Օրվա լրահոսը
Աշխարհից կտրված Մոտկորը մթության մեջ
Ձմռան ցուրտ ամիսներին Լոռու մարզի Մոտկորի տարածաշրջանի Շամուտ, Լորուտ, Աթան, Ահնիձոր գյուղերի բնակիչները օրերով էլեկտրաէներգիայի երես չեն տեսնում: Պատճառը անցյալ դարի 50-ական թվականներից գործող հոսանքալարերի եւ հենասյուների մաշվածությունն է: «1964 թվականին քարաթափման եւ ծառարմատների պատճառով վնասված էլեկտրալարերը փոխեցին, բայց հենասյուները ձորի խոնավությունից ու ծմակից, ժամանակից շուտ շարքից դուրս եկան», -ասում է Շամուտի գյուղապետ Բաղիշ Վանյանը:
Արմինկան Շպռօտի պես արտաքսվո՞ւմ է մեր շոու բիզնեսից
Լուրեր են շրջանառվում, որ երգչուհի Արմինկան իր ընկերուհու` Շպռօտի պես խնդիրներ ունի եւ հետապնդվում է մեր շոու բիզնեսի կնքահայր-կնքամայրերի կողմից: Ըստ լուրերի, նա հայկական շոու բիզնեսից քիչ-քիչ արտաքսվում է: Aravot.am-ը Արմինկայից փորձեց ճշտել, թե շրջանառվող լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը: Նրա խոսքերով` «Ես, անկեղծ ասած, չեմ ճանաչում ո’չ կնքահայրերին, ո’չ էլ կնքամայրերին, գուցե կան աներեւույթ ուժեր,
Թեղուտի գյուղապետ. Թուրքե՞րն են ֆինանսավորում Թեղուտի դեմ պայքարը
Թեղուտի գյուղապետ Սամվել Մելիքսեթյանը բնապահպաններին կոչ է անում համախմբվել ոչ թե Թեղուտում հանքի շահագործման դեմ, այլ պայքարել Հայաստանում ապօրինի ծառահատումների դեմ. «Բնապահպանների տվյալներով, Հայաստանում տարեկան մոտ 4000 հա ապօրինի ծառահատում է կատարվում, դե համախմբվենք վերջ տանք, Թեղուտի 350 հեկտարին, ինձ թվում է մեծ ցավ չի »: Aravot.am-ի հետ զրույցում գյուղապետը կարծիք հայտնեց, թե ճիշտ չէ
Կայքերի վարկանիշերն ուռճացվա՞ծ են
Կայքերի վերաբերյալ circle.am-ի ներկայացրած պատկերն «Ա1+»-ի նախագահին բոլորովին այլ բան է հուշում, այդ տվյալները նա համարում է իրականության հետ կապ չունեցող եւ համոզված է, որ դա մեկ մարդու ձեռքի գործ է: «Եվ մենք բոլորս գիտենք, թե այդ մեկը ով է, եւ այդ մեկ հոգին այդ 12-13 առաջատար լրատվամիջոցներով թելադրելու է դաշտին»,-ասաց նա: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Պրեսկոտը սպասո՞ւմ է Ջհանգիրյանի կարծիքի հրապարակմանը
«Մինչեւ Ջհանգիրյանի ելույթի անգլերեն տարբերակը ես չստանամ՝ խոստանում եմ այդ զեկույցի մասին կարծիք չգրել»,-այսպիսի խոստում է տվել ԵԽԽՎ հայաստանի հարցերով համազեկուցող Ջոն Պրեսկոտը՝ ՀԱԿ իրավական հանձնախմբի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպման ժամանակ, որի թեման եղել է Հատուկ քննչական ծառայության՝ անցյալ տարեվերջին, մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ հրապարակած հաղորդումը: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց Գագիկ Ջհանգիրյանը:
11 կիլոգրամ թմրանյութ՝ ճամպրուկում
Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները տարեվերջին թմրանյութի ապօրինի ներկրման խոշոր դեպք են բացահայտել Մեղրիի մաքսակետում: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: Ըստ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանի, այս դեպքն աննախադեպ է մաքսային ծառայության ամբողջ պրակտիկայի ընթացքում. «2011թ. դեկտեմբերի 29-ին, գիշերը 2-ի սահմաններում Մեղրիի մաքսակետում նախաբացթողումային հսկողության վարչության
Հայաստանը ներկայացնող տատիկը հաղթեց տատիկների գեղեցկության մրցույթում
