Օրվա լրահոսը
«Պահապան».«Ֆիլմը լավն էր, բայց նկարահանված էր թատրոնում»
Օրերս հոլիվուդյան կինոդարանը ավելացավ ևս մեկով: «Պահապան» (Защитник) ֆիլմի պրեմիերան օրեր առաջ է եղել` ապրիլի 26-ին, իսկ «Առավոտ երիտասարդականն» այն արդեն Ձեզ է ներկայացնում: Ամբողջությամբ կարող եք տեսնել երեկոյան` մեր ֆեյսբուքյան էջում: Սկսենք գաղափարից: Հեղինակը Բոազ Յակին է: Նրա ֆիլմը ոստիկանության նախկին մի աշխատակցի մասին է, ով իր ունեցած խնդիրներից բացի, իր վրա է վերցնում
Աշոտյանը սպասում է Զոլյանի դատին (Տեսանյութ)
Զոլյան-Աշոտյան հակամարտության ավարտը կրթության նախարար Արմեն Աշոտյանը հրաժարվեց ներկայացնել, որովհետեւ, ըստ նրա, երկու կողմից էլ արդեն հնչել են անհրաժեշտ հիմնավորումներն ու պատասխանները .«Եվ զարմանում եմ, որ մինչ օրս խնդիրը դատական կարգով ընթացք չի ստանում: Մենք կսպասենք դատին»: Պարոն Աշոտյանը հրաժարվեց նախընտրական շրջանին վերաբերող այլ հարցերին պատասխանել՝ բացատրելով, որ աշխատանքային ժամ է ու կառավարության շենքում է:
Հարթունյանի «հիստերիան» վիրավորա՞նք է, թե՞ «բժշկական տերմին»
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան (դատավոր՝ Ալեքսանդր Ազարյան) էին ներկայացել Նարեգ Հարթունյանի, Արթուր Գալստյանի եւ Անի Մնացականյանի դեմ հարուցված քրեական գործով վկաները: Նիստը սկսելուն պես Արթուր Գալստյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանը միջնորդեց, որպեսզի վկաները միմյանց հետ չհաղորդակցվեն եւ գտնվեն տարբեր տեղերում: Հիշեցնենք, որ մեղադրանքի կողմը (դատախազ՝ Պետրոսյան) մեղադրում է «Ջի Էյջ
Փոխքաղաքապետը փափուկ բարձ դրեց ու հեռացա՞վ (Տեսանյութ)
Այսօր կառավարության շենքի բակում արդեն 4 տարի անօթեւան մնացած Կոնդի բնակիչներն էին հավաքվել ու պահանջում էին խոստացված բնակարանները: «Արդեն 4 տարի քուչեքում թափառում ենք, մինչեւ ե՞րբ»,- այս հարցով ցուցարարներից մեկը դիմեց իրենց հարցերին պատասխանելու եկած Երեւանի քաղաքապետարանի ԾԻԳ-ի տնօրեն Լեւոն Հակոբյանին: «Մենք ձեր հարցերին գրել ու պատասխանը ուղարկել ենք: Հարցի լուծումն արդեն եղել է»,- բացատրեց
«Թրանսփարենսի Ինթերնեյշընըլ». Չի բացառվում, որ բացակաների փոխարեն էլ կքվեարկեն
Արագածոտնի մարզի Արեւուտ գյուղն ունի 133 բնակիչ, սակայն այս պահի դրությամբ գյուղի ընտրացուցակում 164 ընտրող կա: Նույն մարզի Ավշեն գյուղում էլ 291 բնակիչ է փաստացի բնակվում, սակայն գյուղն ունի 312 ընտրող: Լոռիի Այգեհատ գյուղում ապրում է 220 մարդ, բայց ընտրացուցակներով գյուղն ունի 230 ընտրող: Այս մարզի Ձորամուտում բնակչության թիվը -92-ով կրկին հօգուտ ընտրացուցակների է: Այլ
ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին ամենաշատն են գովել ու «քլնգել» մամուլում
Այսօր «Էրեբունի պլազայում» տեղի ունեցավ «2012թ. ԱԺ ընտրությունների վերաբերյալ հայկական առցանց ԶԼՄ-ների լուսաբանման մշտադիտարկում» հետազոտական նախագծի ամփոփում, միջանկյալ զեկույցի համառոտ նկարագրում, որը ներկայացրեցին «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Դեհերյանը եւ ծրագրերի վերլուծաբան Լուիզա Իսրայելյանը: Հետազոտության նպատակն է արձանագրել հայաստանյան առցանց ԶԼՄ-ների աշխատանքային գործընթացը ընտրություններին վերաբերող լուսաբանումների տեսանկյունից՝ նախընտրական 3 ամիսների եւ հետընտրական 1
