Օրվա լրահոսը
ԱԺ-ն չի ուզում տեսնել որպես կառավարության նոտարական գրասենյակ (Տեսանյութ)
Թիվ 12 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Լյովա Խաչատրյանը նոր խորհրդարանում ճանապարհին քարեր, սարեր , դարեր հաղթահարող պատգամավորների է ուզում տեսնել. «Դպրոցից ենք սովորել, ուզում եմ տեսնել, չեմ տեսնում ոչ ոքի»: Հավելեց նաեւ. «Կցանկանայի տեսնել խորհրդարան, որտեղ պատգամավորը հասանելի կլինի իր ընտրողին, կհասկանա օրենքներից, կլինի պրոֆեսիոնալ: Չեմ կարծում, որ այս խորհրդարանը կնմանվի նախորդին՝ լինելով կառավարության նոտարական
«Մաքուր Ջուրը» դիմեց դատարան
«ՄԳԱ Վոթըր» ընկերության կողմից տարածված մամլո հաղորդագրությանը, տեղեկացնում ենք, որ «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը հայցադիմումով արդեն դիմել է ՀՀ Վարչական Դատարան ՀՀ ՏՄՊՊՀ ս.թ. մարտի 30-ին կայացրած թիվ 211-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը կտեղեկացնի իր սպառողներին սույն գործընթացի մասին: «ՄԳԱ Վոթըր» ընկերության Հասարակայնության հետ կապերի բաժին
Արտակ Զաքարյան. «ՀՀԿ-ն դուրս է մրցակցությունից»
«Լիահույս ենք, որ մայիսի 6-ի ընտրություններից հետո կշարունակենք մնալ քաղաքական առանցք»,-այսօր հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը և հավաստիացրեց, որ հանդուրժողականության և փոխադարձ երկխոսության շրջանակներում քարոզարշավ կազմակերպելու ակնկալիքները արդարացված են: Aravot.am-ն այս կապակցությամբ հետաքրքրվեց՝ արդյոք հանդուրժողականության սահմաններում տեղավորվո՞ւմ է այն, որ արդեն բռնություններ են կիրառվում պատգամավորության թեկնածուների հանդիպումների ժամանակ: Ա. Զաքարյանը պատասխանեց. «Եթե դա արվում է
Գերիշխող չկա 5 պարենային ապրանքների շուկայում
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարենային 5 ապրանքների շուկայում ուսումնասիրություն է կատարել՝ պարզելու տնտեսվարողների գերիշխող դիրք գրավել-չգրավելու հարցը: Ըստ ՏՄՊՊՀ-ի, բնական հյութերի, երշիկեղենի, մակարոնեղենի, գինու եւ կոնյակի շուկայում գերիշխող դիրք գրավող ընկերություն չկա: Հանձնաժողովի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ բնական հյութերի շուկայում 2011 թվականին գործունեություն են իրականացրել 56 տնտեսվարողներ, որոնցից իրացման առավել մեծ ծավալներ ունեն «Ադամյում», «Կոկա
Կարեն Քոչարյան. ՀՀԿ-ից հետո ընտրողները «լյուբիտ-նե լյուբիտ» չեն անում
Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր «Սլաք» ակումբում խոսեց «Քաղաքական PR-ը քարոզարշավի ընթացքում» թեմայի շուրջ: Բանախոսը նշեց, որ թեեւ կուսակցությունները փորձում են իրականացնել «սպիտակ» PR եւ «չկպնել» մեկը մյուսին, այնուամենայնիվ, մամուլում սեւացնում են իրար. «Ինչպես մեր մեծահասակները դեռեւս չեն սովորել լիովին օգտվել հեռուստացույցի պուլտից կամ հեռախոսներից, նույն կերպ՝ տարիքով քաղաքական գործիչները սովոր չեն նոր տեխնոլոգիաներ կիրառել: Նրանք
Human Rights Watch-ի հայտարարությունը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վրա հարձակման վերաբերյալ
Հայաստան. քննել տեղական հասարակական կազմակերպության նկատմամբ խմբակային հարձակումը Իշխանությունները պետք է պաշտպանեն ազատ խոսքը՝ անվտանգ ցուցադրությունը (Բեռլին, 2012 թ.ապրիլի 17) – Human Rights Watch-ն այսօր հայտարարել է, որ իշխանությունները պետք է անմիջապես ամբողջական հետաքննեն Հայաստանի հյուսիսային Վանաձոր քաղաքի գլխավոր իրավապաշտպան կազմակերպություններից մեկի նկատմամբ հարձակումը: 2012թ. ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, շուրջ 200 քաղաքացիներ հավաքվել են