Օրերս Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած «Miss Grandma Universe-2012» գեղեցկության, տաղանդի միջազգային մրցույթ փառատոնում, որին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած տատիկներ, առաջին տեղը գրավեց Հայաստանը ներկայացնող Լուիզա Աղաջանյանը, որն Ալավերդի քաղաքից է: Հայաստանցի տատիկը 51 տարեկան է, մասնագիտությամբ՝ մանկավարժ- պարուսույց է: Նա Լոռու, Տավուշի մարզերում կազմակերպում է մանկական գեղեցկության նորաձեւության մրցույթ-փառատոններ: Նշենք, որ Լուիզա Աղաջանյանը
Վարդուհի Էլբակյանի նամակն Արմեն Խաչատրյանին
Այսօր մամուլի ասուլիսում անդրադառնալով նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանի՝ ՄԻԵԴ-ից դիմումը ետ վերցնելու ցանկությանը եւ այդ առիթով մամուլում եղած տարբեր հրապարակումներին ու պարզաբանումներին, ՀԱԿ իրավական հանձնախմբի համակարգող, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հրապարակեց Սուրեն Սիրունյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանի նամակը՝ ուղղված ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանին. «Բարեւ Արմեն ջան: Լսիր՝ էս ի՞նչ հրապարակումներ են, ո՞վ է
Ոչ մի խոսք Դիլիջանի միջազգային դպրոցի մասին
Հունվարի 19-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում մարզպետ Արմեն Ղուլարյանը հանդես եկավ 2011 թվականին կատարված աշխատանքների մասին հաշվետվությամբ: Մարզպետը խոսելով նախորդ տարի մարզի սոցիալ-տնտեսական, կրթական, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում կատարված առաջընթացի մասին` ոչ մի խոսք չասաց աղմուկ հանած ու հայեցի կրթության ջատագովներին խիստ մտահոգած Դիլիջանի միջազգային դպրոցի, նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի ուսումնա-հետազոտական կենտրոնի մասին, որոնց շինարարությունը
«Որբերը» սերիալի մականունավոր դերասանուհու եւ նրա ընկերուհիների դատը
Այսօր ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը ժ.15-ին պետք է լսեր Ելենա Սողոմոնյանի, Լիլյա Բաղդասարովայի եւ Աննա Ղազարյանի վերաքննիչ բողոքները: Վերաքննիչ բողոք էր բերել նաեւ Երեւանի դատախազության դատախազ պարոն Երիցյանը: Նրանք բողոքարկում են Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարվա նոյեմբերի 22-ի դատավճիռը: Այդ դատավճռով Սողոմոնյանն ու Բաղդասարովան դատապարտվել են 6-ական տարվա
Նախադպրոցական ուսումնական հաստատություններին զուգահեռ կստուգվի նաեւ դպրոցներ մատակարարվող սննդի որակը
Ուշադրության կենտրոնում պահելով հասարակական տրանսպորտի կանոնակարգման հարցը`Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ մեկ անգամ եւս հանձնարարել է շարունակել ամենօրյա հսկողությունը ինչպես մերձքաղաքային, այնպես էլ հասարակական տրանսպորտի կանոնակարգման ուղղությամբ: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ զուգահեռաբար այդ աշխատանքներում կներգրավվեն նաեւ հասարակական կազմակերպությունները, մասնավորապես <<Երեւենտրանս>> ՓԲԸ-ն աշխատանքային ծրագիր է մշակել <<Միասին>> երիտասարդական շարժման հետ` հասարակական
Արտակ Նազարյանի գործով դատական նիստը՝ հունվարի 24-ին
Պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով նախագահող Սամվել Մարդանյանը հետաձգել էր հունվարի 18-ի դատական նիստը: Դատավոր Մարդանյանը դատական հաջորդ նիստը նշանակել է հունվարի 24-ին, ժամը 14:00-ին՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրում: Որպես պատճառ դատավորը նշել էր արտագնա նիստերի ժամանակ հասարակական կարգի պահպանության անհնարինությունը, նաեւ դատարանում տեղի ունեցած անկարգությունները: Արտակ Նազարյանի հարազատները, ամբաստանյալների
Ֆրանսիայի նախագահի կայքը հարձակման է ենթարկվել Anonymous-ի կողմից
Նիկոլյա Սարկոզիի կայքը դարձել է Anonymous հաքերային խմբավորման զոհը: Հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սարկոզին հրապարակավ հավանություն է տվել megaupload.com կայքը փակելու որոշմանը: Հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները: Նշենք, որ կայքում տեղադրված են եղել Սարկոզիին ուղղված վիրավորական արտահայտություններ, ինչպես նաև «We Are Legion» գրությունը, որը Anonymous-ի նշանաբանն է: Հարձակումից մի քանի ժամ անց
Սյունիքում 50 բժշկի կարիք կա
Սյունիքի մարզի առողջապահական հաստատություններում 50-ից ավելի բժիշկ- մասնագետի կարիք է զգացվում: Ներկայումս մարզային ենթակայության բուժհաստատություններում աշխատում է 1298 մարդ. 277 բժիշկ, 683 միջին եւ կրտսեր բուժաշխատող: Այս տարի կսկսվեն Կապանի բժշկական կենտրոնի հիմնանորոգման եւ Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները, որոնց նախագծա-նախահաշվային աշխատանքներն կատարվել էին անցած տարի: Դեռեւս ընթացքի մեջ են Քաջարանի հիվանդանոցի հիմնանորոգման աշխատանքները:
ՀԱԿ պետա-իրավական հանձնախմբի դիտարկումներն ու գնահատականները ՀՔԾ տեղեկատվական հաղորդման վերաբերյալ
ԵԽԽՎ 1837 բանաձևի 3-րդ կետի պահանջի կատարման բավարարման ակնկալիքով ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող քրեական գործով նախորդ տարվա դեկտեմբերի վերջին տեղեկատվական հաղորդում է տեղադրել իր ինտերնետային կայքում: Ծավալուն այդ փաստաթղթի հետ ծանոթացումը ոչ միայն չի փարատել մեր ունեցած կասկածները գործի քննության օբյեկտիվության, բազմակողմանիության ու լրիվության ապահովման առումով,
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահները ՌԴ նախագահի հրավերով 2012թ. հունվարի 23-ին հանդիպեցին Սոչիում և քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքն ու հեռանկարները: Երեք երկրների ղեկավարներն ընդգծեցին ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ իրականացված աշխատանքի մեծ ծավալը՝ սկսած 2008թ. նոյեմբերի 2-ի նրանց հանդիպումից, երբ ընդունվեց մոսկովյան հռչակագիրը: Նախագահները հայտարարեցին, որ ինտենսիվ բանակցութունների արդյունքում առաջընթաց է
Գագիկ Ջհանգիրյանը չի երազել պատգամավոր դառնալ
«Ինձ համար Սանասար-Բաղդասար. բոլորն էլ հավասար են»,- այսօր մամուլի ասուլիսում խոսելով ՀՀ ԱԺ առաջիկա ընտրության մասին, հայտարարեց Հայաստանի նախկին զինվորական դատախազ, Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը: Գագիկ Ջհանգիրյանը ասաց նաեւ, որ երբեք չի երազել պատգամավոր դառնալ, սակայն հավելեց, որ ԱԺ ամբիոնը օգնում է, որ երկրում իրավիճակ փոխվի եւ ՀԱԿ-ը կօգտագործի այդ
Որքա՞ն արժե աշխարհի ամենահարուստ մարդկանց աշխատանքային րոպեն
