Օրվա լրահոսը
Ո՞վ է թագավոր պատգամավորը, ո՞վ` գողը
Այսօր ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը հրավիրած ասուլիսում խոսելով մեծամասնական ընտրակարգի մասին` ասաց. «Դուք շատ լավ գիտեք մեր իրավիճակը, թե ինչ է եղել ամեն տարի մեծամասնականի ժամանակ: Եթե թեկնածուներից մեկը տանիք վերանորոգի, ասֆալտ անի, դա պատգամավոր չի, ընտրություն չի: Ես նրանց հետ մի դահլիճում նստել եմ` գիտեմ ովքեր են: Եթե ուզում եք այս պառլամենտը փոխվի` առաջարկում
Զգուշացեք խռմփոցից. այն կարող է մահացու լինել
«Խռմփոցի ծագման առաջնային պայման է քնած ժամանակ մեջքի վրա պառկած դիրքը, ալկոհոլային խմիչքների չարաշահումը, ծխախոտի գերօգտագործումը: Ավելի բարդ դեպքերում խռմփոցը առաջանում է հայմորիտի, քթըմպանի շրջանի վնասվածքների, նյությափոխանակության խանգարման և այլ խնդիրների դեպքում»,- բացատրում է ԼՕՌ -բժիշկ Սամվել Խաչիկյանը: Խռմփոցը կարող է ծագել ցանկացած մարդու մոտ` անկախ տարիքից և սեռից, ազդանշան է, որ քնածի շնչուղիներով
Ադամանդակուռ հովազը Ծառուկյանի ավանդական նվերն է
Կարելի էր մեր ընթերցողներին առաջարկել գտնել մի քանի տարբերություն այս լուսանկարներում, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ իրականում տարբերությունը մեկն է: Այն է, թե Հայաստանի հատկապես որ մի նախագահին է տրվում նույն նվերը՝ ադամանդակուռ շղթայով հովազը: Հիշեցնենք նաեւ, որ փորձ էր արվել պարզել, թե ի՞նչ արժե Նոր տարվա միջոցառման ընթացքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ
Ռուբեն Հախվերդյան. Մաշտոցը չէր ուզենա Պուգաչովայի հետ մերձենալ (Տեսանյութ)
Այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպեցին ճանաչված արվեստագետներ Ռուբեն Հախվերդյանն ու Սերգեյ Դանիելյանը: «Երկու կիսախելագարի կանչել ես, մտածում ես նորմալ բան ա ստացվելու»,-ներս մտնելուն պես ասաց Ռուբեն Հախվերդյանը ու ցուցադրաբար օծանելիք ցողեց վրան: Հարցին՝ ներկա քաղաքական ակտիվության համատեքստում ի՞նչ դիրքորոշում պիտի ունենա արվեստագետը, երգիչ-երգահանը պատասխանեց. «Դրա համար մի հատ սոցիոլոգ պիտի բերվի ստեղ, որ իմանանք՝
Արամ Սարգսյանը 8 մլն ունի, բայց քսակով չի մրցի (Տեսանյութ)
«Կուսակցություններից 8 մլն գրավ ուզելը խայտառակություն է: Եթե կուսակցություններ կան, որոնք ցանկություն ունեն այդ 8 մլն-ը ուղղակի ներդնել բյուջե` դա իրենց խնդիրն է, բայց որեւէ ժողովրդավարական սկզբունքին դա չի համապատասխանում: Մենք պատրաստ ենք գաղափարական մրցակցության, ծրագրերի մրցակցության, այլ ոչ թե փողի»,- այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀԴԿ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նրա խոսքերով` «Այն մարդիկ, որոնք
Դավիթ Նալբանդյանը պարտվեց Ջոն Իզներին
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը «Australian Open»-ի երկրորդ շրջանում 4 ժամ 41 րոպե տեւած համառ պայքարում 4:6, 6:3, 2:6, 7:6 (7:5), 10:8 հաշվով պարտվեց ամերիկացի Ջոն Իզներին, որն այստեղ 16-րդ ռակետն էր, եւ դուրս մնաց հետագա պայքարից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
2012-ի ուրիշ գարունը,կամ՝ինչո՞ւ է կազմաքանդվում ՀԱԿ-ը
