Օրվա լրահոսը

ՇՔԱՆՇԱՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՎԵՆ

Օրեր առաջ «Առավոտը» վերարտադրել էր մի ղարաբաղցու դիտողությունն այն մասին, որ ԼՂՀ հրամանատարները փոխանակ իրենց շքանշանները ի նշան բողոքի հանձնեին, թող հանձնեն իրենց «ջիպերն» ու «մերսեդեսները»։ Շքանշանները հանձնելու մասին իր վերաբերմունքն է արտահայտել նաեւ ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նրա հետ հարցազրույցը կարդացեք 4-րդ էջում։ ՓԱՅՏԵ ԶՈՐԱՆՈՑԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ՔԱՐԵ «Առավոտին» մի լուր էին փոխանցել, թե

ՎՍՏԱՀԻ՛Ր ՈՒԺԵՐԻԴ, ՀԱՎԱՏԱ՛ ԾԱՐԱՎԻԴ…

Ամառային Երեւանը աչքի է ընկնում ոչ միայն բազմաթիվ ու բազմազան խանութ-կրպակներով, կենտրոնական փողոցների մայթերը գրաված մինի շուկաներով ու տոնավաճառներով, բենզալցման մեծ ու փոքր կայաններով, թափառող շներով ու մուրացկաններով, այլ, ամենից առաջ, անհամար բացօթյա սրճարաններով։ Դրանց կարելի է հանդիպել ամեն քայլափոխի, գրեթե բոլոր մայթերին, պուրակներում ու շատրվանների շուրջ։ Դրանք, որ ծնունդ են առնում գարնանային արեւի առաջին

ՀԱՎԵՐԺ ՊԶԶԵՑՈՒՄ

Բոլոր իրադարձություններն ու հերոսներն այս պատմության մեջ հորինված են, ներառյալ ինքս։ Եթե որեւէ իրավիճակ կամ գաղափար ծանոթ թվա, ուշադրություն մի դարձրեք։ Մարդկության աստղային ժամերին զուգահեռ գոյություն ունեն պահեր, որոնք լի են տիեզերական թախիծով։ Ի՞նչ է տիեզերական թախիծը։ Զգայական ընկալման մակարդակով ամենահանրամատչելի նկարագրությունը հետեւյալն է. «Զարթնում ես բոլոր ցավերիդ հետ միաժամանակ, արեգակն ընկալում ես որպես բացարձակ

«Արցախյան» կռիվներ Վանաձորում

«Նեոբոլշեւիզմի» ոգով Վանաձորի «Արցախ» պուրակի անմիջական հարեւանությամբ գտնվող Տիգրան Մեծի 34 շենքի բնակիչ, մանկավարժական ինստիտուտի ամբիոնի վարիչ Վ. Սարգսյանը բողոք է գրել Վանաձորի քաղաքապետին՝ դժգոհելով պուրակը վարձակալած ընկերության գործունեությունից։ «Միայն վերջին 1 տարվա ժամանակաշրջանում պուրակում ձմռանը տեղադրվել է դրսից բերված ատրակցիոն՝ իրեն բնորոշ բոլոր ատրիբուտներով (աղմուկ, երաժշտություն, մեքենաների եւ մոտոցիկլետների դղրդյուն)։ Զարմանալի է, որ բաց

ՀՈՂԸ ԳՐԱՎԱԴՐՎԵԼ Է

Ի պատասխան «Առավոտի» 30.06.99 թ. «Գոռը հողը գրավ չի դրել» հոդվածի՝ «Հայ գործարարների ընկերությունը» իր պարտքն է համարում տեղյակ պահել այն մասին, որ «Նարգիզ» ՍՊԸ-ի նախագահ պրն Գոռ-Իշխանիկ Մարտիրոսյանը լրագրող Ռուզան Մինասյանին 30.06.99 թ. տեղեկություններ տալով՝ «մոռացել» է այն փաստաթղթերի մասին, որոնք ընկած էին Մալաթիա1-Սեբաստիա 1-ին ատյանի դատարանի վճռի հիմքում։ Նախ եւ առաջ պետք է

ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ԼԻԿԲԵԶ՝ ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՄԱՐ

 Նախարարներն էլ մեզ նման հասարակ մահկանացուներ են ու շատ բաներ, առավել հաճախ՝ իրենց վստահված ոլորտից, չգիտեն։ Սակայն սույն հանրահայտ իրողությունը դեռ ոչ մի նախարար չի ընդունել։ Ավելին, իրենց չիմացած բաները որպես անառարկելի ճշմարտություններ հրամցնելու հարցում նախարարներին, հասարակ մահկանացուներս, մրցակից լինել չենք կարող։ Բայց խեղճերն իրենք էլ մեղք չունեն իրենց անտեղյակության համար։ Անտեղյակ նախարարները մեր պետության

ԱՄԵՆԱԴԱՍԱԿԱՆ ՆԻՑՇԵՆ

Պարբերաբար հանրապետության այս ու այն բնակավայրում համաճարակներ են բռնկվում՝ խոլերայի, մալարիայի, սիբիրյան խոցի։ Անմիջապես պաշտոնազրկվում են տեղական պաշտոնյաներ։ Ինչո՞վ պայքար չէ ընդդեմ համաճարակների։ Հանրապետությունում մեծացել է թոքախտավորների թիվը, հակաթոքախտային որեւէ ծրագիր մշակվե՞լ է, քայլ արվե՞լ է, թե ասենք, որ դա սոցիալական չարիք է ու պատճառաբանենք կենսամակարդակի անկումով՝ ձեռքներս լվանալով ու լավագույն ժամանակներին սպասելով՝ մարդկանց դատապարտենք

ՎԵՐՍՏԻՆ ԱՎԻԱՑԻՈՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Օրերս ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վավերացրեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի համակարգի կառուցվածքային բարեփոխումների մասին օգոստոսի 3-ի կառավարության որոշումը։ Վերոնշյալ որոշմանը եւ նախագծին «Առավոտը» բազմիցս է անդրադարձել, տպագրվել են ամենատարբեր կարծիքներ, եւ հարցի քննարկումը, կարծում ենք, առաջիկայում եւս շարունակվելու է։ Ավիացիայի համակարգում ըստ բարեփոխումների ստեղծվեցին երկու կենտրոնացված եւ հզոր ձեռնարկություններ՝ «Զվարթնոց» օդանավակայանը եւ «Հայկական ավիաուղիները»։ «Զվարթնոց» օդանավակայանի

ՆՈՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Խմբագրություն այցելած հարկային տեսչության աշխատակցի պատմելով կադրային աշխույժ տեղաշարժեր են սկսվել իրենց հիմնարկությունում։ Շարքային տեսուչներն աշխատանքի գալիս կարող է անակնկալի գան, տեղեկանալով, որ վարչության պետի հրամանով տեղափոխվել են այլ կառույց։ Կադրային այս տեղաշարժերը, հնարավոր է, որ հիմնավորում ունեն։ Ասենք՝ տեղափոխություններն արվում են, որ տեսուչները չհասցնեն «հանցավոր» համաձայնության գալ տնտեսվարողների հետ եւ չթաքցնեն հարկերի իրական չափը։

Էլի մեկ զոհ

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կոմունիստական գաղափարախոսության ու աթեիզմի փլուզումից հետո Հայաստանում պարարտ հող ստեղծվեց աղանդների «ներմուծման» եւ աստիճանաբար հիմնավորման համար։ Ներկայումս կրոնի գործերի պետական խորհրդում գրանցված են 48 կրոնական եւ կրոնական-բարեգործական կազմակերպություններ։ Սխալված չենք լինի, եթե ասենք, որ բավականին մեծ թիվ են կազմում նաեւ չգրանցված աղանդները, թեպետ դրանց գրանցումը առանձնապես դժվարություն չի ներկայացնում։

