Օրվա լրահոսը
Vitamin Ա
– Մեր կուսակցության նախընտրական ցուցակն էնքան վատն ա, որ նույնիսկ երրորդ տեղն անցողիկ չի համարվում: – Մեր կուսակցության նախընտրական ցուցակն էնքան վատն ա, որ չնայած ութերորդ տեղն անցողիկ ա համարվում, բայց ինձ քառասունութերորդ տեղն ա բաժին հասել:
Կին ռեսթլերը «նոկաուտի» է ենթարկել իր տղամարդ երկրպագուներին
Այդ վիճակում հայտնվել է նախկին ռեսթլեր Սթեյսի Քեյբլերի վերջին տեսահոլովակը դիտած երկրպագու տղամարդկանց մի ստվար հատվածը, որում գեղեցկուհին ներկայանում է թափանցիկ ներքնազգեստով եւ յուրօրինակ տեսքով սառույց է «ուտում»: Սթեյսին անցած տարվա ամռանը սիրավեպ է ունեցել Հոլիվուդի աստղ Ջորջ Կլունիի հետ: Սակայն զույգը հանրությանն առաջին անգամ միասին ներկայացել է միայն սեպտեմբերին: Քեյբլերը պրոֆեսիոնալ մարտարվեստի աշխարհում հայտնի
Ծեծվածները բացատրություն են գրել, թե վնասվածքները ստացել են ծառից վայր ընկնելու հետեւանքով
ՀՀ ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում հարուցված քրեական գործը՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ, կարճվել է։ Այդ մասին հայտնի դարձավ Արմավիրի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրներից։ Սակայն ավելի ուշ քրեական գործ հարուցելու պահանջով հանդես եկավ «Ժառանգություն» կուսակցությունը, եւ Գլխավոր դատախազությունից հայտարարեցին, որ հանձնարարել են նախաքննական մարմնին քննության առարկա դարձնել նաեւ մամուլի հրապարակումները։ Թեեւ Մերուժան Մխոյանը
«Ժառանգությունը» սկսեց իր քարոզարշավն ու հաջողություն մաղթեց իր մրցակիցներին
«Ժառանգություն» կուսակցությունն այսօր մեկնարկեց իր քարզարշավը։ Նախընտրական առաջին հանդիպումները տեղի կունենան Կոտայքի մարզում։ Կուսակցության նախընտրական կենտրոնական շտաբից առավոտյան երկու ավտոբուսներ ուղղություն վերցրին դեպի Ծաղկաձոր։ Ավտոբուսները շարժվելուց քիչ անց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունեց քարոզարշավի մասնակիցներին եւ այն լուսաբանող լրագրողներին՝ ասաց, թե այս ընթացքում իրենք բաց են քարոզարշավի հետ կապված առաջարկությունների, բայցեւ հնարավոր քննադատությունների եւ
Միասնական շտաբում՝ փոխադարձ վստահության դեֆիցիտ
Ընտրակեղծիքների կանխմանն ուղղված միջկուսակցական շտաբում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ դրանում ներգրավված ուժերը համախմբման, մոբիլիզացման իրական նպատակը թողած` սկսում են կասկածել` մեկը մյուսի ազնվությանն ու սկզբունքայնությանը, գործողությունների ետևում քթեր, ականջներ ու պոչեր փնտրել, այսինքն` տուրք տալ արդեն հանրածանոթ ու բոլորին հոգնեցրած գործելաոճին: Դրա միակ իրական պատճառը ներքին փոխադարձ վստահության դեֆիցիտն է: Դա այն ժառանգությունն է, որ ձեռք
Տիգրան Խզմալյանի տիկնոջ` Նարինե Միրզոյանի հայտարարությունը
Վերջին օրերին իմ անվան շուրջ ստեղծված իրավիճակը ստիպում է ինձ բացատրություններով հանդես գալ հասարակության առջեւ: Ես բժշկական գիտությունների դոկտոր եմ, Երեւանի պետական բժշկական համալսարանի կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ ` այն ուսումնական հաստատության, ուր սովորել եմ ու աշխատել երկար տարիներ և որի ստեղծման ու զարգացման հետ կապված եմ ընտանիքիս երեք սերունդներով: ԵՊԲՀ-ը միշտ և հատկապես այժմ
Եթե ցույց տային նախնական պատվերի կիլոգրամները