Անձամբ ինձ համար գարունը սկսվում է դեկտեմբերի 22-ից հետո, երբ գիշերահավասարից հետո օրերը սկսում են ակնթարթներով երկարել: Իսկ քաղաքական գործիչների եւ քաղաքական ուժերի համար գարունը կսկսվի 2012-ի մայիսի խորհրդարանական ընտրություններից հետո, եւ դա հաղթածների համար կլինի իրական գարնանային տրամադրության սկիզբ, իսկ պարտվածների համար՝ իսկական գարնանային տառապանքների: Այսօր, երբ երեքուկես ամիս է մնացել մինչեւ հերթական խորհրդարանական
Թումանյանի ծոռնուհուն առաջարկվել է վաճառել բանաստեղծի տան իր մասը
Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ, ընդունել է ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանին` Հովհաննես Թումանյանի Թբիլիսիի տան վաճառքի հարցով: Այսօր լրագրողների հետ հանդիպեցին Լեւոն Անանյանը եւ բանաստեղծի թոռնուհին` Իրմա Սաֆրազբեկյանը, ներկայացնելով տան վաճառքի նախապատմությունը եւ ձեռնարկվող գործողությունները: Լեւոն Անանյանի տեղեկացմամբ` քննարկման արդյունքում որոշում է ընդունվել պատվիրակություն ուղարկել Վրաստան` Թբիլիսիից ստացվող ապատեղեկատվությունը հստակեցնելու
«Մոսկվիչկան» ՀԴՄ կտրոն չի՞ տալիս (Տեսանյութ)
«Մոսկվիչկա» սուպերմարքեթը, որը պատկանում է Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդուն, արդեն քանի օր է՝ ՀԴՄ կտրոն չի տալիս: Այսօր այս տեղեկությունը լրագրողներից մեկը հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանին: Պարոն Ալավերդյանը հյուրընկալվել էր «Հայելի» ակումբում՝ ներկայացնելու հարկային ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները: Հարցին, թե ինչպե՞ս է, որ այդ խոշոր սուպերմարքեթը վրիպել է հարկայինի աչքից
Արտասահմանյան գրականության հայալեզու տարբերակի փնտրտուքներ
Կամ հայալեզու արտասահմանյան գրականության աղավաղում Որքան էլ բազմաթիվ on-line-գրադարաններն առաջարկեն իրենց ծառայությունները, այնուամենայնիվ, off-line գրադարաններից օգտվողները շարունակում են գրքի իրենց փնտրտուքները` այս ճանապարհին հանդիպելով հիմնական խոչընդոտին` արտասահմանյան գրականության չթարգմանված լինելուն: Հայաստանի գրողների միության քարտուղար Հովհաննես Գրիգորյանը տեսնում է խնդրի առաջացման երկու հիմնական պատճառ` երիտասարդ թարգմանիչների պակասը, իսկ որ առավել մտահոգիչ է` բավարար ֆինանսական միջոցների
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն աշխարհում 45-րդն է
ՖԻՖԱ-ն հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման 2012 թվականի առաջին ցուցակը: Հայաստանը տարին սկսեց մեկ աստիճան վերելքով: Մեր ընտրանին այսօրվա դրությամբ աշխարհի 45-րդ հավաքականն է: Աշխարհի Top 10 ֆուտբոլային երկրները դասավորվել են այսպիսի հաջորդականությամբ: Իսպանիա Հոլանդիա Գերմանիա Ուրուգվայ Անգլիա Բրազիլիա Պորտուգալիա Խորվաթիա Իտալիա Արգենտինա Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Այս տարի ասպիրանտուրա հեշտ չեն ընդունվի
Շիրակի, Լոռու, Տավուշի ու Կոտայքի մարզերում այս տարի նվազագույնը 80 նախակրթարան է բացվելու եւ մոտ 8000 մանկավարժ վերապատրաստվելու է. կրթության ոլորտում այս տարվա առաջնահերթ անելիքներից այսօրվա ասուլիսում սա առանձնացրեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Վերապատրաստում անցած մանկավարժների աշխատավարձերում նախատեսվում են հավելումներ, իսկ կրթաթոշակներում `ոչ: Փոխարենը նախարարությունը կխրախուսի լավագույն ուսանողներին: Ինչ վերաբերում է ընդունելության քննություններին, նախարարը տեղեկացրեց,
Կորել է 300 մարդ եւ 1 տեղական հեռուստաընկերություն
