Օրվա լրահոսը

Մյասնիկ Մալխասյան. «Եթե որեւիցե մեկը հետ կվերցնի իր դիմումը՝ կընդունի, որ պետական հեղաշրջման մասնակից է»

Այն քաղբանտարկյալներն, ովքեր համախմբված են Հայ ազգային կոնգրեսի շուրջ, նրանցից որեւիցէ մեկը չի պատրաստվում հետ վերցնել ՄԻԵԴ ներկայացված իր դիմումը: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Քաղբանտարկյալներ» հասարակական նախաձեռնության համակարգող Մյասնիկ Մալխասյանը: Հիշեցնենք, որ «7-ի գործով» քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը երեկ Aravot.am-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ինքը եւ այլ նախկին քաղբանտարկյալներ եվս հետ են վերցնելու

Արվամոլ ֆուտբոլիստներ, ջրի երես դուրս եկեք

Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահ Թեո Ցվանցիգերը սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցող ֆուտբոլիստներին կոչ է արել «տղամարդկություն ունենալ»» եւ չթաքցնել իրենց արվամոլ լինելը: Նա միեւնույն ժամանակ ասել է, թե հասկանում է, որ այդպիսիների համար դժվար կլինի կանգնել թիմի առջեւ եւ հայտարարել, որ իրենք հոմոսեքսուալիստ են: Սակայն Ցվանցիգերի համոզմամբ՝ դրա ժամանակը եկել է, քանի որ «հասարակությունն արդեն

ԵԽ պաշտոնյաներին մեկ աջակցում են, մեկ անվանարկում

Այդ ի՞նչ «մեղք» է գործել Պրեսկոտը, որ հայտնվել է հայրենի ընդդիմադիրների թուքումրի տարափի տակ։ Պրեսկոտը ընդամենը համարձակվել է իր տեսակետն ունենալ համամասնական ընտրակարգի հարցում։ Ավելի կոնկրետ՝ համարձակվել է չհամաձայնել այդ ընտրակարգի գովերգվող առավելությունների մասին Հայաստանի ընդդիմադիրների պնդումներին։ Այդքանը բավական էր։ Ու մի իսկական ինկվիզիցիոն հավատաքննության արշավ է սկսվել համազեկուցողի դեմ, մոտավորապես հետեւյալ սխեմայով՝ «ահա՜ թե

Հումոր «ՉԻ»-ից

Պարզաբանում ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը պաշտոնապես պարզաբանել է, թե ինչու կոռուպցիայի դեմ պայքարը պատշաճ արդյունքներ չի տալիս: «Նախընտրական այս փուլում ՀՀԿ-ն անում է ամեն ինչ՝ ներկուսակցական առճակատումներից խուսափելու համար», ասվում է հաղորդագրության մեջ: «Չորրորդ ինքնիշխանություն» Հատված «Օրենք մեծամասնական ընտրակարգի մասին»  Հոդվ. 5. Մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների ներկայությունն ԱԺ դահլիճում չի խրախուսվում, իսկ նրանց կողմից մտքերի

Ռոբերտ Քոչարյանը չի լինի ԲՀԿ ընտրացուցակում

Հատվածներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի հետ հարցազրույցից: – Արդյոք ձեր կուսակցության ցուցակում ընդգրկվելո՞ւ է նաեւ երկրորդ նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի անունը։ – Պատասխանում եմ շատ կարճ եւ հստակ. Հայաստանի երկրորդ նախագահի անունը մեր ընտրացուցակում չի լինելու։ Ռոբերտ Քոչարյանը չի օգնում մեր կուսակցությանը, նա չի հովանավորել եւ չի հովանավորում այն։ Կրկնում եմ՝ մեր

