Օրվա լրահոսը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն. «Էդ գյուղում ինձնից բացի ոչ մեկը գործ չի արել»

Երեկ Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը հայտարարություն էր տարածել, որում մի քանի անգամ շոշափվում էր նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործադիր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի անունը: Aravot.am-ի խնդրանքով՝ պարոն Հակոբյանը պատասխանեց իր հասցեին ուղղված մեղադրանքներին: Նա ասաց, որ չի կարդացել հայտարարությունը.«Ես արհամարհել եմ, նույնիսկ չեմ կարդացել: Էդ ինքը չի, որ պիտի գնահատի իմ արած գործերը, ու

«Չեմ սիրում ամբողջ օրը բակում «լռված», անվերջ թքաքարին թքող, սև հագած երիտասարդներին». Արթուր Բաղդասրյան

20-ամյա  Արթուր Բաղդսարյանը որոշեց իր նյարդերը բլոգով հանգստացնել: Օրեր առաջ բացեց Arthur910101.blogspot.com-ը, ասում է այդպես ցանկացավ հասարակությանը պատմել իր մեջ կուտակված մտքերի մասին: Բլոգերը սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման բաժնի 4-րդ կուրսում: Ասում է՝ նույնիսկ մեկ հոգու կարդացածը մեծ ուրախություն է պարգեւում նրան: Նրան շատ է հետաքրքրում ՝ ինչպես կընդունի

Դատապարտյալներին կտեղափոխեն ուռուցքաբանության կենտրո՞ն

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, որը գործում է 1981 թվականից, դարձնելու են բանտային հիվանդանոց՝ կառավարության 830-Ն որոշմամբ։ Կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանը «Ա1+»-ին հայտնեց, որ շենքը «Դատապարտյալների հիվանդանոցին» տրամադրելու գաղափարն ընդամենը կառավարության որոշման մեջ ընդգրկված մի ծրագիր էր, որը չի իրականացվի։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

ԲՀԿ պատգամավորը պատասխանում է Անդրանիկ Քոչարյանին

Մարտի 1-ի ողբերգության կատարողների և պատվիրատուների վերաբերյալ մենք մեր տեսակետը բազմիցս հայտնել ենք, և անգամ ամենավերջացած բթամիտները պետք է հասկացած լինեին: Քանի որ պարզվեց՝ որոշ դեպքերում մարդկային բթամտությունը անսահման է, մեկ անգամ ևս կրկնեմ այն, ինչ ասել է մեր կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը այս թեմայով. «Ամեն ինչ պետք է անել մարտի մեկյան ողբերգության կատարողներին և

Գործունյանի պատասխանը վարչապետին (Ձայնագրություն)

«Մեր հայկական աշխարհը ունի բազմաթիվ դրական օրինակներ: Մասնավորապես, երրորդ օպերատորի մուտքը մեր տնտեսության մեջ, որը բերեց շուկայական մրցակցության բարձրացման, բերեց սակագների նվազման, ինտերնետ հասանելիությանը նպաստեց: Ես անհապաղ հանձնարարական եմ տվել Պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի նրանք հրապարակային պարզաբանումներ տան հանրությանը, թե ինչ խնդիրներ կան: Եվ Պետական եկամուտների կոմիտեն մանրակրկիտ բացատրություններ է տվել: Եթե որոշ տնտեսվարող սուբյեկտներ,

Ոչ թե օղու որակից, այլ քանակից են թունավորվել

Տոնական օրերին 15 հոգի ալկոհոլի չարաշահման հետեւանքով թունավորվել է: Aravot.am-ի հարցին, թե ո՞ր խմիչքից են հատկապես ավելի շատ թունավորումներ գրանցվել, Առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության տեսչություն պետ Արտավազդ Վանյանը պատասխանեց, որ մեծ մասի չարաշահած խմիչքը եղել է օղին: Թե կոնկրետ որ տեսակի օղու մասին է խոսքը, պարոն Վանյանը չմասնավորեցրեց. «Չեմ կարծում, որ որակն է