Մասնագետները հաշվել են, թե որքան արժե աշխարհի ամենահարուստ մարդկանց աշխատանքային րոպեն: Նրանցից ընդամենը ժամեր է պահանջվում` ցանկացած շքեղ մեքենա կամ առանձնատուն գնելու համար: Պարզվում է` ռեկորդը պատկանում է Microsoft ընկերության տնօրեն Բիլ Գեյթսին: Նա մեկ րոպեյում վաստակում է 6659 $ (3.5 միլիարդ տարում): Այս մասին հայտնում է Forbes ամսագիրը: Երկրորդ տեղում է գտնվում ինվեստոր
Հայաստանի եւ ՌԴ նախագահների հանդիպումը
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Երկկողմ հանդիպմանը հաջորդել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Նախագահ Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպման ժամանակ քննարկվել են առևտրատնտեսական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում երկու երկրների փոխգործակցությանն ու տարածաշրջանային խնդիրներին
Էդուարդ Թոփչյանը չի լքի Հայաստանը
Այսօր լրագրողների հետ հանդիպեցին Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը եւ ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը` ներկայացնելով նվագախմբի առաջիկա ծրագրերը: Ռ. Սիրունյանի հավաստմամբ` մինչ այսօր ՀՊՖՆ-ը հանգիստ նստած չէր եւ տոնական օրերին պատրաստվում էր առաջիկա համերգներին. «Արդեն կազմել ենք ծրագրերը, տարին կլինի խոստումնալից»: Էդուարդ Թոփչյանը կրկին հերքեց այն տեղեկությունը, թե ինքը
ԼՂ հարցում շարունակում են «էական բարդություններ» մնալ, հայտարարել է Դմիտրի Մեդվեդեւը
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այսօր ասել է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում «էական դժվարությունների» առկայության մասին: Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով ՌԴ նախագահի կայքը, Դմիտրի Մեդվեդեւն ասել է այս մասին Սոչիում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ: Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ եռակողմ ձեւաչափով հանդիպումների ընթացքում «մեզ հաջողվել է ինչ-որ տեղ առաջխաղացում արձանագրել, ինչ-որ տեղ էլ դեռեւս
Երազում եմ հասնել նպատակիս. 14-ամյա ռեպեր
«Ռեպը հոգեվիճակ է». պնդում են աշխարհի բոլոր ռեպերները. հոգեվիճակ, որով կարողանում են արտահայտել իրենց մտքերը: 14-ամյա Արամն իրեն սկսնակ ռեպեր է համարում, բայց իր խոսքով` իր կյանքում ռեպն արդեն մեծ տեղ ունի: «Ռեպն իմ համար կյանք ա,-ասում է նա,-արտահայտվելու միջոց: Երգերումս ուրիշների նման չեմ բողոքվում, ինքս գրում եմ երգերս, ինքս էլ կարդում եմ»: Արամը դեռևս
Սկանդալ. Իրավաբանները եւ իրավապաշտպանները դուրս կգան փաստաբանների դեմ
Հունվարի 19-ից ուժի մեջ է մտել «Փաստաբանության գործունեության մասին» օրենքի փոփոխությունը, փոփոխություններ են կատարվել նաեւ քաղաքացիական դատավարության օրենսգրքում: Դա առաջացրել է իրավաբանական գրասենյակների, իրավապաշտպան կառույցների զայրույթը, եւ նրանք փորձում են մշակել մարտավարություն սահմանադրական դատարան դիմելու համար:Իրավաբանական գրասենյակների ղեկավարների գնահատմամբ.«Փաստաբանները լոբբինգ են անում, նպատակ ունենալով, որպեսզի իրավաբանական ծառայություն մատուցեն միայն իրենք» կամ, որպեսզի մնացած իրավաբանները հայտնվեն
Ռեժիսոր Նարեկ Դուրյանը քաղաքական գործիչներին խորհուրդ է տալիս՝ հեռու մնալ արվեստից
