Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ աղջիկը Կիևյան կամրջից նետվելով՝ ինքնասպանություն է գործել (ֆոտոշարք)

Ապրիլ 18,2012 14:52

Այսօր, ապրիլի 18-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13։50-ի սահմաններում Կիևյան կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել և տեղում մահացել։
Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի և Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանների օպերատիվ քննչական խմբերը։ Տեղում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ պարամեդիկներով և ավագ հրահանգիչ Սամվել Ռշտունու գլխավորությամբ։

Գ. Շամշյանը հայտնում է, որ ինքնասպան անձը մոտ 20-22 տարեկան աղջիկ է։ Այս պահին ոստիկանությունը փորձում է պարզել, թե նշված տարածքը որ վարչական շրջանի ոստիկանությանն է պատկանում։

Դեպքի վայր են հրավիրվել դատական բժիշկն ու քննիչը։ Ժամանել են նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ, ոստիկանության  գնդապետ Արթուր Մեհրաբյանը։ Հայտնաբերվել է դրամապանակ և բջջային հեռախոսի կաշվե պատյան։ Ինքնասպանության վայրում հայտնաբերվել է նաև Սուսաննա Սարգսյան անուն–ազգանունով անձնագրի նկարով էջը։

Այս պահին ոստիկանության օպերատիվ քննչական խումբը փորձում է պարզել, թե արդյոք նշված անձնագրի տվյալները համապատասխանո՞ւմ են ինքնասպանություն կատարողի ինքնությանը, թե՞ ոչ։

PrevPhoto
NextPhoto

Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30