Օրվա լրահոսը

Ձեռնաշղթաներով մեղադրյալը դատարանից փախուստի է դիմել

Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14.00-ի սահմաններում Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից փախուստի է դիմել ձերբակալված Էդմունդ Ծատուրյանը։ Ֆոտոլրագրողին հայտնի է դարձել, որ Էդմունդ Ծատուրյանը նշված դատարան է բերվել ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցների կողմից։ Ոստիկանները նրան հանձնել են դատական կարգադրիչներին,

Տեկտոնիկ. պարելիս հաճույք ես ստանում (Տեսանյութ)

  Տեկտոնիկ. 21-րդ դարի այս պարն  իր պատմությունը սկսել է 2000 թվականից: Ֆրանսիայի արվարձանային «Metropolis» ակումբի «Tecktonik Killer» երեկույթներին հավաքվում էին երիտասարդներ, ովքեր ցանկանում էին տարբերվել մնացածներից թե’ ոճով և  թե’ պարային շարժումներով: Այստեղից էլ առաջացել է պարը: Տեկտոնիկ բառը ծագել է հունարեն Tektonikos` տեկտոնիկական բառից: Իր մեջ պարունակում է Jumpstyle-ի, Hip-hop-ի, Techno-ի տարեր: Ավելի

ՀՅԴ-ն էլ մեծամասնականը չի բոյկոտի

Մեծամասնական ընտրակարգի դեմ պայքարող Դաշնակցությունը մտածում է առաջադրվելու մասին «Բնականաբար, որտեղ ունենանք հնարավորություն, փորձելու ենք», -ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ  

Ռուս միլիարդատերն աղոթում է, որ Հայաստանը նորից հայտնվի Ռուսաստանի կազմում

Այսօր մի քանի ժամով Ռուսաստանից  Շիրակի մարզի Աշոցքի շրջանի լեռնային գյուղեր էր ժամանել  Վալերի Ռուդակովը, որը ԽՍՀՄ տարիներին գլխավորել էր  ոսկու  հանքարդյունաբերության  ամենախոշոր ձեռնարկությունը` «Գլավ ալմազ զոլոտո»-ն: Նա երկրաշարժից հետո սկսել է մեծ բարեգործություններ անել  Հայաստանում, Աշոցքի շրջանի երեք գյուղերում բնակչության համար տներ  է կառուցել, մշակույթի օջախներ վերանորոգել: Այսօր ռուս մագնատը ոչ միայն մասնակցեց Արփենի

Ռուբիկ Հակոբյան. «Դրանից դիսկոմֆորտ չեմ զգում»

ԱԺ նախկին պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանը ժամանակին կարկառուն դաշնակցական էր: Նա մշտապես ՀՅԴ հայաստանյան կառույցի ղեկավար մարմնում կարեւոր պաշտոններ է զբաղեցրել, նաեւ հայկական դիվանագիտական կորպուսում է աշխատել` Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսն էր մի տեւական ժամանակ: 2008-ի վերջերին` ավարտելով դիվանագիտական առաքելությունը, պարոն Հակոբյանը վերադարձավ Հայաստան եւ հրապարակային հայտարարություններ արեց` կուսակցական ընկերների հետ անհամաձայնությունների

Սևանի ոստիկանները հենց դեպքի վայրում հայտնաբերել են ապօրինի հատված ծառերով բարձված ավտոմեքենան /լրացված, ֆոտոշարք/

Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` ոստիկանության Սևանի բաժնի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, երեկ՝ հունվարի 20-ին՝ կեսգիշերին, ոստիկանության Սևանի բաժին են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի բնակիչներ, 22-ամյա երկվորյակ եղբայրներ Թովմաս և Գրիշա Թովմասյաններին, 22-ամյա Արտակ Խաչատրյանին, 22-ամյա Վահագն Թովմասյանին։ Սևանի ոստիկանները պարզել են, որ նշված անձիք, այս տարվա հունվարի 18-ին «Սևան ազգային պարկ» Պետական

Վլադիմիր Կարապետյան. ԵՄ-ն ավելի վստահելի է, քան ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը,

ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը կգերադասեր, որ ԵՄ-ի կողմից ՀՀ տրամադրվող 1,7 եվրոյի օգտագործումը վերահսկեր ոչ թե ԵԱՀԿ-ն, այլ հենց ԵՄ-ն: Դա այն, գումարն է, որը ԵՄ-ն տրամադրում է ՀՀ առաջիկա խորհրդարանի ընտրություններն ազատ եւ արդար կազմակերպելու համար: «ԵՄ-ն ավելի վստահելի է, քան ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, որն արդեն մի քանի տարի է մեր երկրում ոստիկանության բարեփոխումների

Ադրբեջանական կայքերի վրա հարձակման մեջ հնարավոր է՝ մասնակից լինի Սաուդյան Արաբիան

Թուրքական լրատվամիջոցները, ըստ PCnews.am-ի՝  չեն բացառում, որ ադրբեջանական կայքերի վրա հնարավոր է՝ հարձակում իրականացրած լինեն Սաուդյան Արաբիայի հաքերները: 1nеws.az-ը գրում է, որ ադրբեջանական կայքերը դարձել են ուղղակի իսրայելական կայքերի վրա կատարված հարձակման մի մասը: Նշենք, որ իսրայելական կայքերի դեմ հարձակումը ղեկավարել է 0xOmar անվամբ մի հաքեր, նա տարածել է ցանցում հազարավոր իսրայելցիների անձնական տվյալներն ու

Գոմաղբից կարելի է գերշահույթ ստանալ

Մասնագիտությամբ գյուղատնտես Մխիթար Մանուկյանը հայ գյուղացիներին ծանր վիճակից դուրս բերելու համար հետաքրքիր լուծում է առաջարկում` գոմաղբը օգտագործել որպես բիզնեսի աղբյուր՝ թափելու փոխարեն։ «Մեր հանրապետության գյուղերում գոմաղբը ձմռան ամիսներին աթարի ձեւով այրվում է տունը տաքացնելու համար։ Իսկ գոյացած մոխիրը, որը իրենից ներկայացնում է կալիումա- ֆոսֆորական-կրային արժեքավոր պարարտանյութ, մասսայաբար ազգաբնակչության կողմից կամ թափվում է աղբանոցներում, կամ օգտագործվում

Ոստիկանները բացահայտել են դաժան սպանությունը

Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Գյումրիի ոստիկանության բաժնի աշխատակիցները բացահայտել են Մարի Դավթյանի սպանությունը։ Պարզվել է, որ Մարի Դավթյանին Գյումրիի նախկին պոլիտեխնիկական չգործող շենքի նկուղային հարկում դաժանաբար ծեծի է ենթարկել, այնուհետև կպչուն ժապավենով կապել, այնուհետև այրել է Գյումրու քաղաքի բնակիչ 51-ամյա Գևորգ Թադևոսյանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,

Deep Purple-ը նոր ալբոմ է ձայնագրում

Բրիտանական հանրահայտ Deep Purple ռոք խումբն իր կայքում հայտարարել է, որ նոր ալբոմ է ձայնագրում: Ձայնագրությունը, որի մասին ոչ մի մանրամասն չի հայտնվում, կդառնա խմբի ստուդիական ձայնասկավառակների ցանկում 19-րդը: Deep Purple 2005 թվականից այս կողմ նոր ալբոմ չի հրատարակել: Այդ ժամանակ հրատարակվել էր Rapture of the Deep ալբոմը: Նոր նյութի ձայնագրությունը կձգվի մինչեւ այս տարվա

Super VIP ավտովթար

Երեկ` ուրբաթ օրը, Ռիգայի կենտրոնում իրար են բախվել Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշի եւ Լատվիայի խորհրդարանի` Սեյմի նախագահ Սոլվիտա Աբոլտինիի մեքենաները: Դեպքը պատահել է Ազատության հուշարձանի մոտ, որի մոտ ծաղիկներ դնելու համար հավաքվել էին երկրի գլխավոր դեմքերը` ի հիշատակ 1991 թվականին բարիկադներ կառուցելու փաստի: Որոշ տեղեկությունների համաձայն` մեքենաների հարվածի պահին եւ երկրի նախագահը եւ խորհրդարանի խոսնակն

Սումոիստների պայքարի զոհ դարձել է մրցավարը (Տեսանյութ)

