Օրվա լրահոսը

Ռուբեն Մարտիրոսյան. «Արտակ Նազարյանի սպանության գործով վկաներ չկան, կան տուժողներ եւ ամբաստանյալներ»

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության մարտի 27-ի նիստի սկզբում մեղադրող Հարություն Հարությունյանը դեմ արտահայտվեց նախորդ դատական նիստում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանի կողմից իրեն հայտնված բացարկի միջնորդությանը: Դատավոր Սամվել Մարդանյանը միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար հեռացավ խորհրդակցական սենյակ: Նիստի ընդմիջման ժամանակ Ռուբեն Մարտիրոսյանը մեզ ասաց, որ այս գործով ամենակարեւոր փաստաթուղթը դատաբժշկական եզրակացությունն է, ըստ որի՝

Մոսկվան, իրոք, արցունքներին չի հավատում

 Հայաստանում բեմադրվող ԱԺ ընտրություններն ինձ անչափ մտահոգեցին: Որպեսզի չկեղծեմ, միանգամից ասեմ, որ ՀԱԿ ցուցակն ինձ դուր չեկավ, բայց ինչպես ասում են, եթե չեմ կարող օգնել, ուրեմն լավ է` չխանգարեմ և այս ընթացքում կփորձեմ ավելի պիտանելի լինել` պարբերաբար ներկայացնելով Մոսկվայի հայ  համայնքի անցուդարձը` ինչպես որ տեսնեմ: Չարախոսներին ասեմ, որ ես կամ և մնում եմ ՀԱԿ անդամ 

Բեմահարթակին ուսուցիչներն էին

Հետաքրքիր ավանդույթ է ձեւավորվել մայրաքաղաքի լավագույն երաժշտական դպրոցներից մեկում՝ Սարաջեւի անվան երաժշտական դպրոցում՝ տարին մեկ անգամ դպրոցի ուսուցիչները «հաշվետու» համերգով հանդես են գալիս սեփական սաների եւ նրանց ծնողների, հյուրերի առջեւ: Շաբաթ օրը արվեստի այդ կրթօջախում կայացավ ավանդական դարձած «դասատուների համերգը»: Նրանք, ովքեր կրթում են մեր երեխաներին, նրանց մեջ գեղագիտական ճաշակ եւ արվեստի հանդեպ սեր են

«Հեղհեղուկ» հայտարարություն

Մշակույթի նախարարության mincult.am կայքում զետեղված է մի հայտարարություն, որտեղ ասվում է, թե ովքեր կարող են մասնակցել Հայ գրատպության 500-ամյակի եւ «Երեւանը 2012 գրքի համաշխարհային մայրաքաղաք» նախագծի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության ապրիլի 21-23-ը կազմակերպվելիք ArmBookExpo միջազգային ցուցահանդեսին: Պահանջն էլ հետեւյալն էր՝ «Մասնակցության համար դիմել կարող են բոլոր այն կազմակերպությունները եւ անհատները, որոնք ունեն Հայաստանի կամ հայերի

Եկել են Ծաղկաձոր՝ որոշումներ կայացնելու

Երեկ Ծաղկաձորում աշխատանքն սկսեց ԱՊՀ անդամ երկրների ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի խորհրդի հերթական նիստը, որն առաջին անգամ Հայաստանում հյուրընկալվում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ: Նիստին մասնակցում են ԱՊՀ անդամ երկրների սպորտի նախարարներ, պատասխանատու պաշտոնյաներ, Հայաստանի մարզական կազմակերպությունների ղեկավարներ: Օրակարգային հարցերի առաջնային թեմաներն են՝ ԱՊՀ անդամ երկրներում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման ուղղությամբ

Դառնանք հետաքրքիր, ապրենք հետաքրքիր

Ճարտարապետ, նորարար Վարդան Փենեսյանը գործարարների, Երեւանի քաղաքապետարանի եւ բոլոր հնարավոր ներդրողների համար ունի եկամտաբեր եւ զբոսաշրջաբեր առաջարկներ, որոնք «Դառնանք հետաքրքիր երկիր, ապրենք հետաքրքիր կյանքով» կարգախոսի համատեքստում են: Դրանք Երեւանի քաղաքապետարանին են ներկայացվել շուրջ 10 ամիս առաջ: «Եթե քաղաքապետարանը ժամանակին արձագանքեր ներկայացված առաջարկներին, ապա երկրորդ կետի առաջարկի իրագործման դեպքում կունենար հզոր բյուջե, գեղեցիկ կենտրոն, եւ չէր