Մեծամասնականը՝ բարեգործական ակցիա՞: ՀՀԿ փոխնախագահը անկեղծորեն խոստովանում է

«Մենք միշտ էլ ասել ենք, որ հարյուր տոկոսանոց համամասնականին մենք պետք է կամաց-կամաց գանք, ապագայում դա կլինի, բայց մեր պայմաններում դա հարմար չէ: Տեսեք, այժմ մեծամասնականով , գոնե այս փուլում, առաջադրվում են այսպես ասած՝ օլիգարխները կամ գործարարները, եւ մարդիկ նրանց ընտրում են: Քանի դեռ ժողովուրդը իր ձայնը տալիս է այդ անձանց, մեծամասնականը պետք է լինի:

Որտեղ են տեղակայված ոստիկանության տեսախցիկները. հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը իրազեկում է, որ Երևան քաղաքում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկներն ու արագաչափ սարքերը գործարկվելու են 2012 թ. հունվարի 16-ից: Տեսախցիկները տեղակայված են. Աբովյան-Կորյուն, Կոմիտաս-Վաղարշյան, Բաղրամյան-Մոսկովյան, Բաղրամյան-Պռոշյան, Մաշտոց-Թումանյան, Մաշտոց-Ամիրյան, Խանջյան-Տիգրան Մեծ, Խանջյան-Սայաթ Նովա, Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ, Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկներում:   Արագաչափ սարքերը տեղակայված են. Իսակովի, Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի,

Ձևավորվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կազմը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ձևավորվել է Բարձրաստիճան  պաշտոնատար անձանց էթիկայի  հանձնաժողովի կազմը: Հանձնաժողովի անդամներ են նշանակվել ՀՀ Ազգային ժողովի նախագահի առաջարկած թեկնածու Լիլիթ Պետրոսյանը, ՀՀ վարչապետի առաջարկած թեկնածու Արմեն Խուդավերդյանը, ՀՀ սահմա­նադրական դատարանի նախագահի առաջարկած թեկնածու  Արեգ Շուշյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկած թեկնածու  Էմիլ Բաբայանը և ՀՀ գլխավոր դատախազի առաջարկած թեկնածու Արտակ Սարգսյանը` 6

«Բանակումի» կայքէջը Դավիթին այդպես էլ եկամուտ չբերեց

    Վերջերս համացանցում նկատեցինք «Բանակում» հեռուստասերիալի կայքէջ: Հետաքրքրական էր՝ կայքը ոչ չէ սերիալի, այլ  կայքի վաճառքի մասին էր տեղեկատվություն պարունակում: Կապ հաստատեցինք կայք էջը «ստեղծողի»` Դավիթի հետ: Նա էլ ասաց, որ սիրում էր ֆիլմը, այդ պատճառով էլ բացել էր  կայքը, իսկ վաճառքի մասին էլ նշում է. «Ուզում էի ինչ-որ օգուտ ունենայի էդ կայքից»: Գինն

Ալիկ Սարգսյանի համոզմամբ` Օհանյանը պետք է դրսում լինի

Նախկին ոստիկանապետ, այժմ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանի համոզմամբ, Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի խափանման միջոցը պետք է փոխվի եւ նա պետք է ազատության մեջ լինի:  Երեքշաբթի «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախկին ոստիկանապետն ասաց, թե որ այստեղ բարոյական խնդիր կա, եւ եթե անհարմար չլիներ, ապա ինքն անձամբ կգնար դատավորի մոտ եւ կխնդրեր Մարգար Օհանյանին ազատ

Ֆուտբոլ չափից ավելի երկրպագելը վտանգավոր է առողջության եւ կյանքի համար

Ամենամոլի երկրպագուները, թերեւս, ֆուտբոլասերներն են: Իսկ նրանց մեջ ամենաբարձրաձայնները` «Լիվերպուլի» ֆանատները, որոնք նույնիսկ 2004/2005 թվականին մտել են «Գինեսի ռեկորդների գիրք»: Այդ տարի, երբ սիրելի թիմի պաշտպաններից մեկը գոլ է խփել «Չելսիի» դարպասը՝ մարզադաշտում ֆուտբոլասերների բարձրացրած աղմուկի մակարդակը հասել է 130,7 դեցիբել: Դրանից առաջ «բարձրագույն նվաճումը» պատկանել է ԱՄՆ-ի «Դենվեր Բրոնքս» ակումբի ֆանատներին` 128 դբ: Սակայն