ԿԱ՞ ԳՈՆԵ ՄԵԿ ԹԱՓԱՆՑԻԿ ՆԱԽԱՐԱՐ

Հայաստանում կար-չկար՝ մի նախագահ, որը մի հրամանագիր ստորագրեց 1992 թվականի սեպտեմբերի 1-ին։ Այդ հրամանագիրը անուն ուներ. «Պաշտոնեական դիրքի չարաշահումների եւ կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու մասին»։ Եւ որպեսզի պայքարը լիներ նպատակային, մինչեւ «ՀՀ պետական ծառայության մասին» օրենքի ընդունումը հանրապետությունում պետք է անցներ պետական ծառայողների որակավորման ստուգում։ Իմիջիայլոց, որոշ պահանջներ սահմանված էին հստակ. ծառայության անցնող պաշտոնյաները, քաղաքացիները

ՆԱԽՕՐԵԻՑ ՀԵՏՈ

Օգոստոսի 12-ին ԼՂՀ-ում կնշվի Ժնեւյան այն 4 համաձայնագրերի 50-ամյակը, որոնք առնչվում են պատերազմական գործողություններից տուժած բնակչության պաշտպանության հետ։ ԼՂՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում «Առավոտին» տեղեկացրին, որ 1992 թ. սեպտեմբերի 12-ին ԼՂՀ ԳԽ նախագահությունն արձագանքել է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի կոչին, իսկ ապա՝ 1993 թ. հունվարի 26-ին ընդունել է որոշում՝ Ժնեւյան բոլոր համաձայնագրերին, ինչպես նաեւ 1997 թ.

ՈՉ ԴՈՒՔ ԵՔ ԱՆՄԵՂ, ՈՉ ԷԼ՝ ԵՍ

Մեծագույն զարմանքով Ձեր թերթում (4.8.99 թ.) կարդացի թոշակառու Մելիք Խաչոյանի «Հայաստանը դժոխք դարձնելու գործում թշվառ ժողովուրդը մեղավոր չէ» նյութը եւ ուղղակի չկարողացա չարձագանքել այդ դեմագոգիկ հոդվածին։ Պարոն Խաչոյանը ղեկավարներին անվանում է գրպանին նվիրված, կարծես թե ինքը, կամ որեւէ մեկն այս աշխարհում իր գրպանին նվիրված չէ։ Հարգելի Խաչոյան, Դուք սիրում եք ձեր կնոջը, որդիներին, թոռներին, եւ

ՊԱՇՏՈՆՅԱՆ, ՈՐԸ ՉԷՐ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՊԱԼԱՏԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԴԱՌՆԱԼ

«Երբեք մի ասա երբեք» «Մի պահ զգացի, որ լրագրական շրջապատում ինձ այլեւս խորթ եմ զգում»։ «Այդ մարդիկ այլեւս իմ գործընկերները չեն, նրանք իմ կողքին չեն, մենք մի արհեստով չենք զբաղվում»։ «Հայաստանը բնականոն հասարակական հանգրվանի եկավ, որից հետո իմ դերը մամուլում չեմ տեսնում»։ Սրանք մեջբերումներ են Տիգրան Հակոբյանի՝ մայիսի 13-ի «Առավոտում» հրապարակված հարցազրույցից։ Հունիսի 28-ին նա

ՈՐԴԻՆԵՐԸ ՀԱՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ՏԱԼԻՍ

«Առավոտի» խմբագրություն երեկ զանգահարեց Երեւանի Զարյան փողոցի բնակիչներից մի կենսաթոշակառու եւ չներկայանալով ասաց. «Նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի հայրը՝ Զավեն Դարբինյանը, 1 մլն 500 հազար դրամ էլեկտրաէներգիայի պարտք ունի, իսկ նրա հոսանքը չեն անջատում։ Եթե ես 100 դրամ էլ պակաս մուծեմ, իմը հո կանջատե՞ն»։ Կենսաթոշակառուն մատնանշեց Դարբինյան-ավագի հասցեն։ Քանի որ նշված թիվը՝ 1 մլն 500 հազար,