Անթալիայում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում, որի տղամարդկանց պայքարին մասնակցում են 34 երկրների 165 ծանրորդներ, երեկ Հայաստանից առաջինը պայքարի մեջ մտան 69 կգ քաշայիններ Սամվել Գրիգորյանն ու Վանիկ Ավետիսյանը: Երկու ծանրորդներն էլ պատվիրել էին երկամարտի նախնական 325 կիլոգրամ, սակայն պայքարն ավարտեցին ավալի ցածր ցուցանիշով: Վանիկ Ավետիսյանը պոկում վարժությունում ցույց տվեց 144, հրումում՝ 172 եւ երկամարտի
«Կրայսլերը» Երևանի քաղաքապետարանի մոտ հարվածել է կանչով հասցե մեկնող շտապօգնության ավտոմեքենային (տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր, ապրիլի 11-ին ժամը 23-ի սահմաններում, Երևանի Գրիգոր Լուսավորիչի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց, «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է 1-03 շտապօգնության ծառայության ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել քաղաքապետարանի դիմացի կանաչ գոտում։ Վթարի հետևանքով բժշկական հետազոտման նպատակով «Էրեբունի» բժշկական կենտրոն են
ՀՅԴ երիտասարդներն էլ են «հայրենասիրություն» անում
Ապրիլի 12-ին՝ ժամը 15.00-ին, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ Ակումբում» տեղի է ունենալու կովկասյան ֆիլմերի փառատոն, որի շրջանակներում ցուցադրվելու են ադրբեջանական ֆիլմեր: Մենք՝ ՀՅԴ ՀԵՄ-ի անդմաներս, կոչ ենք անում Ձեզ միանալ բողոքի ակցիային, որը բխում է յուրաքանչյուր հայի սկզբունքներից: Ատելություն չունենալով որևէ մշակույթի նկատմամբ՝ չենք հանդուրժի Հայաստանում նման միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը: Քանի դեռ ամեն օր դիրքերում
Եվս մեկ թեկնածու ինքնաբացարկ հայտարարեց
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական նիստում ընդունել է թիվ 23 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրված թեկնածու Տիգրան Պետրոսյանի ինքնաբացարկի դիմումը: Հիշեցնենք, որ անկուսակցական Տիգրան Պետրոսյանը Սեւան քաղաքի բնակիչ է, թիվ 23 ընտրատարածքում գրանցվել էր ինքնաառաջադրման կարգով, նա նաեւ «Րանգոշին» ՍՊԸ տնօրենն է: Օրեր առաջ ինքնաբացարկով հրաժարվել է շարունակել ընտրապայքարը թիվ 22 ընտարածքում առաջադրված, ՀՀԿ
«Ժառանգությանը» խոչընդոտողները ուժային կառույցից են եղել
«Ժառանգություն» կուսակցությունը մարտի 30-ին հայտարարություն էր տարածել, որում ասված էր, թե Սյունիքի մարզում «Ժառանգության» նախընտրական շտաբի հիմնադրման համար Գորիս մեկնած ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ կուսակցության Գորիսի ստորաբաժանման ակտիվիստների առջեւ Սյունիքի մարզային իշխանությունները խոչընդոտներ են հարուցել: Ըստ այդմ, Գորիսում քաղաքացիները, ովքեր «Ժառանգության» շտաբի հիմնադրման համար տարածք էին տրամադրել , «ինչ-ինչ իշխանական ճնշումներից հետո խնդրել
Խոշոր ավտովթար Մարտունի քաղաքում. «Լիդեր» սուպերմարկետի դիմաց իրար է բախվել 3 մեքենա (ֆոտոշարք)
Այսօր, ապրիլի 11-ին, ժամը 21։00-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես դեպքի վայրից Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մարտունի–Վարդենիս ավտոճանապարհին՝ «Լիդեր» սուպերմարկետի դիմաց, իրար են բախվել «Աուդի» մակնիշի 06 ՕՍ 111 համարանիշի, «ՎԱԶ 2106» մակնիշի 42 ԼՍ 201 և կրկին «ՎԱԶ 2106» մակնիշի 27 ՕԼ 508 համարանիշի ավտոմեքենաները ։ Դեպքի վայրում
Ինքնաբացարկ հայտնած թեկնածուն չի պատրաստվում լքել կուսակցությունը
