Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողները ցույց են անում, իսկ Աշոտյանը նշանակել է Բալայանին

Ապրիլ 18,2012 14:56

Ըստ Կրթության եւ գիտության նախարարության՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 18.04.2012թ. 59-Ա1   հրամանով «Երևանի  Վ. Բրյուսովի  անվան  պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարվել է ԵՊԼՀ-ի իրավական, վարչական և տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Գաբրիել Բալայանին՝ մինչև սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը: Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳ նախարարի ապրիլի 17-ի 58-Ա1 հրամանով դադարեցվել է “Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան” ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի ղեկավար Ս. Զոլյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում:

«Առավոտի» կողմից հավելենք, որ այս պահին ԿԳՆ շենքի առջեւ ցույց են անում Բրյուսովի անվան ուսանողները՝ վանկարկելով. «Աշոտյան, իջիր», «Ազատ, անկախ Բրյուսով» ու սպառնում սկսել դասադուլ՝ իրենց «բռնաբարված իրավունքները» վերականգնելու համար: Ըստ ցույցի կազմակերպիչների՝ իրենք Բրյուսովի ինստիտուտ կմտնեն միայն Սուրեն Զոլյանի ղեկավարությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30