Անցած տարվա սեպտեմբերի 17-ին «Թարմացված, բայց սխալաշատ» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ այլ մարզպետարանների նման, Տավուշի պաշտոնական կայքն էլ թարմացվեց, նորացվեց ժամանակակից տեսք ու լրացուցիչ հնարավորություններ ստացավ, սակայն կայքում բազմաթիվ են սխալ տեղեկությունները: Մեր հրապարակումից հետո դրանք ուղղվել են, սակայն մասամբ: Օրինակ՝ «ընդհանուր տեղեկություններ» բաժնում նշված է, որ մարզում գործում է տեղական 3 հեռուստաընկերություն: Մինչդեռ մարզպետարանում պետք
Սյունիքը «քանդելու» լիցենզիա ունի 45 կազմակերպություն
Սյունիքի մարզպետարանի տվյալներով, մարզի 42 համայնքի տարածքում աշխատելու համարն անցած տարի տրվել է ընդերքօգտագործման 45 արտոնագիր՝ լիցենզիա, ներկայումս շահագործվում է միայն 27-ը, 6-ը՝ մետաղական, իսկ մնացած 21-ը՝ ոչ մետաղական գործունեության նպատակով: Նախորդ տարում ընդերքն օգտակար հանածոների շահագործման համար ուսումնասիրելու լիցենզիա է տրվել 45 կազմակերպության: Այս նպատակով համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության հողերից, օգտագործման համար անցած տարի
«Հայանտառում» պետական այրեր են, ինչ հանձնարարում են՝ անում են
«Վարչապետից հանձնարարական կար՝ անհատույց եղեւնու ճյուղեր տրամադրել կենտրոնական տոնածառի համար: Մենք պետական այրեր ենք, մենք անում ենք այն, ինչ մեզ հանձնարարում են ու մենք տվեցինք 6 հազար հատ ճյուղ»,-այսօր «Հենարան» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այն հարցին, թե ինչո՞ւ է միայն Երեւանի տոնածառի համար թույլատրվել եղեւնու ճյուղեր հատել՝ այսպես պատասխանեց գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն
Հայերը հեգնե՞լ են, թե երջանիկ են (Տեսանյութ)
«Gallup International» ասոցիացիան անցկացրել է «Երջանկության բարոմետր տարեվերջյան հետազոտությունը», որի արդյունքներով պարզվել է, որ հարցաշարում այս տարի ավելացված հարցին` «Համարո՞ւմ են իրենց երջանիկ հայերը, թե՞ ոչ», մեր հայրենակիցների 70%-ն իրեն երջանիկ է համարել: Այս հետազոտությունն անցկացվում է 1977 թվականից: Հարցումը, որի հարցաշարը մշակվել է Ցյուրիխում, անցկացվել է 58 երկրներում: Հարցումն անցկացվել է նախաամանորյա շրջանում` դեկտեմբերի 22-26-ը: Հայաստանից հեռախոսային
Ամենասարսափելի վնասվածքները ֆուտբոլում (ֆոտոշարք)
(Երեխաներին եւ վատառողջներին խորհուրդ չի տրվում նայել) Ֆուտբոլը միայն խաղ չէ: Խաղադաշտում հաճախ այնպիսի պայքար է ծավալվում, որ մարդու շունչը կտրվում է: Ֆուտբոլիստները հաճախ պայքարի բովում չեն կարողանում թաքցնել զգացումները, իրենց զուսպ պահել: Դա ինչ որ տեղ հասկանալի է: Բայց պատահում են դեպքեր, երբ գնդակի համար պայքարում այնպիսի՛ խախտումներ են կատարվում, որոնց հետեւանքները, պարզապես, սարսափելի
Նախարարությունը պարգեւատրեց մանկավարժներին եւ երիտասարդներին
Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում պարգեւատրվեցին մայրենիի լավագույն ուսուցիչները, դրսի լավագույն երիտասարդական կազմակերպություններն ու «Կտոր մը հայրենիք» երիտասարդական հայագիտական հետազոտությունների, շարադրությունների մրցույթի հաղթողները: Սահմանված էր երեք անվանակարգ, հաղթողները ստանում են պատվոգիր, դրամական պարգեւ, Հայաստանի մասին գրքեր եւ տեսասկավառակներ: Մայրենիի լավագույն ուսուցչուհի ճանաչվեց Բուլղարիայի, Իրաքի, Իրանի, Վրաստանի, ԱՄՆ, ՌԴ հայկական դպրոցներում հայերեն ուսուցանող 49 մանկավարժ: Ամենաշատ պարգեւ
Սամբոն էրոտի՞կ մարզաձեւ է
