Օրվա լրահոսը

Քաղաքացիներին շարունակում են «չլել»

Չնայած՝ հանրային ծառայությունների ոլորտը բարեփոխելու համար մեծ գումարներ են ծախսվում Պետական վարչարարությունը կատարելագործելու, հանրային ծառայությունները շարքային քաղաքացու համար հասանելի դարձնելու նպատակով եվրակառույցները եւ ՀՀ կառավարությունը մեր երկրում միլիոններ են ծախսում, սակայն ընդամենը մի քաղաքացու օրինակով կարելի է պատկերացում կազմել, թե այս ոլորտում դեռեւս որքան շատ անելիքներ կան: 76-ամյա Միշիկ Ենգիբարյանը, որը երկար տարիների աշխատանքից հետո

Իսկ ընտրողները կարդո՞ւմ են ծրագրերը

Դրանք շուտով կուսակցությունները կտիրաժավորեն մեծաքանակ տպաքանակով եւ կբաժանեն փողոցներում եւ տնետուն: Քաղաքական ուժերից որոշներն իրենց առաջիկա կուսակցական համագումարների հարցերը լուծելուց հետո, ոմանք էլ՝ ընթացքում, անցել են նախընտրական ծրագրերի մշակմանը: Սա բավականին բարդ եւ լուրջ աշխատանք է, եթե արվում է այդ լրջության գիտակցմամբ, սակայն եթե արվում է պարզապես հերթական գունավոր բրոշյուրը տպագրելու եւ մարդկանց տնետուն ու

22.02.2012

Թուղթը չի փրկի

Մի քանի օր առաջ ռուսաստանյան հեռուստաալիքներից մեկի հաղորդման ուղիղ եթերում նախկին եւ ապագա նախագահ Պուտինի վստահված անձ, արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուն, նախագահի թեկնածուներ Սերգեյ Միրոնովը եւ Միխայիլ Պրոխորովը, ինչպես նաեւ «Ընտրողների լիգա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Լեոնիդ Պարֆյոնովը «միաձայն քվեարկեցին» արդար ընտրություններ անցկացնելու մասին համաձայնագիր ստորագրելու օգտին: Հաջորդ օրը իշխանամետ քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանն իսկապես այդպիսի

Սյունիքում ուրանի հանքավայր չկա, բայց գերադասելի է դրանք հայտնաբերել

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարը փետրվարի 21-ին պատասխանել է «Կայուն Զարգացում»  ՀԿ-ի նախագահ Ա. Փարսադանյանի՝ ՀՀ նախագահին ուղղված բաց նամակին, որը հրապարակվել էր հունվարի 25-ին: Պատասխանում ասված է. «Հայտնում եմ, որ «Հայ–Ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն ՀՀ կառավարության 2009թ. ապրիլի 23֊ի թիվ 1419-Ն որոշման, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից տրված թիվ

Մտավորականների դիմումը ՀՀ քաղաքացիներին՝ մի վաճառեք ձեր ձայնը

Սիրելի հայրենակիցնե՛ր: Մենք նորից համապետական ընտրությունների շեմին ենք և կրկին տագնապով են լցվում մեր հոգիները: Արդյոք կարո՞ղ ենք անկախությունից քսան տարի անց գոնե մեկ անգամ ազատ ընտրություն կատարել և ձևավորել ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն: Ընդունելով Հայաստանի դեմոկրատական կուսակցության /ՀԴԿ/ առաջարկը, մենք` ներքոստորագրյալներս, որոշեցինք միասնաբար դիմել ձեզ, հարգելի հայրենակիցնե՛ր: Մեր համոզմամբ առաջիկա ընտրությունները շրջադարձային են լինելու

Բնապահպանները չեն նահանջում

Բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսիսյանը «Ա1+»-ի լրագրողին հայտնեց, որ անկախ քաղաքապետի արած հայտարարություններից, թե կրպակների շինարարությունը դադարեցրել են 5 օրով, իրենց չի ստիպելու նահանջել կանաչ գոտին պահպանելու մտադրությունից։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Ադրբեջանը հայտարարում է իրանական ահաբեկիչների եւս մեկ խումբ բացահայտելու մասին

Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը երեքշաբթի օրը հեռուստատեսությամբ հայտարարել է, որ երկրի տարածքում բացահայտվել է Իրանի հատուկ ծառայությունների համար աշխատող ահաբեկչական խումբ, ում կասկածում են Ադրբեջանում արտասահմանյան քաղաքացիների նկատմամբ մի շարք հարձակումներ նախապատրաստելու մեջ: Ըստ «Ազատություն ռադիոկայանի»  նախարարությունը հայտարարել է, որ կասկածյալները լրտեսությամբ են զբաղվել եւ ձեռք են բերել պայթուցիկ նյութեր: Հիշեցնենք` ընդամենը մեկ շաբաթ առաջ Նյու

Ճանապարհը ամեն պահի կարող է փլվել

2011թ. hոկտեմբերի 28-ին Իջեւանի տարածաշրջանի Ներքին Ծաղկավան համայնքում սողանքից քանդվել էր մայրուղուց գյուղ մտնող միակ ճանապարհի 30 գծամետր երկարությամբ ձախակողմյան կողնակը և երթևեկելի մասի գրեթե կեսը: Ճանապարհը դարձել էր միակողմանի երթևեկելի և վտանգավոր: Վերջին օրերին միակողմանի երթեւեկելի հատվածում ճեղք է գոյացել: Ներքին Ծաղկավանի գյուղապետ Նաիրի Աթաբեկյանն ասաց, որ ասֆալտի շերտում 1 սմ լայնությամբ եւ 2

Գեոթիմը պատասխանում է ՀԱԿ-ին

“Գեոթիմ” ՓԲԸ-ն այսօր հանդես է եկել մեկնաբանությամբ` փետրվարի 21-ին Հայ Ազգային Կոնգրեսի Բնապահպանական հարցերով հանձնաժողովի կողմից արված հայտարարության վերաբերյալ: «Փետրվարի 21-ին Հայ Ազգային Կոնգրեսի Բնապահպանական հարցերով հանձնաժողովը չբերելով եւ ոչ մի հիմնավորում “անթույլատրելի” է անվանել Ամուլսարի հանքավայրի շահագործումը: Զարմանալի է այն փաստը, երբ քաղաքական ուժը նման հայտարարություն է անում` դատավորի կեցվածք ընդունելով: Կարծում ենք, որ

Համաշխարհային բանկն աջակցում է Հայաստանի 133.000 բնակիչների ջրամատակարարման բարելավմանը

Այսօր Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց 15 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ Հայաստանի «Հանայնքային ջրամատակարարման ծրագրի» ֆինանսավորման համար: Ծրագիրը կնպաստի ջրի որակի և ջրամատակարարման բարելավմանը «Հայջրմուղկոյուղի» ընկերության ծառայությունների մատուցման որոշ տարածքներում: Ծրագրով նախատեսված միջոցառումներից կշահեն Աշտարակ (Արագածոտնի մարզ), Մասիս (Արարատի մարզ) և Էջմիածին (Արմավիրի մարզ) քաղաքների և հարակից 15 գյուղական բնակավայրերի ավելի քան 133.000 բնակիչներ: Ներդրումների

Մարզպետը դիտորդի դերում է

Փետրվարի 20 -ին, ապա եւ 21-ին հրավիրված էին Իջեւանի ավագանու արտահերթ նիստեր, որոնք սակայն չկայացան ավանդական դարձած պատճառով` քվորում չկար: Նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի հարազատ եւ կողմնակից ավագանու 6 անդամները բացակայում էին նիստից: Քվորում ապհովելու համար անհրաժեշտ է, որ ավագանու 14 անդամից առնվազն 8-ը ներկայանան նիստի:  Հիշեցնենք, որ ավագանու անդամ Հովիկ Խեչյանը ամանորի շեմին ձերբակալվեց