Ապրիլի 10-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, քննելով մասնավորապես «Ժառանգության» համամասնական ցուցակով որպես պատգամավորության թեկնածու առաջադրված Երվանդ Զուրաբյանի եւ Դավիթ Առաքելյանի ինքնաբացարկ ներկայացնելու դիմումները, վերջիններիս գրանցումը չեղյալ էր հայտարարել: Հիշեցնենք, որ այս երկու թեկնածուներն էլ «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների համատեղ համամասնական ցուցակում տեղ էին զբաղեցրել որպես «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչներ եւ Երվանդ Զուրաբյանը գտնվում էր
«Ասպարեզ ակումբը չի կարող առավոտ տղա լինել, ցերեկը` հղի կնիկ, իսկ իրիկունը` ազապ աղջիկ»
Ինչպես տեղեկացրել ենք, մի քանի ժամ առաջ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաները կրքոտ ելույթ էին ունենում Վարդանանց հրապարակում` բացառելով ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացումը Գյումրիում: Նրանք ամենավերջին անհարգալից արտահայտություններն էին հնչեցնում կազմակերպչի` Գեորգի Վանյանի և Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հասցեին, ով համաձայնել է իր ակումբը տրամադրել կինոցուցադրման համար: «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, «Առավոտի» հետ
Դավիթ Ալավերդյան. «Հասնել նրան, որ գոնե ապագա լրագրողները կիմանան նրբությունները»
Երևանի պետական համալսարանում այսօր անցկացվեց «Նոր և այլընտրանքային ԶԼՄ-ների էթիկական և իրավական խնդիրները» թեմայով միջազգային միջբուհական գիտաժողովը: Այն կազմակերպվել էր Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի «Լրատվամիջոցների ազատության, պրոֆեսիոնալիզմի և բազմակարծության խթանումը Հարավային Կովկասում և Մոլդովայում» 2011-2012թթ համատեղ ծրագրի շրջանակներում: Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի տեղակալ Արման Դարբինյանը, Հայաստանում ԵՄ
Մահացել է Մետրոպոլիտեն օպերայի հայազգի աստղը
Երկարատև հիվանդությունից հետո, ապրիլի 9-ին Չիկագոյում 91 տարեկանում մահացել է ծագումով հայ, հայտնի ամերիկացի երգչուհի, Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի երբեմնի աստղ Լիլի Չուգասզյանը: Նա երգել է աշխարհահռչակ օպերային թատրոններում եւ նշանավոր նվագախմբերի հետ: Իր կարիերան սկսել է 1940-ական թթ. որպես համերգային երգչուհի: 1960-70-ական թթ. համարվում էր կոնտրալտո ձայն ունեցող առաջատար երգչուհիներից մեկը: Լիլի Չուգասզյանը 1960-80-ական
Տիգրան Խզմալյանի կինը անձամբ է խնդրել ԵՊԲՀ ռեկտորին՝ ընդգրկվել ՀՀԿ ցանկում. Դերենիկ Դումանյանի պարզաբանումը
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր,բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ԱԺ առաջիկա ընտրությունների ՀՀԿ համամասնական ցուցակի 21-րդ տեղում գտնվող Դերենիկ Դումանյանը Տիգրան Խզմալյանի՝ Tert.am-ին այսօր տված հարցազրույցի վերաբերյալ պարզաբանում է տրամադրել, ըստ որի՝ Տիգրան Խզմալյանի կինը նրան անձամբ է խնդրել ՀՀԿ ցանկում ընդգրկվելու համար։ Ավելին, երեկ` ապրիլի 10-ին, Տիգրան Խզմալյանն իսկապես այցելել է ինձ և ներողություն
Գագիկ Ծառուկյան․ «Անձնականի մասին մտածողը իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվելու»
Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի բացառում ընտրություններից հետո այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը: «Ամեն ինչ էլ բացառված չէ։ Հիմնական խնդիրը՝ մենք պետք է մեր մեջ թշնամիներ ման չգանք։ Պետք է համախմբվածություն լինի, ընդհանուր բոլորը մտածեն երկրի հզորության, տնտեսության զարգացման, ժողովրդի բարեկեցության համար։ Հիմնական խնդիրն է սա», – Հրազդան քաղաքում պատասխանելով «Ազատություն»
