Օրվա լրահոսը

Խտրականություն՝ ԲՈՒՀ ընդունվել ցանկացող հաշմանդամ մարդկանց նկատմամբ

Հաշմանդամություն ունեցող մի խումբ երիտասարդներ, բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` կոչ անելով խտրականություն չդրսեւորել հաշմանդամություն ունեցող այն դիմորդների նկատմամբ, որոնք ուզում են իրենց կրթությունը շարունակել Հայաստանի պետական բուհերում եւ սովորել պետպատվերի շրջանակում: Նախաձեռնող խումբը, որոնց միացել են նաեւ ոչ հաշմանդամ մարդիկ, իրենց մտահոգությունն են հայտնում, որ վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ

Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով «դհոլային ներկայացումը» «ճիշտ» ՀՀԿ–ականներն են կազմակերպել

«Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը քաղաքական դիակ է, այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված Հմայակ Հովհաննիսյանը։ Հովհաննիսյանն այս հայտարարությունն արեց Tert.am-ի խնդրանքով մեկնաբանելով Արտաշես Գեղամյանի այսօր ավելի վաղ արած հայտարարությունը, թե ինտերնետում հայտնված տեսահոլովակը, որտեղ երեք երիտասարդ Մոսկովյան 33 հասցեում գտնվող «Հիդրոէներգանախագիծ ինստիտուտի» շենքի դիմաց

Համոզում են չմասնակցել ՀԱԿ հանրահավաքին

Մարտի 30-ին Երեւանի Ազատության հրապարակում կայանալիք Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի իրազեկման միջոցառումներն ընթացքի մեջ են։ Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեցՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը։ Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից հանրահավաքի իրազեկման աշխատանքները խոչընդոտելու միտումներին, ապա ըստ Արման Մուսինյանի, դրանք արդեն սովորական դարձած «ոճի» մեջ են՝ այցելում են մարդկանց տներ, «համոզում են» չմասնակցել

Գլոբալ բնապահպանական հիմնադրամն աջակցում է Հայաստանի հանրային հաստատություններում էներգախնայողության մեջ ներդրումներին

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 27-ը մարտի, 2012 թ. – Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի (ԳԲՀ) 1,82 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհը Հայաստանում էներգախնայողության ծրագրի համար: Ծրագիրը կնպաստի էներգիայի սպառման կրճատմանը սոցիալական և այլ հանրային հաստատություններում: Սույն ծրագիրը կաջակցի դպրոցներում, մանկապարտեզներում, հիվանդանոցներում, վարչական շենքերում և փողոցների լուսավորության ոլորտում էներգախնայողության մեջ ներդրումներին, կնվազեցնի էներգիայի սպառումը արդիականացված

«Ռեալը» հաղթեց իրենից 36 անգամ էժան ակումբին

 Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչների պատմության մեջ ակումբների այսպիսի նյութական բեւեռացում չէր եղել: Աշխարհի ամենահարուստ ակումբը, որի խաղացողների ընդհանուր արժեքը 550 միլիոն եվրո է, Նիկոսիայում 3:0 հաշվով պարտության մատնեց ընդամենը 15 միլիոն եվրո գնահատվող Կիպրոսի ԱՊՕԵԼ-ին: Դաշտի տերերի կազմում չկար 1,5 միլիոնից ավելի արժեցող եւ ոչ մի ֆուտբոլիստ: Համեմատության համար ասենք, որ արքայական ակումբից

ԲՀԿ-ական թեկնածու. «Ես էլ եմ լսել, որ փող եմ բաժանում»

Թիվ 16 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորական մանդատի համար կպայքարեն ԲՀԿ-ի կողմից ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանը, ՀՀԿ-ի կողմից՝ բնապահպանության նախկին նախարար, «Ալմար» ՍՊԸ-ի տնօրեն Մուրադ Մուրադյանը, ՀԱԿ-ը ներկայացրել է ՀՀՇ անդամ Գեւորգ Գեւորգյանին: Նախընտրական պայքարը, դեռ պաշտոնական մեկնարկից էլ առաջ, այստեղ յուրօրինակ է զարգանում: Aravot.am-ի ունեցած տեղեկություններով, ընտրակաշառքների մեկնարկն արդեն տրված է եւ գներն օրեցօր,

Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում ռո՞ւմբ կար (ֆոտոշարք)

Այսօր՝ մարտի 28-ին, ժամը 14.10-ի սահմաններում, անհայտ քաղաքացին ահազանգել է ոստիկանության 1-02 ծառայություն և հայտնել, որ Հալաբյան փողոցի թիվ 20 շենքում ռումբ է տեղադրված. նշված հատվածն առավել հայտնի է որպես Ֆիզիկայի ինստիտուտի տարածք: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Հալաբյան փողոցում գտնվող, այսպես կոչված «Սպիտակ շենքի» մոտ են հավաքվել ոստիկանության

«Գյումրիում մախինացիաներ կատարելն ու ցուցակները 6000 ընտրողով ուռճացնելը ի°նչ է որ»

Այսօր Aravot.am-ը ընտրական գործընթացներում ակտիվ մասնակցություն ունեցող «Շիրակ կենտրոն» հ/կ-ի նախագահ Վահան Թումասյանին հարցրեց, թե որքանո°վ է արժանահավատ պաշտոնական այն տեղեկատվությունը, համաձայն որի՝ Շիրակի մարզում ընտրողների թիվն ավելացել է 13 հազար 600-ով, իսկ Գյումրիում` 6 հազարով: Այսինքն, մարզում նախկին 214 հազար 722 ընտրողի փոխարեն՝ այժմ ունենք 228 հազար 325 ընտրող, իսկ Գյումրիում մոտ 119 հազարի

Պաշտպանի գնահատականը ՀՀ գյուղատնտեսության նախարարության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին

ՀՀ գյուղատնտեսության նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները ՀՀ գյուղատնտեսության նախարարության նորաստեղծ սննդամթերքի ան­վտան­­գության պետական ծառայության կողմից դեռևս լիարժեք հսկողություն չի իրականացվել մսամթերքի վաճառքի նկատմամբ, մինչդեռ  գյուղատնտեսության նախարարության գործառույթների շրջանակն, ի թիվս այլ բնագավառների,  ընդգրկում է նաև սննդամթերքի անվտանգությունը: Չի ներդրվել գյու­ղա­տն­տեսական ապահովագրությունը, այնինչ նման ապահովագրությունը կարող է ապահովել բնական աղետների հետևանքով  գյուղատնտեսության ոլորտի

Պաշտպանի գնահատականը ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները   Չի ապահովվել ոչ պարենային ապրանքների մակնշման, օգտագործման և պահ­պան­ման պահանջների նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացումը: Նախարարության կողմից բավարար միջոցներ չեն ձեռնարկվել սպառողների իրավունքների պաշտ­պա­նության ոլորտում` ոչ պարենային ապրանքների որակի և անվտանգության պահանջների վերահսկողության իրականացման ուղղությամբ: Չնայած նախարարության կողմից ձեռնարկված միջոցառումների, արդիական է մնացել սպառողների իրավունքների վերաբերյալ

ՀԴԿ անդամ. «Եթե նվազագույն շեմի հաղթահարման խնդիր ունենայինք, մենք չէինք մասնակցի ընտրություններին»

«Եթե հերթական անգամ լինի անհատների PR, ապա մենք այս ամենն ամեն կերպ կանվանենք, բայց ոչ ընտրություն»,-Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամ Արամ Գյուրջյանը: Մեր այն հարցին՝ ինչպե՞ս են պատրաստվում քարոզարշավին և ի՞նչ ձևաչափով են քարոզարշավ անելու, պարոն Գյուրջյանը պատասխանեց. «Հիմնական ֆորմատը լինելու է ընտրողների հետ հետադարձ կապի ձևավորումը: Օգտագործելու ենք նաև համացանցի ռեսուրսները»:

«Մշակույթ» հկ-ի նախագահը՝ ընտրությունների, ցուցակների եւ Աշոտյանի մասին

Այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը «Մշակույթ» հ/կ-ի նախագահ Անի Զախարյանը ներկայացրեց իր կանխատեսումները՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ եւ անելիքները: Դեռեւս երեք տարի առաջ նա անդամակցել էր Հայաստանի Հանրապետական կուսակցությանը` իրեն համարելով Գարեգին Նժդեհի գաղափարախոսության կրողը: «Բայց ցուցակները ներկայացնելուց առաջ ինքնակամ դուրս եկա ՀՀԿ–ից, որովհետեւ փնտրեցի եւ այդպես էլ չգտա Գարեգին Նժդեհին եւ այժմ բավականաչափ

Դատարանը մերժեց նաեւ ճանաչված մտավորականներին

Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Մխիթար Պապոյանի նախագահությամբ, շարունակվեց «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ. հունվարին տեղի ունեցած գողության համար մեղադրվող Ստեփան Հովակիմյանի եւ Վահրամ Քերոբյանի գործով դատավարությունը: Ստեփան Հովակիմյանի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Սաֆարյանը միջնորդեց, որպեսզի իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվի այլընտրանքային խափանման միջոցը՝ գրավը: Նա ասաց, որ երկու տարուց ավելի է,

Ոստիկանական շունը դաշտում հարձակվել է ֆուտբոլիստի վրա

Բրազիլիայում «Նյու Համբուրգու» եւ «Կաշիաս» ֆուտբոլային թիմերի հանդիպման ժամանակ ոստիկանական շունը հարձակվել է խաղացողներից մեկի վրա: Խաղի 32-րդ րոպեին «Նյու Համբուրգուն» գոլ է խփել, սակայն մրցավարն այն չի գրանցել՝ արձանագրելով խաղից դուրս վիճակ: Ֆուտբոլիստների եւ մրցավարի միջեւ ծագած  կոնֆլիկտի ժամանակ կարգուկանոն հաստատելու նպատակով ստադիոնում գտնվող ոստիկաններից մեկի շունը կապից պոկվելով՝ հարձակվել է «Կաշիասի» ֆուտբոլիստներից մեկի

Վաշտի հրամանատարի տեղակալը վթարի է ենթարկվել

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նախապատրաստված նյութերը ուղարկվել են ըստ ենթակայության: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 25-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում, Նորագավիթի 1-ին փողոցում «Օպել Վեկտրա» մակնիշի 29 ԼՏ 712 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Արամ Հովհաննիսյանը, վարելով ավտոմեքենան, դուրս է

Կուսակցություններն իրենց համամասնական ցուցակներով քաղաքական էլիտա՞ են ձևավորում

«Քաղաքական էլիտան այսօր մեզանում լայն տարածում չունի և չի բացառվում, որ այն այդպես էլ չկայանա»,- այսօր «Դեբատ» ակումբում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը նույն հարցի կապակցությամբ նշեց. «Քաղաքական էլիտան պայմանական հասկացություն է, այն ժամանակավոր բան է, քանի որ չկա կայուն վերնախավ»: Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամ Արամ Գյուրջյանն էլ նկատեց. «Այստեղ

Դիլիջանի թունելում կես ժամ լույս չկար, «ֆուռն» էլ «լռվել էր»

Այսօր, ժամը 11-ի սահմաններում Դիլիջանի ավտոմոբիլային թունելում շուրջ կես ժամ լույս չի եղել: Մեր տվյալներով` պատճառը հոսանքի հետ կապված տեխնիկական խնդիրներն են: Թունելի չլուսավորվելու հետ կապված խնդիրներն ավելի են խորացել այն պատճառով, որ այդ ընթացքում թունելում խափանված կանգնած է եղել խոշոր բեռնատար` «ֆուռ»: Անսարք բեռնատարին քաշել-հանել են թունելից: Թունելի մուտքի մոտ էլ, Դիլիջանի կողմից խոշոր

