Օրվա լրահոսը
ՀԱԿ. ընտրախախտումների արձանագրում – 2
34/12 Կուտակումներ, անկառավելի վիճակ է ստեղծվել: Վիճակը հարթվել է միայն Կոնգրեսի վստահված անձի ջանքերով: Վստահված անձը կազմել է արձանագրություն: Աղբյուրը – Մուրադ Գրիգորյանի շտաբ 34/26 Կոնգրեսի վստահված անձը ահազանգել է «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի վրա հարձակման դեպքի մասին: Աղբյուրը – Մուրադ Գրիգորյանի շտաբ Թիվ 33 ընտրատարածք Իկառուսներով եւ ավտոբոսուով շրջել են ոստիկանական համազգեստով անձինք, ովքեր
Ընտրակաշառքի դեպքերը չեն կանխարգելվում
2012 թ. ԱԺ ընտրությունների նախորդող օրը՝ մայիսի 5-ին, և քվեարկության օրը՝ մայիսի 6-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը քաղաքացիների կողմից բազմաթիվ ահազանգեր է ստացել ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ: Կազմակերպության աշխատակիցները արագ արձագանքել են քաղաքացիների զանգերին: Այն պահին, երբ աշխատակիցները ժամանել են դեպքի վայր կազմակերպիչները և հավաքված անձինք հեռացել են տարածքից: Տվյալ գործընթացները կանխելու ուղղությամբ ՀՀ ոստիկանության կողմից որևէ
Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ միասնական շտաբում. ուղիղ հեռարձակում
Watch live streaming video from a1plus at livestream.com «Ա1+»
Ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ դատական գործերը ժամը 16-ի դրությամբ
ՀՀ դատական դեպարտամենտը տեղեկացնում է, որ 2012թ. մայիսի 6-ին, ժամը 08:00-ից մինչև 16:00-ը Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարաններում ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ ստացվել է 12 հայցադիմում: Ներկայացնում ենք տվյալներ` ըստ դատարանների. Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 2 հայցադիմում: Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության
Սարիբեկ Սուքիասյան. «Ես ընտրություն կատարեցի, որպեսզի արտագաղթը կանգնի, որպեսզի մարդիկ մնան ու ապրեն Հայաստանում»
Թիվ 10 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Սարիբեկ Սուքիասյանը, որը մի քանի րոպե առաջ էր ընտրատեղամասից դուրս եկել, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ընտրությունների ընթացքից ինքը տեղյակ չէ եւ որ դրանով իր նախընտրական շտաբն է զբաղվում: Պարոն Սուքիասյանը միայն ասաց, թե հանուն ինչի է քվեարկել. «Ես ընտրություն կատարեցի մեր վաղվա ապագայի համար` որպեսզի արտագաղթը կանգնի, որպեսզի
Ոստիկանությունը հերքեց, ձերբակալվածներ չկան
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության պետի տեղակալ Արմեն Մալխասյանը Aravot.am-ի հետ զրույցում հերքեց թիվ 12 ընտրատարածքում գտնվող ՀԱԿ-ի շտաբի տարածած տեղեկությունն այն մասին, որ Էրեբունի համայնքի թիվ 12/32 եւ 12/33 ընտրատեղամասերում ընտրակաշառք բաժանելու պատրվակով անձինք են ձերբակալվել: Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Վանաձորում մի ընտրող փորձել է քվեարկել 3 անգամ
