` հորդառատ գետի հասցրած ավերածություններից հետո (ֆոտոշարք եւ տեսանյութ)
Կապանում երեկ գետի վարարման հետեւանքով 5 կամուրջ է փլվել, ծառեր արմատախիլ եղել, հենասյուներ քանդվել, թաղամասն ու քաղաքի կենտրոնական հատվածը ջրով ողողվել: Կապանի քաղաքապետարանի եւ Սյունիքի մարզպետարանի աշխատակիցները այս պահին գտնվում են Մելիք Ստեփանյան փողոցի դեպքի վայրում, որտեղ երեկ կեսգիշերին մոտ Վաչագան գետը դուրս էր եկել հունից, ողողել թաղամասը, արմատախիլ արել ծառեր, քշել տարել գետի վրա
Google-ը 12.5 միլիարդ դոլարով գնել է Motorola Mobility-ն
Google-ն ավարտել է բջջային էլեկտրոնիկա արտադրող Motorola Mobility-ի գնման գործարքը: Այս գործարքը ընկերությունների միջև գաղտնիորեն կնքվել էր դեռեւս օգոստոսի 12-ին: Motorola-ի ձեռքբերումը հնարավորություն կտա Google-ին ապահովել Android էկո համակարգ և կնպաստի բջջային շուկայում մրցակցության բարձրացմանը: motofans.org-ի փոխանցմամբ գործարքի հաջող իրականացման առիթով Google -ի հիմնադիրներից Լարի Փեյջը ասել է. «Ես անհամբեր սպասում եմ Motorol-ցիներին մեր Google-ցիների
Սարո Կալենց. «Զարմանում եմ, որ մեր հանրության համար ընտրական գործընթացներն այսքան արժեվորված են»
Հատված Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, նկարիչ Սարո Կալենցի հարցազրույցից: – Անշուշտ, անհաղորդ չմնացիք խորհրդարանական ընտրությունների «անցուդարձին»։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս անցան դրանք։ – Ինչպես ամեն անգամ։ Զարմանում եմ, որ մեր հանրության համար ընտրական գործընթացներն այսքան արժեվորված են։ Գիտե՞ք, զարգացած երկրներում՝ Կանադայում, Շվեդիայում, Ֆրանսիայում, ժողովուրդը չգիտե, թե ով է իր երկրի նախագահը, կամ թե՝ մշակույթի, պաշտպանության նախարարը, որովհետեւ
ՕԵԿ-ը՝ որպես կուսակցություն, ժամանակավորապես գոյություն չունի
Երբ օրերս «Ժողովուրդ»-ը գրեց, թե ՕԵԿ-ում կառուցվածքային փոփոխություններ են լինելու, լուծարվելու է քաղխորհուրդն, ու նորը կազմավորվելու, այս կուսակցության մամուլի խոսնակը կտրականապես հերքել էր հրապարակումը: Մինչդեռ, հիմա ՕԵԿ-ն ինքն իր բերանով է խոստովանում դա։ ՕԵԿ-ում տիրող այս ընկճախտը հասկանալի է. նախընտրական ողջ քարոզարշավի ժամանակ նրանք հայտարարում էին, թե ունեն 150 հազար անդամ, դեռ ավելին, իրենց շարքերն
Չիկագոյում հայկական խնդիրները չեն շրջանցվել
Թեեւ Հայաստանի նախագահն այդպես էլ չմեկնեց Չիկագո` մասնակցելու ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովին, այնուհանդերձ, հայկական խնդիրները համաժողովի ընթացքում չեն շրջանցվել: Թուրքական Zaman-ի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն իր ամերիկացի պաշտոնակցի` Բարաք Օբամայի հետ բանակցությունների ժամանակ մի շարք թեմաների հետ մեկտեղ անդրադարձել է նաեւ հայ – թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարներին: «30 րոպե տեւած հանդիպման ընթացքում Օբաման եւ Գյուլը
Ինչո՞ւ են այրվածքները բուժում բյուջեի եւ ոչ ՀՀԿ-ի հաշվին
ՀՀ առողջապահության նախարարի մամլո խոսնակ Շուշան Հունյանից երեկ հետաքրքրվեցի, թե ինչ տարբերություն կա Հանրապետության հրապարակում այրվածքներ ստացած հիվանդների եւ որեւէ այլ դժբախտ պատահարի հետեւանքով տուժած քաղաքացիների միջեւ, որ մեկի համար վճարվում է պետբյուջեից, իսկ մյուսի համար՝ ոչ։ Նա պատասխանեց. «Քանի որ Հանրապետության հրապարակում այրվածքներ ստանալու դեպքերը մասսայական բնույթ են կրում, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հրաման
Օղին ու վիսկին խմել են տոննաներով
Լոնդոնի` ամառային եւ Սոչիի` ձմեռային օլիմպիական խաղերը Ռուսաստանի օլիմպիական պատվիրակության բոլոր անդամների, առաջին հերթին` ամենաբարձր պաշտոնյաների համար պետք է ոչ ալկոհոլային լինեն: Մոսկվայի Սպիտակ Տնից այսպիսի հրաման արձակվել է 2010 թվականին Վանկուվերում Ռուսաստանի լիակատար ձախողումը հիշելով: Այն ժամանակ դրա համար պաշտոնաթող եղավ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Լեոնիդ Տյագաչովը: Քչերը գիտեն, որ Վանկուվերում ռուսական նավթային ընկերություններից