Տարոն Մարգարյանը «մաքրում է» Աբովյան փողոցը

Տարոն Մարգարյանը քաղաքապետ դառնալուց անմիջապես հետո հայտարարեց, որ Աբովյան փողոցը կվերադարձնի երեւանցիներին: Ասել է թե՝ Կարեն Կարապետյանի սկսած գործը ավարտին կհասցնի: Խոսքը վերաբերում է հիշյալ փողոցի կապիտալ շինությունների ու կրպակների ապամոնտաժմանը: Շինություններ, որոնք այլանդակում են նախկին Աստաֆյանի տեսքը: Եվ ահա ազդեցիկ մարդկանց պատկանող անճոռնի խանութները մի քանի օրից կքանդվեն: Երեկ երեկոյան հայտնի «Գարդերոբը» եւ նրա

Հրանուշ Հակոբյան. աճել է սփյուռքահայ երկքաղաքացիների քանակը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ամփոփելով 2011 թվականի աշխատանքները` կարեւորել է երեք խնդիր: Նախ, ըստ նախարարի, ՀՀ ֆինանսների նախարարությունը ստուգել է իր ղեկավարած նախարարության եռամյա գործունեությունը եւ որեւէ խախտում չի հայտնաբերել: Ապա, նախարարի հավաստմամբ, անցյալ տարիներին  աճել է ՀՀ-ում սփյուռքահայ երկքաղաքացիների քանակը: Եթե մինչեւ 2008 թվականն այդ թիվը կազմում էր երեք հազար, ապա, այժմ

Ալեքսանդր Արզումանյանն իր հայցը ՄԻԵԴ-ից հետ չի վերցնի

«Ժողովուրդ»-ի հարցը, թե հնարավոր է՝ Ալեքսանդր Արզումանյանը եւս հրաժարվի ՀՀ մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկած իր հայցադիմումից, մի փոքր վիրավորեց ՀՀ նախկին արտգործնախարարին: «Այդպիսի բան չի կարող լինել։ Միակ մարդը Հայաստանում ես եմ, որ 2007-ից մինչեւ հիմա ենթարկվում եմ քրեական հետապնդման։ Ես տարբեր գործերով եմ դիմել Եվրադատարան եւ սպասում եմ վճիռների՝ վստահ, որ հաղթելու եմ»,-

«Բանգլադեշցի Համոն» ձերբակալվեց

  Այսօր՝ հունվարի 18-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է 48-ամյա Աշոտ Ավետիսյանը: Ինչպես Aravot.am-ին հայտնում է Գագիկ Շամշյանը, Աշոտ Ավետիսյանը, որը բնակվում է Իսակովի պողոտայի 68 շենքում, աշխատում է «Նեպտուն» ՍՊԸ-ի տնօրեն: Նա այսօր կեսգիշերին ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցների կողմից խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման էր ենթարկվել Արաբկիրի բաժին: Ֆոտոլրագրողը

Ինչո՞ւ ՀԱԿ-ը ժամանակին չսատարեց «Ընտրական օրենսգիրքը» բարեփոխելու ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» ջանքերին

Երբ ընդդիմադիր ուժերը հանդես են գալիս 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու պահանջով, իշխանությունը հակադարձում է, թե արդեն ուշ է Ընտրական օրենսգիրք փոխելը, քանի որ մայիսին ընտրություն է։ Իհարկե դժվար է մտածել դրանից անհեթեթ ինչ-որ բացատրություն, որովհետեւ ոչ մի տեղ կարծես թե սահմանված չէ, որ ասենք՝ ընտրությունից երկու ամիս առաջ Ընտրական օրենսգիրքը դառնում է «Սուրբ Գիրք»,

Ադրբեջանի նախագահ. Հայաստանը փախել է իրական ռազմադաշտից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Հայաստանը խորին անհանգստություն եւ շփոթություն է ապրում Ադրբեջանի ռազմական հնարավորությունների կապակցությամբ»: Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով Տրենդը, Իլհամ Ալիեւն ասել է այս մասին` հանդես գալով Ադրբեջանի նախարարների խորհրդի նիստում: «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Հայաստանը մեծ անհանգստություն եւ շփոթություն է ապրում Ադրբեջանի ռազմական հնարավորությունների կապակցությամբ: Մենք ստանում ենք այս

