Լրահոս
Օրվա լրահոսը

Super VIP ավտովթար

Հունվար 21,2012 14:45

Լուսանկարն արվել է ՃՏՊ-ից անմիջապես հետո. մեջտեղում նախագահ Անդրիս Բերզինշն է, աջից` խոսնակ Սոլվիտա Աբոլտինին:

Երեկ` ուրբաթ օրը, Ռիգայի կենտրոնում իրար են բախվել Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշի եւ Լատվիայի խորհրդարանի` Սեյմի նախագահ Սոլվիտա Աբոլտինիի մեքենաները: Դեպքը պատահել է Ազատության հուշարձանի մոտ, որի մոտ ծաղիկներ դնելու համար հավաքվել էին երկրի գլխավոր դեմքերը` ի հիշատակ 1991 թվականին բարիկադներ կառուցելու փաստի: Որոշ տեղեկությունների համաձայն` մեքենաների հարվածի պահին եւ երկրի նախագահը եւ խորհրդարանի խոսնակն արեն դուրս էին եկել մեքենաներից, մեկ այլ տեղեկություններով էլ` խոսնակը դեռ մեքենայի մեջ էր:

Քաղաքական գործիչները չեն տուժել, սակայն նրանց մեքենաները վնասվել են: ՃՏՊ-ի մեջ ըստ լատվիական լրատվական գործակալությունների` մեղավոր էր Ռազմական ոստիկանության ներկայացուցիչը, որի մեքենան հարվածել է Աբոլտինիի մեքենային:

Լատվիայի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ վերջին վթարը տեղի է ունեցել չորս տարի առաջ, երբ այն ժամանակվա վարչապետ Իվարս Գոդմանիսի ծառայողական մեքենան բախվել էր ուղեւորատար միկրոավտոբուսին: Կառավարության ղեկավարը ուղեղի ցնցում էր ստացել եւ գանգոսկրի ճաք, իսկ միկրոավտոբուսի մի ծեր ուղեւորուհի վնասել էր ոտքը: Նկատենք, որ Լատվիայում ընդունված չէ` ՎԻՊ պաշտոնյաների մեքենաներն անցնելու համար երթեւեկությունը կանգնեցնելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031