ՕԵԿ-ականը՝ ՀՀԿ-ականի մասին. «3-րդ ռեյխի հետ ես ընդհանրապես կապ չեմ ունեցել»
Հատված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Արմեն Երիցյանի հարցազրույցից: – Լուրեր էին շրջանառվում նաեւ, որ Ձեզ փոխարինելու է սպորտի փոխնախարար, «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանը։ – Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում կա 18 նախարարություն, եւ յուրաքանչյուր նախարարություն ունի մի քանի տեղակալներ, հնարավոր չէ բոլորին ճանաչել եւ հիշել, ես էդպիսի մարդ չեմ
Մի բան է՝ ընտրություններ կեղծելը, մեկ այլ բան՝ իշխանական կարկանդակը կիսելը
Հետընտրական Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը ցույց տվեց, որ մի բան է՝ ընտրություններ կեղծելը, մեկը մյուսից ձայներ փախցնելն ու դիտորդներին կաշառելը, մեկ այլ բան՝ այդ ամենի արդյունքում ձեռք բերած իշխանական կարկանդակը կիսելը։ Արդեն 17 օր շարունակվող ներիշխանական բանակցություններն այդպես էլ արդյունք չեն տալիս՝ ՀՀԿ-ին ոչ մի կերպ չի հաջողվում «կոտրել» ԲՀԿ-ին՝ նրան ստիպելով ստորագրել 2013թ. նախագահական
ԿԸՀ-ն ԱԺ պատգամավոր ընտրված ՀԱԿ անդամներից պահանջում է ինքնաբացարկ հայտարարել՝ Երեւանի ավագանիիում
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի անցողիկ այն թեկնածուներից, որոնք ընդգրկված են նաեւ Երեւանի ավագանու անցողիկ տեղերում, պահանջել է ավագանու մանդատից հրաժարվելու դիմումներ ներկայացնել։ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ նման պահանջ ներկայացվել է։ Ըստ Սմբատյանի, իրենց պահանջը հիմնավորված է ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածով, որը սահմանում է. «Պատգամավորը չի
Սուրեն Սարգսյան. «Եկել է մի պահ, որ ՀԱԿ-ին իմ անդամակցությունն ավելորդ եմ համարում»
Օրեր առաջ Երեւանի ծանոթներիցս մեկը հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ ինչ-որ մարդիկ քննադատել են, թե Սուրեն Սարգսյանը ցուցակից նեղացավ-գնաց։ Եթե ուշադիր կարդային գրածներս, կտեսնեին, որ Սուրեն Սարգսյանը հայտարարեց՝ ՀԱԿ-ի ցուցակն ինձ դուր չեկավ։ Այսօր էլ եմ ասում՝ ինձ դուր չեկավ, հետո՞ ինչ։ Հիմա, եթե ՀԱԿ-ից դուրս են գալիս անհատներ եւ կուսակցություններ, դա նշանակում է, որ ոմանք
Ստեփան Մարգարյանը դեռ չի կողմնորոշվել` գնալո՞ւ է խորհրդարան
Թերթերից մեկը գրել էր, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարծես գտել է «անհնազանդներին սանձահարելու» միջոցը, եւ ըստ տվյալ թերթի իրազեկ աղբյուրների` ինքնաբացարկների դիմումներ կարող են ներկայացնել ԲՀԿ ցուցակից Հմայակ Հովհաննիսյանը, Վահե Հովհաննիսյանը եւ Ստեփան Մարգարյանը, իսկ Վարդան Օսկանյանն արդեն գրել է ինքնաբացարկի դիմումը: Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ ԲՀԿ-ում դեռեւս որոշում չկա, եւ ըստ
Փորձում են կոծկել ՀՀԿ տանիքի հրդեհի ժամանակ հրշեջի վիրավորվելու փաստը
Երեկ երեկոյան, ժամը 15.40-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Երեւանի Մելիք Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ կենտրոնական գրասենյակի շենքի տանիքում։ Դեպքի վայր էր մեկնել տասը մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարներին շուրջ մեկ ժամվա ընթացքում հաջողվել է մարել կրակը։ Մինչ այդ փակվել էին դեպի շենք տանող ճանապարհները, հոսանքագրկվել էին մոտակա շենքերը, որոնց հարեւանությամբ հերթապահություն էր իրականացնում Շտապ օգնության 3 ավտոմեքենա։
Ոչ մի գրված ու չգրված օրենքով իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, չպետք է 40 տոկոսից ավելի ձայն ստանար