Ընտրություններին արվեստագետներին քաղաքականացնելու փորձերին բացասաբար է վերաբերվում ռեժիսոր Նարեկ Դուրյանը: « Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով: Արվեստագետը պետք է հեռու մնա քաղաքականությունից, այնպես որ խորհուրդ կտամ քաղաքական գործիչներին հեռու մնալ արվեստից» ,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսորը: «Միաժամանակ դա չի նշանակում, որ քաղաքական գործիչները չպիտի օգնեն արվեստին կամ չմասնակցեն արվեստի զարգացմանը, կամ մենք,
Զրույց 1. Սեքսը եւ քաղաքականությունը
Նախաբանի փոխարեն Մեր նամակագիրների անունները որոշեցինք գաղտնի պահել եւ առայժմ կբավարարվենք միայն նրանց անվան եւ ազգանվան սկզբնատառերով: Իսկ նրանք, ովքեր շատ են փափագում, որ իրենց հարցերը հրապարակվեն հատկապես իրենց իսկական անուններով՝ քավ լիցի, խնդիր չունեն: Առաջին հարցը, որն էլ առիթ դարձավ այս խորագրի ստեղծման համար, ինձ մոտ կոնսուլտացիայի եկող այցելուներից մեկի հեղինակային իրավունքն է, սակայն,
«Իմ կյանքը միայն իմն է». Արդեն հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայի տնօրեն Խորեն Լեւոնյան
Դերասան Խորեն Լեւոնյանի հետ հանդիպումը տեղի ունեցավ երեւանյան սրճարաններից մեկում: Զրույցը հետաքրքիր էր. պարզեցինք՝ նշանակվել է հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայի տնօրեն, խոսեցինք նրա ստեղծագործական կյանքից, նոր ծրագրերից, սերիալներում նկարահանվելու նրա վերաբերմունքից, հասկացանք նրա արձագանքը որոշ երեւույթների նկատմամբ 😉 : Խորեն Լեւոնյանը տարին սկսում է նոր «կոչումով». հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայի տնօրեն է նշանակվել: Ծրագրեր շատ
Վերին Լարսից կվերադառնա՞ն վերջապես Հայաստան
Արտաքին գործերի նախարարությունը հույս ունի, որ մեկ շաբաթ Վերին Լարսի անցակետում մնացած ՀՀ 60 քաղաքացիներ այսօր կվերադառնան Հայաստան։ «Մոտակա ժամերին երեւի ճանապարհը կբացվի։ Երեկ ճանապարհի մաքրումը գրեթե վերջացրել էին, սակայն մութն էր ընկել եւ նորից սկսել էր ձյուն տեղալ»,- «Ա1+»-ին տեղեկացրեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ հղում անելով վրացական աղբյուրին։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
ՀԱԿ. «Մնում է ցավալ գնդապետերի ու գեներալների թուլակամության եւ անսկզբունքայնության համար»
«Տեղեկատվական հաղորդման առարկությունների բաժնին ծանոթանալիս կարծիք է ձեւավորվում, թե փաստահավաք խմբի զեկույցներում ամեն ինչ միտումնավոր խեղաթյուրված եւ խեղված է. թե սպանությունների փաստական հանգամանքները, թե փորձաքննությունների եզրակացությունների ելակետային տվյալներն ու հետեւությունները, թե փաստահավաք խումբ հրավիրված բարձրաստիճան ոստիկանների ու բանակի սպաների, փորձագետ մասնագետների, քննչական խմբի անդամ քննիչների բացատրությունները: Ինչպես երեւում է նյութի շարադրանքից՝ փաստահավաք խմբում ներկայացված պարզաբանումներն
Սեւքարի դպրոցի տնօրենը պարզաբանումներ եւ հրաժարական է տվել
Սեւքարի դպրոցի տնօրեն Սամվել Ճաղարյանը պարզաբանումներ տվեց վերջին 5 օրերին դպրոցում տեղի ունեցած դասադուլի վերաբերյալ: Հիշեցնենք, որ ծնունդով Ենոքավան գյուղից, Դավիթ Գաբրիելյանն արդեն 4 տարի Սեւքարի նախկին գյուղխորհրդի շենքի երկրորդ հարկում երեխաներին սամբո է ուսուցանում: Մարզիչն ասում է, որ պարապմունքների համար ամսական 1000-2000 դրամ (կախված ծնողների սոցիալական վիճակից) վարձ է գանձում: Նրա վկայությամբ` իր


















