Գերմանացի պրոֆեսորը՝ Բրյուսովի ռեկտորի պաշտոնանկության մասին. Այդ
Մաթիաս Ֆրիցը 4 տարի աշխատել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, ընդ որում՝ երկու տարի ղեկավարել է բուհի գերմաներենի ամբիոնը: Այժմ պարոն Ֆրիցը վերադարձել է իր հայրենիք՝ Գերմանիա, բայց սիրով է հիշում Հայաստանում աշխատած տարիները: Aravot.am-ը նախկին բրյուսովցի պրոֆեսորին խնդրեց գնահատել համալսարանում ստեղծված իրավիճակը (ՀՀ կրթության եւ գիտության նախարարի կողմից տրված հրամանը՝ ռեկտոր
«Երեք նախագահներն էլ ամբիցիաներ ունեն»
Կուսակցությունների նախընտրական ծրագրերում իրենց ուրույն տեղն ունեն տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված դրույթները: «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը և տնտեսագետ, ՀԱՄԿԿ նախագահ Վազգեն Սաֆարյանը գնահատեցին կուսակցությունների ծրագրերը տնտեսական խնդիրների լուծման տեսանկյունից: Վ. Սաֆարյանն այդ ծրագրերի մեծամասնությունը համարեց պոպուլիստական, քանի որ ըստ նրա՝ նշված տնտեսական պայմաններում հնարավոր չէ թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնել այնքան անգամներ, որքան խոստանում
Իտալացի դիրիժորը Վերդի կամ Պուչինի կղեկավարի
Եթե Երեւանը հրավիրի Հայտնի օպերային թատրոնների պահանջված հյուր, իտալացի դիրիժոր Ալդո Սիսիլլոն «Արամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 4-ին կղեկավարի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Կկատարվեն Մենդելսոնի Շոտլանդական սիմֆոնիան եւ Բրամսի Դաշնամուրի առաջին կոնցերտը: Մենակատարն է անվանի դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը: «Առավոտի» հետ զրույցում օպերային ճանաչված դիրիժորը հայտնեց, որ չի մերժում արտերկրյա հրավերները՝ ղեկավարելու նաեւ սիմֆոնիկ ու կամերային նվագախմբեր:
«Րաֆֆիենց գերդաստանն է եղել իմ առաջին ծափահարողը»
Կամ՝ Ձախ Հարութի այցի, «սարի քյալլի եկեղեցիների» ու երգչի դաշնակցական չդառնալու մասին Ամերիկահայ երգիչ Հարութ Փամբուխչյանը (Ձախ Հարութ) Երեւանում է: Ասում է՝ Հայաստան է եկել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերով, չնայած զբաղվածությանը՝ չի մերժել. «Ես նրանց գերդաստանի երգիչն եմ, ուրախությունների ու տխրությունների վկան, իսկ Րաֆֆիի հետ համարյա տարեկիցներ ենք: Ամերիկայում էդ ընտանիքն է եղել
«Գողապետարանի» պատերից այն կողմ
Նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին մեկ տարուց ավելի գտնվել է անազատության մեջ: «Առավոտը» ստորեւ ներկայացնում է նրա կալանավայրային դիտարկումներից: «Գողական կառույց» Կալանավայրերի ադմինիստրացիային կից աշխատում է «գողական կառույց»՝ ադմինիստրատիվ բոլոր հատկանիշներով: Այն կատարում է գործող իշխանության առավել անօրինական եւ հանցավոր գործառույթները: Ավելի կոնկրետ՝ «գողական» համակարգի ակտիվ գործունեությունն ու իշխանությունների անգործությունն առավել ակնհայտ է դարձնում կալանավայրում կատարվող
Արշակ Բանուչյան. «Իմ մրցակիցը փողն է եւ վախը»