Ուսանողները ցույց են անում, իսկ Աշոտյանը նշանակել է Բալայանին
Ըստ Կրթության եւ գիտության նախարարության՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 18.04.2012թ. 59-Ա1 հրամանով «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարվել է ԵՊԼՀ-ի իրավական, վարչական և տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Գաբրիել Բալայանին՝ մինչև սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը: Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳ նախարարի ապրիլի 17-ի
Երիտասարդ աղջիկը Կիևյան կամրջից նետվելով՝ ինքնասպանություն է գործել (ֆոտոշարք)
Այսօր, ապրիլի 18-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13։50-ի սահմաններում Կիևյան կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել և տեղում մահացել։ Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի և Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանների օպերատիվ քննչական խմբերը։ Տեղում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային
Լեւոն Զուրաբյան. «Մենք սպասում ենք վարչապետի պատասխանին, թող իզուր չարդարանան»
Այսօր Aravot.am-ը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց` արդեն ստացե՞լ եք ոստիկանությունից պատասխան նամակը, որ իրենք միասնական շտաբին չեն տրամադրելու երկրից բացակա ընտրողների ցուցակը: Երեկ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը վստահեցրել էր, որ արդեն պատասխանն ուղարկել են եւ չեն պատրաստվում նման տեղեկություն տրամադրել, քանի որ սխալ հասցեով են դիմել, պետք է
Սերժիկ Առաքելյան. Ունենք վտանգված 245 հուշարձան
«1972 թվականի նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսը ընդունել է «Մշակութային եւ բնության համաշխարհային ժառանգության պահպանման կոնվեցիան՚, իսկ 1982 թվականին ICOMOS-ի (Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ) առաջարկությամբ, ապրիլի 18-ը նշվում է Հուշարձանների ու տեսարժան վայրերի միջազգային օր: Հայաստանը կոնվեցիային միացել է 1993 թվականի սեպտեմբերի 5-ին՚,- այսօր ՙԵրկու երես՚ ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ նշեց մշակույթի
Զոլյան-Աշոտյան հակամարտության քաղաքական աստառը (Տեսանյութ)
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը Վ. Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ու կրթության, գիտության նախարար Արմեն Աշոտյանի հակամարտության մեջ «քաղաքական աստառը» չի բացառում. «Այն, որ ՊՈԱԿ-ի մասին երկերասանի օրենքը երկուստեք՝ թե Աշոտյանին, թե՝ Զոլյանին իրար վրա հարձակվելու հնարավորություն է տալիս, եւ երկուսն էլ, վկայակոչելով ՊՈԱԿ-ի մասին օրենքի տարբեր հոդվածներ, իրար մեղադրում են, սա օրենքի թերությունն է»:
«Ես ամբողջ աշխարհին ցույց եմ տալիս, որ հայերը կարողացել են զենքը վերածել երաժշտական գործիքների»,- ասել է Էդուարդ Ղազարյանը
Մանրակերտող Էդուարդ Ղազարյանն արդեն երկար տարիներ իր աշխատանքերով հիացնում և զարմացնում էր աշխարհին, ու թեպետ այդ աշխատանքերը դեռ կշարունակեն մնալ որպես գլուխգործոցներ, ավաղ, դեռ երկար ժամանակ նորերը չեն ծնվի: Միկրոքանդակագործության վարպետի աշխատանքները բացառիկ են, ստեղծված մարդկային անսահման երևակայությամբ: Մի անգամ Էյնշտեյնի աշակերտ Ալեքսանդր Օտտոսցենը գրել է Էդուարդ Ղազարյանի շարժական քանդակների մասին. «Եթե գիտությունն այս արագությամբ