Հումորային նախաձեռնություն՝ «Պահանջում ենք ավելացնել ընտրությունների հաճախականությունը»

Armscoop.com կայքի հիմնադիր, իրավաբան Արմեն Մարտիրոսյանը Facebook-ում հանդես է եկել հումորային՝ «Պահանջում ենք ավելացնել ընտրությունների հաճախականությունը» վերնագրով նախաձեռնությամբ: «Երբեւէ ընտրությունների շեմին առիթ ունեցե՞լ եք գործ ունենալու պետական հիմնարկների հետ, օրինակ՝ զինկոմիսարիատի, ոստիկանության, անձնագրային սեղանի, ՔԿԱԳ-ի (հայերեն՝ զագս) եւ այլն: Խորհուրդ կտանք որեւէ խնդիր ունենալու պարագայում անհապաղ դիմել համապատասխան մարմին մինչեւ ընտրությունները, եւ կստանաք արեւմտյան զարգացած

Թատրոնը որակներն է բարձրացնում, քաղաքական թատրոնը՝ բարոյալքում

Այսօր Թատրոնի միջազգային օրն է: Եթե ավելի շատ հանդիսատես ունենալու մրցույթ հայտարարվի, թերեւս քաղաքական  թատրոնի հանդիսականները կհաղթեն իսկական թատրոնի սիրահարներին: «Առավոտը»  ԱԺ որոշ պատգամավորներից հետաքրքրվեց, թե թատրոնն ու քաղաքականությունը ո՞ր չափով են նման, կամ ի՞նչ ընդհանրություններ են տեսնում թատրոնի եւ քաղաքականության միջեւ: Դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանի կարծիքով՝ թատրոնի եւ քաղաքական կյանքի առնչությունները հետաքրքիր են եւ

Շամշյանի դեմ հայցից հրաժարվեց

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալվարդ Հունանյանի (լուսանկարում) վարույթում էր գտնվում Արաբկիր կադաստրի պետի տեղակալ Արամ Չատինյանի հայցը՝ ընդդեմ «Առավոտի» ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի: Ա. Չատինյանն իր ներկայացուցչի՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արշակ Թովմասյանի միջոցով վիճարկում էր պատիվը, արժանապատվությունը արատավորող տեղեկություններ տարածելու փաստը եւ հերքում էր պահանջում: Ըստ հայցադիմումի, այդ տեղեկությունները տարածվել

Գյումրվա թնջուկը՝ կրկին ջրապտույտո՞ւմ

Գյումրիում կատարված աննախադեպ նվիրատվությանը մեր թերթը բազմիցս  անդրադարձել էր 2009-2011թթ. տարբեր հրապարակումներում: Գյումրու Խրիմյան Հայրիկ 59 շենքը ժամանակին պատկանել է Խորհրդային Հայաստանի կապի նախարարությանը, ուր 1978 թվականից մինչեւ օրս միասնական օրդերով, գրանցված ապրում են կապի հանգույցի նախկին աշխատողները՝ իրենց ընտանիքներով (ՀՀ կապույտ անձնագրերում էլ ունեն գրանցման կնիք): ՀՀ կառավարության 1998թ. փետրվարի 9-ի հ.81-րդ որոշմամբ՝ Շիրակի

«Հայոց հարցը» կլուծվի՝ Մարաշի տրանսպորտի հարցը չի լուծվի»

Այս համոզմանն են Նորք -Մարաշի բնակիչները, որոնք ամեն օր ստիպված են լինում օգտվել թիվ 22 միկրոավտոբուսից: Նրանք տարիներ ի վեր երթեւեկում են գերբեռնված ու հնամաշ «գազելներով»՝ վտանգելով իրենց կյանքը: Երեկ «Առավոտին» դիմած մարաշեցիներին հետաքրքրում էր, թե վերջերս մեր հանրապետություն ներկրված չինական ավտոբուսներից բաժին կհասնի՞ Նորք- Մարաշը սպասարկող երթուղագծերին: Մարաշեցիների խոսքերով, 10-15 տարի անտանելի պայմաններում երթեւեկելն