Ժամը 13.30-ի սահմաններում թիվ 30/24 ընտրատեղամասում վստահված անձանցից տեղեկացանք, որ մի մարդ փորձել է 3 անգամ քվեարկել, ինչը կանխվել է, քանի որ ընտրացուցակում նշված է եղել, որ նա արդեն ընտրել է: Այս տեղամասում մինչեւ ժամը 12-ը օգտագործվել է ցնդող թանաք: Դրանից հետո թանաքը փոխվել է:Թանաքի հետ կապված խնդիր ունեցել են թիվ 30-ի բոլոր ընտրատեղամասերը, բացի
Արձակուրդում գտնվող մարզպետը մարզպետարանում էր
Խորհրդարանական ընտրությունների օրը, ժամը 15-ի սահմաններում մտա Տավուշի մարզպետարան: Առաջին հարկի նախասրահում հանդիպեցի Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին: Մարզպետը բարձրացավ երրորդ հարկում գտնվող իր աշխատասենյակ: Հիշեցնենք, որ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Արմեն Ղուլարյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, մարտի 30-ից մինչեւ մայիսի 6-ը ներառյալ գտնվում է չվճարովի արձակուրդում: Նախկինում տեղեկացրել ենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Տավուշի
Հատուկ քննչական ծառայությունը կզբաղվի
Չարբախի ընտրական տեղամասերից մեկից ահազանգ էր ստացվել մի քաղաքացուց, որ իրեն տվել են 20000 դրամ ընտրակաշառք՝ ԱԺ համամասնական ընտրակարգով ԲՀԿ-ի օգտին քվեարկելու, իսկ մեծամասնականով՝ Լյովա Խաչատրյանի օգտին ընտրելու համար: ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը տեղեկացրեց, որ պարզվել է ընտրակաշառք տվողի ինքնությունը, նախապատրաստվում են նյութեր եւ այն կուղարկվի ՀՔԾ: Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբի հայտարարությունը դրոշմակնիքների թանաքների ժամանակից շուտ անհետացման կապակցությամբ
«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը առավոտվանից ահազանգներ է ստանում ընտրատեղամասերից՝ ընտրած քաղաքացիների անձնագրերում դրոշմակնիքների համար նախատեսված թանաքների՝ օրենքով սահմանված ժամկետից շուտ, իսկ ավելի ստույգ՝ մի քանի րոպեի ընթացքում անհետանալու մասին: Այս ահազանգերը փոխանցվել են ԿԸՀ, որը պարզաբանել է, որ պատճառը թանաքամանների չթափահարելն է եւ հրահանգել է հանձնաժողովներին այսուհետ դրոշմակնքելուց առաջ թափահարել դրանք: Սակայն ՏԸՀ-ների «Ժառանգության» տեղերով
Շարմազանովի կոչը. «Թողեք հիստերիան եւ ամպագոռգոռ հայտարարությունները»
Ազգային ժողովի ՀՀԿ-ական փոխխոսնակ եւ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Aravot.am-ի հետ զրույցում ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց հանգիստ իրենց գործով զբաղվել, քանի որ, ըստ նրա, բոլոր պայմանները ստեղծված են, որպեսզի ընտրություններն ընթանան ազատ եւ արդար: «Որոշ գործիչների խորհուրդ կտայի թողնել հիստերիկ եւ ամպագոռգոռ հայտարարությունները եւ ընտրություններում տեղի ունեցող խախտումների կոնկրետ փաստերի վերաբերյալ
Փորձել են քվեարկել երկուսով
Թիվ 30-29 ընտրատեղամասում մի կին փորձել է քվեարկել իր բարեկամի հետ: Նրանք միասին մտել են քվեախցիկ: Սակայն նախագահը կանխել է ընտրությունը եւ քվեաթերթիկը մարել: Կազմվել է համապատասխան արձանագրություն: Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
ԲՀԿ օգտին ընտրակաշառք բաժանողը բերման է ենթարկվել
