Օրվա լրահոսը

Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի մեկենասությամբ լույս է տեսել հայկական «Դյուցազնագիրք» շարքի առաջին գիրքը, որտեղ ամփոփվել են Հայաստանի անկախության տարիների ընթացքում հայի արտասովոր տեսակի, ուժի, անկոտրում կամքի եւ հնարամտության նվաճումները: Մեր «Դյուցազնագիրքը» յուրօրինակ «Գինեսի» ռեկորդների գիրք է: Բայց այն «Մայր գրից» տարբերվում է իր լրջությամբ՝ նրանով, որ ամենաանհեթեթ արդյունքների փոխարեն գրանցվել են հայի տեսակի միայն իսկապես

Իջեւանի քաղաքապետարանում միմյանց անպատվել են

Քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Աստղիկ Եգանյանի ու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղալումյանի վիճաբանության ժամանակ Աստղիկը «ջրի երես է հանել» քաղաքապետի կողմից իրեն բազմիցս շանտաժի ենթարկելու եւ սպառնալու փաստը: «Առավոտի» 21. 02. 2012թ. «Խաղ՝ միլիոնի հետ» հրապարակմամբ տեղեկացվել էր, որ ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի դեմ, որի հիմքը հանդիսացել է

«Երկնագույն հերոսներ» պետք են, պրոֆեսիոնալիզմ՝ նույնպես

Թատերարվեստում եւ կինոարվեստում կա «երկնագույն հերոս» արտահայտությունը, որի «ծնունդը» պայմանավորում են հմայիչ արտաքինով դերասանները: Ի դեպ, այն ամենեւին կապ չունի ոչ ավանդական սեռական կողմնորոշման հետ: «Երկնագույն հերոսների» օրինակները բազմաթիվ են՝ Ժան Մարե, Ժերար Ֆիլիպ, Ալեն Դելոն, Լեոնարդո դի Կապրիո, Գենադի Բորտնիկով, Սերգեյ Բոնդարչուկ, Օլեգ Ստրիժենով եւ այլն: Ժամանակին հայ թատրոնում նման դերերի համար ընտրվել են

Մահվան մեջ կյանք փնտրողները

Արցախյան պատերազմը նոր էջ բացեց հայ ժողովրդի պատմության մեջ: Լավագույններն իրենցից կրկնակի զինված եւ կրկնակի թվով ազերի զինվորների դեմ կռվեցին արիաբար՝ «Զոհվելն արգելվում է» նշանաբանով, քանզի թիկունքից ուղարկած սիրելի մայրերի ու քույրերի գործած տաք գուլպաներն էին նրանց ոտքերն ու սիրտը ջերմացնում, սփյուռքից եկած տղաների խրոխտ ոգին: Հիմա մեր հիշողության ծալքերից վեր են հառնում հայ կանանց

Առաջին հարկում գտնվող նկուղը «նախկինում բացվածք է»

«Իմ բնակարանի տակ չի մտել որեւէ մեկը գեթ մի րոպե» Աջափնյակ թաղային համայնքի ավագանու 2009 թ. ապրիլի 2-ի թիվ 38 որոշմամբ՝ համայնքի սեփականություն հանդիսացող Շինարարների փողոցի հ. 2 շինությունն աճուրդային կարգով օտարվեց: 51,0 քմ վիճարկվող տարածքը (1978թ.-ի շենք է- Ռ. Մ.) աճուրդային գնով՝ 689 700 դրամով «շահել» էր Շինարարների փողոցի հ. 5 շենքի 13 բնակարանի

Արդյո՞ք բոլոր գործերով է վերականգնվում սոցիալական արդարությունը

Դատախազությունն ամփոփեց 2011 թվականը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի տեղեկացմամբ Հարուցվել է 111 քրեական գործ, որից 49-ը՝ պետական շահերի պաշտպանությյան վարչության կողմից, ներկայացվել է 267 հայց՝ 2 մլրդ 213 մլն դրամի բռնագանձման պահանջով, որից քննվել եւ բավարարվել է 157 հայց՝ 984 մլն դրամ հայցագնով, մերժվել է 17 հայց, կարճվել՝ 22 գործի վարույթ, մյուսները դեռ

Ո՞վ է մեղավոր, որ տնտեսվարողը «տակ է տալիս»