Ինչպե՞ս կգնահատի հասարակությունը Մանվել Գրիգորյանին

2008 թվականի Ազատության հրապարակի բազմահազարանոց փետրվարյան հանրահավաքներում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդին ոգեւորում էր նաեւ նրանով, որ գեներալ Մանվել Գրիգորյանը համաժողովրդական շարժման հետ է: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ առաջին նախագահին շա՞տ է հիասթափեցրել Մանվել Գրիգորյանի պահվածքը եւ ՀՀԿ համամասնական ցուցակում հայտնվելը: «Այդ կապակցությամբ նախագահի ելույթը, որի մի մասը նվիրված էր ԵԿՄ-ին, լսել

«Նռնենի» համալիր-աջակից պայմաններով սոցիալական տուն

Միայնակ, անօթեւան տարեցների համար «Առաքելություն Հայաստան» բարեգործական հ/կ-ն (ԱՀ ԲՀԿ-ն) իր տարեցների սպասարկման մոդելը մշտապես զարգացնում եւ հարստացնում է նոր ենթակառույցներով: «Առաքելություն Հայաստանն» ավելի քան 20 տարվա ընթացքում, հետեւողական իր տեսլականին եւ նպատակին, ելնելով կարիքից ու անհրաժեշտությունից, ստեղծեց, ներդրեց եւ զարգացրեց համայնքահեն սոցիալ-առողջապահական ծառայությունների մատուցման տարբեր ենթակառույցներ ընդգրկող մի ընդհանրական մոդել, որը հնարավորություն ընձեռեց տարեցներին

ՀԱԿ-ի պատասխանը «Ժառանգությանը»

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ ՀԱԿ-«Ժառանգություն» կոնֆիդենցիալ բանակցությունների մասին «Մենք առաջարկեցինք Հայաստանի հասարակության պահանջն իրականացնելու համար, որ 41 ընտրատարածքներից բոլորս միասին զորակցենք ՀԱԿ-ի 21 ընտրած թեկնածուների, «Ժառանգության» 7 միացյալ թեկնածուների, մնացած 13 ընտրատարածքներում միասին զորակցենք ՀՅԴ-ի կամ այլընտրանքային թեկնածուների՝ ըստ բանակցությունների արդյունքների: Մեր առաջարկը մերժվեց: Ցավում եմ դրա համար, որովհետեւ կարծում եմ, որ սա ընդհանուր առմամբ

«Մենք ընդդիմության դեմ երբեք քայլ չենք արել»

«Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով ՀԱԿ անդամ  Նիկոլ Փաշինյանի՝ երեկ արած որոշ հայտարարություններին, ասաց, թե «Ժառանգությունը» երբեւէ ընդդիմության կամ նրա ներկայացուցչի դեմ չի գործել, ինչպես հիմա փորձ է արվում ներկայացնել, նման որեւէ դեպք ու բացառություն չի եղել. «Մենք 10-րդ ընտրատարածքում մեծամասնական առաջադրում չարեցինք, որովհետեւ հայտնի էր, որ այնտեղ առաջադրվելու ցանկություն ունի

«Եվրոպական բարեփոխումները ես ցանկանում եմ տեսնել նաեւ Հայաստանում»

Ասում է ՕԵԿ համամասնական ցուցակում հայտնված Նելսոն Զուլոյանը Վերջին օրերին ԶԼՄ-ներին հետաքրքրում է «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականում հայտնված ԱԺ պատգամավորության թեկնածու Նելսոն Զուլոյանի անձը: Բավարարենք այդ հետաքրքրությունը: Նելսոն Զուլոյանը լոռեցի է, վանաձորցի, այժմ 34 տարեկան է: Մտավորականի ընտանիքի զավակ է: Հայրը՝ Նորայր Զուլոյանը, աղետից անմիջապես հետո ստեղծեց Հայաստանի «Ինտերկապ» բարեգործական կենտրոնը եւ

Շանտաժի լեզվով խոսելն անընդունելի է

«Ժառանգության» ներկայացուցչի ասելով՝ ՀԱԿ-ը «Ժառանգության» հետ փորձում է շանտաժի լեզվով հարաբերվել եւ կիրառել 2009-ի գործելաոճը: «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե դեռ առաջադրումների փուլը չսկսած՝ «Ժառանգություն» կուսակցությունը ՀԱԿ-ին առաջարկել է քննարկումներ սկսել առաջադրումների վերաբերյալ, ինչին Կոնգրեսը համաձայնել է եւ խնդրել ներկայացնել իրենց առաջադրումների քարտեզը, բայց «Ժառանգությունը» երկար ժամանակ որեւէ