Շեյխի առատաձեռնությունը

Միացյալ Արաբական Էմիրությունների նախագահ Շեյխ Խալիֆա իբն Զաիդ ան-Նիհայանը ՄԱԷ-ի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին որպես բոնուս 100 հազարական եվրո է նվիրել՝ Լոնդոն 2012-ի ուղեգիր նվաճելու համար: 3:2 հաշվով հաղթելով Ուզբակստանի ընտրանուն՝ Էմիրությունների ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական վարկանիշ է ձեռք բերել: Դա աշխարհի 1990 թվականից ի վեր այս երկրի առաջին ամենամեծ ֆուտբոլային նվաճումն

Գոթական գանգսթա-գեյշան՝ նոր տեսահոլովակում

Wday.ru-ի փոխանցմամբ՝ երգչուհի Ռիհանան կերպարանափոխվել՝ դարձել է գեյշա. այդպիսով երգչուհին ցույց է տվել, թե ինչ տեսք է ունենալու իր «Princess of China» տեսահոլովակում, որտեղ նա նկարահանվում է «Coldplay» ռոք խմբի հետ: Ռիհանան իր նոր ոճն անվանել է «գոթական գանգսթա-գեյշա»: Նա Twitter-ի իր էջում տեղադրել է մի շարք լուսանկարներ՝ արված «Princess of China» տեսահոլովակի նկարահանման ժամանակ.

Երգչուհու նախկին ամուսինը ընկերուհի ունի

Երաժիշտ, Ջենիֆեր Լոպեսի նախկին ամուսին Մարկ Էնթոնին լրջորեն սիրահարվել է 24-ամյա վենեսուելցի մոդել Շենոն Դե Լիմային: Այդ մասին նա պատմել է իր ընկերներին ու նոր ընկերուհուն ծանոթացրել ամենամտերիմների՝ Վիկտորյա ու Դեյվիդ Բեքհեմների հետ: Առաջին անգամ 43-ամյա Մարկն ու Շենոնը միասին հայտնվեցին «Latin Music Awards»-ի ժամանակ, որտեղ ներկա էին նաեւ Բեքհեմները: Մարկն ու Դեյվիդը՝ սկսած 2006-ից,

Շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը Հայաստանում է

Նա մասնակցում էր ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի խորհրդի հերթական նիստին, որտեղ մտադիր էր հանդես գալ ԱՊՀ երկրներում Միխայիլ Բոտվիննիկի ծննդյան 100-ամյակին նվիրված տարվա շրջանակներում հուշամրցաշարեր կազմակերպելու եւ դրանք հնարավորության դեպքում ավանդական դարձնելու առաջարկով: Ծաղկաձորում, որտեղ ընթանում էր նիստը, «Առավոտը» հարցազրույց անցկացրեց անվանի գրոսմայստերի հետ: – Դուք քաջատեղյակ եք աշխարհում տեղի ունեցող շախմատային ամեն

ԵՃՇՀ մասնագետները կուսումնասիրեն Արցախը

2008 թվականից Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանը (ԵՃՇՀ) Արցախում իրականացնում է կրթական, նախագծային, գիտամեթոդական եւ այլ բնույթի ծրագրեր: Ինչպես «Առավոտին» տեղեկացրին համալսարանի լրատվականից, 2012-ից իրագործվում է Սարսանգի պատվարի ուսումնասիրության եւ դրա անվտանգ շահագործման ապահովման ռազմավարական նշանակության ծրագիրը, որը ֆինանսավորվում է ՀՀ պետբյուջեից: Ի դեպ, Արցախի տարածքում գտնվող պատվարների վերաբերյալ ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չի պահպանվել,

«Այժմ արագության դար է»

Դրա համար էլ, ըստ իտալացի դիրիժորի, Արեւմուտքում  փոխանակվում են ներկայացումներով ու դեկորներով Իտալացի օպերային դիրիժոր Ռոբերտո Ջանոլան մեքսիկյան հերթական հյուրախաղերից հետո,  22 ժամ օդային ճանապարհ կտրելով եւ ընդամենը 2-3 ժամ հանգստանալուց հետո, երեկ առաջին փորձն անցկացրեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հետ: Հյուրախաղորդ դիրիժորի եւ ՀՊՖՆ-ի համերգը կկայանա «Արամ Խաչատրյան» համերգասրահում, մարտի 30-ին: Առաջին անգամ