Երգչուհի Ռիհանան ատում է իր ձայնը
Ինչպես հաղորդում է Showbizspy.com-ը`երգչուհին, ով ունի ձայնային հրաշալի տվյալներ, խոստովանել է, որ թեւ կարող է լսել իր ձայնագրություննեը ու դիտել իր տեսահոլովակները մեծ հետաքրքրությամբ, սակայն տանել չի կաողանում, երբ օրինակ զրույցի ժամանակ լսում է իր ձայնի հնչյունները: «Ես չգիտեմ, թե ինչու բայց ինձ դուրեկան չէ անգամ ձայնային փոստից լսել սեփական ձայնս: Իմ ձայնը հնչում է
«Ժառանգություն». Հմայակ Հովհաննիսյանն ակնհայտորեն նենգափոխել է փաստերը
Այսօր Քաղաքագետների միությունում ընդդիմադիր երեք ուժերի միասնական շտաբի նիստում ՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը վստահեցրել է, թե ինքը երեկ խոսել է Խաչատուր Քոքոբելյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի հետ, ու վերջիններս տեղեկացրել են, որ իրենք միասնական շտաբի ձեւավորման փաստաթղթի տակ դրված ստորագրությունը հետ չեն վերցնելու ու շարունակելու են մասնակցել շտաբի աշխատանքներին: Ավելին, Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել է, թե Lragir.am
Բա ասում եք՝ բուժքույրերի պահանջա՞րկ կա
Այսօր մեր աշխատաշուկայում առավել պահանջված թափուր աշխատատեղերը բժիշկների, հաշվապահների, գանձապահների, բուժքույրերի, ծրագրավորողների, մենեջերների, անասնաբույժների, վաճառողների, մատուցողների, հացթուխների փականագործների, եռակցողների, վերելակավարների, կարող-գործողների, համակարգչային դիզայներների, դասավանդողների եւ մի քանի տասնյակ այլ մասնագիտություններով են: Այսօր «Հենարան» ակումբում, այսպիսի տվյալներ հրապարակեց «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը: Քանի որ պարոն Սիմոնյանի թվարկած մասնագիտությունները ընդգրկում են գրեթե բոլոր
Ի՞նչ եք դատախազին «զաստավիտ» անում
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ, այսօր արտագնա դատական նիստ էր հրավիրել արդարադատության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Պետք է լսվեր ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու դիմումը՝ իր վերաբերյալ 1996թ. Դեկտեմբերի 10-ին դատավճիռը Քրեական օրենսգրքի նոր փոփոխություններին համապատասխանեցնելու եւ վերանայելու պահանջով: Մեղադրող կողմը, որը ներկայացնում էր դատախազ Ալեքսան Մուրադյանը, ուժեղացրել էր իր
«ԲՀԿ-ի բաժանած տրակտորն ընտրակաշառք չէ՝ օգնություն է»
Այն, որ ԲՀԿ-ն տարբեր գյուղերում գյուղտեխնիկա, մասնավորապես՝ տրակտորներ է բաժանում, ըստ Վարդան Օսկանյանի, ընտրակաշառքի հետ առնչություն չունի: Այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Եթե ԲՀԿ-ն այս 5 տարիներին ձեռքերը ծալած նստած լինել եւ ոչինչ արած չլիներ հայ գյուղացու համար, եւ հանկարծ ընտրության այս նախաշեմին ինչ-որ պարարտանյութ բաժաներ կամ տրակտորներ, ես կհասկանայի ձեր քննադատությունը: Բայց
Գոհար Վեզիրյանը Լյովա Խաչատրյանին «գոտկատեղից ներքեւ հարված» է հասցրել
Թիվ 12 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Գոհար Վեզիրյանը այսօր ոստիկանությունում ցուցմունք է տվել այն մասին, թե անձամբ է տեսել, որ նույն ընտրատարածքում իր մրցակից Լյովա Խաչատրյանի մարդիկ ինչպես են իր պաստառները Շենգավիթ համայնքում պատռում ու դրանց փոխարեն փակցնում պարոն Խաչատրյանինը: Ի պատասխան՝ պարոն Խաչատրյանն այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց, որ ինքը ուրիշների նկարները, պաստառները պատռելու առիթ
Աշխարհը տեսավ օլիմպիական ջահը