«Առավոտի» փետրվարի 23–ի համարում տեղ գտած «ԲՀԿ-ն բարեգործություն է անում՝ տնտեսվարողին գցելով «փոսը» հոդվածում խոսք էր գնում այն մասին, որ Աբովյան քաղաքում Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ անվճար երթեւեկություն ապահովող փոխադրամիջոցները խաթարում են Աբովյան-Երեւան երթուղու աշխատանքը եւ ֆինանսական խոչընդոտներ են առաջացնում փոխադրող այլ տրանսպորտային միջոցների համար: Սակայն Աբովյան քաղաքում չեն կիսում այդ հոդվածում տեղ գտած տեսակետները, եւ

Շաբաթվա ամենածանր օրը չորեքշաբթին է. Ըստ հետազոտությունների

«Շաբաթվա իմ ամենասիրելի օրը ուրբաթն է, վերջապես մոտենում են հանգստյան 2 հիասքանչ օրերը: Ուրբաթ վերջակետ ես դնում աշխատանքիդ ու դասերիդ, որ շաբաթ, կիրակի վայելես երկօրյա հանգիստդ: Իսկ ամենաատելի օրը երկուշաբթին է, որովհետև փոքրիկ հանգստից հետո մի փոքր դժվար է առավոտյան շուտ արթնանալ ու վազել դասի, կամ աշխատանք»,- ասում է 20-ամյա Աննան Ընդունված կարծիք է` երկուշաբթին

Գնալ ճիշտ ուղղությամբ

«Ցանկացած դասական կուսակցություն հասարակության կարծիքը իմանալու երեք ձեւ ունի՝ անմիջական հանդիպումներ ընտրողների, հասարակության հետ, ինչը մենք անում ենք եւ արել ենք մշտապես: Այս օրերին մեր կուսակցության նախընտրական ծրագիրը քննարկում ենք հենց մեր հասարակության ներկայացուցիչների հետ: Երկրորդը՝ տարբեր սոցհարցումներն են, եւ երրորդը՝ բուն ընտրությունները: Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ այսօր առաջատարը Հանրապետական կուսակցությունն է: Մեր

Համակարգային փոփոխությունների ծրագիր

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեզ տեղեկացրեց, որ ՀՀԿ նախընտրական ծրագիրը լինելու  է հենց այսպիսին – Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի են ակտիվանում խոսակցությունները կուսակցությունների ցուցակների, ընտրության գնալու ձեւերի եւ դիրքերի մասին: Հինգշաբթի տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում արդյոք քննարկվե՞ց կուսակցության համամասնական ցուցակը, եւ կարո՞ղ եք որոշ մանրամասներ ասել ցուցակի մասին: – Սիրով, պաշտոնապես հայտարարեմ,

Ի՞նչ կա կառավարության մտքում

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծին՝ չբացառեց, որ կառավարության կողմից այս չարաբաստիկ փաստաթղթի ներկայացումը հնարավոր է, որ նպատակ ունի նաեւ ետին թվով արդարացնել 2008-ի «մարտիմեկյան» դեպքերի ժամանակ բանակի ներգրավումն ու օգտագործումը ներքաղաքական պրոցեսներին, ինչն այն ժամանակ ակնհայտորեն հակասահմանադրական էր. «Որ նման բան կա կառավարության

Օրինագիծը ոչ թե վիճահարույց է, այլ անթույլատրելի

Կառավարության տարած-ետբերած օրինագծի մասին ասում է պատգամավորը Երեկ խորհրդարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկվել են ԱԺ 4-րդ գումարման 11-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Դրանցից մեկով, որպես անհետաձգելի օրինագիծ, կառավարությունը ԱԺ առաջիկա նիստում քննարկման է ներկայացրել իր տարած-ետբերած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը, որը

Ուժեղ առաջնորդի ուժը

Հաջորդ կիրակի Ռուսաստանում կայանալու են նախագահական ընտրություններ: Չնայած այդ երկրի ակտիվ, մտավորական մասը խորապես վիրավորված է վարչապետի եւ նախագահի «փոխատեղմամբ» եւ խորհրդարանական ընտրությունների կեղծմամբ, Պուտինը նախագահ դառնալու ճանապարհին լուրջ խնդիրներ չի ունենա: Հասկանալի է՝ ՌԴ վարչապետը լուրջ, ծանրակշիռ մրցակիցներ չունի եւ հաղթելու է ընտրությունների առաջին իսկ փուլում: Հենց դրան են ուղղվելու ամբողջ պետական ապարատի եւ

Հանցավոր աշխարհում հայտնի «Բիջ Ռուբոն» ոստիկաններին պատմել է իրականությունը

ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ) թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները հայտնաբերել են խոշոր չափի թմրանյութ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վարչության աշխատակիցները փետրվարի 20-ին ժամը 14.00-ի սահմաններում, օգտագործելով օպերատիվ տվյալները, ապօրինի թմրամիջոց պահելու և վաճառելու կասկածանքով Երևանի Աճառյան փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող նարկոլոգիական կլինիկայի մոտից 6-րդ գլխավոր