Ջրամբարի պատվարին առաջացել է ճեղք

Հունվարի 17-ին`ժամը 14.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզում`Մեծավանի ջրամբարի պատվարին առաջացել է ճեղք. կա ջրի արտահոսք: Ստեղծված իրավիճակը գնահատելու նպատակով, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության  օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ Մեծավանի ջրամբարի պատվարի վրա երկաթբետոնե կառուցատարրերից կառուցված է 11x38x5մ չափերով աղետային (կատաստրոֆիկ) ջրթափ, որի աջակողմյան պատին` տարբեր հատվածներում, երկաթբետոնի քայքայ­ման հետևանքով

Սովից տառապող գյուղացուն առաջարկում են աշխատավարձ եւ «բաց թողնում» ցուցարարի դեմ

Այսօր պատահում են «խելագարներ», որոնք բնությունը փրկելու համար կռիվ են տալիս սեփականատիրոջ, նրա պաշտպան իշխանության եւ վերջինիս պաշտպան ոստիկանության դեմ։ Սակայն չբավարարվելով դրանով, սեփականատիրոջ հետ ուս ուսի, իշխանությունը բնապահպանների դեմ է հանում նաեւ ազգաբնակչությանը։ «Կեղծ բնապահպաններ», «գրանտակերներ» եւ նմանատիպ այլ կարգախոսներով տեղի բնակչությանը հանում է նրա շահերի իրական պաշտպանի դեմ։ Այստեղ է, որ երեւում է

Հանդիպելու են ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահները

Նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով, հունվարի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի: Այցի շրջանակներում նախատեսված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների երկկողմ հանդիպում: Նույն օրը տեղի կունենա նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ  

Բեքհեմին եւ Գիգզին կարող ենք տեսնել օլիմպիական խաղերում

Այս տարվա ամռանը Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերում Մեծ  Բրիտանիայի օլիմպիական հավաքականը կարող է համալրված լինել «Մանչեթեր  Յունայթեդի» երկու աստղերով: Նրանք են Դեւիդ Բեքհեմը եւ Ռայան Գիգզը: Ըստ օլիմպիադայի ֆուտբոլային մրցաշարի կանոնակարգի, հավաքականները պետք է  համալրված լինեն մինչեւ 23 տարեկան ֆուտբոլիստներով, սակայն մարզիչներին նաեւ  այդ տարիքային սահմանը գերազանցող երեք ֆուտբոլիստներ հայտավորելու իրավունք  է տրվում: Եվ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքում է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակին

«Վրացի պաշտոնյան հանդես է եկել իրականությունից հեռու, անհեթեթ հայտարարությամբ»,-ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ի պատասխան Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Ֆրիդոն Տոդուայի` նախօրեին Բաքվում արած այն հայտարարությանը, թե «Վրաստանն ու Ադրբեջանը կվերադարձնեն օկուպացված տարածքները, քանի որ դրանք իրենց հողերն են»: «Ի գիտություն Տոդուայի` տեղեկացնեմ, որ Հայաստանի ոչ մի պաշտոնյա երրորդ երկրի խնդիրների առնչությամբ ոչ կոռեկտ հայտարարությամբ

Նոր կարգապահական վարույթ Ա. Գրիգորյանի նկատմամբ

Փաստաբանների պալատի խորհուրդը, ՓՊ նախագահ Ռուբեն Սահակյանի նախագահությամբ, հունվարի 9-ին կարճեց փաստաբան Արթուր Գրիգորյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը՝ պատճառաբանությամբ, որ գործերի (որոնց հիման վրա վարույթ էր հարուցվել) վաղեմության ժամկետներն անցած էին։ Այսինքն՝ կատարվել էին վեց ամիս առաջ։ Սակայն, մեր տեղեկություններով, վարույթը կարճելուց հետո ՓՊ-ն երկու նոր դիմում է ստացել կրկին Արթուր Գրիգորյանի հետ կապված, եւ