Որ կուսակցությունն ինչքան է ցույց տվել
Մայիսի 6-ի ԱԺ ընտրություններին մասնակցող 8 կուսակցությունը եւ մեկ դաշինքը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի եւ ֆինանասական միջոցների հայտարարագրերը: Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը գրանցվել է 2003թ. փետրվարի 17-ին, իր’ 6 էջից բաղկացած հայտարարագիրը ԿԸՀ ներկայացրել է մարտի 21-ին: Իբրեւ անշարժ գույք’ կուսակցությունը ներկայացրել է 41 շենք, 14 հողատարածք, շարժական գույք’ 8 ավտոմոբիլային
Լեւոն Զուրաբյան. «Ո՞նց կարող է ԲՀԿ-ի նկատմամբ հանդուրժող լինենք» (Տեսանյութ)
ՀԱԿ-ին անընդհատ մեղադրում են, որ ԲՀԿ-ի նկատմամբ հանդուրժողական վերաբերմունք ունի: Այդ խտրական վերաբերմունքի վերջին դրսեւորումն այն էր, որ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը Կոնգրեսի վերջին հանրահավաքին բեմահարթակից ցուցադրական ներկայացրեց միայն ՕԵԿ-ի ընտրակաշառքները՝ ջեմն ու օծանելիքը, իսկ ԲՀԿ-ի գարին ու սելիտրան չցուցադրվեց: Այս առնչությամբ Aravot.am-ը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց, թե իսկապե՞ս կա հանդուրժողականություն՝ ԲՀԿ-ի նկատմամբ:
Շնորհակալ են Շարմազանովից PR-ի համար
ՀՀՇ լրատվական ծառայության հայտարարությունը «Հայոց Համազգային Շարժում կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանի հասցեին հերթական ստահոդ հայտարարությունն է տարածել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Արդ` «Ազատություն» ռադիոկայանի` 09.04.2012թ. թողարկման ժամանակ Շարմազանովը նենգափոխել էր ՀՀՇ վարչության Արամ Մանուկյանի խոսքերը` նրա անունից հայտարարելով, թե իբր ՀՀ-ում «եթերային ազատություն է»: Մեջբերում ենք. «Ժողովրդավարական ազատությունները, որոնք որ այսօր կան` այդ երկու
Մեկնարկեց «Բաց խաղ» համակարգչային խաղերի նախագծման 2012թ.առաջնությունը
Հաղթողների անունները հայտնի կդառնան հոկտեմբերի 20-ին: Այսօր մեկնարկեց համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը, որն արդեն երկրորդ անգամ կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) և «Orange Արմենիա» ընկերության կողմից: Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա ստեղծել նոր բիզնես միջավայր, բացահայտել նոր տաղանդներ, մոտիվացնել երիտասարդներին: Մասնակիցները հնարավորություն կունենան իրականացնել
Խարդախության համար դատապարտվել է երկարատեւ ազատազրկման
Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ապացուցված է համարել խարդախության համար Ս. Գրիգորյանին առաջադրված մեղադրանքները եւ դատապարտել 7 տարվա ազատազրկման: Դատարանը հիմնավորված է համարել այն, որ Ս. Գրիգորյանը 2011թ. մայիսի 28-ից մինչեւ նույն թվականի հուլիսի 21-ն ընկած ժամանակահատվածում բարեգործական տարբեր ծրագրեր իրականացնելու խոստումներով խաբեությամբ ստացել եւ հափշտակել է զգալի եւ խոշոր
Գյումրեցիները խոստանում են Գեորգի Վանյանին «Վանյանօղլի» հռչակել ու ջարդել նրա գլուխը
Այսօր Գյումրու Վարդանանց հրապարակում ամենավերջին բառերը հնչեցին Գյումրիում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպիչ Գեորգի Վանյանի և Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հասցեին, ով համաձայնել է կինոցուցադրման համար տրամադրել իր ակումբը: Չնայած հրապարակի միտինգավորները մեծամասամբ դպրոցահասակ երեխաներ էին, սակայն սա ամենևին չխանգարեց քաղաքապետարանի պաշտոնյաներին իրենց ելույթներում մերկացնել «ազգի դավաճաններին», ու իրենց ձևակերպմամբ մի լավ