Փակ շուկան սկսել են քանդել

Արդեն 3 օր է քանդում են Երևանի առաջին փակ շուկան, որը 1950-ականներին ճանաչվել էր որպես Հայստանի լավագույն ճարտարապետական կառույցներից մեկը։ Իսկ այսօր, ըստ Երեւանի բնակիչների, Մաշտոցի պողոտայի սկզբնամասում կառուցված շուկայի շենքը վերակառուցում են, այն սուպերմարկետի վերածելու նպատակով։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Զրկել են նպաստից, քանի որ երեխաները հաճախում են գիշերօթիկ

Շինուհայրը Գորիսի շրջանի մեծ գյուղերից է՝ շարունակվող արտագաղթով ու օր օրի ավելացող խնդիրներով: Թվում է՝ այստեղ ապրողներից շատերը հաշտվել են այն մտքի հետ, որ իրենց խնդիրները երբեւէ չեն լուծվելու, որովհետեւ «երկրում ոչ օրենք կա, ոչ իշխանություն», ոմանք էլ անօրինությունների դեմ անպտուղ պայքարելուց հոգնած՝ իրենց վիճակի հետ կիսահաշտ ապրում են: Կիսահաշտ, որովհետեւ «վերեւներին» արդեն չեն բողոքում,

Լոռու մարզում հանցավոր բանդա՞ է շրջում

Լոռու մարզկենտրոն Վանաձորի շրջակա գյուղերում առեւտրականները կամ պատահական անցորդները հաճախ են գիշերելու տեղ խնդրել: Վերջերս այս երեւույթն առանձնապես տարածված է դարձել մարզկենտրոնից 2 կմ հեռավորության վրա գտնվող Գուգարք գյուղում: «Գոմից դուրս եկա, մեկը հարցրեց, թե ձեր տան տղամարդը տա՞նն է, ինձ գիշերելու տեղ տվեք, ես զինվոր եմ, մոլորվել եմ էս գյուղում»,- պատմում է Գուգարքի բնակիչ

2 պատգամավոր կա, որոնցից ՀՀԿ-ն հաստատ չի ամաչում (Տեսանյութ)

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը տարեվերջյան ասուլիսում ասել էր, որ իշխանությունը մեծամասնական ընտրակարգին կողմ է, քանի որ կան մեծամասնական ընտրակարգով անցած պատգամավորներ, որոնք այնպիսի կեցվածք ունեն, այնպիսի կերպար ունեն եւ հասարակության մեջ այնպես են ընկալվում, որ նրանցից կուսակցություններն ամաչում են եւ իրենց համամասնական ցուցակներում չեն ուզում ընդգրկել: Նրանք մտածում են, որ այդ պատգամավորներն իրենց

Սյունիքում տոն օրերին 6 արտակարգ պատահար եւ բուժօգնության 185 կանչ է եղել

Սյունիքի մարզում դեկտեմբերի 31-ից մինչու հունվարի 10-ը 6 արտակարգ դեպք է գրանցվել, որից  5-ը հրդեհ էր, իսկ 1-ը ճանապարհատրանսպորտային պատահար` մեկ տուժածով: 2010-2011 Ծննդյան տոներին գրանցվել էր 4 դեպք, որից 2ը հրդեհ էր, 2-ն էլ ճանապարհատրանսպորտային պատահար: Տոնական օրերին ծանրաբեռնված է աշխատել մարզի շտապօգնության կայանը: Մարզկենտրոնում դեկտեմբերի 31-ից մինչ օրս շտապօգնության կայանը 185-ից ավելի կանչ

Պուտինի «սենսացիոն» օրացույցում նկարված ուսանողուհին մահացել է. օրացույցի վաճառքից գոյացած գումարը չի ընդունել

Երեկ ռուսական օն-լայն լրատվամիջոցների եւ բլոգերների համար կարեւոր քննարկվող նորությունը  Մոսկվայի պետական համալսարանի ուսանողուհի Ելենա Սադիկովի մահն էր:  Աղջիկը հրաժարվել էր ՌԴ վարչապետի ծննդյան տոնի առթիվ հրապարակված պոռնո-օրացույցի վաճառքից ստացված գումարից: Ելենան մահացու հիվանդությամբ էր տառապում: Նա ընդամենը 23 տաարեկան էր: topnews.ru-ն գրել էր՝ հայտնի է, որ Ելենա Սադիկովայի մայրը հրաժարվել էր ծրագրվող երկրորդ տիրաժից