Զվարճալի եւ իրական բանավեճ

Եվ այսպես, Րաֆֆի Հովհաննիսյանը, եւս մեկ անգամ ցույց տալով, որ քաղաքական ամբիցիաները նրա համար երկրորդական են, հանեց իր անունը թիվ 7 ընտրատարածքի մեծամասնական թեկնածուների ցուցակից: Պատկերացնո՞ւմ եք, եթե չհաներ, ինչ էին նրա հետ անելու ՀԱԿ-ականները՝ իրենց մշակութային մակարդակին եւ ընտանեկան դաստիարակությանը համապատասխան՝ «հաճախորդ», «դհոլ» եւ «ախք» որակումները առավել մեղմ կթվային: Պարոն Հովհաննիսյանի այս քայլը ես

27.03.2012

ՀՀ ոստիկանության եւ ԱԱԾ շենքերի դիմաց կատարվում են խախտումներ (ֆոտոշարք)

 Մինչ Ճանապարհային ոստիկանությունը հայտարարում է, թե իրենց համար տարբերություն չկա, թե ով է կատարում ճանապարհային երթեւեկության խախտումներ, այսօր՝ մարտի 27-ին Aravot.am-ի ֆոտոխցիկը արձանագրել է մի քանի խախտումներ: ՀՀ ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության վարչական շենքերի հարեւանությամբ գտնվող Երեւանի տնտեսագիտական համալսարանի մոտ կայանված էին մեկ տասնյակից ավելի  արտասահմանյան մակնիշի, ժողովրդական լեզվով ասած՝ «ծիծակ» համարներով ավտոմեքենաներ, որոնք

«Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր անդամ Գագիկ Սաֆարյանը սպառնում է ինքնասպան լինել

Անցյալ տարվանից ազատազրկման վայրում է գտնվում «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր անդամ, 1990-91թթ. կառավարության օպերատիվ շտաբի ներկայացուցիչ, Արցախի ազգային խորհրդի անդամ, «Փյունիկ» ֆուտբոլային թիմի նախկին տնօրեն Գագիկ Սաֆարյանը: Նրա դատաքննությունն ընթանում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Մեղադրող Արմեն Բոշնաղյանը միջնորդել է՝ պահանջելով 6 տարվա ազատազրկում: Գ.Սաֆարյանին 2009թ. օգոստոսի 24-ին ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել

Միաձայն ընդունվեց Նոր Հայաստանի Ուխտը

Նախօրեին Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված քաղաքական եւ հասարակական գործիչների, քաղաքացիական հանրության ներկայացուցիչների հավաքը: Որպես մեկ միասնության ներկայացուցիչներ` մասնակիցները ստորագրեցին «Ուխտ Նոր Հայաստանի» վերնագրված հռչակագիր: Ուխտ նոր Հայաստանի Մենք` Հայաստանի Հանրապետության քաղաքական երկու կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, հետայսու քաղաքական-քաղաքացիական համալիր այլընտրանք ենք ներկայացնում հանրապետության ժողովրդավարական-ազգային վերափոխման համար եւ մեզ

Բացահայտումներ Մաշտոցի այգում

Մաշտոցի զբոսայգին բարեկարգելու և կանաչապատելու պատրվակով կանաչ տարածքները շինհրապարակի վերածելու դեմ բնապահպանների ու հասարակության ընդվզումը շարունակվում է նորանոր բացահայտումներով: Քաղաքապետին «քաշե՞լ» են «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հրապարակայնացրած փաստաթղթերից պարզ է դառնում, որ Երևանի քաղաքապետի կողմից «Կենտրոն Կանաչապատում» ՓԲԸ-ին 2012թ. փետրվարին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքում, որպես պահանջ հստակ նշված է. «Տաղավարները տեղադրել ոչ կանաչապատման տարածքներում` բացառելով որևէ

Մարզպետի «ամանորի թանկ նվերները»` պետական բյուջեից

Արդեն տեղեկացրել ենք, որ մարզպետ Արմեն Ղուլարյանը փետրվարի 22-ին թիվ 27-Ա որոշումով մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին պարգեւատրել է նրանց դրույքաչափի 70 տոկոսի չափով: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ մարզպետ Ղուլարյանը մինչ այդ` 2011թ. դեկտեմբերի 23-ին 208-Ա որոշմամբ հայեցողական պաշտոն զբաղեցնող եւ քաղաքացիական աշխատանք կատարող 5 անձանց պարգեւատրել է ընդհանուր առմամբ 773 հազար 100