ԲՀԿ-ից կգնա՞ ՀՀԿ

Մեր տեղեկություններով` ԲՀԿ անդամ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մխիթար Մնացականյանն առաջիկայում անդամագրվելու է Հանրապետական կուսակցությանը` կամ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր առաջադրվելու, կամ ՀՀԿ համամասնական ցուցակում հայտնվելու համար: Բացառված չէ, որ նա կարող է փոխարինել Երեւանի Էրեբունի համայնքն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Արմեն Պուրտոյանին, ով, ըստ նույն աղբյուրների, այլեւս ոչ մեծամասնական ընտրակարգով է

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռաիսա Մկրտչյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ: «Սիրելի՛ տիկին Մկրտչյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ: Ի դեմս Ձեզ՝ մեր ողջ ժողովուրդը ճանաչում է հայ երգարվեստի փայլուն ներ­կայացուցչի և մշակույթի երախտավորի: Տասնամյակներ շարունակ Հայաս­տանի և աշխարհի ամենատարբեր բեմերում Ձեր ինքնատիպ մեկնաբանություններով Դուք հնչեցրել եք հայ

Փամբուկյանը հոգնել է քաղաքականությունից

Նախօրեին Հայաստան է վերադարձել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հարություն Փամբուկյանը, ով այլեւս չի առաջադրվելու ՀՀԿ ոչ համամասնական, ոչ մեծամասնական ցուցակով: Երեկ մեր թղթակիցը հարցրել է նրան, թե ինչու չի ուզում պատգամավոր դառնալ, խնդիրնե՞ր ունի իշխանության հետ: «Բացարձակ»,-հայտարարել է Փամբուկյանը: Սակայն Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ եղել է Գագիկ Բեգլարյանի նախընտրական շտաբի պետը, ինչո՞ւ է ուզում դուրս գալ

Կարեն Կարապետյանը քաղաքական «պապան» չէ

Հատված Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից ընտրված ԱԺ պատագամավոր Հակոբ Հակոբյանի հետ «Ժողովուրդի» հարցազրույցից. -Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը համարվում էր Ձեր քաղաքական «պապան»: Հնարավո՞ր է, որ նրա պաշտոնաթողությունից հետո Ձեզ չթույլատրեն դառնալ պատգամավոր, քանի որ այժմ Ձեր «թիկունքին» հզոր մարդ չկա: -Կարեն Կարապետյանը առաջինը եղել ա իմ ընկերը, եւ իմ ու Կարեն Կարապետյանի միջեւ

Սամվել Բաբայանը Մոսկվայո՞ւմ է

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդին» հայտնի դարձավ, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այս օրերին գտնվում է Մոսկվայում: Ավելին, նույն աղբյուրների համաձայն` այժմ Բաբայանը ապրում է նախկին «Ուկրաինա», այդժմ` «Radisson Royal Moscow Hotel հյուրանոցում` դելյուքս համարում: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդը» զանգահարեց Բաբայանի տիկնոջը` Իռային, սակայն ապարդյուն. մեր հարցերին` որտեղ է Սամվել Բաբայանը, երբ է վերադառնալու, նա

«Շպիոն Օնիկների» կյանքից

Երեկ մեր թղթակիցներից մեկի հետ տարօրինակ դեպք է տեղի ունեցել. Զաքյան փողոցում նրան է մոտեցել մոտ հիսուն տարեկան մի տղամարդ, ներկայացել որպես ԱԱԾ գնդապետ եւ ասել, որ շատ կարեւոր տեղեկություն ունի հաղորդելու: Տղամարդն, ի դեպ, ցույց է տվել ԱԱԾ վկայականը, որի վրա մեր թղթակիցը տեսել է նրա լուսանկարը` գնդապետի համազգեստով: Տղամարդը, սակայն, փակել է անուն-ազգանունի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում փետրվարի 25-28-ը, 29-ի գիշերը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 29-ի ցերեկը շրջաների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին 25-27-ին արևմտյան 2-7 մ/վրկ, 28-29-ին հարավ-արևմտյան   3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 27-28-ի գիշերը  կբարձրանա 9-11, ցերեկը` 4-6 աստիճանով: Երևանում փետրվարի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ի օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև: Երևանի փետրվարի  25-ի բազմամյա

