Լրահոս
Օրվա լրահոսը

Սամբոն էրոտի՞կ մարզաձեւ է

Հունվար 18,2012 14:13

Սեւքարի դպրոց

Երեկ տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզի Սեւքար գյուղի նախկին գյուղսովետի շենքի երկրորդ հարկում երեխաներին սամբո ուսուցանող Դավիթ Գաբրիելյանը մերժել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ աշխատելու՝ դպրոցի տնօրեն Սամվել Ճաղարյանի առաջարկը ու դրանից հետո, ըստ մարզչի, դպրոցի տնօրենի ցուցումով, ուսուցիչները սկսել են սամբո մարզաձեւի եւ դրա խմբակի դեմ հակաքարոզչություն անել, ծնողներին համոզել, որ երեխաներին հանեն սամբոյի խմբակից, ասելով, որ այլապես տարեվերջին գնահատականների հարցով երեխաները խնդիրներ են ունենալու՝  :

Երեկ Սեւքարում դասադուլ էր: Այսօր էլ Սեւքարի դպրոցի մոտ 30 աշակերտ դասի չի գնացել`շարունակելով բողոքել դպրոցի տնօրեն Սամվել Ճաղարյանի գործելակերպի դեմ: Ըստ աշակերտների` Ճաղարյանը ժողովում հայտարարել է, որ սամբոն էրոտիկ մարզաձեւ է:

Աշակերտներն «Առավոտի» թղթակցին ասացին, որ 27 տարվա  դպրոցի տնօրենը իրենց խորհուրդ է տվել սամբոյի փոխարեն  ծանրամարտով զբաղվել (Սեւքարի դպրոցում ծանրամարտի խմբակ կա), քանի որ, տնօրենի համոզմամբ, ծանրամարտով հնարավոր է  արագ հարստանալ: Որպես  արագ հաջողության օրինակ, Սամվել Ճաղարյանը նշել է ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանին:

Սահմանամերձ Սեւքարում եւ գյուղի դպրոցում լարված իրավիճակը շարունակվում է: Հունվարի 18-ին Սեւքարի դպրոցում եւ գյուղում առկա  վիճակը մարզպետ Արմեն Ղուլարյանը քննարկել է Սեւքարի գյուղապետ Վլադիմիր Մարգարյանի հետ: Մանրամասներ հայտնի չեն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031