Երեկ տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզի Սեւքար գյուղի նախկին գյուղսովետի շենքի երկրորդ հարկում երեխաներին սամբո ուսուցանող Դավիթ Գաբրիելյանը մերժել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ աշխատելու՝ դպրոցի տնօրեն Սամվել Ճաղարյանի առաջարկը ու դրանից հետո, ըստ մարզչի, դպրոցի տնօրենի ցուցումով, ուսուցիչները սկսել են սամբո մարզաձեւի եւ դրա խմբակի դեմ հակաքարոզչություն անել, ծնողներին համոզել, որ երեխաներին հանեն սամբոյի խմբակից, ասելով,
Հայաստանը սփյուռքին կսովորեցնի հայերեն խոսել եւ իրար օգնել
ՀՀ սփյուռքի նախարարության այս տարվա բյուջեն մոտ 490 միլիոն դրամ է եւ դրանով նախարարությունը շարունակելու է իրականացնել ինչպես հին ծրագրերը, այնպես էլ նորերն է նախաձեռնելու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ կշարունակվեն «Արի տուն», «Մեր մեծերը» ծրագրերը, մասնագիտական հետազոտությունները, համահայկական հավաքները: 2011 թվականին նախարարությունը կազմակերպել է 13 մասնագիտական համաժողով՝
Եթե Մոսկվան թույլ է տալիս, Հայաստանն ո՞վ է, որ արգելի
ՀՀ օրենսդրությունը սահմանում է՝ արգելվում եւ հակաօրինական է համարվում այն գովազդը, որն իրականացվում է օգտագործելով քաղաքացիների վստահությունը, փորձի կամ գիտելիքների պակասը. անչափահասների դյուրահավատությունն ու անփորձությունը, այն գովազդը, որը պարունակում է տեսաձայնային այնպիսի դրվագներ, որոնք կարող են բարոյական կամ ֆիզիկական վնաս պատճառել անչափահասներին եւ այլն: Հայաստանցիների դյուրահավատությունից ու անփորձությունից հաճախ օգտվում են արտասահմանցիները՝ մեր երկրում սոցիալական
Արոնյանը հավասարվեց Կարլսենին
Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում շարունակվում է շախմատի «Tata Steel Chess» գերմրցաշարը: Երեկ կայացած չորրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ ԱՄՆ-ի թիվ մեկ գրոսմայստեր Գատա Կամսկու նկատմամբ, իսկ նախորդ օրն առաջատարի դերն ստանձնած նորվեգացի Մագնուս Կարլսենը ոչ-ոքի արեց Կարուանայի հետ: Չորս տուրից հետո Արոնյանն ու Կարլսենը 3,0-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Նրանց
ԿԳ նախարարը քաղաքական հրահանգ է տվել ռեկտորներին
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօրվա ասուլիսում ասաց, որ ընտրությունների նախաշեմին բուհերի ռեկտորներին քաղաքական «սարսափելի» հրահանգներ է տվել: «Խիստ քաղաքական հանձնարարական եմ տվել: Խստագույնս հետեւել իրենց ուսումնական հաստատություններում կուսակցությունների, կրթության եւ հանրակրթության օրենքների կատարմանը: Ոչ մի քաղաքական հանդիպումներ ու քննարկումներ բուհերի ներսում ու դասերի հաշվին: Բուհից դուրս , դասերից դուրս յուրաքանչյուր ռեկտոր, դասախոս, ուսանող իրավունք ունի
Խաշի սեզոնը բացվեց, հետն էլ՝ նախընտրական քարոզարշավը
Խաշի սեղանի շուրջ հավաքված մարդիկ հստակ գիտեն, որ խաշն ուտում են ձեռքով, խաշի ափսեի շուրջ դասդասում են չորացած լավաշը, միսն առանձնացնում են, լավաշի մեջ փաթաթված պահում տաք վիճակում, որ վերջին «թիքան» համով ուտեն, եւ դասդասված չորացած հացը հաջորդաբար խաշի ջրում լցնելով, օղու բաժակը դատարկելով՝ վայելում են սխտորահոտ խաշի վայելքը: Սա մշակույթ է, խաշ ուտելու մշակույթ,
Արվեստի բուհերն էլ պետք է «առաձգական» լինեն
Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը՝ Բոլոնյան գործընթացի տեղայնացման մասին: Անցյալ տարեվերջին Մոսկվայում ԱՊՀ երկրների (Մոսկվա, Մոլդովա, Ուկրաինա, Ղազախստան եւ այլն) պետական կոնսերվատորիաների ռեկտորների խորհրդի նիստին մասնակցել է նաեւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանը: Մեր տեղեկություններով, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Սոկոլովի հետ համաձայնություն է ձեռք բերվել
Հայաստանը՝ Գերմանիայի դեսպանի հայացքով
Հանս-Յոխեն Շմիդթը կարծում է, որ մեր երկիրը իր հնագույն մշակույթով՝ կարող է շահեկանորեն գովազդել իրեն: Գարնանը նախատեսվում է Գերմանիայի Գյոթեի անվան ինստիտուտի Լեզվի ուսուցման կենտրոնի պաշտոնական բացումը Երեւանում: Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը օրերս այցելեց կենտրոն: Վերջինիս տնօրեն Նելլի Սողոմոնյանը եւ Գյոթեի անվան ինստիտուտի հայաստանյան ներկայացուցիչ Յուլյա Կրամերը դեսպանին ներկայացրեցին կատարված աշխատանքները: Տիկին
Դպրոցականը դանակահարել է համադասարանցուն
Ոստիկանության Լոռու մարզային վարչության անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները հունվարի 17-ին օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ երեկ՝ ժամը 12.00-ի սահմաններում, Վանաձորի թիվ 20 դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում վիճաբանություն է տեղի ունեցել նույն դպրոցի սովորողներ 15-ամյա Էրիկ Հարությունյանի, որը սովորում է 9-րդ դասարանում, և 15-ամյա Հայկ Ղարագյոզյանի միջև։ Վիճաբանության ժամանակ Է. Հարությունյանն իր մոտ եղած ծալովի դանակով հարվածել
ՌաՖիկ Աթայան. «Պիտի օգտվեն միայն քաջարանցիները»
Արդեն տեղեկացրել ենք, որ նախորդ ուրբաթ օրը` հունվարի 13-ին, «Առավոտը» եղավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում եւ Քաջարան գյուղում, զրուցեցինք կոմբինատի տնօրենի եւ գյուղապետիհետ: Սակայն բացի տնօրեն Մաքսիմ Հակոբյանից, նրա տեղակալ Ալիկ Դավթյանից, որ ծնունդով էլի Քաջարան գյուղից է, եւ գյուղապետ Ռաֆիկ Աթայանից, Քաջարան գյուղում հանդիպեցինք եւ զրուցեցինք նաեւ գյուղի ապագայի համար մտահոգ այլ մարդկանց հետ եւս:
Սողանքի գոտու բնակիչները պետք է տարհանվեն, բայց ո՞ւր
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի 2011թ. հոկտեմբերի 26-ի հանձնարարականի հիման վրա Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում սողանքի գոտու իրավիճակն ուսումնասիրելու եւ առաջարկություն ներկայացնելու համար ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի մեջ ընդգրկվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության, ԱԻՆ փրկարար ծառայության, նույն նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայության, Տավուշի մարզային փրկարարական վարչության, Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչության աշխատակիցներ, Գետահովիտ
Վտարում՝ առանց փոխհատուցման
Քառասուն տարի առաջ Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշենի 6 փողոցի 45 տան բնակիչ Ազատ Սերգեյի Վարդանյանը վաճառեց իր տան փողոցի կողմի 3 սենյակները, որը կազմում էր 60քմ: Գնորդի՝ Ռոստոմ Պարսամի Գրիգորյանի հետ կնքեց պայմանագիր, ստանալով տասը հազար ռուբլի: Պայմանագրի կնքման ժամանակ ստորագրեցին «թաղի լիազոր» Մեսրոպ Մարկոսյանը, հարեւաններից 3-ը: Ռոստոմ Գրիգորյանի ընտանիքի երեխաները՝ Ռազմիկը, Ռաիսան, Ռոզան,


















































