Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» սկսեց իր քարոզարշավն ու հաջողություն մաղթեց իր մրցակիցներին

Ապրիլ 12,2012 10:30

«Ժառանգություն» կուսակցությունն այսօր մեկնարկեց իր քարզարշավը։ Նախընտրական առաջին հանդիպումները տեղի կունենան Կոտայքի մարզում։ Կուսակցության նախընտրական կենտրոնական շտաբից առավոտյան երկու ավտոբուսներ ուղղություն վերցրին դեպի Ծաղկաձոր։
Ավտոբուսները շարժվելուց քիչ անց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը  ողջունեց քարոզարշավի մասնակիցներին եւ այն լուսաբանող լրագրողներին՝ ասաց, թե այս ընթացքում իրենք բաց են քարոզարշավի հետ կապված առաջարկությունների, բայցեւ հնարավոր քննադատությունների եւ դիտողությունների համար. «Ուրախ եմ ձեր ներկայության համար, մենք ուզում ենք շարունակել մեր հրապարակային գործունեությունը եւ դուք մեզ հաշվետու կպահեք այդ առաքելության մեջ»։
Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց նաեւ առաջին մարզային քարոզարշավին «Ժառանգությանն» ուղեկցողներին՝ նախընտրական համամասնական ցուցակի թեկնածուներին՝ Զարուհի Փոստանջյան, Ալեքսանդր Արզումանյան, Արաքս Պողոսյան, Թեւան Պողոսյան, նաեւ կուսակցության կամավորներին։
«Ինչպես ասվել է մեր նախնական քարոզչական տեսահոլովակում, մենք գալիս ենք տարբեր կենսագրություններով, բայց գնում ենք միեւնույն՝ նոր Հայաստան»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանն ու բարի երթ մաղթեց քարոզարշավի մասնակիցներին, նաեւ հաջողություն մաղթեց «Ժառանգության» բոլոր մրցակիցներին՝ ցանկանալով, որ պատմության ընթացքում եւ ազատ ընտրությունների բերմամբ յուրաքանչյուրն իր տեղը գտնի ապագա խորհրդարանում։

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30