Բազեյանի գնալով ԱԺ-ն տուժեց

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալբերտ Բազեյանի՝ Երեւանի քաղաքապետ նշանակման մասին որոշումը ոչ միայն անակնկալ էր, այլեւ որոշակի տարակուսանք առաջացրեց։ Խոսքը տվյալ դեպքում ոչ թե Ա. Բազեյանի կարողությունների մասին է, այլ նրա թեկնածության ընտրության։ Մինչ այս վարչապետը երկար որոնումների մեջ էր։ Մի դեպքում նրա թեկնածուն անընդունելի էր Ռոբերտ Քոչարյանի համար, մյուս դեպքում աչքի տակ եղած անձնավորությունն

ՈՒՐԻՇԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՈՒՐԻՇԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է

«ԱրմենՏել» ՓԲԸ հիմնադրման, սեփականաշնորհման եւ գործունեության օրինականությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ամփոփիչ փաստաթղթերը չցնցեցին հասարակությանը։ Հանձնաժողովի նախագահ Դավիթ Վարդանյանի առաջին ասուլիսից հետո «Առավոտը» կասկած հայտնեց, որ ուսումնասիրությունները կանցկացվեն մասնագիտական պատշաճ մակարդակում։ Կանխատեսումները, ցավոք, իրականացան։ Հանձնաժողովի եզրակացություն-փաստաթղթերի վերլուծությունը պարբերաբար կներկայացնենք ձեր ուշադրությանը։ Ժամանակավոր հանձնաժողովը ՀՀ նախագահի հրամանագրով իր ուսումնասիրությունները ներկայացնելու էր հունիսի 3-ին։ Սակայն հանձնաժողովը մոտ մեկ

ՉՎԱՃԱՌՎԵՑ ՈՉ ՄԻ «ՋԱԿՈՒԶԻ»

Երեկ, օրվա երկրորդ կեսին կտրուկ ընկավ հայ ժողովրդի գնողունակությունը։ Մայրաքաղաքի խանութներն ու տոնավաճառները «մի քոռ կոպեկի» առեւտուր չարեցին։ Վաճառողներն այս տխուր իրողությունը բացատրում էին հետեւյալ կերպ. «Ժողովուրդը սիրտ չունի, էսօր-էգուց աշխարհի վերջը գալու է»։ Նրանք, ովքեր ամռան օրերն օգտագործում էին լողասենյակը վերանորոգելով կամ սենյակի պաստառները փոխելով, հուսահատության մեջ են։ Հիմա, ո՞նց կլինի, փող ծախսեն, թե՝

«ՓԱԽԵՔ, ՓՐԿՎԵՔ, ԱՇԽԱՐՀԸ ՓՈՒԼ Է ԵԿԵԼ, ՄԻ ԿՏՈՐ ԷԼ ՊՈՉԻՍ ԸՆԿԱՎ»

Անկախ Հայաստանի վարչապետներից Վազգեն Սարգսյանն առաջինն էր, որի օրոք Արեւը խավարեց։ Այդ բանը տեղի ունեցավ մեր թվարկության 1999 թվականի օգոստոսի 11-ին ժամը 16-17-ի սահմաններում։ Մեր Արեւը խավարեց, բայց երկնքի համատարած գորշության մեջ որեւէ քաղաքական լուսատուի դեմք չշողարձակեց։ Արեւի խավարումը աստղագուշակները կապեցին նաեւ աշխարհի կործանման հետ։ Սակայն Աշխարհի վերջը հարգելի պատճառ չէ գործից խուսափելու համար։ Աշխարհի

ԼԱՎ ԼՈՒՐ

Հեռախոսազանգերը երեկ ավելի աշխույժ էին, քան նախորդ օրերին, սակայն վերաբերում էին ոչ թե աշխարհի կործանմանը, այլ՝ Աջափնյակ թաղամասին։ Մի տիկին, ամենայն հավանականությամբ (խոսքի շեշտադրումն էր մատնում)՝ ՀՀՇ սիրահար կամ նույնիսկ անդամ, խիստ բորբոքված պահանջում էր, որ իր հեռախոսազանգին եւս անդրադառնանք։ Իսկ ասածը հետեւյալն էր՝ մեր նախորդ համարում տպագրված լուրի հերոսներից մեկը՝ Ավո Մելքոնյանը, իբրեւ թե