Փրկարարները տեղափոխել են ծննդատուն (ֆոտոշարք)

Փետրվարի 21-ին` ժամը 14.56-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ճարճակիս-Ալա­գյազ ավտոճանապարհին ձնակույտի մեջ արգելափակվել է թրթուրավոր տրակտոր, երեք ուղևոր­նե­րից մեկը վատառողջ է, և նրան անհրաժեշտ է շտապ տեղափոխել հիվանդանոց: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Ալագյազ-Ճարճակիս գյուղերի խաչմերուկից մինչև արգելափակված տրակտոր 3 կմ-ոց ճանապարհահատվածը շարունակել են ոտքով`ավտոտրանսպորտի անցանելիության անհնարինության պատճառով: Պարզվել է,

Մարտական հաշվարկով մարել են այրվող վարագույրը

Փետրվարի 21-ին ժամը 20.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արալեզ գյուղի Կոմիտասի փողոցի թիվ 20 տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մ.Ավետիսյանին պատկանող տան խոհանոցում այրվել է վարագույր: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրություն  

Իրավապաշտպանը չի զարմանա, եթե բնապահպաններին ծեծելով հանեն դուրս

Հատված Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանի հետ հարցազրույցից    – Պարոն Դանիելյան, ավելի քան 10 օր է՝ Մաշտոցի այգում պայքար է ընթանում, խախտվում են մարդու իրավունքները, հանրային այգին բոլորի աչքի առաջ բուտիկների է վերածվում։ Ինչպե՞ս եք գնահատում քաղաքապետի այս որոշումը։ – Եթե իշխանությունները սպանում են մարդկանց ու դրա համար չի մեղադրվում ոչ ոք, ինչպե՞ս

Ուսանողական պուրակի պատմությունը դաս չեղավ

Փորձեք օրվա տարբեր ժամերին անցնել ուսանողական պուրակի մոտով, ուր Աբովյան եւ Տերյան փողոցների կողմից դեռ նախանցյալ տարի նվաճողական արշավանք կատարեցին հայրենի որոշ փողատերեր` մշտապես կանաչ եւ երբեւէ անմխիթար վիճակում չեղած պուրակում գետնի տակ եւ գետնից բարձր հարկեր փորելով եւ սրճարաններ կառուցելով: Իրենց կարճ խելքով, երիտասարդությամբ, ուսանողությամբ շրջապատված հատվածում շահավետ բիզնես պիտի անեին: Ավաղ, այսօր այդ

Շեկոյանը ԱԺ պատգամավորի Քոքոբելյանի նախընտրած թեկնածուն է

«Ո՞ւմ կցանկանայիք տեսնել նոր խորհրդարանում». «Ժամանակի» հարցին պատասխանում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը։ «Կցանկանայի գարնանը ձեւավորվելիք խորհրդարանում տեսնել գրող Արմեն Շեկոյանին։ Արժանիքները. Բացի այն, որ Շեկոյանը շատ տաղանդավոր գրող է, նաեւ ՀՀ արժանապատիվ ու ազատ քաղաքացի է։ Թերությունները. Կյանքի նկատմամբ վերաբերմունքը չափից ավելի խորն է։ Բջջային հեռախոս չի պահում»:

«Հենց հերթը իրանց կոպակներին հասավ, միանգամից տարան ու Պրոսպեկտում տեղավորեցին»

Քանի որ տարբեր մտավորականների, քաղաքական եւ հասարակական գործիչների դիրքորոշումը «էլիտար կրպակների»՝ Մաշտոցի պուրակ տեղափոխվելու առնչությամբ հայտնի է բոլորիս, «Երկիր»-ը փորձեց նաեւ շարքային երեւանցիներից ճշտել, թե ինչ են մտածում այգու փաստացի ոչնչացման կապակցությամբ։ Աբովյան փողոցի բնակչուհի Լաուրա Գեւորգյանն, օրինակ, նշեց, թե իրեն անչափ ուրախացրել էր, որ իրենց փողոցից վերացան «հակագեղագիտական» կրպակնեըր, բայց այն, որ դրանք «հանգրվանելու