Այս անգամ էլ չհաջողվեց խուսափել ընտրությունները կենաց-մահու պայքար դարձնելու, ազգը թշնամի բանակների բաժանելու ավանդույթից։ Այս անգամ էլ չհաջողվեց այնպիսի ընտրություններ անել, որ դրանք հասարակության համախմբման, համերաշխության եւ առաջընթացի սկիզբ դառնան։ Եվ բանն այն չէ, որ խոշոր ու նկատելի ընտրախախտումներ չեղան։ Բանն այն է, որ մենք բոլորս ընտրություններից դուրս եկանք ինչ-որ ճնշող, հոգեմաշ զգացումով՝ կորստի ու
Սպորտն աշխատանքի թշնամին է
Չինացի աշխատավորներն աշխարհում ամենից հաճախ են բացակայում աշխատանքից՝ մարզական որեւէ հեղինակավոր միջոցառում հաճախելու կամ հեռուստատեսությամբ դիտելու համար: Տասը հազար մարդկանց շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ չինացի աշխատավորների հիսուն տոկոսից ավելին այդ օրերին պատճառաբանում է, թե հիվանդ է: Երկրորդ տեղում Հնդկաստանն է, երրորդում՝ Մեծ Բրիտանիան: Իսկ ամենապարտաճանաչը ֆրանսիացիներն են, որոնց միայն մեկ տոկոսն է
Արտակարգ իրավիճակ Կապանում. Գետը հունից դուրս է եկել ու ողողել մի ամբողջ թաղամաս (Տեսանյութ)
Կեսգիշերին մոտ Կապանի միջով հոսող Վաչագան գետը Մելիք Ստեփանյան փողոցի (Լճի թաղ) կոչվող հատվածում հունից դուրս է եկել եւ ողողել ամբողջ թաղամաս: Բնակիչները սարսափահար են եղել դեպքից: «Ուժեղ դղրդոց ենք լսել, սարսափահար արագ դուրս եկանք, տեսնենք` գետը քշած տանում է սեփական տներից մեկի տան երկաթե կամուրջն ու դարպասները: Ամբողջ շենքերի բակերը ջրերով են ողողված, փողոց
Արա Պապյան. Վիլսոնի իրավարար վճռի շնորհիվ կկարողանանք լուծել Հայկական Հարցը
Այսօր, «Նարեկացի արվեստի միությունում» «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանն անցկացրեց դասախոսություն` «Հայկական հարցի լուծումը միջազգային իրավունքի համատեքստում. ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը» թեմայով: Ներկայացնելով վերջին հազարամյակում Հայաստանի սահմաններին վերաբերող պայմանագրերը` Պապյանը փաստեց, որ դրանցից ոչ բոլորն են ունեցել իրավական հիմքեր, որոնք սահմանվել են 1969թ-ին ընդունված Վիեննայի կոնվենցիայով: Ըստ դրա` պայմանագիրը ճանաչված պետությունների միջեւ
«Գյումրիում էլ հազար տեսակի գեյեր կան, էդ որ ակումբներ չեն հիմնում ու պառադների չեն ելնում, ուրեմն պակա՞ս գեյ են»
Aravot.am –ի հետ զրույցում, արձագանքելով երեկ մայրաքաղաքում տեղի ունեցած բազմազանության շքերթին ու նույնասեռականների վրա կատարված հարձակումներին , գյումրեցի մտավորականներից մեկը` մանկավարժական ինստիտուտի աշխատակից Սոնա Հովհաննիսյանը այսպես արձագանքեց. «Բոլորս էլ գիտենք, որ ավանդական Գյումրիում ևս գեյեր են ապրում, չեմ ուզում անուններ տալ, բայց կան շատ հայտնի մարդիկ, աշխարհի չեմպիոններ ու մտավորականներ, որոնք փաստացի ամուսնացած են նույնասեռականների
Գ.Սահակյան. «Վնասի չափերը ճշտված չեն»
«Հանրապետականը ո՞նց կվառվի »,-մեր թղթակցի հարցին ի պատասխան տարակուսանք է հայտնել ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, երբ նրանից հետաքրքրվեցինք, թե ՀՀԿ շենքի հրդեհի արդյունքում հանրապետականները տուժե՞լ են: Facebook-ում շատ արագ տարածվեց ՀՀԿ-ի հրդեհի լուրը եւ արդեն գրառումներ կան, որ դա պատիժ էր ՀՀԿ-ին` նման ընտրություններ անցկացնելու համար: «Դե, հո մեջները չե՞ն պահելու, պիտի արտահայտվեն, չէ՞,-հակադարձում է
«Ժառանգությունում», այնուամենայնիվ, ինքնաբացարկներ են կորզվում
«Ժառանգությունը» դեռ չի հստակեցրել, թե, ի վերջո, այդ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվածներից ովքե՞ր են համալրելու նոր գումարման խորհրդարանի իրենց խմբակցությունը: Այդ հարցը դեռ քննարկման փուլում է, այն կհստակեցվի եւ համապատասխան որոշում կընդունվի «Ժառանգություն» կուսակցության հունիսի 2-ին կայանալիք համագումարում: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս օրերին շրջանառվող տեղեկություններին, թե՝ կուսակցությունում փորձում են համամասնական ցուցակի թեկնածուներից

















