Հնդկական օվկիանոսում ռեգբիստներ են խեղդվել

 Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում ռեգբիի «Մոթերուել» ակումբի խաղացողները Պորտ-Էլիզաբեթ քաղաքում մարզումից հետո որոշել էին «թրջվել» օվկիանոսում, որն այդ պահին ալեկոծված էր: Անիմաստ այդ ինքնավստահությունն էլ ողբերգության պատճառ է դարձել. մեկը խեղդվել է, եւս հինգ հոգի՝ անհետ կորել: Որոնողական աշխատանքների համար անմիջապես օդ են բարձրացվել ուղղաթիռներ, սակայն դա որեւէ արդյունք չի տվել: Փրկարար Գորդոն Սմիթը «Reuters» գործակալությանն

Օբաման Մեդվեդեւին խոստացել է իր ընտրությունից հետո ավելի ճկուն լինել

Ամերիկյան ABC News հեռուստաընկերությունը ցուցադրել է կադրեր Սեուլում միջուկային անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ նախքան լրագրողների հետ հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ նրա ռուսաստանցի գործընկեր Դմիտրի Մեդվեդեւի զրույցից։ Կադրերում լսվում է, որ Օբաման Ռուսաստանի նախագահին ասում է հետեւյալը. – «Սա իմ վերջին ընտրությունն է, իմ ընտրությունից հետո ես ավելի ճկուն կլինեմ»։ Մեդվեդեւը պատասխանում է.

Ընդդիմությունը սեփական վարկանիշը նվազեցնելու ուղղությամբ աշխատում է` առանց ժամանակ կորցնելու

Նախընտրական շրջանում հատկապե՛ս յուրաքանչյուր կուսակցություն հաջողացնում է առանց արտաքին միջամտության, «սեփական ռեսուրսով» անդրադառնալ իր իսկ վարկանիշի անկման վրա: Իշխանական կոալիցիան ներկայացնող կուսակցությունների դեպքում դա անելու համար առանձնակի ջանքեր պետք չեն, թեեւ ՀՀԿ-ն հետաքրքիր սեւ հումորներ ունի ԲՀԿ-ի մասին, ԲՀԿ-ն` ՀՀԿ-ի: Երկուսով` ՕԵԿ-ի: Քանի որ դրանք ավելի շատ գռեհիկ են, քան ինտելեկտուալ, հումորները չեմ ներկայացնի: Իսկ

Վաճառքում հայտնվել են վիբրատորներ՝ տղամարդկանց համար

Ամերիկայի Միացյալ Նահանգների մթերքների եւ դեղերի վերահսկողությամբ զբաղվող գործակալությունը վերջերս հաստատել է տղամարդկանց համար նախատեսված վիբրատորների օգտագործման, նրանց առողջության համար անվնաս լինելու փաստը: Վիբրատորներ արտադրող ընկերությունը տղամարդկանց խոստանում է ոչ միայն պահպանել էրեկցիայի կարծրությունն առանց հավելյալ դեղամիջոցների օգտագործման, նաեւ օրգազմը դարձնել «գունավոր» եւ ուժեղ: Pulsplus.ru- ը հիշեցնում է՝ վիբրատորները նախատեսված են այն տղամարդկանց համար, որոնց

Հայկ Բաբուխանյան. ես երբեք Սերժ Սարգսյանին չեմ պաշտպանի

ՀՀԿ–ի ցուցակում հայտնված ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը հիմա զբաղված է Սերժ Սարգսյանի փառաբանմամբ, իսկ մի քանի տարի առաջ… ավելի լավ է ներկայացնենք, թե ինչ էր ասում մի քանի տարի առաջ:  «Կրիմինալ-օլիգարխիկ համակարգը վերջնականապես ձեւավորվել է՝ Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցություն մուտք գործելով: Նրա այդ քայլով խախտվել են մի շարք կետեր (այսինքն, Հայկ Բաբուխանյանը դարձել է կրիմինալ–օլիգարխիկ

Պաշտպանի գնահատականը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները   Դեռևս կարգավորված չէ աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների հետևանքով անձի կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցում ստացող այն անձանց խնդիրները, որոնց պատճառված վնասի համար պատասխանատու կազմակերպությունները լուծարվել են 2004 թվականի օգոստոսի 1-ից հետո: Թեև զգալիորեն բարելավվել են ՀՀ աշխատանքի պետական

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031