Ամառային 30-րդ օլիմպիական խաղերի մեկնարկից 100 օր առաջ հայտնի դարձավ, թե ինչ տեսք ունի Լոնդոն 2012-ի ջահը: Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ դիզայնը մշակել են Լոնդոնի բնակիչներ Էդվարդ Բերբերը եւ Ջեյ Օսգերբին: Ջահը պատրաստված է ալյումինի տարբեր ձուլվածքներից: Նյութն ընտրվել է ամրության ու թեթեւության համար: Ջահն ունի ութ հազար անցք` նույնքան, որքան մարդ
«Վերածնունդ» փառատոնից մինչեւ դասականի պրոպագանդում
Գյումրիի երաժշտական կյանքի վերածնունդը խորհրդանշող իրադարձություններից մեկը, արվեստագետների հավաստմամբ, երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» փառատոնն է, որը սկիզբ է առել 2007թ. Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Կարինե Ավդալյանի նախաձեռնությամբ: Ոգեւորված առաջին փառատոնի արդյունքներից (շուրջ 400 պատանի եւ երիտասարդ կատարող)՝ 2008թ. անցկացվեց երկրորդը, ինչը խորհրդանշում էր երկրաշարժի 20-րդ տարելիցը, իսկ 2009-ին «Վերածնունդը» վերաճեց միջազգայինի,
«Արդարադատության» նոր թիրախը
Բնակարանը դատական կարգով ղարաբաղյան պատերազմի մասնակցից խլում են Մայրաքաղաքի Ավան համայնքի Դուրյան թաղամասի 42-րդ շենքի թիվ 2-րդ բնակարանը ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 1992թ. հատկացվել է արցախյան պատերազմի մասնակից Լեւոն Բադալյանին, նրա ընտանիքի անդամներին: Լեւոն Բադալյանը չէր էլ պատկերացնում, որ առաջին ատյանի եւ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի իրականացրած «արդարադատության» շնորհիվ զրկվելու է 75 000 դոլարանոց բնակարանից՝
Սկանդալային ֆուտբոլիստն ամուսնանո՞ւմ է
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելին, որն անընդհատ հայտնվում է սկանդալային պատմությունների կիզակետում, ամուսնանում է: Ֆուտբոլիստի ընկերուհին` Ռաֆաելա Ֆիկոն, լրատվամիջոցներին հայտարարել է, թե իրենք պատրաստվում են իրենց հարաբերություններն օրինականացնել ամուսնությամբ: «Չեմ հասկանում` ինչի՞ մասին եք խոսում, երբ ասում եք, թե մեր հարաբերությունները մոտեցել են ավարտին: Ինչպե՞ս կարելի է նման բաներ ասել: Մենք ամուսնանում ենք, եւ հարսանիքը
Հիվանդ մեռցնելու «խասյա՞թ» ունի
Ինչպես տեղեկացրել ենք, 3 օր առաջ կալանավորել էին Գյումրու Ճերմակ հիվանդանոցի վիրաբույժ Հրանտ Հենրիկի Ներսիսյանին, ով մեղադրվում է 41-ամյա Հմայակ Մկրտչյանին սխալ վիրահատելու ու արդյունքում հիվանդի մահվան պատճառ դառնալու մեջ: Այս կապակցությամբ Շիրակի մարզի դատախազությունից մեր էլեկտրոնային կայքին մանրամասնել էին, որ անցած տարվա հոկտեմբերի 16-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գյումրի-Ջրառատ ավտոճանապարհին, որի արդյունքում մարմնական
Շնասերներին կոչ է անում համախմբվել
Որպեսզի պայքարեն շուն հավաքող «Յունիգրաֆ իքս» կազմակերպության դեմ «Իմ շներին գտնում եմ Լուսակերտի մի գիտահետազոտական կենտրոնից, որտեղ սարսափեկի վիճակ էր, արյան եւ մահվան հոտը քթիդ էր խփում»,- «Առավոտի» հետ զրույցում նեղսրտած պատմեց Կենտրոն համայնքի բնակիչ Ալլա Գաբրիելյանը: Նա սթրես է տարել, երբ շուն հավաքող կազմակերպության՝ «Յունիգրաֆ իքսի» աշխատակիցները եկել ու նրա բակի խնամված շներին, առանց
ՕԵԿ-ը լավագույն դեպքում կարող է հավակնել ձայների 5 տոկոսին
Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով մասնավորապես «Օրինաց երկիր» կուսակցության քարոզարշավին եւ նոր գումարման ԱԺ-ում հայտնվելու նրա հնարավորությանը, կարծիք հայտնեց, թե, որպես՝ իշխանական ուժ, ՕԵԿ-ի քարոզարշավը պասիվ է: «ՕԵԿ-ը, ճիշտ է, իրեն պատռում է, փորձում է ինչ-որ բաներ անել, բայց, դե, ՕԵԿ-ին դնենք մի կողմ»,- այս կուսակցության նկատմամբ նկատելի անտարբերությամբ ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ ՕԵԿ-ն ինքն է մամուլում շրջանառության մեջ դնում ինչ-որ թվեր, ներկայացնում ապագա խորհրդարանի պատկերը, որտեղ ՕԵԿ-ն, իբր, առնվազն 16 տոկոս քվե է ունենալու: Բայց
Ազգային մրցունակության բարձրացման նպատակով կառավարությունը փոխել է իր շեշտադրումները
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանի 2011-2012 թվականների Ազգային մրցունակության զեկույցի շնորհանդեսին: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս երկրի մրցունակության բարձրացման խնդիրներին` դիտարկելով այն ժամանակակից աշխարհի կարևորագույն հատկանիշներից մեկը: «Ազգային մրցունակության բարձրացմանն ուղվված կառավարության միջոցառումները շեշտակիորեն փոխվել են: Մասնավորապես, կառավարությունը որդեգրել է նոր քաղաքականություն, որի նպատակն է մակրո կարգավորումներից անցնել
ԲՀԿ-ՀՀԿ բանավեճը» նոր փո՞ւլ է մտնում
Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «նախաձեռնած» ԲՀԿ-ՀՀԿ բանավեճը նոր փուլ է մտնում: Օսկանյանի՝ գործող կառավարության հասցեին հնչեցրած վերջին քննադատության առիթով ՀՀԿ-ականներ Հովհաննես Սահակյանի եւ Գագիկ Մելիքյանի՝ ԲՀԿ համամասնական ցուցակի 20-րդ հորիզոնականը զբաղեցնող Տիգրան Ուրիխանյանի հասցեին հնչեցրած անձնական վիրավորանքներին երեկ «Առավոտի» հետ զրույցում պատասխանեց ԲՀԿ համամասնական ցուցակի 148-րդ հորիզոնականը զբաղեցնող Արսեն Մկրտչյանը: «Շատ ավելի ծանրակշիռ է լինել
Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Ալեքսանդր և Միքայել Մանթաշովներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով Երևան են ժամանել հայազգի մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի թոռը՝ Ալեքսանդր Մանթաշովը ու նրա որդին՝ Միքայել Մանթաշովը՝ մասնակցելու բարերարի արձանի բացման արարողությանը: Տարոն Մարգարյանը Մանթաշովներին հյուրընկալել է Երևանի քաղաքապետարանում և շնորհակալություն հայտնել հյուրերին՝ հրավերն ընդունելու համար: <<Ալեքսանդր Մանթաշյանցին ողջ հայ ժողովուրդն է ճանաչում որպես բարերարի ու մեծ հայրենասերի: Մեծահարուստներ շատ
Վարչապետը Սմեխովին լծել է կուսակցական գործունեության
Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հայրենի Վանաձորում երեկ կազմակերպել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բենիամին Սմեխովի երեկույթը, որին ներկա է եղել մարզի մտավորականությունը: Հանդիպումից հետո վարչապետը չկորցնելով պահը՝ ուզածի պես քարոզել է ՀՀԿ-ի օգտին: «Առավոտի» աղբյուրները պնդում են, որ Վանաձորում Սմեխովի համերգը մեծ արձագանք է ունեցել, քանի որ վերջինս, բացի Երեւանից, ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի այլ քաղաքներում
«Խորեն Թռչունիչը կամքի տեր մարդ է»
Երեկ խոսակցություններ էին շրջանառվում, որ կոմունիստ Խորեն Սարգսյանը, ով մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրվել է թիվ 24 ընտրատարածքում, ինքնաբացարկ է հայտնել: Հիշեցնենք, որ ըստ խոսակցությունների՝ Թռչունիչին սատարում է ԲՀԿ-ն, իսկ նրա մրցակիցն է ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը: «Առավոտի» հետ զրույցում Խորեն Սարգսյանն ասաց, որ իրեն ճանաչողներն անմիջապես հասկանում են, որ այդ խոսակցությունները հերյուրանք են. «Խորեն Թռչունիչը կամքի տեր


















