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, թիվ 11 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Արշակ Բանուչյանը այսօր կայացած ասուլիսում հայտարարեց, որ, չթերագնահատելով կամ չնեղացնելով իր հետ միասին այդ ընտրատարածքում առաջադրված մյուս թեկնածուներին, այդուհանդերձ, ինքը համարում է, որ մրցակից չունի. «Ես մրցակից չունեմ: Իմ մրցակիցը փողն է, վախը, ընչաքաղցությունը: Մարդիկ ընտրություն են անելու դրանց եւ իմ միջեւ: Ցավոք, կա մարդկանց մի
Բանուչյան. «Խախտումներն ու կեղծիքները ոչ թե տեղամասերում, այլ դրսերում են լինելու»
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արշակ Բանուչյանից, որը նաեւ մեծամասնականով առաջադրված է թիվ 11 ընտրատարածքում, «Առավոտը» հետաքրքրվեց, թե ունի՞ բավարար թվով վստահված անձինք, որոնք տեղամասերում սրտացավորեն կհետեւեն ընտրությունների ընթացքին` թույլ չտալով խախտումներ եւ կեղծիքներ: Հիշեցնենք, որ երեկ կայացած ասուլիսում «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանը կարծիք էր հայտնել , որ ներկայիս Ընտրական օրենսգրքի տված հնարավորություններով`
«ՌԻՈ+20» ազգային զեկույցի նախագծի քննարկո՞ւմ, թե՞ իմիտացիա
2012թ. հունիսին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում նախատեսված է անցկացնել ՄԱԿ-ի «ՌԻՈ+20» գագաթաժողովը, որին մասնակցելու են գերտերությունների ղեկավարներ եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ աշխարհի 110 երկրներից: Գագաթաժողովի մասնակից երկրների շարքում է նաեւ Հայաստանը: Գագաթաժողովում նախատեսվում է լսել երկրների ընդհանուր վիճակի վերաբերյալ ազգային զեկույցներ (վերջին 10-ից 20 տարիների ընդգրկմամբ), ինչպես նաեւ քննարկել առաջիկա 20 տարիներին երկրագնդի բնակչությանը
«Ընտրական գործընթացների վրա փորձում են ազդել»
Թիվ 12 ընտրատարածքում առաջադրված Լյովա Խաչատրյանն ընտրությունների ժամանակ չի բացառում պրովոկացիաները, միջադեպերը: – Երկու անգամ պատգամավոր եք ընտրվել Ապարանի տարածաշրջանն ընդգրկող թիվ 14 ընտրատարածքից: Հիմա առաջադրվել եք թիվ 12-ում, ինչը շատերի համար նույնիսկ անհասկանալի է: – Ես 8 տարի ապրում էի իմ պապական օջախում, որ մոտ լինեմ իմ ընտրողներին, համայնքներին: Կարծես թե ստացվել է աշխատանքը:
«Չեմ հավատում»
Հակադարձելով փոփոխություններ անելու՝ իշխանությունների խոստումներին, ասում է Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված անկուսակցական պատգամավորության թեկնածու Սաթիկ Սեյրանյանը: – Նախընտրական քարոզարշավն արդեն մոտենում է ավարտին: Ինչպե՞ս եք այն գնահատում թիվ 4 ընտրատարածքում, որտեղ Դուք առաջադրվել եք: – Մեր ընտրատարածքում, ինչպեսեւ վստահ եմ՝ մյուս բոլոր ընտրատարածքներում, հայկական, «ավանդական» իրավիճակ է: Իշխանության բոլոր մարմինները ամեն ինչ
Մարզիչը հանդիսականների աչքի առջեւ ծեծել է իր ֆուտբոլիստին
«Ֆիորենտինայի» ղեկավարությունը հեռացրել է գլխավոր մարզիչ Դելիո Ռոսսիին: Իտալիայի «A» սերիայի առաջնության 36-րդ տուրում «Նովարայի» հետ հանդիպումում, երբ «Ֆիորենտինան» 0:2 հաշվով պարտվում էր, Ռոսսին որոշել է 32-րդ րոպեին փոխարինել սերբ կիսապաշտպան Ադեմ Լյաչիչին: Ի պատասխան, 20-ամյա ֆուտբոլիստը սկսել է ձեռք առնելով ծափահարել նրան: Իր սանի պահվածքը խիստ վիրավորել է մարզչի ինքնասիրությունը եւ նա հենց մարզասերների