ՊՏՈՒՅՏԸ ՉՍՏԱՑՎԵՑ

Երեկ Համահայկական խաղերի կազմկոմիտեն տարածքային կառավարման նախարար Խոսրով Հարությունյանի եւ մի քանի այլ նախարարների հետ պետք է շրջագայության մեկներ հանրապետության շրջանային մարզադաշտեր, մասնավորապես՝ Արտաշատ։ Անհայտ պատճառներով շրջագայությունը տեղի չունեցավ։ ԱՐԵՎԻ ԽԱՎԱՐՈՒՄԸ ԱՇԽԱՐՀԻԿ ԹԵՄԱ Է Հայ առաքելական եկեղեցու սպասավորները արեւի խավարմանը լուրջ չեն վերաբերվել։ Երեկ արեւի խավարման ընթացքում որեւէ հատուկ արարողակարգ եկեղեցիներում չի կատարվել։ Հավատացյալների հոսքը

ՄՈՐՈՒՔԴ ՍԱՓՐԵՍ՝ ԻՄԻՋԴ ԿԿՈՐՑՆԵՍ

Հաշվի առնելով «Իմիջ» կենտրոնում Տիգրան Հակոբյանի գործունեությունը, հետաքրքրվեցինք, թե արդյոք այժմ էլ պատրաստվո՞ւմ է Վազգեն Սարգսյանի իմիջով զբաղվել։ Պարզվեց, որ այս խնդիրը նույնպես կառավարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պարտականությունների եւ լիազորությունների շրջանակում է։ «Վարչապետն ինձ նման խնդիր չի առաջադրել, բայց ես ինքս ինձ առաջադրելու եմ»,- ասաց պրն Հակոբյանը։ Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե

…Ընդ մեզ

Կամ ինչու՞, իմ կարծիքով, չի խոսում Լեւոն Տեր-Պետրոսյանը Բանը մի անգամ են ասում: Երկրորդ անգամ նույն բանն ասելու կարիքն առաջանում է այն դեպքում միայն, երբ քեզ հետ վիճում են՝ փորձելով ապացուցել հակառակը: Կամ էլ ասում են, որ չեն հասկացել: Իսկ երբ քո արդեն իսկ ասվածին ոչ միայն չեն հակաճառում, այլեւ ընթանում են ասվածի ցուցահանած ճամփով,

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ. ԱՆԴՐՕՎԿԻԱՆՈՍՅԱՆ

Մեծ Բրիտանիայում գործող «Միջազգային ներում» կազմակերպությունն ամեն տարի տարբեր երկրներում մարդու իրավունքների վիճակին վերաբերող հաշվետվություններ է հրապարակում, ուր ոլորտ առ ոլորտ վերլուծում է մարդու իրավունքների վիճակը եւ մատնանշում շեղումները միջազգային համաձայնագրերից եւ ընդունված նորմերից։ Համեմատաբար վերջերս հրապարակվեց անցած տարի Հայաստանում կազմակերպության կատարած դիտարկումների արդյունք-զեկույցը, որի ավարտը ուղեկցվում է ՀՀ նախագահին ուղղված հորդորներով ու կոչով՝ մեղմացնել

ՊԱՏԱՍԽԱՆ … ՔՆՆԱՍԵՆՅԱԿԻՑ

«Առավոտ» օրաթերթի օգոստոսի 7-ի համարում տպագրվել է «Համալսարանի (?) հայոց լեզվի ամբիոնի դոցենտ» Ռուբեն Սաքապետոյանի «Հարցարանների եւ արհեստավարժ քննողների մասին» հոդվածը, որ «ծանր դեպք» է ընդունելության քննությունների ողջ պատմության ընթացքում: Ինքնին բնական համարելով քննությունների թերի կողմերի քննադատությունը՝ կարծում եմ, որ Սաքապետոյանն ընտրել է գոտկատեղից վար խփելու եղանակը: Ծանր, պատասխանատու, լարված աշխատանքի մեջ մխրճված գործընկերոջը, անդունդի