ՀՀԿ անդամը հավաքում է անձնագրերի պատճեններ

Երեկ Դավթաշենի բնակիչներից ահազանգ ստացանք, որ համատիրությունների աշխատակիցները զանգահարում են բնակիչներին եւ ասում, որ նրանք, ինչքան հնարավոր է շուտ, անձնագրերը պատճենահանեն, ու պատճենները տրամադրեն իրենց։ Պարզելու համար նման պահանջի պատճառը՝ հարցեր ուղղեցինք Դավթաշենի 1/1 համատիրության հաշվապահ Աիդա Նալբանդյանին, որն էլ այդ զանգահարողներից մեկն Է։ – Աիդա, ինչի՞ հաճար եք պահանջում բնակիչների անձնագրերի պատճենները։ – Երբ

Խաչատուր Սուքիասյանն առաջադրվելու է թիվ 10 ընտրատարածքում

Սուքիասյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը երեկ մեր թղթակցի հետ ունեցած զրույցում  հաստատեց լուրն այն մասին, որ Խաչատուր Սուքիասյանը մտադիր Է ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվել Երեւանի թիվ 10 ընտրատարածքում: Մեր թղթակցի այն դիտարկմանը, թե իշխանական շրջանակներն արդեն լուրեր են տարածում, թե Սուքիասյանի թեկնածությունը հնարավոր է չգրանցվի վերջին հինգ տարում մշտապես Հայաստանում չբնակվելու պատճառաբանությամբ, «ՀԺ»-ի զրուցակիցն ասել

«Քուչի տղերքի» ժամանակը

Օտարամոլության ախտն այնքան անհուսալիորեն է խորացած մեզանում, որ, թվում է, ամենավառ երեւակայություն ունեցողն անգամ կդժվարանա այլեւս դրա նոր դրսեւորումները գտնել։ Բայց ոչ. մենք դեռ կարողանում ենք գերազանցել ինքներս մեզ եւ երկնել այնպիսի գլուխգործոցներ, որպիսին լուսանկարում պատկերվածն է։ Ցուցանակը տեղադրված է Վանաձոր քաղաքի փողոցներից մեկի էլեկտրասյան վրա եւ միամիտ անցորդներին լատինատառ- թուրքաբառ տեղեկացնում է, որ ցուցանակից

Փոխքաղաքապետը դուրս է եկել ԲՀԿ-ից

Երեկ մենք տեղեկություն ստացանք, որ Արարատի փոխքաղաքապետ Կարեն Խաչատրյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում Է գրել։ Փաստը հետաքրքիր էր հատկապես նրանով, որ Կարեն Խաչատրյանը, բացի փոխքաղաքապետ լինելուց նաեւ ԲՀԿ Արարատի կառույցի հիմնադիրն ու ղեկավարն Էր։ Մեր թղթակցի հարցին, թե ինչն է դրդել նրան լքել հարազատ կուսակցությունը, վերջինս անչափ օրիգինալ պատասխան է տվել. «Բոլոր տարիներին ոգեւորությամբ ու

Վլադիմիր Կլիչկոն հաղթում է դոպինգի՞ օգնությամբ

Գերծանր քաշային բռնցքամարտիկներ, WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վլադիմիր   Կլիչկոն եւ տիտղոսի հավակնորդ Դերեկ Չիսորան փետրվարի 18-ին Մյունխենում  կայանալիք մենամարտից առաջ «BoxNation» հեռուստաալիքի եթերում կազմակերպված  հարցազրույցում հանդես են եկել փոխադարձ սպառնալիքներով ու մեղադրանքներով: Մասնավորապես, անգլիացին Կլիչկոյին մեղադրել է խթանիչներ օգտագործելու մեջ:   «Ի տարբերություն քեզ, ես արգելված դեղամիջոցներ չեմ ընդունում եւ ուզում եմ  ռինգը մաքրել դոպինգ օգտագործող

Երևան է այցելում ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Է. Ռուբինը

Ս.թ. հունվարի 17-28-ը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Ս. Ռուբինը կայցելի Բաքու, Ստամբուլ և Երևան: Պետքարտուղարի Հունաստանի, Թուրքիայի, Կիպրոսի և Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու փոխտեղակալի պաշտոնը ստանձնելուց հետո սա նրա առաջին այցն է Հայաստան:  Այցի ընթացքում Է. Ռուբինը հանդիպումներ կունենա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու պետական այրերի հետ:  Հայաստանում պետքարտուղարի փոխտեղակալ Է. Ռուբինի քննարկումներում ներառված կլինեն հայ-ամերիկյան

Խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանություն է տարվել «Նեպտունի» Համիկը

Այսօր` հունվարի 18-ին, վիճաբանություն է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում: Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00.30-ի սահմաններում Կոմիտաս 24/2 շենքի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն: Նշված շենքի մոտ հավաքվածները ֆոտոլրագրողին պատմեցին. «Նկատեցինք, որ BMW մակնիշի ավտոմեքենայից մի տղամարդ դուրս եկավ եւ հարձակվեց տաքսու վարորդի վրա, սկսեց խփել ու երկուսով սկսեցին

Մատն ուրիշի վրա տնկելու մանկական հիվանդությունը

Դպրոցականների սիրած հակափաստարկներից է «ինչո՞ւ ես դասից փախել» հարցին պատասխանելը, թե բա էն մեկն էլ՝ դիցուք, մեր դասարանի Սերոբն էլ էր փախել, բա ինչի՞ իրեն դիտողություն չեք անում: Ու նեղանում են, թե քանի որ այդ Սերոբին դիտողություն չէին արել՝ ինձ պատժելը չուզողություն էր: Այս մանկական յուրօրինակ հիվանդությունը կարծես շատերը չեն հաղթահարում նաեւ հասուն տարիքում: Ու

Արտաշես Գեղամյանը Ռոբերտ Քոչարյանին խորհուրդ է տալիս սատարել Սերժ Սարգսյանին

«Ազգային միաբանություն» կուսակցությունն այս տարվա ՀՀ ԱԺ ընտրությանը գնալու է խանդավառված այն լավատեսական ծրագրով, որում ներկայացված կլինեն այնպիսի մոտեցումներ, որ մինչ օրս որեւէ կուսակցություն չի ներկայացրել. մեր զրույցում ասաց կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Սրանով հանդերձ, չի բացառվում, որ ԱՄ-ը սատարի ՀՀԿ-ին, քանի որ 2008-ին Սերժ Սարգսյանին սատարելուց հետո չի եղել այնպիսի մի բան, որ ԱՄ-ականները

Սիրունյանն ասում է, թե չի ուզում ՀԱԿ-ի համար գործիք լինել

Երեկ Aravot.am-ի հետ զրույցում «Մարտի 1»-ի գործով դատապարտված եւ 2009-ին ՀՀ ԱԺ որոշման հիման վրա համաներմամբ ազատ արձակված Սուրեն Սիրունյանն  ասել էր, թե տեղյակ է «Մարտի 1»-ի գործով անցած ավելի քան մեկ տասնյակ նախկին քաղբանտարկյալների` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գտնվող իրենց գանգատները ետ վերցնելու մտադրության մասին: Այսօր մեր զրույցում նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը հաստատեց, որ

Սուրեն Սիրունյանը հայտարարությամբ է հանդես եկել

Թե մինչև 2008թ. մարտի 1-ը, թե մարտի 1-ից հետո ես պայքարել եմ արդարության համար, իսկ պայքարից շեղվել և այն կիսատ են թողել ու գործարքի են գնացել ոչ թե ես ու իմ այն քաղբանտարկյալ ընկերները, որոնք որոշել են իրենց հայցերը հետ վերցնել Եվրադատարանից, այլ նրանք, ովքեր օգտագործել են քաղբանտարկյալների անունները իշխանությունների հետ գործարքի մեջ մտնելու համար:

Փոխհրաձգության կասկածանքով ոստիկանություն են տարվել մի քանի արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաներ. ժամանել է ԱԺ պատգամավոր

Հունվարի 17-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ այսօր՝ կեսօրին, Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած կրակոցների փաստով։   Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ–քննչական խումբը Տիգրանյան փողոցի վրա գտնվող «Նիկո» խանութների ցանցի դիմացից ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխել նշված վայրից երկու ավտոմեքենա՝ «ՎԱԶ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031