Կարինե Նալչաջյան. Ամեն քայլափոխի փոքրիկ սթրեսների ենք ենթարկվում

«Այն,ինչ մարդիկ ապրում են տոներից հետո, կարելի է բնութագրել սթրես»,- այսօր «Ուրբաթ» ակումբում նման կարծիք հայտնեց հոգեբանական գիտությունների թեկնածու Կարինե Նալչաջյանը: Նա որոշ դիտարկումներ արեց «Հետտոնական սթրեսներ» թեմայով: Նրա խոսքով, սթրեսները լինում են տարատեսակ՝ նախատոնական, տոնական եւ հետտոնական: Ըստ հոգեբանի, կան մարդիկ, ովքեր ձգտում են աշխատանքի գնալ եւ չեն սիրում տանը նստել: Նրանց ռիթմը փոխվում

Ավանդների հարց. ՕԵԿ-ինը` քարոզչություն էր, ՀԱԿ-ինը` ոչ

2011 թվականի հոկտեմբերի 28-ի հանրահավաքում իր ելույթի ժամանակ Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնախմբի համակարգող, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պաշտոնապես հայտարարեց, որ Հայ ազգային կոնգրեսում իրատեսական են համարում «Հայխնայբանկում» դրված մեր համաքաղաքացիների ավանդների վերադարձը եւ ասաց, որ Կոնգրեսն առաջիկայում լրջորեն զբաղվելու  է այդ խնդրի լուծմամբ: Խորհրդային տարիներին «Հայխնայբանկում» «կորսված» ավանդների վերադարձման հնարավորությունների մասին ՀՀ նախկին

Բռնաբարության գործի քննությունը չի ավարտվել

2011-ի սեպտեմբերի 2-ին Նոյեմբերյանում 17-ամյա աղջկա բռնաբարության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 (բռնաբարություն) հոդվածի հատկանիշներով: Նշանակվել էին մի շարք փորձաքննություններ:Այս գործով կասկածվում  են երեք 17-ամյա երիտասարդներ, որոնցից մեկը Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի որդին է, մեկն էլ` Նոյեմբերյանի ոստիկանության մի մայորի որդին: Գործով կալանավորվածներ չկան: Գործի քննությունը սեպտեմբերի 8-ին  Նոյեմբերյանի ոստիկանության

Թեեւ ՖԻԴԵ-ն շամպայն խմելով ու խորոված ուտելով շախմատ խաղալ չի թույլատրում

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը «Մայակ» ռադիոկայանի եթերում պատասխանելով իրեն ուղղված հարցերին` խոսել է նաեւ շախմատում ալկոհոլի մասին: «Այդ երկու երեւույթներն անհամատեղելի են: Շախմատում դա խստագույնս արգելված է: Համաձայն միջազգային օլիմպիական խարտիայի, մենք համաձայնագրեր չենք ստորագրում ալկոհոլ եւ ծխախոտ արտադրող կամ գովազդող այն ընկերությունների հետ, որոնք կցանկանային հովանավոր դառնալ: Դրա համար էլ պաշտոնական մրցաշարերում արգելված է,

Հովհաննես Սահակյան. «Ձմեռ պապիկը կարող էր նաեւ հանրապետականի հագուստ հագնել»

Այսօր «Հայացք» ակումբում ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանն իր խոսքում ուրախությամբ նշեց, որ Սպիտակում ամանորյա միջոցառումներից հետո 40 նոր անդամ են իրենց շարքերն ընդգրկել: Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ տոնական այս օրերին բոլոր համայնքներում ամանորյա միջոցառումներին ծածանվում էին Հանրապետական կուսակցության դրոշները, Ձմեռ պապիկները մուտք էին գործում ձեր դրոշներով եւ քիչ էր մնում Ձմեռ պապի

Շախմատի միջազգային մրցաշար` Երեւանում

Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցելու համար Երեւան են ժամանել Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի եւ Լատվիայի ներկայացուցիչներ: 12 մասնակիցներից չորսը` Գիորգի Բագատուրովը (Վրաստան), Եվգենի Սվեշնիկովը (Լատվիա), ինչպես նաեւ հայաստանցիներ Գեւորգ Հարությունյանն ու Դավիթ Պետրոսյանը գրոսմայստեր են: Երկու տուրից հետո երկուական հաղթանակ տոնել են ռուսաստանցի միջազգային վարպետ Վլադիմիր Բելոուսը եւ հայաստանցի