Մեդիամաքս: Թիվ 4/27 ընտրատեղամասում ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով ոստիկանների կողմից բերման է ենթարկվել Արմեն Մաթեւոսյանը: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, ձեռնարկված միջոցառումների արդյունքում Արմեն Մաթեւոսյանի մոտ հայտնաբերվել է 128 հազար դրամ, սեւ պայուսակ, որում եղել է 380 հազար դրամ, եւ քաղաքացիների տվյալներով նոթատետր: «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է
Ընտրատարածքից դուրս գալիս՝ գրանցվում էին
10-12 ընտրատարածքի բակում (տեղակայված է Շենգավիթի թիվ 140 դպրոցում) ընտրողների ցուցակներ էին ճշտվում: Մեզ «ՀԺ»-ի թղթակիցը հատնեց, որ նկարել է, թե ինչպես են ընտրողները դուրս գալիս ընտրատարածքից եւ գրանցվում ինչ-որ անձանց մոտ՝ հաստատելու համար իրենց մասնակցությունը: Հարցին, թե դրանք ի՞նչ ցուցակներ են, պատասխանել են՝ «հողի ցուցակներ են»: Մինչդեռ կասկած կա, որ դրանք այն անձինք են,
Դատախազությունը այսօր ընտրախախտումների 25 հաղորդում է ստացել (Տեսանյութ)
Գլխավոր դատախազությունը, նախորդ ընտրություններին նախորդած ժամանակահատվածի համեմատ, այս ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների աճ է արձանագրել: Այս մասին այսօր ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում ասաց մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանը: Ըստ նրա, այսօրվա դրությամբ արդեն ստացել են իրավախախտումների վերաբերյալ 25 հաղորդում: Դրանց մասին պարոն Դավթյանը մանրամասներ չներկայացրեց, միայն ասաց, որ մինչեւ
«Վերեւներին» ծառայություն են մատուցել թիվ 28, 9, 82, 25, 41, 116, 39, 8, 22 եւ մի շարք այլ երթուղիների գծատերեր
Այսօր առավոտվանից մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի դեֆիցիտ էր: Մարդիկ ստիպված էին ժամերով այս կամ այն համարի միկրոավտոբուսներին սպասել: Քաղաքի մի շարք երթուղագծեր իրենց ուղղությունը փոխել էին` սպասարկելով բնակավայրից մինչեւ ընտրատեղամաս: Գծատերերը, որոնք այդ կերպ էին փորձում «վերեւներին» ծառայություն մատուցել, գծերից հանել էին թիվ 28, 9, 82, 25, 41, 116, 39, 8, 22 եւ մի շարք այլ
ԽԱՊԿ նախագահ. Ուսումնասիրում ենք նաեւ այն խախտումները, որոնց մասին տեղեկություններ կան սոցցանցերում
Aravot.am-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ խախտումներ եւ ահազանգեր են արձանագրել մինչ 15:15-ը: Պարոն Մելիքյանն ասաց, որ այս պահին ուսումնասիրում են այն խախտումները, որոնց մասին տեղեկություններ կան սոցցանցերում եւ կայքերում : «Ուղիղ մեզ միայն Անահիտ Բախշյանն է դիմել, զանգել ենք նաեւ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից էլինա Չիլինգարյանին՝ պարզելու համար ֆիզիկական
Դատական դեպարտամենտը տեղեկացնում է
Ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ ժամը 15-ի դրությամբ ընդհանուր իրավասության դատարանները ստացել են 9 հայցադիմում, որից Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ 2, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության՝ 5, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ 2: Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Անընդհատ հայտնվում են ընտրողներ, որոնք պատճառաբանում են, թե տեսողական խնդիրներ ունեն »