ՓՈՔՐԻԿՍ ՊԵՏՔ Է ՀԱՃԱԽԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ

Իրարամերժ զգացմունքները տակնուվրա են արել հոգիս։ Որդիս՝ առաջնեկս, պետք է ոտք դնի նախակրթարանի շեմին, դառնա նրա լիիրավ անդամը։ Փոքրիկիս կյանքում տեղի է ունենալու մի կարեւոր, շատ կարեւոր իրադարձություն, որի իմաստը հասկանալու եւ գնահատելու է ուշ, ավելի ուշ եւ պատմելու է, հիշելու եւ հրճվելու… Ուղղվում ենք, բնականաբար, բնակության վայրին ամենամոտ մսուր-մանկապարտեզը (թիվ 227)։ Վարիչը տեղում չէ,

ԿԵՂՏՈՏ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳԱՐՇԱՀՈՏ ԹԵՄԱ

Քաղաքակրթության ինչ-որ մի աստիճանից մարդկության համար նոր «գլխացավանք» առաջացավ։ Խոսքը սեփական «արտադրության» աղբի մասին է։ Խոշոր քաղաքների համար աղբանոցները ֆինանսական լուրջ ծախսեր են պահանջում։ Խոշոր քաղաքների համար աղբավայրերը նաեւ էկոլոգիական լուրջ պրոբլեմ են։ Օրինակ՝ Երեւանի աղբավայրի տարածքը 60 հեկտար է։ Հետաքրքիր է, որ նույնիսկ խորհրդային շրջանում աղբահանությունը կանոնավորված բնույթ չի ունեցել։ Երեւի «հարուստ» երկրում նման

ԸՆԴԴԵՄ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ

ԸՆԴԴԵՄ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Գ. Խաչատրյան) շարունակում է քննվել Սվետլանա Գրիգորյանի հայցն՝ ընդդեմ մարզպետ Հրայր Կարապետյանի։ Երեկ շարունակվեց հերթական դատական նիստը, որին դարձյալ մարզպետը չներկայացավ (այս էլ երկրորդ անգամ)։ Նրա փոխարեն, որպես պատասխանող կողմ, այս անգամ էլ ներկայացավ սոց. ապահովության վարչության պետ Դավիթ Երիցյանը (առաջին նիստի ժամանակ պատասխանողի ներկայացուցիչ Ս.

ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՄԵՆ ԲԱՆ ԿՊԱՐԶՎԻ

ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՄԵՆ ԲԱՆ ԿՊԱՐԶՎԻ «Առավոտ» օրաթերթի հուլիսի 23172ի համարում տպագրված «Հատուկ նշանակության ջոկատի անհավանական արկածները Արմավիրում» հոդվածի վերնագիրն իսկ հուշում է ընթերցողին, որ, իսկապես, Արմավիրում տեղի ունեցած միջադեպը անհավանական է, այնպես, ինչպես նկարագրված է հոդվածում, քանզի ամբողջ նկարագրությունը, փաստերի աղավաղումը եւ գնահատումը կա՛մ հոդվածագրի արկածային երեւակայական ենթադրությունների արդյունք է, կամ էլ՝ որն առավել հավանական է,

Եթե չկա գաղտնի պայմանագիր

Կենտրոն-Նորք-Մարաշի դատարանում ընթացող Պետական եկամուտների նախարարության հայցն ընդդեմ OTE, TWT եւ TWTH ընկերությունների, զուտ տեխնիկական առումով, տեղափոխվեց Վճռաբեկ դատարանի շենք։ Մեր դատավորները պետության վարկը փրկելու համար մտածեցին, որ միջազգային բնույթի այս դատավարությունը կարելի է անցկացնել ավելի բարվոք դահլիճում, քան Կենտրոնի ծակծկված հատակով եւ կոտրված նստարաններով դահլիճներն են։ Չնայած տարածքային պայմանների բարելավմանը դատաքննությունն այդպես էլ չսկսվեց,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930