Ոստիկանության հերթական պարզաբանումը` ընտրացուցակների վերաբերյալ
Ընտրողների ռեգիստրում ընդգրկված այն քաղաքացիների ցուցակը, որոնց անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը համընկնում են ՀՀ ոստիկանության կողմից տարածած վերջին հայտարարություններից մեկի համաձայն՝ հրապարակվելու էր այն քաղաքացիների ընդհանուր թիվը, որոնց անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը համընկնում են: 26.03.2012 թ. տպագրված ընտրողների ցուցակներում առկա են 126 անհատական տվյալներ, որտեղ անունը, ազգանունը, հայրանունը,
«Ես նրա համար չեմ, որպեսզի մանր-մունր խոստումներ տամ»
«Հատուկ դրա համար եմ եկել, երեխաներ, որ ձեզ խոստանամ, որ ամեն ինչ անելու ենք, որ դուք ապրեք շատ ավելի լավ երկրում», – Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում հավաքված դպրոցականներին դիմելով ասաց ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Դիմելով արդեն Հայթաղի եւ հարակից գյուղերի՝ իրեն լսելու եւ տեսնելու ակնկալիքով հավաքված ավելի տարեց մարդկանց, Սերժ Սարգսյանն ասաց, որ
«Փամփերսների համար» համար ստիպված ծախել է իրենց կովը
Երեւանից 223 կմ հեռավորությամբ, Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չորաթան գյուղում արդեն 8 ամիս անկողնուն գամված է 29-ամյա Օգսեն Սահակյանը: Նա չի խոսում, ոչ մեկին չի ճանաչում, արտաքին ազդակներին չի արձագանքում: Չորաթանի գյուղապետ, գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Վարուժան Բաղմանյանի վկայությամբ, տակավին պատանի Օգսենը մասնակցել է մարտական հատուկ գործողությունների, աչքի ընկել քաջությամբ: 2009թ. Օգսենն արտագնա աշխատանքի է մեկնել
Արա Նռանյան. Կառավարությունը փողերն անիմաստ թաղել է բետոնի մեջ
Հայ Հեղափոխական Դաշնակցությունն իր նախընտրական ծրագրում, կարելի է ասել, հեղափոխական նախագծեր է առաջարկում: Մասնավորապես, ՀՅԴ-ն, աշխատավարձ, սոցիալական պաշտպանություն, ժողովրդագրություն բաժնում խոստանում է 5 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին տրամադրել անհատույց բնակարան: 5 եւ ավելի երեխա ունեցողներին անհատույց ու անվճար բնակարան տրամադրելը բավականին գայթակղիչ խոստում է, սակայն, եթե հաշվի առնենք, որ ՀՀ կառավարությունը աղետի գոտու մի
«Ժառանգությունը» պահանջում է բացահայտում
11 ապրիլի 2012թ., Երեւան: «Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը դատապարտում է Արմավիրի մարզում գտնվող թիվ 21 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված անկուսակցական թեկնածու Մերուժան Մխոյանին օրերս ծեծի ենթարկելու փաստը, որն էլ պատճառ է հանդիսացել նրա կողմից ինքնաբացարկի դիմում ներկայացնելու համար: Պահանջում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից եւ իրավապահ մարմիններից պատշաճ արձագանք եւ գործի արդար քննություն: Հույս ունենք, որ
Սեյրան Սարոյան. «Ես ՀՀԿ-ին ավելի սրտամոտ եմ»
«Ժողովուրդը ցույց կտա»,- Aravot.am-ի եւ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է գնահատում հաղթելու իր հնարավորությունները: Aravot. am-ը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է Սարոյանը վերաբերվում նույն ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Հակոբ Հակոբյանի՝ իր դեմ սկսած դատական գործընթացին, որով փորձում է ապացուցել, թե Սարոյանը


















