12-10 ընտրատարածքում թեեւ կուտակումներ չեն լինում, սակայն Անահիտ Բախշյանի վստահված անձ Կարինե Բագյանի խոսքերով՝ նկատել է հետեւյալ ընտրախախտումը. «Քվեախցիկում միանգամից 3 մարդ էր հավաքվել՝ դուստրը՝ ծնողների հետ, ծնողները պատճառաբանել են, թե տեսողական խնդիրներ ունեն, իսկ աղջիկը օգնում է իրենց, մինչդեռ օրենքը թույլ չի տալիս, որ մեկ անձը օգնի երկուսին: Այդ առնչությամբ պայքարի շնորհիվ կազմել ենք
Արդեն 896. 568 ընտրող է քվեարկել
Ժամը 14:00-ի դրությամբ՝ հանրապետությունում 896. 568 ընտրող է մասնակցել քվեարկությանը: ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանի ներկայացմամբ, Երեւանում մասնակցել է 270.609 ընտրող, Արագածոտնի մարզում՝ 47.572, Արարատում՝ 86.160 քաղաքացի, Արմավիրում՝ 65 818, Գեղարքունիքում՝ 71009, Լոռու մարզում՝ 79.999, Կոտայքում՝ 89321, Շիրակում՝ 73.479, Սյունիքում՝ 53.606, Վայոց ձորում՝ 18.468, Տավուշում՝ 40.527 ընտրող: Մանրամասները՝ ԿԸՀ կայքում: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հանձնաժողովի նախագահը երկու կնիք է պահում իր մոտ
ԲՀԿ շտաբի քարոզչական խմբի պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, թե իրենք բազմաթիվ ահազանգեր են ստանում, որ շատ ընտրատեղամասերում թանաքները չեն փոխել, իսկ այնտեղ, որտեղ փոխվել են՝ իրենց որակով չեն զիջում 10-15 րոպեում օքսիդացողներին: «Քիչ առաջ մեր գործընկերներից մեկի՝ Շենգավիթի 8-27 տեղամասում քվեարկելուց 5 րոպե անց, անձնագրում դրված կնիքը օքսիդացել է: Նա դիմել է
Սաթիկ Սեյրանյան. իշխանական թեկնածուի կողմնակիցները գյուղերից 30-ով, 50-ով մարդ են բերում ու ուղղորդում, թե ում ընտրեն
Թիվ 4 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված պատգամավորության թեկնածու Սաթիկ Սեյրանյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ կեսօրին թիվ 4/4 ընտրատեղամասում վստահված անձինք ընտրակեղծիքի 3 դեպք են կանխել. «Ժամանակավոր, փաստացի գրանցված քաղաքացուն մեծամասնական ընտրակարգով ընտրելու քվեաթերթիկ են տվել, ինչն արգելվում է օրենքով, քանի որ նրանք միայն իրավունք ունեն քվեարկելու համամասնական ցուցակով»: Սաթիկ Սեյրանյանի խոսքերով, իրենց ընտրատարածքում «խայտառակ վիճակ»
Ռոբերտ Քոչարյանը մասնակցեց քվեարկությանը (ֆոտոշարք)
ԱրմԻնֆո: Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը քվեարկել է լավ նախընտրական ծրագրի օգտին: Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆոյի թղթակիցը, այդ մասին Քոչարյանը լրագրողներին հայտարարել է թիվ 7/03 ընտրատեղամասում քվեարկելուց հետո: «Ափսոս, որ ես իրավունք չունեմ ասել, թե ում օգտին եմ քվեարկել, այլապես անպայման դա կանեի», – ավելացրել է Քոչարյանը: Նախկին նախագահը նա¨ նշել է, թե մեծ քաղաքականություն
Արմեն Աշոտյան. «Մեր քաղաքական մրցակիցներին չի հաջողվի ստվերել ընտրությունների անցկացումը»
«Ի արձագանք որոշ քաղաքական ուժերի կողմից տարածվող նախապես ծրագրավորված խախտումների մասին ուռճացված, իրականությանը հիմնականում չհամապատասխանող լրահոսի, պետք է ասեմ՝ իմ խորին համոզմամբ, եւ որոշ տեղեկություններով, նախապատրաստված են ոչ թե մասշտաբային ընտրախախտումներ, այլ միասնական շտաբի որոշ քաղաքական ուժերի կողմից ընտրական գործընթացները ստվերելու համար հատուկ քարոզչական սցենարներ», – Aravot.am-ին ասաց ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Արմեն