Սևանի մարզադպրոցին գորգ նվիրեցին

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ն «Առողջ սպորտ, առողջ երիտասարդներ» ծրագրի շրջանակներում մարզական գորգ նվիրեցին Սևանի մարզադպրոցին։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը հույս հայտնեց, որ հիմնադրամի աջակցությամբ ձեռք բերված մարզական գորգը կնպաստի համայնքի երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խրախուսմանը, տարբեր մարզաձևերի զարգացմանը: «Մենք միշտ կանգնած ենք մեր պատանիների ու երիտասարդների կողքին, և

Նախանշվեցին Հայաստանի ու Վիետնամի փոխգործակցության զարգացման ուղիները

Էդվարդ Նալբանդյանն այցելեց Հանոյ Վիետնամի ԱԳ նախարար Ֆամ Բին Մինի հրավերով պաշտոնական այցելությամբ Հանոյում գտնվող Էդվարդ Նալբանդյանին փետրվարի 24-ին ընդունեց Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Նախագահ Թրուոնգ Թան Սանգը: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Վիետնամի Նախագահն ասաց, որ Վիետնամում Հայաստանին եւ հայ ժողովրդին վերաբերվում են եղբայրական ջերմուրթյամբ, ինչն առաջին հերթին պայմանավորված է պատերազմի տարիներին եւ հետպատերազմյան վերականգնմանը Վիետնամին ցուցաբերած

Սելիմի լեռնանցքը նորից փակվեց

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ է միայն Սելիմի լեռնանցքը: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ

Թերթերի մահվան մասին կանխատեսումները չափազանցված են

Թերթերի եւ ամսագրերի անխուսափելի մահվան մասին խոսակցությունները չեն մարում։ Այդ թեմայի շուրջ բանավիճող փորձագետներն ու մարգարեները ե՛ւ իրավացի են իրենց կանխատեսումներում, ե՛ւ անիրավացի։ Հավանաբար այստեղ ավելի ճիշտ կլինի վերաձեւակերպել Մարկ Տվենի խոսքերը. թերթերի անխուսափելի մահվան մասին կանխատեսումները սաստիկ չափազանցված են։ Բնականաբար էլեկտրոնային ԶԼՄ-ների գրոհը, ինտերնետի տարածումը, տեղեկատվության նոր կրողների ստեղծումը ավանդական մամուլի հետ կապված լրագրողների

Ինտիմ կյանքը «տարածելը»՝ տղամարդկությունը շեշտելու վատագույն ձեւ

Տղամարդիկ համարվում են ուժեղ սեռ, բայց իրենց սեռի ուժեղությունը ապացուցելու համար, երբեմն գնում են սխալ քայլերի: Անընդհատ իրենց տղամարդկությունն ու առնականությունը չշեշտելը, օրեցօր ավելացող սիրուհիների ցուցակը չտարածելը, կամ սեքսից հետո ունեցած բավարարվածության մասին շրջապատում չպատմելը՝ չի նշանակում համեստություն անել: Իսկ ինտիմ կյանքի մանրամասների մասին ընկերների   հետ «կիսվելը», զուգընկերուհու ներքնաշորի գույնն ու չափսը, կամ սեքսում նրա

Բացասական եզրակացություններ՝ ԱԺ ընդդիմության նախաձեռնություններին

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, ըստ ԱԺ պաշտոնական կայքի, այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննիսյանի եւ Արմեն Մարտիրոսյանի հեղինակած  «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,  «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Արմեն Մարտիրոսյանի ներկայացմամբ` օրենսդրական

Կալանավորը հիվանդանոցում մահացավ

Այսօր՝ փետրվարի 24-ին, մահվան դեպք է գրանցվել Էրեբունի բժշկական կենտրոնում։ Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.30-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքում մահացավ 31-ամյա Հարություն Աղեկյանը, ում Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության Կենտրոնական հիվանդանոցից (ՑԲ) Էրեբունի բժշկական կենտրոն էին տեղափոխել մոտ մեկ ամիս առաջ` սրտի ծայրաստիճան լուրջ հիվանդության պատճառով ։ Գ. Շամշյանը հայտնում

Հայաստանին կփոխարինի Ադրբեջանը

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը փետրվարի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրեց շաբաթվա սկզբին Ստամբուլում տեղի ունեցած քննարկումների արդյունքները: Նոյեմբերին Տիրանայում ՍԾՏՀ ԽՎ 38-րդ նստաշրջանն անավարտ էր մնացել` ալբանական իշխանությունների ապակառուցողական դիրքորոշման պատճառով, ինչն էլ Ստամբուլում մեկ անգամ եւս հավաքվելու եւ ընթացիկ հարցեր քննարկելու, վեհաժողովի բյուջեն հաստատելու անհրաժեշտություն էր առաջացրել: Գագիկ

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728