ՀՀԿ-ականները սպասում են «գիշերային» հերթական որոշմա՞նը

Այսօր «Հայացք» ակումբում ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը խոսելով 100 % համամասնական ընտրակարգին անցնելու ընդդիմության նախաձեռնության մասին, ասաց, որ դա ժամկետների առումով գրեթե անհնարին է, քանի որ պետք է Սահմանադրության մեջ էլ փոփոխություններ կատարել. «Եթե քաղաքական համաձայնության էլ գանք, չեմ կարծում, որ ընդդիմության բերած փաստարկները ծանրակշիռ են այնքան, որ մեծամասնական ընտրակարգը վերացնենք: Ասում են` ընտրակեղծիքների տեղ

Վտանգավոր E-երի ցուցակը

Սննդային հավելումները վնասակար են առողջությանը Ամբողջ աշխարհում սննդամթերքների պատրաստման եւ պահպանման համար կիրառվում են տարբեր տեսակի քիմիական հավելումներ եւ ներկանյութեր՝ թունավորելով մարդկային օրգանիզմը: Այդ հավելումներն օգտագործվում են նույնիսկ այնպիսի մթերքներում, որոնք մարդն օգտագործում է ամեն օր: Օրինակ՝ մեր երկրում սննդամթերք արտադրող որոշ ընկերություններ հաճախ թաքցնում են, որ իրենք օգտագործում են վնասակար հավելումներ, սակայն լաբորատոր ստուգումներն

Մազմանյանն ու «32 production»-ը «բանակային» ֆիլմ են նկարել

Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Ես եմ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Այն նվիրված է հայոց բանակի 20-ամյակին: Ֆիլմի ստեղծմանը մասնակցել է «Գոյակ» մշակութային կենտրոնը, գաղափարը պատկանում է ՀՀ պաշտպանության նախարարությանը, իրագործումն ու կատարումը՝ «32 production»-ինն է: Ֆիլմի ռեժիսորն է Վահագն Գրիգորյանը, պրոդյուսերներն են Արմեն Մազմանյանը եւ Կարեն Բաբաջանյանը: Ֆիլմում նկարահանվել են Սոս Սարգսյանը, Լեւս Դավթյանը, Եվա Ղազարյանը,

Ընտրական իրավունք. իրավական եւ կիրառական առանձնահատկությունները

  Ընտրական իրավունքը անձի քաղաքական իրավունքներից է: Մարդու քաղաքական իրավունքներն ու ազատությունները կազմում են նրա սահմանադրական իրավունքների ու ազատությունների մի խումբը` անձնական, սոցիալական, տնտեսական և մի քանի այլ իրավունքների հետ: Քաղաքական իրավունքներն ու ազատությունները քաղաքացիներին հնարավորություն են տալիս մասնակցելու երկրի հասարակական-քաղաքական կյանքին: Հենց դրանով է պայմանավորված քաղաքացիներին վերապահված ընտրելու իրավունքի իրականացման կարևոր նշանակությունը, քանի որ

Թայֆայական վիճակ՝ ըստ Մարիետա Բադալյանի

Երգչուհին չունի հովանավոր եւ մուտք՝ եթեր Երգահան ու երգչուհի Մարիետա Բադալյանը արդեն շուրջ 35 տարի է, ինչ երգարվեստում իր անհատական գործունեությունն է ծավալում: Սակայն նրա գործունեությունը «բեմական» անվանելը փոքր-ինչ հարաբերական կլինի: Այսօր նրան գրեթե չենք տեսնում բեմահարթակներում, հեռուստատեսությունում: Պատճառները փորձեցինք պարզել երգչուհուց: – Ի՞նչ որակում կտաք այսօրվա երգարվեստին: – Ազատությունը վատ անդրադարձավ մեր երգարվեստի վրա,

Նապաստակը ծարավ գնաց, Վիշապն անջուր եկավ

«Երեւանջուր» ընկերությունը ոտնահարում է բաժանորդների իրավունքները Դեկտեմբերի 31-ի կեսօրից, Նոր տարվա շեմին, Նոր տարուց ընդամենը 12 ժամ առաջ մեր ջուրը կտրեցին: Առանց զգուշացնելու, առանց պատճառի: Պարտք չունենք, ունենք Ամանորի հետ կապված հաճելի հոգսեր, որ առանց ջրի դառնում են լուրջ խնդիր ու գլխացավանք: Խմելու ջուր մատակարարող եւ կեղտաջրերը հեռացնող «Երեւանջուր» ընկերությունը առաջին տարին չէ, որ պարտավորվել

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031