«Որ Արարատ 73-ի մայկա-տռուսիկը հագնեք, մեկ է՝ Իշտոյան չեք դառնա»
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը Գյումրիում կայացած ՀԱԿ հանրահավաքի ժամանակ իր զարմանքը հայտնեց պատգամավորների թեկնածուների ցուցապաստառներից: «Ժողովուրդ ջան, առաջին բանը որ մտա Գյումրի, ինձ զարմացրեց էս նկարների շքահանդեսը, ասես Կաննի ֆեստիվալ լինի, նկարները փռել են՝ մեկը մեկից մեծ: Իրենց նախկին շեֆ Ռոբերտ Քոչարյանը մտածում էր, որ էս երկրի ամենաուժեղ տղեն, միակ տղամարդը նա ա, ով
ՀԱԿ-ը գալիս է համակարգ փոխելու
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը Գյումրիում կայացած ՀԱԿ հանրահավաքի ժամանակ օրինակ բերելով իր ընկերներին՝ միջազգային մասշտաբի գիտնական Հրանտ Բագրատյանին, Կարեն Դեմիրճյանի որդուն՝ Ստեփան Դեմիրճյանին, ու նաեւ իրեն՝ որպես սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր, ասաց, որ իրենք այնպիսի մարդկանց զավակներ ու եղբայրներ են, ովքեր Հայաստանում ապրելու խնդիր չունեն. իրենց ճանապարհները բաց են այս երկրում, սակայն ընդդիմություն լինելը
Մարիի ձայնը
Երեկ ես ստացա իմ՝ «հարգելի ընտրողիս» ծանուցումը, որտեղ գրված է իմ հասցեն՝ «Կոտայք, Զովունի 5 փ. 110», ինչպես նաեւ իմ քվեարկելու վայրը: Բայց բացի իմ ծանուցումից (թիվ 739206)՝ եկել է մեկ այլ ծանուցում (739207)՝ Մարի Գեւորգյան Վրեժի անունով, որին ես պատիվ չունեմ ճանաչելու: Շուրջ 5 տարի իմ տան միակ սեփականատերը լինելով՝ հավատացնում եմ ձեզ, որ
Կառավարությունը խրախուսում է ներդրումային հաջողված ծրագրերը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ի կատարումն ՀՀ Նախագահի` 2012 թ. ապրիլի 23-ի «2012 թ. գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի կառավարությունը որոշել է զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով, զորակոչի անցկացման աշխատանքի համակարգման նպատակով` մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ,
Աշտարակցի Ռազմիկը` Գալուստ Սահակյանին. «Էդ բնակարանում որ ապրում ես` ռուսների սարքածն ա, դե ազատի» (Տեսանյութ)
Աշտարակում բնակվող Ռազմիկը, որն իրեն քաղաքականապես ակտիվ քաղաքացի է համարում՝ հետեւել է ընտրարշավի ողջ ընթացքին եւ այդքան էլ ոգեւրված չէ: «Աթոռի կռիվ են անում»,- այսպիսին է նրա ընդհանուր տպավորությունը: Բայց նեղացած է հատկապես ՀՀԿ-ից եւ, մասնավորապես, Գալուստ Սահակյանից: Մի օր հեռուստացույցով լսել է, որ Հայխնայբանկում մնացած ավանդների մասին Գալուստ Սահակյանը «սիրուն չխոսեց»: Ըստ մեր զրուցակցի,
ԲՀԿ-ական քաղաքապետը մերժել է Սյունիքի մարզպետին. ակն ընդ ակն
Henaran.am-ի հետ զրույցում Սիսիանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Վաչե Միրաբյանը հաստատեց այն տեղեկությունը, որ քաղաքապետարանը մերժել է ՀՀԿ-ին, մայիսի 4-ին, ժամը 17-ին Սիսիանի կենտրոնական հրապարակում հանրահավաք-համերգ կազմակերպելու դիմումը: “Օրենքի խախտում կար, ՀՀԿ Սիսիանի նախընտրական շտաբի պետը պիտի 7օր առաջ դիմեր քաղաքապետարան: Երեկ, մայիսի 2-ին է դիմել: Նախապես արդեն կար մի այլ թեկնածուի դիմում եւ նրան է