Ֆորշն էլ է ուզում, որ այգին մնա, բայց…

Երգիչ Ֆորշը նույնպես այն արվեստագետների շարքում չէր, որոնք ներկա էին Մաշտոցի այգում, բայց նա տեղյակ էր, թե ինչ է կատարվում այնտեղ, քանի որ իրեն հենց դեպքի վայրից զանգահարել էին ու կոչ արել միանալ իրենց։ «Բայց ես հլը որ չեմ երեւացել, որովհետեւ շատ զբաղված եմ, առավոտից իրիկուն ստուդիայում եմ։ Իրանց գաղափարը ողջունում եմ, միանշանակ։ Ես ոչ

ԱԱԾ-ի հնարավորությունները չեն բավարարում կայքերին հետեւելու համար

ՀՀ կառավարության առաջիկա նիստում նախատեսվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը 36 մլն դրամ հատկացնելու որոշում կայացնել։ Պարզվում է, որ ԱԱԾ-ի հնարավորությունները չեն բավարարում կայքերին հետեւելու համար։ Հետեւելը, բնականաբար, ԱԱԾ-ն ձեւակերպում է «սպասարկում» բառով։ «ՀՀ–ում ինտերնետային կապի արագությունների եւ հոսքերի ծավալների կտրուկ աճի հետեւանքով, հանգույցի առկա հզորություններով գործող կայքերի եւ ցանցերի անխափան սպասարկումը շարունակելու նպատակով լրացուցիչ

Վրաերթին վերաբերող քրեական գործը հարուցված է եղել դրանից 10 ամիս առաջ

Հայկ Գեւորգյանը, որը «վրաերթի» հետ կապված հայտնի պատմությունից 20 օր հետո՝ այս տարվա փետրվարի 3-ին կալանավորվեց, երեկ վերջապես ստացավ իր կալանքի վերաբերյալ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանի որոշումը։ Ինչպեսեւ սպասվում էր, որոշման մեջ սենսացիոն մանրամասներ կան։ Դատավոր Արշակ Վարդանյանի՝ հունվարի 23-ին կայացրած որոշումից տեղեկանում ենք, որ Հայկ Գեւորգյանի նկատմամբ քրգործը հարուցվել

Իմ Տիկո՞ն ա ձեր դպրոցին լավ բան արե, թե՞ Մաշտոցը

Ասում են, որ Գավառում Տիգրան Արզաքանցյանի մայրը՝ տիկին Վարսենիկը, հատկապես ծանր է տանում որդու անկումը։ Իսկ գավառցիները համարում են, որ իր հետ կապված զավեշտալի պատմություններով նա դեռ երկար է հիշվելու։ Ինչպես հիշելու են նրա նշանավոր մորը՝ տիկին Վարսենիկին։ Մեզ պատմեցին, որ դպրոցներից մեկում հերթական «օգնությունը» բաժանելիս տիկին Վարսենիկը խիստ վրդովվել է՝ դասարաններից մեկի պատին նկատելով

Ինչո՞ւ պիտի սեփականության իրավունքը գերակա լինի հանրային շահին

Ի՞նչ է ասում պարոն քաղաքապետը: «Առանց սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանության անհնար է որեւէ զարգացում»,- ասում է նա։ Իսկ ինչո՞ւ պետք է ոմանց սեփականության իրավունքը գերակա լինի հանրային շահին ու հասարակական պահանջին։ Տարիներ շարունակ մենք՝ երեւանցիներս, զիջել ենք այդ չարաբաստիկ սեփականության իրավունքի առաջ, հանրային օգտագործման տարածքները «մատաղ արել» ոմանց որկորին։ Հիշո՞ւմ եք, Մաշտոցի 7 հասցեի դիմաց