Սերմնահեղուկի դոնորը՝ առողջ, բարետես, երիտասարդ ու ինտելեկտուալ

Միայն այս չափանիշները հաղթահարելուց հետո տղամարդը կարող է սերմնահեղուկի դոնոր եւ անհայտ հայր դառնալ Մեր երկրում արդեն երկար տարիներ է՝ գործում է սերմնահեղուկի դոնորի «ինստիտուտը», սակայն հայկական մենթալիտետից ելնելով՝ այդ մասին գրեթե չի բարձրաձայնվում: Այնպես չէ, որ արյան դոնորի պես սերմնահեղուկի դոնոր կարող է դառնալ յուրաքանչյուր ոք. այս դեպքում տղամարդ-դոնորը պետք է հստակ չափանիշներով օժտված

Աշոտ Զաքարյանը՝ Վլադիմիր Գասպարյանին

«Ընտրակեղծիքն ինքնին քրեական հանցագործություն է, ոստիկանությունն էլ, առհասարակ, բոլոր տեսակի հանցագործների եւ հանցագործությունների նկատմամբ պետք է կարողանա «սառը ցնցուղ» լինել»,- «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանելով ոստիկանապետի՝ իր ենթականերին տված հանձնարարականը՝ խորհրդարանական ընտրությունների շրջանում «սառը ցնցուղ լինենք ցանկացած արկածախնդրի համար», ասաց Ռազմական ոստիկանության Շիրակի մարզի նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ՀԱԿ Գյումրիի շտաբի համակարգող Աշոտ Զաքարյանը: Կարդացեք «Առավոտ» օրաթերթ

Ոստիկանապետը ոստիկաններին հրամայել է լինել «սառը ցնցուղ»

Իսկ Աշոտ Զաքարյանը չի հավատում եւ վստահում Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ձեւավորվել է օպերատիվ շտաբ, որը մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հետեւելու է հասարակական կարգի պահպանմանը: Շտաբի ձեւավորման մասին ծանուցել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ըստ հաղորդագրության՝ շտաբը գլխավորում է ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Կազմում ընդգրկված են ոստիկանապետի տեղակալները, պատասխանատու ծառայությունների ու ստորաբաժանումների

«Չեմ բացառում, որ առաջին ու երրորդ նախագահներն էլ միավորվեն»

Երեկ Aravot.am-ը պատմական գիտությունների թեկնածու, դաշնակցական Արշավիր Գասպարյանին հարցրեց՝ ինչպե՞ս է պատկերացնում ՀԱԿ-ի ու ՀՀԿ-ի համամասնական ցուցակները գլխավորող հանրապետության առաջին ու երրորդ նախագահների համատեղ աշխատանքը խորհրդարանում, հնարավո՞ր է՝ վերջիններս, սպասվածին հակառակ, ոչ թե միմյանց դատափետեն, այլ համագործակցեն, որեւէ հարցում միավորվեն: «Չեմ բացառում, ու գիտեք ինչու. հաճախ հակառակ գաղափարներ ունեցող մարդիկ միավորվում են նույն կուսակցության մեջ:

Շիրակցիներին անգամ համամասնական ցուցակներում տեղ չեն տալիս

Այս մարզի պատգամավորացուները մեծամասամբ հայտնվել են ամենավերջին՝ ոչ անցողիկ հորիզոնականներում Շիրակի մարզի քիչ թե շատ երեւելի դեմքերը տեղ են գտել ցուցակների վերջին մասերում՝ բացառությամբ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի, որը զբաղեցնում է ԲՀԿ համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականը, ու նաեւ Գյումրու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանի, որը Կոմունիստական կուսակցության ցուցակի 4-րդ պատվավոր տեղում է: Այս հանգամանքը հարուցել է ՀՅԴ

28.03.2012

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031