Ժառանգությունը բացահայտել է ՀՅԴ-ՀԱԿ-ԲՀԿ ֆիկտիվ ամուսնությունը
Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը կրկին անդրադարձավ միասնական շտաբին ու նոր մեկնաբանություն տվեց, թե ինչու իրենք դուրս եկան այդ շտաբից. «Երբ ձեւավորվում էր միասնական շտաբը, առաջարկեցինք, որ շտաբի գործառույթի մեջ նշվի նաեւ այն, որ նախընտրական փուլում բացառեն բարեգործությունը: Երբ ԲՀԿ-ն մերժեց դա, մենք հասկացանք, որ գործ ունենք մարմնի հետ, որը
ՀՀԿ-ական տիկինը ԲՀԿ-ի հանրահավաքին (Տեսանյութ)
«Իմ ընտանիքը երկու մասի է բաժանված` չորսը ԲՀԿ-են, ես` ՀՀԿ»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմեց կարբեցի տիկին Անահիտը: ՀՀԿ-ական է դարձել աշխատանքի բերումով: Թե որտեղ է աշխատել` չցանկացավ մանրամասնել, բայց ասաց, որ հիմա արդեն չի աշխատում: Առայժմ չի էլ պատրաստվում կամովին հրաժարվել «հանգամանքների բերումով» ստացած կուսակցական պատկանելիությունից, բայց բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք բարեհաճել են գնալ
ՄԱԿ – ի Գլխավոր քարտուղար պրն. Բան Կի-Մունի և ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրեն տկն. Իրինա Բոկովայի համատեղ ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Խոսքի ազատությունը մեր ամենաթանկ իրավունքներից մեկն է: Այն ամրապնդում է ցանկացած այլ ազատություն և հիմք է հանդիսանում մարդկային արժանապատվության համար: Վերջինիս իրականացման գործում կենսական նշանակություն ունի ազատ, բազմակարծիք և անկախ մամուլի գոյությունը: Այս ուղերձը նվիրված է Մամուլի ազատության համաշխարհային օրվան: Մամուլի ազատությունը ենթադրում է ազատ արտահայտվելու իրավունք, ինչպես նաև ցանկացած լրատվամիջոցով որոնելու, ստանալու և տարածելու
Հայաստանում բոլոր նախադրյալները կան մայիսի 6-ից հետո «պատը՝ պատի դեմ» մոդելից հրաժարվելու համար
Մայիսի 6-ի ընտրությունները այս տխուր նախադեպի կասեցման սկիզբ դարձնելու համար լուրջ անելիք ունեն ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը։ Դա անհրաժեշտ է միանգամից մի քանի պատճառներով. առաջին՝ ներկա ընտրությունների օրինականության ապահովման առաջադրանքի լուծումը կարող է լինել ոչ թե իշխանության կամ ընդդիմության, այլ ողջ երկրի հաղթանակը, երկրորդ՝ չի բացառվում, որ հետընտրական լարվածության վերածումը երկրի ներքաղաքական կացության ապակայունացման կարող
Ալվարդ Պետրոսյանին տեղեկացնենք, որ ատոմակայանը փակվել է Նիկոլայ Ռիժկովի որոշմամբ
«Լեւոնը կանգնած խոսում է ատոմակայանի մասին՝ մատը թափ տալով… երբ ատոմակայանն ու «Նաիրիտը», ողջ արդյունաբերական Հայաստանը իր ժամանակ կործանվեց ու թալանվեց», հայտարարել է Ալվարդ Պետրոսյանը: «ՉԻ»- Երեկ միջազգային լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց, որ Ճապոնիայում կորած թութակը ոստիկաններին հայտնել է իր տիրոջ տան հասցեն, եւ դրա շնորհիվ ոստիկանները թութակը վերադարձրել են տիրոջը: Փաստորեն՝ ահագին խելոք թութակ է


















