Մաշտոցի բնապահպանները պայքարում են «ոչինչ հնարավոր չէ փոխել» սկզբունքի դեմ

Մեր հասարակության մեծամասնությունը առաջնորդվում է այն սկզբունքով, որ ոչինչ հնարավոր չէ փոխել, որը բերում է խոր նիհիլիզմի, հարմարվողականությայն կամ արտագաղթի: Մաշտոցի պուրակում հավաքված երիտասարդներն իրականում կռիվ են տալիս ոչ թե մի քանի կրպակների ապամոնտաժման, այլ այս կարծրատիպը փշրելու համար։ Նրանք նույնիսկ ծայրահեղ միջոցների դիմելով՝ փորձում են ցույց տալ, որ անհնարին թվացողը կարելի է ու պետք

Կլիչկոն Չիսորայի հետ նոր մենամարտ է պահանջում

 Իսկ Դեւիդ Հեյի որոնումներին ներգրավվելու է Սքոթլանդ Յարդը: Դերեկ Չիսորայի նկատմամբ տարած միավորներով հաղթանակը չի գոհացրել Վիտալի Կլիչկոյին: Աշխարհի չեմպիոնը ցանկանում է սանձարձակ անգլիացուն պատժել լրիվ ծրագրով: «Տրամաբանորեն ռեվանշ մրցամարտն ինձ բացարձակ հարկավոր չէ: Բայց ինքնասիրությունս պահանջում է, որպեսզի նա իր բոլոր արածների համար արժանի պատիժ ստանա: Ես նրան պետք է ռինգում նոկաուտի ենթարկեմ», –

Արթուր Աբրահամի մրցակիցն է Պյոտր Վիլշեւսկին

Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախանշված է մարտի 31-ին, Գերմանիայի Քիլ քաղաքի “Sparkassen-Arena” մարզահամալիրում: Հաստատված է նաեւ Աբրահամի մրցակցի անունը` EBU վարկածով նախկին չեմպիոն 33-ամյա լեհ Պյոտր Վիլշեւսկի: “Մարտական եմ տրամադրված` ինչպես միշտ: Հերթական անգամ կգնամ հաղթելու, իսկ մինչ այդ ինձ սպասում են ամենօրյա մարզումներ”,- նշել

Շարունակում են փակ մնալ Արագածոտնի մարզի մի շարք գյուղերի ավտոճանապարհները

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ի, ժամը 09.45-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղի, Արագածի շրջանի Ճարճակիս գյուղի և Ապարանի շրջանի Նիգավան, Լուսագյուղ, Սարալանջ, Չքնաղ – Թթու ջուր – Ձորագլուխ, Լուսագյուղ – Երնջատապ

Հացադուլն ավարտվեց: Կամ առնվազն` կախակայվեց:

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Մաշտոցի պուրակում ութօրյա հացադուլ սկսելու մասին էր հայտարարել պուրակն ապօրինի շինարարությունից ազատելու համար պայքարող ակտիվիստներից մեկը` Բայանդուր Պողոսյանը.«Ընդունելու եմ միայն ջուր»: Քիչ առաջ Բայանդուրի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ մոտ մեկ ժամ առաջ նա դադարացրել է հացադուլը: Բայանդուրը մասնավորապես գրել էր.«Ժող, հացադուլն ավարտված է, պարոն փոխգնդապետը զանգ ստացավ «ամենավերին ատյաններից», ու

Բնապահպանի համոզմամբ, Տարոն Մարգարյանը վատ խորհրդատուներ ունի

Աբովյան փողոցի ապամոնտաժված կրպակների ու դրանց հետագա ճակատագրի մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանի այսօրվա հայտարարությունը բնապահպան Կարինե Դանիելյանի կարծիքով՝ փոխզիջման առաջարկություն էր: Մեր այն հարցին, թե քաղաքապետն ի՞նքն է փոխզիջումների գնալու, թե՞ բնապահպաններից է այդ քայլն ակնկալում, տիկին Դանիելյանը պատասխանեց. «Փոխզիջումը երկուստեք է լինելու, բայց այս պահին կդժվարանամ ասել, թե ինչ տիպի զիջումներ են սպասվում: Առաջընթացի

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728