Ծովինար գյուղում ստիպում են բաց քվեարկել
Ընտրախախտումների դեմ պայքարի ՀՅԴ պատասխանատուներից Բագրատ Եսայանն «Առավոտին» հայտնեց. «Թիվ 24-34 ընտրատեղամասում (Մարտունու շրջան, Ծովինար գյուղ) թեկնածու Հակոբ Հակոբյանի կողմնակիցները եւ հարազատները տեղամասում կանգնած ստիպում են գյուղացիներին բաց քվեարկել, ցույց տալ քվեաթերթիկը, իսկ նրանց, ովքեր փորձում են քվեարկել ուրիշի օգտին, խոչընդոտում են քվեարկությանը: Հանձնաժողովի անդամները եւ իրավապահները որեւէ ձեւով չեն արձագանքում»:
Բաց քվեարկություն Լեռնարոտ գյուղում
Aravot.am-ը Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) նախագահ Ռուբեն Թովմասյանից հետաքրքրվեց՝ այս պահի դրությամբ ի՞նչ խախտումներ են իրենք արձանագրել: Պարոն Թովմասյանը տեղեկացրեց. «Մենք տեղեկություններ ունենք Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղից, որոնց համաձայն՝գյուղի ընտրատեղամասում գրանցվել է բաց քվեարկություն»: Aravot.am-ը պարոն Թովմասյանին խնդրեց գնահատել արդեն իսկ գրանցված բռնության դեպքերը ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի վստահված անձանց նկատմամբ: ՀՀ գլխավոր կոմունիստը նշեց. «Հայաստանի կոմունիստական
Թիվ 6/12-ում ՀՅԴ-ական եւ ՀՀԿ-ական հանձաժողովականները համագործակցում են
«Ժառանգությունում» ստացված ահազանգի համաձայն, Աջափնյակի թիվ 6/12 ընտրատեղամասում` թիվ 102 դպրոց, քվեասենյակում օրենքով սահմանված կարգից՝ 15-ից ավելի մարդիկ են գտնվում։ Մի կին, որն արդեն այդ տեղամասում քվեարկել է, անընդհատ ներսուդուրս էր անում տեղամաս, դրսից խմբերով մարդիկ է բերում քվեարկություն կատարելու։ Մարդիկ քվեարկում են կարմիր գույնի գրիչներով, եւ «Ժառանգության» վստահված անձի պնդմանը՝ նշում կատարել կապույտ գրիչով,
Երիտասարդը ուզեցել է քվեարկել պապիկի փոխարեն
Թիվ 12 ընտրատարածքում արձանագրվել են նոր խախտումներ: 12/34 ընտրատեղամասում փորձել են կիրառել հին մեթոդները եւ իրականացնել կարուսել, 12/ 02 եւ 12/25 ընտրատեղամասերում փորձել են քվեարկել ուրիշի փոխարեն, իսկ 12/27 ընտրատեղամասում մի երիտասարդ տղա ուզեցել է քվեարկել ծեր մարդու փոխարեն: ՀԱԿ ներկայացուցիչը նկատել է տարիքային մեծ տարբերությունը եւ արգելել քվեարկությունը: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Գյումրիում ընտրությունները սկսվեցին հայհոյանքներով, ահաբեկումներով ու տեսախցիկները խլելով
Գյումրու թիվ 5 երաժշտական դպրոցում տեղակայված 34/21 ընտրատեղամասում ընտրությունները սկսվելուն պես արտառոց մի միջադեպ է գրանցվել: Ինչպես Aravot.am-ին դժգոհեց «Կենտրոն» հեռուստաընկերության կողմից տվյալ տեղամաս որպես նկարահանող-լրագրող ուղարկված Վլադիմիր Խաչատրյանը՝ չորս հոգի մտնելով ընտրատեղամաս, խլել են տեսախցիկը`վիրավորելով նստածներին, ավելորդ արտահայտություններ հնչեցնելով ԲՀԿ-ական թեկնածուի հասցեին: «Ես չեմ ճանաչում ովքեր են, միգուցե թաղային հեղինակություններ են, չգիտեմ, որովհետև էստեղ


















