Ճապոնական հնագույն ու խիստ ազգային այս մարզաձեւով պարապելու փիլիսոփայությունն աշխարհում, հավանաբար,  շատերը չեն հասկանում: Խիստ կասկածելի է, որ, ասենք, Հայաստանում կգտնվի մեկը, որը կհամաձայնի սեփական կամքով որդուն սումոյի տալ` նախապես գիտակցելով, որ իր զավակը հաղթանակներ տոնելու համար պետք է նպատակադրված մեկուկես ցենտներ եւ ավելի անձնական քաշ հավաքի: Ճապոնացիների պատկերացումներն այս հարցում միանգամայն այլ են: Սումոն

Վթար Լոռու մարզում. Երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունվարի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14.00-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում Լեռնահովիտ գյուղի բնակիչ Մամիկոն Անտոնյանը, վարելով «Օպել վեկտրա» մակնիշի 25 ՍՏ 524 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Տաշիր քաղաքի բնակիչ, 9-ամյա Լիկա Օհանջանյանին։ Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Տաշիրի քաղաքային հիվանդանոց։ Վրաերթի վայր

Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանը հոգնել է բարձր պաշտոններից

Այսօր Aravot.am-ը Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանից հետաքրքրվեց, թե «Շիրակ» բարեգործական  հիմնադրամը ղեկավարելուց զատ, ինչո՞վ է զբաղված տիկինը: «Այս աշխատանքով, ուրիշ ոչ մի բանով, ոնց որ ասած  հոգնել եմ բարձր պաշտոններից, իմ համար զբաղվում եմ շինարարական աշխատանքով և զգում եմ ինձ շատ նորմալ, և ավելի լավ»,-հաղորդեց նա` զարմանալով, որ գյումրեցիները դեռ իր մասին խոսում են.

Ավազակները հանցագործությունը կատարելուց հետո տուժողին, իր խնդրանքով, ինսուլին են ներարկել

Այսօր՝ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի ավագ քննիչ Հրաչյա Ղազարյանի կողմից հարուցվել է քրեական գործ հունվարի 17-ին տեղի ունեցած ավազակային հարձակման փաստով։ Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 17-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, երկու դիմակավորված անձիք խաբեությամբ մուտք են գործել Ավան վարչական շրջանում գտնվող Նարեկացի թաղամասի 39 շենքի

Գիզիրյանի փոխարեն մարզպետություն արեց Լիդա Նանյանը

Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանի հայրենի գյուղում` Արփենիում, ոսկու հանքարդյունաբերության նախկին մագնատ Վալերի Ռուդակովի անձնական միջոցներով վերանորոգվեց ու այսօր պաշտոնապես բացվեց գյուղի մշակույթի տունը: Մասնակիցների զարմանքը մեծ եղավ, երբ տեսան, որ  ժապավենը կտրելու էր եկել ոչ թե Շիրակի ներկայիս մարզպետ Աշոտ Գիզիրյանը, այլև նախկին մարզպետը`Լիդա Նանյանը: Պարզվում է` տիկին Նանյանը Ռուդակովի կամ որ ավելի ճիշտ

«Սեքսադուլի» պատճառը «խժռականությունն» է

Այս կարծիքին է սեքսապաթոլոգը Հետամանորյա շրջանը մարդկանց մոտ արտահայտվում է դեպրեսիվ ձեւով: Մեծամասնությունը դժվար է համակերպվում այն մտքին, որ նոր տարվա համար ծախսած գումարից ոչինչ չի մնացել, քեֆերն ու ուրախությունները վերջացել են, եւ որ ժամանակն է հարմարվել սովորական առօրյային: Տոնական օրերն, իհարկե, լավն են, բայց դրանք մարդկանց առողջության վրա թողնում են նաեւ բացասական ազդեցություն. օրերով

Տարվա մարդիկ եւ կառույցները

Ամփոփելով անցած տարին՝ վերջերս «Հանուն ապագայի» քաղաքացիական նախաձեռնությունը ներկայացրել է իր տեսակետը 2011թ. ամենաազդեցիկ հայերի, տարվա ընթացքում Հայաստանի հասարակական եւ քաղաքական կյանքի մի շարք ոլորտներում իրենց ուրույն հետքը թողած անձանց եւ կազմակերպությունների վերաբերյալ: Եվ այսպես՝ ըստ «Հանուն ապագայի» ՔՆ-ի, տարվա քաղաքական գործիչ է ճանաչվել Սերժ Սարգսյանը, տարվա ընթացքում ամենաակտիվ գործունեություն ծավալած կառույցը՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության

«Գերդաստանի խորհուրդ»-ից մինչեւ Ծաղկունքի ամֆիթատրոն

Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում շարունակվում է Սվետլանա Հակոբյանի «Գերդաստանի խորհուրդը» խորագրով ցուցահանդեսը: Նկարչուհու աշխատանքներն առաջին անգամ Հայաստանում ցուցադրվել են 2003-ին, այնուհետեւ նա  ունեցել է 3 անհատական ցուցահանդես Փարիզում, Լոնդոնում, Բրյուսելում, ինչպես նաեւ ներկայացվել Մոնակոյում եւ Լուվրում կայացած էքսպո ցուցադրությունում: Տիկինը մեզանում հայտնի է նաեւ իբրեւ բանաստեղծ ու հրապարակախոս: Նրա «Ցանկության ծառը», «77 վարդ», «Երկնառաք ձայներ»

Մեկ ոսկե եւ չորս բրոնզե մեդալ՝ Ղազախստանից

Ղազախստանի Ալմաթի քաղաքում երեկ ավարտվել է Ժաուտիկովի անվան դպրոցականների միջազգային ութերորդ օլիմպիադան՝ ֆիզիկա, մաթեմատիկա եւ ինֆորմատիկա առարկաներից: Օլիմպիադային մասնակցել են 18 երկրների 54 թիմեր՝ 343 մասնակիցներով, ովքեր ներկայացրել են Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ինդոնեզիայի, Հնդկաստանի, Մոնղոլիայի, Աֆղանստանի եւ Նիգերիայի մասնագիտացված դպրոցները: Հայաստանի թիմը ներկայացրել են ԵՊՀ

Հայ ուսուցչուհին անգամ բուլղար հարսին է «հայացրել»

Հայաստանում է Պլովդիվի (Բուլղարիա) միակ հայկական՝ «Վիկտորյա եւ Գրիգոր Թյությունճյան» դպրոցի հայերենի բազմամյա ուսուցչուհի Էլիզաբեթ Վարդանյանը: «Առավոտը» անցյալ տարվա սեպտեմբերի 14-ի համարում «Արցախի հայերենը նախընտրելի է բուլղարերենից» հրապարակմամբ անդրադարձել է 177-ամյա դպրոցին: Ինչ վերաբերում է Էլիզաբեթ Վարդանյանին, նա օրերս ՀՀ սփյուռքի նախարարի կողմից արժանացել է մայրենիի լավագույն ուսուցչուհի կոչման: Տիկին Վարդանյանը վերջին անգամ Հայաստանում է

«SOS Ստեփանավան, Զորագետը սատկացնում են»

Սա «Կանաչների միություն» հ/կ նախագահ Արմենակ Դովլաթյանի կոչն է, որին արձագանքել են Ստեփանավանի «Էկո Լոռի» եւ «Օրհուս» հասարակական կազմակերպությունները: Ստեփանավանում Ձորագետի հետազոտության արդյունքում հաստատվել է, որ հայտարարությունը համապատասխանում է իրականությանը՝ Ձորագետը սակավաջուր է, որը խիստ աղտոտված է, ձկնորսներն էլ բողոքում են, թե այլեւս ձուկ չկա գետում: Բնապահպանները ահազանգում են՝ պատճառը Արմանիսի ոսկու բազմամետաղանոց հանքն է,

Փայտ չկա, աթար են վառում

Սյունիքի մարզի Տաթեւ գյուղում բնակիչների մի մասը, վառելափայտ չունենալու պատճառով, աթարի միջոցով է տունը տաքացնում: Ջեռուցման ավանդական այս եղանակին տաթեւցիները ապավինել են՝ այլ տարբերակ չունենալով: Գյուղը գազիֆիկացված չէ, վառելափայտը շատ թանկ է, բացի այդ, փայտ ձեռք բերելն այս տարի լուրջ խնդիր է գյուղաբնակների համար: Բնակիչների քիչ տոկոսն է ապահովված վառելափայտով, մյուսները դեռ փայտ չեն գնել՝

ՊՈԵՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնհինգերորդ ՊՈԵՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ Բանաստեղծություն գրող շատերին գիտեմ, որոնք իրենց ողջ գիտակցական կյանքում բանաստեղծություն գրելով՝ երբեւէ չեն առնչվել պոեզիային ու բանաստեղծությանը, եւ, ընդհակառակը, շատերին էլ գիտեմ, որ երբեւէ բանաստեղծություն չգրելով՝ երբեւէ չեն կտրվել ու չեն բացակայել պոեզիայից, եւ Մանսուրյան Տիգրանի օրինակն ամենաերեւելին ու ամենաերեւացողն է, եւ Հավատացյալ Խորենի օրինակն էլ էր

Շահեն Մեղրյանին այս անգամ էլ չհիշեցին

Հունվարի 2-ին Շահեն Մեղրյանը կդառնար 60 տարեկան: Նրա կյանքն ընդհատվեց 41 տարեկանում: 1993թ. ապրիլի 17-ին նա զոհվեց ռազմական ուղղաթիռով Շահումյանից  Հայաստան գալիս՝ ինքնապաշտպանական գործողություններ կազմակերպելու նպատակով: Զոհվեց հերոս պարտիզանների հետ, որոնց կողքին համերաշխորեն հանգչում է Եռաբլուր-Պանթեոնում: Քաղաքական գործչի, նախկին պատգամավորի, ինքնապաշտպանական ջոկատների ակտիվ կազմակերպչի  60-ամյակը չհիշեցին ոչ պաշտպանության նախարարությունը, ոչ նրա հարազատ կուսակցությունը, որին անդամագրվել

Վճռաբեկ դատարանից՝ փոխնախարար

Երեկ արդարադատության փոխնախարար է նշանակվել Ռուբեն Մելիքյանը: 30-ամյա Մելիքյանը գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա): 2008թ. վեցամսյա ուսում է ստացել Իրավունքի եւ դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցում (Թավիտյան հիմնադրամի ծրագիր): 2003թ. դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում: 2010թ. ստացել է դոցենտի գիտական կոչում: 2007-2012թթ. աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ նախ, որպես դատավորի խորհրդական, ապա՝ որպես

Կալանքի որոշման դեմ. դիմել են ՀՀ վերաքննիչ դատարան

Ուրիշի գույքին տիրանալու նպատակով ավազակություն կատարելու մեջ մեղադրվող վանաձորցի Վարդան Դումանյանի պաշտպան Գուրգեն Հարությունյանը (լուսանկարում) իր պաշտպանյալի նկատմամբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք: Նա պահանջում է ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի կայացրած որոշումն ու իր պաշտպանյալին ազատ արձակել կալանքից: Համաձայն անձին որպես մեղադրյալ ներգրավելու

70-ամյա Մանդելին 5 տարի տվին

Առանձնապես խոշոր չափերի գումարները հափշտակվել էին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ Ա. Հակոբյանը  եւ Վ. Վարդանյանը 2007թ. մայիսից մինչեւ 2008թ. հունվար, «Շենգավիթ-Ա»  ՍՊ ընկերության հիմնադիրներից մեկի՝ ընկերության բաժնեմասի 50, 4 տոկոսի մասնակից եւ տնօրեն Ի. Մանդելի միջոցով հափշտակել են «Շենգավիթ-Ա»  ՍՊ ընկերության մյուս հիմնադիր մասնակիցներին պատկանող առանձնապես խոշոր չափերի գումարները  եւ դրանք օրինականացրել:

Մանկատան սաներին ստիպում են ապրել անտանիք շենքում

Հակառակ դեպքում նրանց բնակարանները ձեռքներից կառնեն Թբիլիսյան խճուղի 3 հասցեում գտնվող նորակառույց 7 հարկանի շենքը տանիք չունի: Վերջին հարկերի բնակիչները, որոնք հիմնականում ծնողազուրկ եւ մանկատանը մեծացած երիտասարդներ են, տարիներ ի վեր պայքարում են անձրեւների, քամու ու կարկուտի դեմ: Տեղումների ժամանակ անտանիք շենքում անձրեւաջրեր են լցվում, իսկ բնակարանների առաստաղն այնքան բարակ է, որ ամեն րոպե թվում

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728