Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբիկ Հակոբյան. «Դրանից դիսկոմֆորտ չեմ զգում»

Հունվար 21,2012 16:12

ԱԺ նախկին պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանը ժամանակին կարկառուն դաշնակցական էր: Նա մշտապես ՀՅԴ հայաստանյան կառույցի ղեկավար մարմնում կարեւոր պաշտոններ է զբաղեցրել, նաեւ հայկական դիվանագիտական կորպուսում է աշխատել` Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսն էր մի տեւական ժամանակ: 2008-ի վերջերին` ավարտելով դիվանագիտական առաքելությունը, պարոն Հակոբյանը վերադարձավ Հայաստան եւ հրապարակային հայտարարություններ արեց` կուսակցական ընկերների հետ անհամաձայնությունների մասին: Արդյունքում, պարոն Հակոբյանը հեռացավ ՀՅԴ-ից: Այդ օրերին նույնիսկ տեղեկություններ տարածվեցին, որ եթե նա ինքնակամ չհեռանար, դաշնակցական վերնախավը պատրաստվում էր Հակոբյանին հեռացնել կուսակցությունից:

Այժմ, Ռուբիկ Հակոբյանը Րաֆֆի Հովհաննիսյանի տեղակալն է: Ստացվել է այնպես, որ «Ժառանգությունը» եւ ՀՅԴ-ն համատեղ գործունեություն փուլում են: Դեռ անցյալ տարվանից ԱԺ «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունները համատեղ փոփոխություններ մշակեցին եւ ներկայացրեցին խորհրդարանական մեծամասնության դատին, այժմ համատեղ պայքարում են, որ այս տարվա ԱԺ ընտրությունը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով լինի: Խոստանում են նաեւ պայքարել ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար:

Պարոն Հակոբյանից Aravot.am հետաքրքրվեց` խնդիրներ չի՞ ունենում իր նախկին կուսակից ընկերների հետ այժմ նույն սեղանի շուրջ նստելուց: Մեր զրուցակիցը նկատեց, որ Դաշնակցության հետ իր բանավեճը եղել է զուտ քաղաքական.«Եթե հիշում եք, խոսքը կոալիցիայի մաս կազմել-չկազմելու մասին էր»: Ռուբիկ Հակոբյանի այլ մեկնաբանությունները` տեսանյութում:

 

Նելլի Գրիգորյան

 

Ռուբիկ Հակոբյան, ՀՅԴ, Ժառանգու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031